Լիահոնա
Ինչի՞ց կհրաժարվեիք Աստծուն ճանաչելու համար
Հուլիս 2024


«Ինչի՞ց կհրաժարվեիք Աստծուն ճանաչելու համար», Լիահոնա, հուլիս 2024:

Եկ, հետևիր ինձ

Ալմա 22

Ինչի՞ց կհրաժարվեիք Աստծուն ճանաչելու համար

Նկար
Երիտասարդը քայլում է ծովափով

Ավետարանով ապրելը հաճախ պահանջում է զոհաբերություն: Երկնային Հայրը խնդրում է մեզ հրաժարվել մեր բնական հակումներից՝ ստանալու շատ ավելի մեծ բան՝ Աստծո գիտելիքը և Նրա առաջարկած անզուգական օրհնությունները:

Թագավոր Լամոնիի հայրը ցույց տվեց զոհաբերության այս պատրաստակամությունը, երբ նա աղոթեց. «Եթե կա Աստված, և եթե դու Աստված ես, դու քեզ հայտնի չէի՞ր դարձնի ինձ, և ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից՝ քեզ գիտենալու համար, և որպեսզի ես կարողանամ բարձրանալ մեռելներից և փրկվել վերջին օրը» (Ալմա 22.18, շեշտադրումն ավելացված է):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ աշխարհին հաղթահարելը և Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին մոտենալը ներառում է «ընտրել ձեռնպահ մնալ այն ամենից, ինչը վանում է Հոգուն» և «պատրաստ լինել «հրաժարվելու» նույնիսկ մեր սիրելի մեղքերից»:

Օրհնություններ

Ի հավելումն այն օրհնությունների, որ փնտրում էր թագավոր Լամոնիի հայրը, այն է՝ հարություն և փրկություն, նախագահ Նելսոնը թվարկել է ավելի շատ օրհնություններ, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու և ուխտի ուղու վրա մնալու մեր ջանքերից: Դրանք ներառում են.

  • Սրտի և էության փոփոխություն

  • Գթություն

  • Խոնարհություն

  • Առատաձեռնություն

  • Բարություն

  • Ինքնակարգապահություն

  • Խաղաղություն

  • Վստահություն

  • Ուրախություն

  • Հանգիստ

  • Հոգևոր ուժ

  • Անձնական հայտնություն

  • Հավատքի ավելացում

  • Հրեշտակների սպասավորություն

  • Հրաշքներ

Եթե դժվարանում եք որոշակի մեղքեր զոհաբերել, մի հանձնվեք: Նախագահ Նելսոնը հիշեցնում է մեզ. «Իհարկե, «հաղթել աշխարհին» չի նշանակում դառնալ կատարյալ այս կյանքում, ոչ էլ նշանակում է, որ ձեր խնդիրները հրաշքով կվերանան, քանի որ դրանք չեն վերանա: Եվ դա չի նշանակում, որ դուք այլևս չեք սխալվի։ Բայց «հաղթել աշխարհին» նշանակում է, որ մեղքի նկատմամբ ձեր դիմադրողականությունը կավելանա»:

Երբ մենք ջանքեր գործադրենք՝ թողնելու մեր մեղքերը, ինչպես թագավոր Լամոնիի հայրը, մենք կտեսնենք, որ Աստծուն ճանաչելը միշտ էլ արժե այդ զոհաբերությունը: Դրանով մեզանից յուրաքանչյուրի կյանքը կդառնա շատ ավելի հրաշալի, քան մենք ինքներս կարող էինք դարձնել այն:

Տպել