Ինստիտուտ
Դաս 22. Ուսուցչի նյութ. Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսի հետ մասնակցել շարունակվող վերականգնմանը


«Դաս 22. Ուսուցչի նյութ. Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսի հետ մասնակցել շարունակվող վերականգնմանը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 22․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 22․ Ուսուցչի նյութ

Դաս 22. Ուսուցչի նյութ. Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսի հետ մասնակցել շարունակվող վերականգնմանը

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը վկայել է. «Մենք վերականգնման գործընթացի ականատեսներներն ենք: Եթե դուք կարծում եք, որ Եկեղեցին լիովին վերականգնվել է, ապա դուք ընդամենը սկիզբն եք տեսնում: Շատ ավելին է սպասվում» («Վերջին օրերի սուրբ մարգարեն, կինը և առաքյալը կիսվում են գլոբալ ծառայության մասին պատկերացումներով», հոկտեմբերի 30, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org): Այս դասին ուսանողները կբացահայտեն, թե ինչ են անում կամ ինչ կարող են անել՝ մասնակցելու համար շարունակվող Վերականգնմանը: Նրանք նաև հաշվի կառնեն օգնությունը, որը կարող են ստանալ Փրկչից, երբ կատարեն Նրա աշխատանքը։

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Վերականգնման շարունակվող աշխատանքը:

Ցուցադրեք նախագահ Նելսոնի հետևյալ հայտարարությունը (կամ կարող եք ցույց տալ տեսաֆիլմը «Նախագահ Նելսոն`Ի՞նչ է նշանակում Վերականգնումը քեզ համար» [1:06] և պարզապես ցուցադրեք հայտարարության վերջին հարցը)․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Անկախ նրանից, թե որտեղ եք ապրում և ինչ հանգամանքներում եք գտնվում, Տեր Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն է, իսկ Աստծո մարգարե Ջոզեֆ Սմիթը՝ ձեր մարգարեն է։ Նա նախակարգվել էր այս երկրի հիմնադրումից առաջ, որպեսզի լիներ այս վերջին տնտեսության մարգարեն, երբ «ոչինչ ետ չի պահվի» Սրբերից։ Վերականգնման այս շարունակական գործընթացի ժամանակ հայտնությունը շարունակում է հոսել Տիրոջից։

Ի՞նչ է ձեզ համար նշանակում, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է Երկրի վրա։Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 88, շեշտադրումն ավելացած է)

Հրավիրեք մի քանի ուսանողների պատասխանել նախագահ Նելսոնի հարցին և կիսվել, թե ինչ է Վերականգնումը նշանակում նրանց համար: Ապա կարող եք հարցնել․

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ Վերականգնումը շարունակվող գործընթաց է:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Այնուհետև ուղղեք հետևողական հարցեր, որոնք կոգեշնչեն ավելի խորը գիտելիք: Երբ ուսանողները պատասխանում են հարցերին կամ կիսվում են փորձառություններով, ուշադիր լսեք, թե նրանք ինչ են ասում և ինչպես են ասում: Հասկացեք, թե արդյո՞ք հետևողական հարցը կարող է օգնել ուսանողներին ավելի խորը մտածել, օգտվել իրենց անձնական փորձից կամ ուսումնասիրել իրենց սրտի զգացմունքները: Հետևողական հարցը պետք է լինի բնական, այլ ոչ թե ստիպողական: Դրանք պետք է գրավիչ լինեն, ոչ թե ճնշող։

Առաջարկեք ուսանողներին կիսվել շարունակվող Վերականգման վերաբերյալ իրենց օրինակներով: (Օգտակար կարող է լինել վերանայել երեց Լեգրան Ռ. Քըրթիս կրտսերի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում և կիսվել մեկ կամ երկու օրինակով, որոնք դուք եք բացահայտել:) Երբ ուսանողներն արձագանքեն, դուք կարող եք կանգ առնել և տալ նմանատիպ հետևողական հարցեր.

  • Ինչպե՞ս է [ուսանողի օրինակը] օգնել ձեզ կամ որևէ մեկին, ում դուք գիտեք, ավելի մոտ գալ Հիսուս Քրիստոսին։

  • Ինչպե՞ս է ձեր կարծիքով [ուսանողի օրինակը] օգնում մեզ պատրաստվել Երկրորդ Գալուստին։

  • Ինչպե՞ս է [ուսանողի օրինակը] զորացրել ձեր վկայությունը, որ սա Տիրոջ աշխատանքն է։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լիովին գնահատել Իսրայելի հավաքման կարևորությունը շարունակվող Վերականգնման ընթացքում, կարող եք ցուցադրել նախագահ Նելսոնի հետևյալ հայտարարությունը. «[Իսրայելի] հավաքումը ամենակարևոր բան[ն] է, որը տեղի է ունենում երկրի վրա այսօր» (Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3 հունիսի 2018], լրացում New Era և Ensign, 8, ամսագրերի համար ChurchofJesusChrist.org):

Խմբի անդամներին մի քանի րոպե տրամադրեք՝ վերանայելու նախապատրաստական նյութի բաժին 2-ը և փնտրեք պատճառներ, թե ինչու է Իսրայելի հավաքումը այդքան կարևոր: Ապա կարող եք հանձնարարել նրանց դերախաղ կատարել դասընկերոջ հետ կամ դասարանի հետ այն մասին, թե ինչպես կարձագանքեին հետևյալ սցենարներից մեկին կամ մի քանիսին:

  • Ավագ դպրոցի սեմինարիայի դասին բացատրեք Իսրայելի հավաքման կարևորությունը։

  • Կիսվեք որևէ մեկի հետ ոչ մեր հավատքից, թե Իսրայելի հավաքումը ինչպես կարող է օրհնել բոլոր մարդկանց:

  • Բացատրեք, թե ինչպես կարող ենք օգնել Տիրոջը Իսրայելի հավաքման գործում ընդգրկել Եկեղեցու մի անդամի, ով վստահ չէ, թե ինչպես կարող է օգնել:

Դերախաղերից հետո կարող եք հրավիրել որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի խոսքը նախապատրաստական նյութի 1 բաժնից։ Դուք կարող եք ժամանակ տրամադրել ուսանողներին՝ գրելու իրենց մտքերը հետևյալ հարցերի վերաբերյալ.

  • Ինչպե՞ս կբնութագրեիք շարունակվող Վերականգնման ընթացքում Տիրոջ գործն առաջ տանելու ձեր ջանքերը:

  • Ինչպիսի՞ ներդրում կկատարեիք այժմ` Նրա գործն առաջ տանելու համար: (Կարող եք վերանայել նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում գրված նախագահ Բոննի Հ․ Քորդոնի խոսքերը):

Փրկիչն աշխատում է մեզ հետ, երբ մենք կատարում ենք Իր աշխատանքը:

Կիսվեք հետևյալ սցենարով.

Մարիան նոր կոչում է ստացել իր ծխում և ճնշված է զգում: Երբ նա հեռանում է եպիսկոպոսի գրասենյակից, նա մտքում ասում է. «Ինչպե՞ս երբևէ կկարողանամ կատարել այս կոչումը»: Ես պարզապես բավականաչափ լավը չեմ: Կան ուրիշները, որոնք այնքան ավելի որակավորված են։ Գուցե խնդրեմ եպիսկոպոսին, որ մեկ ուրիշին գտնի»:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք Մարիային:

Հրավիրեք դասարանի անդամներին վերանայել Հակոբ 5.70–72-ը, Վարդապետություն և Ուխտեր 38.7-ը, և Վարդապետություն և Ուխտեր 49.27-ը և որոնել մի սկզբունք, որը կարող է օգնել Մարիային: Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք կատարում ենք Տիրոջ գործը, Նա մեր մեջ է և աշխատում է մեզ հետ:

  • Ինչպե՞ս կարող է Մարիային օգնել գիտելիքը, որ Փրկիչը աշխատում է մեզ հետ: Ինչպե՞ս է այս գիտելիքն օգնել ձեզ:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հայրը Փրկչի հետ էր Նրա մահկանացու ծառայության ժամանակ: (Կարող եք նաև օգտագործել երեց Քիմ Բ. Քլարկի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 3-ում` օգնելով ուսանողներին պատասխանել այս հարցին:)

  • Ե՞րբ եք վստահություն զգացել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ձեզ հետ էին, երբ դուք կատարում էիք Նրանց աշխատանքը:

Ուսանողները գուցե մտածեն իրենց հետ աշխատելու Փրկչի պատրաստակամության մասին, երբ նրանք կատարում են Նրա աշխատանքը: Երբ նրանք խորհում են, դուք կարող եք ցուցադրել հետևյալ կետերով ցանկը և հրավիրել ուսանողներին կարդալ յուրաքանչյուր օրհներգի համար ընտրված հատվածը: Խրախուսեք ուսանողներին գրի առնել իրենց մտքերը և զգացումները կարդացածի վերաբերյալ:

  • «Տեր Աստծո Գործին բոլորս մասնակցենք» (Հիմներ, հր. 10), հատված 3

  • We Are All Enlisted” (Hymns, no. 250), verse 3

  • The Time Is Far Spent” (Hymns, no. 266), verse 4

  • «Կգնամ, ուր կուզես Դու, Տեր» (Հիմներ, էջ 46), հատված 3

Դասն ավարտելու համար, դուք կարող եք խնդրել մեկ կամ երկու ուսանողների կիսվել այս ճշմարտության հետ կապված իրենց փորձառությամբ. Երբ մենք կատարում ենք Տիրոջ աշխատանքը, Նա մեր մեջ է և աշխատում է մեզ հետ:

Հաջորդ անգամ

Կարող եք խրախուսել ուսանողներին նախքան հաջորդ դասը ուսումնասիրել 23-րդ դասի նախապատրաստական նյութը: Կարող եք ուղարկել հետևյալ հաղորդագրությունը. դիտեք «Պատրաստվեք Երկրորդ Գալուստին» (1:00), և մտածեք, թե ինչպես 23-րդ դասի նյութը կարող է օգնել ձեզ պատրաստվել Հիսուս Քրիստոսի վերադարձին:

Տպել