Լիահոնա
Համարձակություն՝ կիսվելու նրանով, ինչն ամենից շատ եմ գնահատում
Հուլիս 2024


«Համարձակություն՝ կիսվելու նրանով, ինչն ամենից շատ եմ գնահատում», Լիահոնա, հուլիս 2024։

Համարձակություն՝ կիսվելու նրանով, ինչն ամենից շատ եմ գնահատում

Հետևելով իմ եպիսկոպոսի և նրա կնոջ օրինակին՝ ես նպատակ ունեի կիսվել Մորմոնի Գրքով յուրաքանչյուր ճամփորդության ընթացքում՝ որպես ոգևորողների թիմի անդամ:

Նկար
երիտասարդ կինը ցույց է տալիս գրքի էջը, որը պահում է մի երիտասարդ տղամարդ

Մեծանալիս սիրում էի հետևել, թե ինչպես են տատիկիս հավերը փոթորիկների ժամանակ իրենց ձագերին թևերի տակ հավաքում՝ նրանց անվտանգ և պաշտպանված պահելու համար: Այդ պատկերն ինձ համար ավելի կարևոր դարձավ Մորմոնի Գրքում դրա մասին կարդալուց հետո (տես 3 Նեփի 10.4–6): Իմ եպիսկոպոսը և նրա կինը, որոնք շատ էին ճամփորդում իրենց աշխատանքի բերումով, ինձ ասացին, որ յուրաքանչյուր ճամփորդության ժամանակ Մորմոնի Գրքով կիսվում էին ինչ-որ մեկի հետ:

Դա ինձ ոգեշնչեց: Ես հիանում էի նրանցով, և նրանց օրինակները հուզեցին իմ սիրտը: Ես որոշեցի, որ եթե երբևէ հնարավորություն ունենամ ճամփորդել Յուտայից (ԱՄՆ) դուրս, ես կհետևեմ նրանց օրինակին և ամեն անգամ կկիսվեմ Մորմոնի Գրքով:

Ես՝ որպես Բրիգամ Յանգ Համալսարանի ոգևորողների թիմի անդամ, հաճախակի ճամփորդում էի թիմի հետ: Իմ առաջին ճամփորդությունից առաջ ես գնեցի Մորմոնի Գիրքը և իմ վկայությունը գրեցի դրանում: Ես ցանկանում էի քաջություն զարգացնել՝ ուրիշների հետ կիսվելու նրանով, ինչն ամենից շատ էի գնահատում. իմ վկայությունը և Մորմոնի Գիրքը: Ես ցանկանում էի նմանվել իմ եպիսկոպոսին և նրա կնոջը: Ես ուզում էի նմանվել Հիսուս Քրիստոսին: Ես ուզում էի օգնել հավաքել ուրիշներին և օգնել նրանց գալ Նրա մոտ:

Ես արագ հասկացա, որ եթե ամեն ճամփորդությունից առաջ աղոթեի, որ ուղղորդվեմ դեպի այն մարդը, որը դրա կարիքն ունի, ապա նա կհայտնվի ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում, որպեսզի ես նրա հետ կիսվեմ Մորմոնի Գրքով՝ բնական ու հեշտ եղանակով: Որքան շատ էի կիրառում այդ եղանակը, այնքան ավելի հեշտ էի կիսվում: Իմ ճամփորդություններն ինձ համար ավելի իմաստալից դարձան։ Ես միշտ ոգևորվում էի, երբ գտնում էի Քրիստոսի այս սուրբ կտակարանը ստացող Երկնային Հոր օրհնյալ զավակին:

Ճամփորդելիս ես մտորում էի. «Ո՞ւր պետք է գնամ, որպեսզի գտնեմ նրան, ում Երկնային Հայրն ուղարկում է ինձ այս անգամ: Ի՞նչ կարող եմ ասել նրան, որպեսզի փոխանցեմ, թե որքան թանկ է ինձ համար Մորմոնի Գիրքը»: Իմ մտքերն ու գործողությունները կենտրոնացած էին իմ սեփական կարիքներից ու զվարճանքներից դուրս, և ես ավելի մեծ սեր էի զգում բոլորի հանդեպ, ում հանդիպում էի: Ես փորձում էի նայել նրանց Փրկչի աչքերով: Ես աղոթում էի, որ նրանք ընդունեն աստվածային պարգևը, որն ինձ ուղարկել էր Երկնային Հայրը՝ նրանց առաջարկելու համար:

Ես տխրեցի, երբ ավարտվեց իմ ուսումնառության վերջին տարին: ԲՅՀ-ի ոգևորողների թիմի անդամ լինելն ինձ համար ողջ կյանքի երազանք էր: Ես վայելում էի ոգևորելու իմ անհավանական փորձառությունը՝ անկախ ամեն ինչից, բայց Մորմոնի Գրքի մեկ օրինակով կիսվելու հնարավորությունը յուրաքանչյուր ուրախ ճամփորդության ընթացքում իմ կյանքը հարստացրեց գեղեցիկ, անսպասելի ձևերով:

Մորմոնի Գրքով կիսվելը արժեքավոր և հեշտ միջոց էր իմ համալսարանական փորձառությանը լրացուցիչ իմաստ ավելացնելու համար: Ես գիտեմ, որ մարդիկ, ում հետ ես կիսվել եմ Մորմոնի Գրքով, հատուկ առաջնորդվել են այն ստանալու համար: Ես նաև գիտեմ, որ իմ կյանքի անհավատալի գոբելենի մեջ Երկնային Հայրը հյուսել է մի սիրառատ ու քաղցր գթառատ ողորմածություն. Նա թույլ տվեց ինձ զգալ Իր սերը Իր զավակների հանդեպ հատուկ ձևով՝ իմ յուրաքանչյուր ճամփորդության ընթացքում:

Ավարտելուց հետո ես որոշեցի միշտ շարունակել փնտրել մեկին, ում հետ կարող եմ կիսվել իմ վկայությամբ: Ժամանակի ընթացքում ես զարգացրի ավելի մեծ կարողություն և մխիթարություն՝ կիսվելով իմ վկայությամբ: Ես սովորեցի այլևս չվախենալ դրանով կիսվելուց: Ես հավատում եմ, որ բոլորը կարող են ավելի հեշտությամբ կիսվել իրենց վկայությամբ՝ հաճախ կիրառելով այդ գործընթացը և խնդրելով աստվածային օգնություն:

Իմ լավ եպիսկոպոսի և նրա կնոջ օրինակներին հետևելու ընտրությունը իմ կյանքն առավել իմաստալից դարձրեց շատ առումներով: Դա ինձ սովորեցրեց տեսնել, որ Տերը ճանաչում է Իր զավակներից յուրաքանչյուրին: Նա սիրում է մեզ և ցանկանում է մեզ բոլորիս հավաքել Իր թևի տակ: Մեծ օրհնություն է հասկանալ գեղեցիկ պատկերները, որոնք Նա օգտագործում է, երբ նկարագրում է Իր հավաքումը: Նա հավաքում է մեզ, ինչպես հավն է հավաքում և քնքշորեն պաշտպանում է իր ձագերին։

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Տպել