Լիահոնա
Նայրոբի, Քենիա
Հուլիս 2024


«Նայրոբի, Քենիա», Լիահոնա, հուլիս 2024:

Եկեղեցին այստեղ է

Նայրոբի, Քենիա

Նկար
Քարտեզ, Քենիան շրջանակի մեջ վերցված
Նկար
վիթը դաշտում, որի ֆոնին երկնաքերեր են

Առաջին երկու մարդիկ, որոնք միացել են Քենիայի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, մկրտվել և հաստատվել են 1979 թվականին: Հաջորդ տարի առաջին երկու միսիոներները՝ մի ավագ զույգ, ժամանեց Քենիա։ Մինչև 1981 թվականը ձևավորվեց երկու ճյուղ՝ Նայրոբիում և Կիբոկոյում: Այսօր Քենիայի Եկեղեցին ունի.

  • 17,430 անդամ (մոտավորապես)

  • 2 ցից, 57 ծուխ և ճյուղ, 1 միսիա

  • Հայտարարված 1 տաճար (Նայրոբի)

Ուրախություն գտնել Տիրոջ մեջ

Լինելով Եկեղեցու նոր անդամ՝ Գլեդիս Օնդվարին ուրախություն է գտնում ավետարանում, նույնիսկ երբ բախվում է փորձությունների. «Ես այնքան երջանիկ եմ: Տերը բացեց իմ աչքերը ճիշտ ժամանակին: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն իմ ապաստանն է, երբ ամեն ինչ դժվար է»:

Նկար
գոգնոցով կինը ժպտում է

Լուսանկարը՝ Լյուսի Սթիվենսոն Իվելի

Իմացեք ավելին Քենիայի Եկեղեցու մասին

  • Քենիայից մի երիտասարդ միսիա է ծառայում Միացյալ Նահանգների հյուսիս-արևմուտքում, որտեղ նա կարողանում է օգնել աֆրիկացի փախստականներին:

  • Համառոտ նկարագիր և վկայություն Քենիայում ապրող մի երիտասարդ կնոջից:

  • Քենիայում ապրող մի երիտասարդ պատմում է, թե ինչպես է Քրիստոսը զորացրել իրեն դժվար գործեր անելու համար։

  • Երբ Քենիայի անդամները ապրում են ավետարանով, ապաստարաններ են ստեղծում աշխարհի ճնշումներից:

  • Եկեղեցու պատմության պրոֆեսորը պատմում է Եկեղեցու աճի մասին Չյուլուում (Քենիա):

Նկար
տեսարան դեպի Նայրոբի քաղաք

Նայրոբի քաղաքի կենտրոնը Եկեղեցու առաջին ցիցը Քենիայում կազմավորվել է Նայրոբիում 2001թ. սեպտեմբերի 9-ին:

Նկար
Երեց Սիթաթին և տաճարի շինհրապարակի աշխատողը

Աֆրիկայի Կենտրոնական Տարածաշրջանի նախագահ ծառայելու ժամանակ բնիկ քենիացի երեց Ջոզեֆ Վ. Սիթաթին 2022 թվականի մայիսի 21-ին Եկեղեցու այլ ղեկավարների հետ շրջեց Նայրոբիի (Քենիայի) տաճարի շինհրապարակում:

Նկար
երկու տղամարդ նստած են միասին

Ընտանեկան պատմության տեղեկությունների փոխանցումը շատ կարևոր է: Քենիայում կան FamilySearch-ի հինգ կենտրոններ, և տարածքային գործակալները այցելում են տարբեր տարածքներ ու հավաքում բանավոր պատմություններ, որոնք նրանք կարող են պահպանել ապագա սերունդների համար:

Նկար
մայր և երկու աղջիկ

Եկեղեցին սկսվեց Քենիայում, երբ անդամները միասին հավաքվում էին տներում: Այսօր Քենիայում հավաքվում են ավելի քան 50 Սրբերի համայնքներ:

Տպել