Ինստիտուտ
Դաս 15. Ուսուցչի նյութ․ Ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին հաղորդության միջոցով


«Դաս 15․ Ուսուցչի նյութ․ Ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին հաղորդության միջոցով», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 15․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 15․ Ուսուցչի նյութ

Ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին հաղորդության միջոցով

Փիթեր Մ. Ջոնսոնը Յոթանասունից ուսուցանել է. «Հաղորդության հետ կապված կա հոգևոր լուսավորում՝ այն անձնական է, զորեղ է և անհրաժեշտ» («Զորություն հաղթելու հակառակորդին», Լիահոնա, նոյ. 2019, 112)։ Այս դասին ուսանողները հնարավորություն կունենան կիսվելու, թե ինչպես հաղորդությունը կարող է լինել անձնական և հզոր ազդեցություն իրենց կյանքում: Նրանք նաև կքննարկեն, թե ինչ կարող են անել՝ ավելի լավ գալու դեպի Փրկիչը, երբ իրենք վերցնում են հաղորդությունը և ձգտում մշտապես հիշել Նրան:

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը հաստատեց հաղորդությունը՝ որպես Իր մեծ քավիչ զոհաբերության հիշեցում:

Հիշեցրեք ուսանողներին, որ նախորդ գիշերը Իր Խաչելությունից առաջ, Փրկիչը կերավ Զատիկի ուտելիքը Իր աշակերտների հետ: Այդ ճաշի ընթացքում Փրկիչը ներկայացրեց հաղորդությունը:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Ուսանողներին առաջարկեք պատկերացնել սուրբ գրությունների հատվածներն ու պատմությունները: Սա կարող է օգնել նրանց ավելի մեծ հասկացողություն և կարեկցանք ձեռք բերել նրանց հանդեպ, ում մասին նրանք սովորում են: Դա կարող է օգնել նրանց զգալ սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը, որոնք իրենք ուսումնասիրում են:

Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ Վերջին ընթրիքի կարևորությունը, դուք կարող եք ցուցադրել իրադարձությունը պատկերող պատկեր և հրավիրել ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 26.19–20, 26–30 հատվածները (կարող եք նաև նշել Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ ներառված հավելումները) կամ դիտել մաս «The Last Supper» տեսաֆիլմից (ժամանակային կոդ 2:14 -ից մինչև 3:16-ը)։ Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ կզգային, եթե ներկա լինեին այնտեղ, երբ Փրկիչն առաջին անգամ սպասավորեց հաղորդությունը: Խրախուսեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով կամ զգացածով:

Մտածեք հրավիրել ուսանողներին պատկերացնել, որ իրենք Քրիստոնյա չեն և ականատես են լինում Եկեղեցու ժողովում առաջին անգամ հաղորդության սպասավորմանը: Ժողովի ժամանակ հավաքվածները երգում են «Jesus of Nazareth, Savior and King» (Hymns, no. 181) հիմնը և հաղորդության հացն ու ջուրը օրհնվում է և բաժանվում: (Կարող է օգտակար լինել հանձնարարել ուսանողներին կարդալ այդ հիմնի խոսքերը:) Հրավիրեք ուսանողներին գրել մի քանի հարց, որ գուցե ունեն հաղորդության վերաբերյալ, եթե նրանք Քրիստոնյա չլինեին:

Ուսանողներն իրենց հարցերը գրելուց հետո, խնդրեք նրանց կազմավորել փոքր խմբեր: Հրավիրեք խմբի անդամներին հերթով հարցնել և պատասխանել իրենց հարցերին:

Երբ ուսանողները քննարկում են իրենց հարցերը, շրջեք սենյակով և լսեք, թե ինչով են կիսվում: Ելնելով ձեր լսածից՝ որոշեք, թե արդյոք հետևյալ հարցերից որևէ մեկը կօգնի ձեր ուսանողներին ավելի խորը սովորել դասարանի քննարկման ժամանակ.

  • Ի՞նչ են ներկայացնում հաղորդության խորհրդանիշները: (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություն․ Հացն ու գինին կամ ջուրը ներկայացնում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը և Նրա Քավությունը մեզ համար:)

  • Ի՞նչ են սովորեցնում սուրբ գրությունները Փրկչի մասին`հացի, գինու և ջրի խորհրդանիշների միջոցով Ինչո՞ւ է նշանակալից, որ հացը ուտելուց առաջ այն կիսվում է։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք ուտենք հացը և խմենք ջուրը և ոչ թե ուղղակի նայենք դրանց: (Կարող եք վերանայել նախապատրաստական նյութի բաժին 1-ում հատվածի կետերը ձեր քննարկումը բարելավելու համար։)

Կարող եք հրավիրել ուսանողներին խորհել հաղորդության խորհրդանիշների կարևորության մասին և թե ինչպես դրանք կարող են օգնել մեզ հիշել Փրկչի զոհաբերության անհատական բնույթի մասին:

Մենք ավելի ենք մոտենում Փրկչին, երբ խորամտությամբ ենք ճաշակում հաղորդությունից.

Ցուցադրեք հետևյալ սցենարը.

Չնայած Ջուլիան դա չի ուզում, նա հաճախ ձանձրանում է հաղորդությունը բաժանելու ժամանակ: Նա գիտի, որ դա կարևոր է, բայց չի կարողանում դա զգալ: Երբ հաղորդությունը մատուցվում է հավաքվածներին, նա հաճախ այնպիսի բաների մասին է մտածում, ինչպիսիք են աշխատանքային և դպրոցական առաջադրանքները, իր հասարակական կյանքը և այն, թե ինչ է նա անելու եկեղեցուց հետո։ Երբեմն նա իր հեռախոսով թերթում է սոցիալական ցանցերում:

  • Ինչպե՞ս կնկարագրեիք Ջուլիայի վերաբերմունքը հաղորդության հանդեպ: Ի՞նչ հնարավորություններ և օրհնություններ կարող է բաց թողնել Ջուլիան` հաղորդության հանդեպ իր վերաբերմունքի պատճառով:

  • Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող էր փոխվել Ջուլիայի փորձառությունը, եթե Փրկիչն ինքը մատուցեր նրան հացն ու ջուրը:

Հրավիրեք մի քանի ուսանողների լուռ կրկնել 3 Նեփի 18.7, 10–12, 20.8–9 հատվածները, մի քանիսը կարդան Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79 հատվածները, և մի քանիսն էլ ուսումնասիրեն Քույր Չերիլ Ա. Էսփլինի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 2-ում: Հրավիրեք ուսանողներին փնտրել հաղորդության հետ կապված տարբեր սկզբունքներ, տեսակետներ և օրհնություններ: Դուք կամ նրանք կարող են նաև գրել իրենց գտածները գրատախտակին:

Մինչ ուսանողները կիսվում են իրենց գտածով, դուք կարող եք հրավիրել նրանց կիսվել անձնական փորձառություններով կամ օրինակներով, որոնք կապված են իրենց գաղափարների հետ: Նրանք կարող են նաև կիսվել այն մարդկանց օրինակներով կամ փորձառություններով, ում հետ զրուցել են դասին նախապատրաստվելիս (տես«Քննարկում դասի նախապատրաստման ժամանակ», նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում:)

Մինչ ուսանողները քննարկում են, թե ինչ է նշանակում՝ միշտ հիշել Փրկչին, կարող եք հարցնել.

  • Ինչպե՞ս կարող է միշտ Փրկչին հիշելն ազդել մեր ամենօրյա կյանքի վրա: Ինչպե՞ս կարող եք դա ավելի լավ անել շաբաթվա ընթացքում:

Կարող եք ժամանակ տրամադրել ուսանողներին` խորհելու և գրելու համար հաղորդությանը իրենց անհատական մասնակցության մասին: Գուցե նրանք մտածեն, թե ինչպես բարելավեն իրենց փորձառությունը հաղորդության ընթացքում և «Նրան միշտ հիշելու» իրենց ջանքերը (Վարդապետություն և Ուխտեր 20.77):

Եթե ուսանողները հարցեր ունեն հաղորդությունը վերցնելու արժանավորությանմասին, կամ եթե դուք զգում եք, որ պետք է քննարկեք այդ թեման դասարանի հետ, դիմեք նախապատրաստական նյութի բաժին 3-ին: Դուք կարող եք հարցնել․

  • Մեզ համար ինչո՞ւ է կարևոր «փորձել» մեր անձերը, երբ պատրաստվում ենք ընդունել հաղորդությունը (տես Ա Կորնթացիս 11.27–29

  • Ինչպիսի՞ն են ձեր զգացումները երեց Ջոն Հ. Գրոբերգի հաղորդությունն ընդունելու արժանի լինելու մասին հայտարարության վերաբերյալ (նախապատրաստական նյութի 3-րդ բաժնից): Ինչպե՞ս կարող է այս խորհուրդը հույս տալ նրանց, ովքեր մաքառում են թուլությունների, մեղքերի կամ այլ մարտահրավերների հետ:

Դասն ավարտելու համար` ձեր ուսանողները կամ դուք կարող եք վկայություն հայտնել այն մասին, թե ինչպես է հաղորդության արարողությունն օգնում մեզ գալ դեպի Փրկիչը: Կամ ուսանողները կարող են կիսվել, թե նրանք ինչ են զգացել և սովորել այդ դասից:

Հաջորդ անգամ

Որպեսզի խրախուսեք նախապատրաստվել հաջորդ դասի համար, կարող եք շաբաթվա ընթացքում ուղարկել հետևյալ հաղորդագրությունը (կամ ձեր սեփականը) ուսանողներին. Երբ ուսումնասիրեք նախապատրաստական նյութը, մտածեք այն մասին, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Քավությունը ամենակարևոր իրադարձությունը մարդկության պատմության մեջ:

Դուք կարող եք նաև ուղարկել «Because of Him: Easter Video» տեսաֆիլմի կապուղին (2:36):

Տպել