Ինստիտուտ
Դաս 2․ Ուսուցչի նյութ․ Ամրապնդել մեր վկայությունը կենդանի Քրիստոսի մասին


«Դաս 2․ Ուսուցչի նյութ․ Ամրապնդել մեր վկայությունը կենդանի Քրիստոսի մասին», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 2․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 2․ Ուսուցչի նյութ

Ամրապնդել մեր վկայությունը կենդանի Քրիստոսի մասին

2000 թվականի հունվարի 1-ին Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին իրենց վկայությունը հրատարակեցին մի փաստաթղթում, որը կոչվում է «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում): Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան բացատրելու Քրիստոս սուրբ տիտղոսի նշանակությունը և կիսվելու, թե ինչպես կարող է իրենց հավատքը ամրապնդվել՝ «Կենդանի Քրիստոսը» աղոթքով ուսումնասիրելու միջոցով:

Ուսուցման առաջարկներ

Հիսուսը Քրիստոսն է

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Կենտրոնացեք դարձի վրա՝ չընդգրկելով ամբողջ նյութը: Բնական է, երբ դասի ընթացքում ցանկանում եք ներկայացնել ամբողջ նյութը: Երբ համարում եք, որ այդպես պետք է անեք է, վերաձևակերպել ձեր մտածելակերպը՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչ են զգում ձեր ուսանողները իրենց մտքում և սրտում: Արդյո՞ք ուսանողները բավարար ժամանակ ունեն իրենց սովորած ճշմարտությունների կարևորությունը դիտարկելու և զգալու համար: Հիշեք նախագահ Դալլին Հ. Օուքսի իմաստուն խորհուրդը՝ «Մենք չենք կարող ստիպել հոգևոր բաներին» («Իր իսկ ժամանակին, Իր իսկ ձևով», Ensign, օգոստոսի 2013, 24):

Հրավիրեք ուսանողներին բացահայտել պատմության ընթացքում եղած աշխարհիկ և հոգևոր մեծ առաջնորդների մի քանի օրինակներ: (Կամ դուք կարող եք բերել ձեր անձնական օրինակները): Համառոտ քննարկեք, թե ինչպես են այս մարդիկ դրական ազդեցություն թողել աշխարհի վրա: Այնուհետև կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի նկարը և հարցնել.

  • Ինչո՞վ է Հիսուս Քրիստոսը եզակի՝ աշխարհիկ և հոգևոր մեծ ղեկավարների մեջ:

Հրավիրեք ուսանողներին վերանայել Մատթեոս 16.13–17 հատվածները կամ դիտել «Thou Art the Christ» (1.30) և փնտրել Պետրոսի օգտագործած արտահայտությունները, որոնք առանձնացնում են Հիսուսին երկրի վրա երբևէ ապրած բոլոր մարդկանցից:

  • Ի՞նչը հավերժական կարևորություն ուներ այն խոսքերում, որոնք Պետրոսն ասաց Հիսուսին. «Դու ես Քրիստոսը` կենդանի Աստուծոյ Որդին» (Մատթեոս 16․16)։ (Օգտակար կլինի վերանայել, թե ուսանողներն ինչ են սովորել նախապատրաստական նյութի 1-ին բաժնում: Ուսանողները կարող են արտահայտել հետևյալ ճշմարտությունները. Հիսուսը Քրիստոսն է, օծյալը կամ Մեսիան: Նա ներկայացնում է Հորը և միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք փրկվել:)

  • Ի՞նչ մտքեր եք ունենում ձեր անձնական վկայությունը ձեռք բերելու և ամրապնդելու կարևորության մասին առ այն, որ Հիսուսը Քրիստոսն է: (Կարող եք հրավիրել որոշ ուսանողների կիսվել, թե իրենք ինչպես են ստացել իրենց վկայությունն այն մասին, որ Հիսուսը Քրիստոսն է:)

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Օգտվեք ուսումնասիրության օժանդակ նյութերից: Ուսումնասիրման օժանդակ նյութեր բաժինը, որը գտնվում է Gospel Library հավելվածի Սուրբ գրությունների բաժնում, ներառում է այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են Սուրբ գրքերի ուղեցույցը, Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի ուղեցույցները, Աստվածաշնչի բառարանը և Թեմատիկ ուղեցույցը: Այս օժանդակ նյութերը հիմնված են կանոնիկ աշխատությունների վրա՝ օգնելով ընթերցողներին սովորել որոշակի թեմայի մասին: Երբ ուսանողներն ուսումնասիրեն ըստ թեմաների, օգնեք նրանց հասկանալ, թե որքան կարևոր է սուրբ գրությունների հատվածների ենթատեքստը և բովանդակությունը, որն օգնում է նրանց բացահայտել ոգեշնչված հեղինակի մտադրությունը:

Հիշեցրեք ուսանողներին, որ դասին նախապատրաստվելիս նրանց հրավիրել էին փնտրել «Հիսուս Քրիստոս» բաժինը Թեմատիկ ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում և բացահայտել Տիրոջը տրված սուրբ անունները, տիտղոսները և դերերը: Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որ վերանայեն իրենց սովորածը։ Այնուհետև ուսանողները դասարանով կամ փոքր խմբերով կարող են կիսվել իրենց բացահայտածով: Եթե կարծում եք, որ դա կարող է բարելավել ձեր ուսանողների ուսումնառությունը, կարող եք ցուցադրել և հրավիրել նրանց պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ երկուսին.

  • Ի՞նչ զգացումներ են առաջանում ձեր սրտում, երբ մտածում եք Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես [տեղադրեք անունը, տիտղոսը կամ դերը]:

  • Իմանալով, որ Հիսուս Քրիստոսը [տեղադրեք անունը, տիտղոսը կամ դերը] է, ինչպե՞ս է փոխվում Նրա հանդեպ ձեր հավատքը:

Դուք կարող եք խրախուսել ուսանողներին ընտրել և ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի այն անունը, տիտղոսը կամ դերը, որի մասին նրանք կցանկանային ավելին իմանալ:

Տիրոջ առաքյալները հատուկ վկաներ են, որ Նա է Քրիստոսը

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե իրենց հասակակիցների շրջանում որքան տարածված է հավատն առ Հիսուս Քրիստոս: Կարող եք հրավիրել նրանց նաև կիսվել այն ամենով, ինչ նրանք վերջերս լսել են Փրկչի մասին սոցիալական ցանցերում կամ ժամանցի վայրերում:

Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.23 հատվածը և գրատախտակին գրեք հետևյալ հայտարարությունը. Հիսուս Քրիստոսը կանչել է առաքյալներին՝ լինելու Իր հատուկ վկաներն ամբողջ աշխարհում: Ապա հարցրեք.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Տիրոջ կանչված առաքյալների վկայությունները հատկապես կարևոր մեր օրերում:

  • Ինչպե՞ս են այս հատուկ վկաները զորացրել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը: (Օգտակար կլինի, որ հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել այն ամենով, ինչ նրանք սովորել են կամ զգացել, երբ դիտել են «Special Witnesses of Christ-ի» մեկ կամ մի քանի տեսանյութեր՝ նախապատրաստական նյութի 2-րդ բաժնից։ Դասարանով միասին կարող եք դիտել նրանց նախընտրածներից մեկը:)

Հիշեցրեք ուսանողներին, որ 2000 թվականի հունվարի 1-ին Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը Փրկչի մասին իրենց վկայությամբ կիսվեցին «Կենդանի Քրիստոսը» հայտարարության մեջ։ Ուսանողներին տրամադրեք այդ փաստաթղթի պատճենը կամ հրավիրեք նրանց բացել այն իրենց էլեկտրոնային սարքերում: Կարող եք ցուցադրել «Հատվածներ «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» տեսանյութը (2:45)՝ նախապատրաստվելով այս պատմական փաստաթղթի քննարկմանը:

Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց երախտագիտությունը «Կենդանի Քրիստոսը» փաստաթղթի հանդեպ, խնդրեք նրանց մասնակցել հետևյալ միջոցառմանը: Հրավիրեք նրանց աշխատել զուգընկերոջ հետ և յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք ստորև բերված թերթիկներից մեկը: Համոզվեք, որ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան վերանայելու և միմյանց հետ կիսվելու նրանով, թե ինչ են սովորում «Կենդանի Քրիստոսը» հայտարարությունից:

Ուղերձներ մեր օրերի համար՝ «Կենդանի Քրիստոսում»

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 2

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը` Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների Վկայությունը» պատրաստ էր արդեն այն ժամանակ, երբ մենք ունեինք դրա կարիքն առավել շատ: («Գերագույն համաժողով. Զորացնել հավատք և վկայություն», Լիահոնա, նոյեմբեր 2013, 7)

Վերանայեք «Կենդանի Քրիստոսը», որպեսզի գտնեք ուղերձներ, որոնք ձեր կարծիքով շատ անհրաժեշտ են մեր օրերում: Պատրաստ եղեք դասարանի զուգընկերոջ հետ կիսվել ձեր սովորածով։

Ուղերձներ մեր օրերի համար՝ «Կենդանի Քրիստոսում»

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 2

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Ավելին խոսել Հիսուս Քրիստոսի մասին

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 2

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ասել է.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Քանի որ աշխարհը ավելի քիչ է խոսում Հիսուս Քրիստոսի մասին, եկեք մենք ավելի շատ խոսենք Նրա մասին: Երբ մեր իրական բնույթը բացահայտվի՝ որպես Նրա աշակերտներ, մեր շրջապատից շատերը պատրաստ կլինեն լսել մեզ: (Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 90)

Վերանայեք «Կենդանի Քրիստոսը» հայտարարությունը, որպեսզի գտնեք ուղերձներ, որոնցով, ըստ ձեզ, հատկապես կարևոր է կիսվել մի աշխարհում, որտեղ ավելի քիչ է խոսվում Հիսուս Քրիստոսի մասին: Պատրաստ եղեք դասարանի զուգընկերոջ հետ կիսվել ձեր սովորածով։

Ավելին խոսել Հիսուս Քրիստոսի մասին

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 2

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Դասն ավարտելու համար հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքն ամրապնդվել կամ ինչպես կարող է ամրապնդվել՝ «Կենդանի Քրիստոսի» ուսումնասիրության շնորհիվ: Ժամանակ տվեք նրանց նպատակ դնել, թե ինչ կանեն, որպեսզի մեծացնեն Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունը՝ այս ոգեշնչված փաստաթղթի հետագա ուսումնասիրության կամ մտապահման միջոցով:

Հաջորդ անգամ

Կարող եք ձեր ուսանողներին հաջորդ դասից առաջ ուղարկել հետևյալ միտքը կամ մեկ այլ միտք, որը, ձեր կարծիքով, հետաքրքիր կլինի նրանց համար. Երբ ուսումնասիրեք 3-րդ դասի նախապատրաստական նյութը, մտածեք, թե ինչո՞ւ եք նախաերկրային կյանքում ընտրել Հիսուս Քրիստոսին հետևելու ճանապարհը:

Տպել