Ինստիտուտ
Դաս 24. Ուսուցչի նյութ. Վստահել Հիսուս Քրիստոսին` որպես մեր դատավոր


«Դաս 24. Ուսուցչի նյութ. Վստահել Հիսուս Քրիստոսին` որպես մեր դատավոր», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 24. Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 24․ Ուսուցչի նյութ

Վստահել Հիսուս Քրիստոսին` որպես մեր դատավոր

«Կենդանի Քրիստոսը`առաքյալների վկայությունը» հայտարարությունում մենք կարդում ենք. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է կանգնի՝ Նրա կողմից դատվելու համար՝ համաձայն մեր գործերի ու մեր սրտի ցանկությունների»(ChurchofJesusChrist.org): Այս դասը կօգնի ուսանողներին ասել, թե ինչու մենք կարող ենք լիակատար վստահություն ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ` որպես մեր դատավոր: Նրանք նաև հնարավորություն կունենան գնահատելու, թե ինչ կարող են անել Վերջին Դատաստանին պատրաստվելու համար:

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը մեր դատավորն է

Կիսվեք հետևյալ սցենարով.

Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, որին մեղադրում են լուրջ հանցագործության կատարման մեջ: Դուք ճանաչում հանցագործության զոհին: Դուք սիրում եք երկուսին էլ:

  • Եթե կարողանայիք դատավոր ընտրել ձեր ընկերոջ համար, ի՞նչ հատկանիշներ կուզենայիք, որ դատավորն ունենար:

  • Ի՞նչ մտահոգություններ կունենայիք, եթե դատավորը չունենար մեր նշած որակներից մեկը կամ մի քանիսը: (Օրինակ, ի՞նչ կլիներ, եթե դատավորը կարեկից լիներ, բայց ոչ արդար կամ արդար, բայց ոչ կարեկից):

Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք հրավիրվել էին պատրաստվելու դասին՝ բացահայտելով Փրկչի կյանքից մի հատկանիշ, որը ցույց է տալիս, որ մենք կարող ենք վստահել Նրան՝ որպես արդար դատավոր: Ուսանողներին տրամադրեք մի քանի րոպե՝ վերանայելու իրենց բացահայտած հատկանիշը կամ, անհրաժեշտության դեպքում, բացահայտել այն։ Ապա հրավիրեք նրանց կազմել փոքր խմբեր և յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ օժանդակ նյութը։

Հիսուս Քրիստոսն է «Արդար Դատավորը» (Բ Տիմոթեոս 4.8)

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Ուսուցչի նյութ. Դաս 24

Բարձրաձայն կարդացեք Սաղմոս 9.8 և 96.11–13-ը: Այնուհետև խմբի յուրաքանչյուր անդամի հրավիրեք կիսվել Փրկչի կյանքից մի հատկանիշով, որը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսը արդարությամբ է դատում բոլոր մարդկանց: Երբ կիսվեք հատկանիշներով, գուցե կամենաք քննարկել հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող է այդ հատկանիշն ազդել այն բանի վրա, թե Հիսուս Քրիսոսն ինչպես է դատում մեզ:

  • Ինչպե՞ս է այս հատկանիշը մեծացնում ձեր վստահությունը` Փրկչի ձեր դատավորը լինելու համապատասխանության վերաբերյալ:

Հատուկ հատկանիշները բացահայտելուց հետո, քննարկեք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է տարբերվում բոլոր մահկանացու դատավորներից: (Վերանայեք նախագահ Դալլին Հ. Օուքսի և Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 1-ում:) Դուք կարող եք նաև քննարկել, թե ինչու է կարևոր, որ Փրկիչը մարմնավորում է այս բոլոր հատկանիշները՝ որպես մեր դատավոր:

Հիսուս Քրիստոսն է «Արդար Դատավորը» (Բ Տիմոթեոս 4.8)

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Ուսուցչի նյութ. Դաս 24

Նկար
Հիսուս Քրիստոսն է Արդար Դատավորը. օժանդակ նյութ

Կարդալու համար ուսանողներին բավարար ժամանակ հատկացնելուց հետո կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել, թե նրանք ինչպես են վերաբերվում այն փաստին, որ Հիսուս Քրիստոսն իրենց դատավորն է։

Հիսուս Քրիստոսը կդատի մեզ ըստ մեր գործերի և ըստ մեր սրտերի ցանկությունների

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Հստակ ձևակերպեք ճշմարիտ սկզբունքները: Երեց Բ. Հ. Ռոբերտսը Յոթանասունից ուսուցանել է. «Որպեսզի իմացվի, ճշմարտությունը պետք է հայտարարվի, և որքան պարզ ու ամբողջական է հայտարարությունը, Սուրբ Հոգին այնքան ավելի լավ հնարավորություն կունենա վկայելու մարդկանց հոգիներին, որ այս աշխատանքը ճշմարիտ է» (in James E. Faust, “What I Want My Son to Know before He Leaves on His Mission,” Ensign, May 1996, 41): Ուսանողներին հնարավորություն ընձեռեք բացահայտելու և արտահայտելու այն ճշմարիտ սկզբունքները, որոնք գտնվում են սուրբ գրություններում և ժամանակակից մարգարեների խոսքերում:

Հրավիրեք ուսանողներին լուռ վերանայել Հայտնություն 20.12-ը և Վարդապետություն և Ուխտեր 137.9 և գրի առնել մի ճշմարտություն այն մասին, թե ինչպես ենք մենք դատվելու: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց բացահայտած ճշմարտությունով։ Օգտագործելով ուսանողների պատկերացումները՝ դուք կարող եք գրատախտակին գրել մի նմանատիպ ճշմարտություն. Մեզանից յուրաքանչյուրը կկանգնի Տիրոջ առջև և կդատվի ըստ մեր գործերի և մեր սրտի ցանկությունների: Ուսանողների հասկացողությունը խորացնելու համար կարող եք տալ հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը.

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մեր գործերը կարևոր են Վերջին Դատաստանի ժամանակ: (Նշեք, որ գործերը կարող են ներառել՝ պահել պատվիրանները, ստանալ արարողությունները, հարգել ուխտերը ապաշխարել և ծառայել ուրիշներին:)

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մենք կդատվենք նաև՝ համաձայն մեր գործերի և մեր սրտերի ցանկությունների: (Գուցե կամենաք կիսվել նախագահ Օուքսի հետևյալ խոսքերով. «Ցանկությունները, որոնց հիման վրա մենք գործում ենք, որոշում են, թե մենք որքանով կփոխվենք, ինչի կհասնենք և ինչ կդառնանք» [«Ցանկություն», Լիահոնա, մայիս 2011, 42]:)

  • Ինչո՞ւ է կարևոր կանոնավոր կերպով գնահատել, թե ինչպես են մեր ցանկությունները, խոսքերն ու արարքներն ազդում այն բանի վրա, թե մենք ինչ ենք դառնում: (Վերանայեք Նախագահ Օուքսի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)

Հիշեցրեք ուսանողներին, որ Ալմա Կրտսերը տվեց խորաթափանց հարցեր, որոնք կարող են օգնել մեզ գնահատել, թե ինչ ենք մենք դառնում: Հանձնարարեք ուսանողներին կրկնել Ալմա 5.15–16, 19, 26–27 և խորհրդածել առնվազն մեկ հարցի շուրջ, որն ավելի շատ է առնչվում նրանց կյանքին: Լուռ խորհրդածության համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո խրախուսեք մեկ կամ երկու ուսանողի կիսվել, թե ազնիվ ինքնաքննությանը ժամանակ հատկացնելը ինչպես է օգնում կամ կարող է օգնել նրանց ավելի նմանվել Փրկչին:

Ինչպես առաջարկում է Ալման, հրավիրեք ուսանողներին պատկերացնել իրենց՝ Աստծո առաջ կանգնած՝ դատվելու համար:

  • Ի՞նչ եք զգում այդ պահին: Ինչո՞ւ:

  • Ամենից շատ ո՞վ կկամենայիք, որ լիներ ձեզ հետ:

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ բացի մեր դատավորը լինելուց, Հիսուս Քրիստոսը նաև մեր Բարեխոսն է Հոր մոտ: (Դուք կարող եք վերանայել, թե ինչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը մեր բարեխոսն է [տես նախապատրաստական նյութի բաժին 2-ում]։)

Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.3–5 հատվածները և հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ Հիսուս Քրիստոսն աղերսում է առանձնապես իրենց համար:

  • Ի՞նչ կզգայիք` լսելով Հիսուս Քրիստոսի աղերսանքը ձեր գործով Երկնային Հոր առջև: (Կարող եք կրկնել Երեց Դեյլ Գ. Ռենլանդի մեջբերումը նախապատրաստական նյութի բաժին 2-ում` հավաստիանալու համար, որ ուսանողները հասկանում են, որ Փրկիչը՝ որպես մեր Բարեխոս, չի հակադրվում Հոր կամքին:)

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի՝ որպես մեր Բարեխոսի դերը հասկանալն ու ընդունելը` հույս բերել մեկին, ով զգում է, որ ինքը երբեք այնքան լավը չի լինի, որ վերադառնա Աստծո ներկայություն:

  • Ինչպե՞ս կարող եք ցույց տալ Տիրոջը, որ կամենում եք, որ Նա լինի ձեր Բարեխոսը:

Դուք կարող եք վկայել, որ Տերը ոչ միայն պաշտպանելու է մեզ Վերջին դատաստանի ժամանակ, այլ նաև պատրաստ է լինել մեր Բարեխոսն այսօր (տես Վարդապետություն և Ուխտեր 29․5-6)։ Նա կպաշտպանի մեր գործը, երբ մենք փնտրենք Նրա օգնությունը: Դուք կարող եք նաև դիտել «Jesus Christ Is Our Advocate» (0:48) Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետ տեսանյութը:

Հաջորդ անգամ

Որպեսզի խրախուսեք նախապատրաստվել հաջորդ դասի համար, կարող եք ուղարկել հետևյալ հաղորդագրությունը ուսանողներին. Երբ ուսումնասիրեք դաս 25-ի համար նախապատրաստական նյութը, հարցրեք ինքներդ ձեզ. Ի՞նչ ազդեցություն է ունենում իմ աշակերտությունը իմ հավերժական ճակատագրի վրա:

Տպել