Ինստիտուտ
Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Հետևել Հիսուս Քրիստոսի հնազանդության օրինակին


«Դաս 10. Դասարանի նախապատրաստական նյութ. Հետևել Հիսուս Քրիստոսի հնազանդության օրինակին», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 10. Դասարանի նախապատրաստական նյութ». Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Նկար
պատանին աղոթում է

Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ

Հետևել Հիսուս Քրիստոսի հնազանդության օրինակին

Կարո՞ղ եք հիշել որևէ մեկին ձեր կյանքից, ով «ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել մեզ վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»: (Մոսիա 3.19) Քրիստոսանման այս հատկանիշները հասանելի են մեզանից յուրաքանչյուրին, ով փնտրում է դրանք: Փրկիչը Երկնային Հոր կամքին ենթարկվելու կատարյալ օրինակ է: Ուսումնասիրելիս մտածեք Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնի հետևյալ հայտարարության կարևորության մասին. «Տղամարդիկ և կանայք, ովքեր իրենց կյանքը հանձնում են Աստծուն, կբացահայտեն, որ Նա կարող է շատ ավելի լավը դարձնել իրենց կյանքը, քան իրենք կարող են» (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 4):

Բաժին 1

Ինչպե՞ս կարող են խոնարհությունն ու հեզությունն ինձ զորացնել

Որոշ մարդիկ կարծում են, որ խոնարհությունը թուլության նշան է։ Նրանք կարող են մտածել, որ խոնարհ մարդիկ վախկոտ ու երկչոտ են։ Եվ այնուամենայնիվ, այս խոսքերը չեն նկարագրում Հիսուս Քրիստոսին, որը խոնարհության և հեզության կատարյալ օրինակ է:

Դիտարկեք Փրկչի ուժի, քաջության և համարձակության որոշ օրինակներ. Նա վստահ հայտարարեց Իր իսկական ինքնությունը, նույնիսկ երբ դա վտանգի տակ էր դնում Նրա կյանքը (տես Հովհաննես 8.54–59), Նա համարձակորեն մաքրեց տաճարը, երբ այն պղծվում էր (տես Մատթեոս 21.12–13, Հովհաննես 2.14–17), Նա խիզախորեն պաշտպանում էր ճնշվածներին (տես Հովհաննես 8.1–11, Մարկոս 2.14–17), և Նա անվախ էր՝ մեղադրանքների ու քննադատությունների բախվելիս (տես Մատթեոս 16.1–12, Ղուկաս 20.19–26):

Նկար
Կրոնական առաջնորդները հարցաքննում են Հիսուսին

Ինչպե՞ս կարող է խոնարհությունը հանգեցնել ավելի մեծ անձնական զորության և ուժի: Մենք սովորում ենք, որ «լինել խոնարհ նշանակում է՝ ընդունել մեր կախվածությունը Տիրոջից, հասկանալ, որ մենք անընդհատ Նրա օգնության կարիքն ունեք: …

… Իր մահկանացու ծառայության ընթացքում [Հիսուս Քրիստոսը] միշտ ընդունում էր, որ Իր ուժը գալիս է Իր Հորից ունեցած Իր կախվածության շնորհիվ: Նա ասաց. «Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել»: … Իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը» (Հովհաննես 5.30)» (Ավետարանի թեմաներ, «Խոնարհություն», topics.ChurchofJesusChrist.org):

Իր Հոր կամքին Փրկչի խոնարհ հնազանդության իրողությունը կապված է նաև Նրա հեզության հետ (տես Մատթեոս 11.29): Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Հեզությունը Քավչին բնութագրող հատկանիշ է և առանձնանում է արդարացի արձագանքով, պատրաստակամ հնազանդությամբ և ուժեղ ինքնավերահսկողությամբ։

Մեծ Քավիչը, ով «վայր իջավ բոլոր բաներից ցած» [Վարդապետություն և Ուխտեր 88.6] և տառապեց, արյունահոսեց, ու մահացավ, որ «սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից» [Ա Հովհաննես 1.9], քնքշորեն լվաց Իր աշակերտների փոշոտ ոտքերը [Հովհաննես 13.4–5]: Նման հեզությունը Տիրոջ առանձնահատկությունն է՝ որպես ծառա և առաջնորդ:

Հիսուսը արդար արձագանքման և պատրաստակամ հնազանդության կատարյալ օրինակ հանդիսացավ, երբ Նա մեծապես տառապեց Գեթսեմանիի պարտեզում։

«Եւ երբոր այն տեղը հասաւ, [Իր աշակերտներին] ասեց. Աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։

Եվ նա… ծունր դրավ, աղոթք էր անում,

Եվ ասում. Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից, սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» [Ղուկաս 22.40–42]:

Փրկչի հեզությունը այս հավերժական կարևոր և տանջալից փորձառության մեջ ցույց է տալիս Աստծո իմաստությունը մեր իմաստությունից վեր դնելու կարևորությունը բոլորիս համար: («Հեզ և խոնարհ սրտով», Լիահոնա, մայիս 2018, 32–33)

Նկար
Աղոթք Գեթսեմանիում, Դել Փարսոն
Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս է ձեր կյանքը օրհնվել այն բանի շնորհիվ, որ Հիսուս Քրիստոսը հեզությամբ «ենթարկվեց Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»: (3 Նեփի 11.11) Ինչպե՞ս կարող եք ավելի հնազանդ լինել Աստծո կամքին:

Բաժին 2

Ուխտեր կապելով և պահելով ինչպե՞ս կարող եմ օգնել ինձ կատարել Աստծո կամքը

Երբ դուք մտածում եք ձեր սեփական կյանքի մասին, գուցե կամենաք իմանալ, թե ինչպես կարող եք երբևէ լինել խոնարհ ու հեզ, ինչպես Փրկիչը: Բարեբախտաբար, Հիսուս Քրիստոսը մեզ ցույց տվեց, թե ինչպես մեր կամքը ենթարկենք Աստծուն:

Իր ծառայության սկզբում Հիսուսը գնաց Հովհաննես Մկրտչի մոտ՝ ստանալու մկրտության արարողությունը: Սկզբում Հովհաննեսը երկմտեց և ասաց. «Ինձ պետք է քեզանից մկրտուիլ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»: Հիսուսն ասաց Հովհաննեսին, որ դա տեղին է, որպեսզի նրանք կարողանան «ամեն արդարութիւն կատարե[լ]» (տես Մատթեոս 3.13–17): Դիտեք «The Baptism of Jesus» (2:54) տեսանյութը՝ այս պատմության ուսումնասիրությունը բարելավելու համար:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 2 Նեփի 31.6–7, 11–13-ը և իմացեք, թե ինչ ասաց Նեփին Փրկչի խոնարհության օրինակի մասին։ Փնտրեք գործնական քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել՝ խոնարհաբար Աստծո կամքին ենթարկվելու համար:

Նկար
Մկրտություն II, Ջ․ Քըրք Ռիչարդս

Մկրտության արարողությանը մեզ դնում է ուխտի ճանապարհի վրա: Երբ մենք քայլում ենք այս ճանապարհով, մենք ձգտում ենք պահել պատվիրանները և դրանով իսկ ենթարկվել Աստծո կամքին: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հետևյալն է ասել ուխտի ուղու մասին.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Փրկչին հետևելու ձեր պարտավորվածությունը՝ ուխտեր կապելով Նրա հետ և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ։ (“As We Go Forward Together,” Ensign, Apr. 2018, 7)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս է ձեր կյանքը օրհնվել, կամ ինչպե՞ս կարող էր այն օրհնվել՝ ենթարկվելով Տիրոջ կամքին՝ ավետարանի ուխտեր կապելու և պահելու միջոցով:

Բաժին 3

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի Աստված տնօրինի իմ կյանքում

Սուրբ գրություններում և այսօր, Տիրոջ ուխտի ժողովուրդը հաճախ կոչվում է Իսրայելի տուն: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Նախագահ Նելսոնը մեզ ուսուցանել է, որ Իսրայել բառի իմաստներից մեկն է՝ «Թող Աստված տնօրինի»։ Ուստի, զուտ Իսրայել անունը վերաբերում է այն անձնավորությանը, որը պատրաստ է թույլ տալ, որ Աստված տնօրինի իր կյանքում: Այդ գաղափարը ոգեշնչում է իմ հոգի՛ն:

Պատրաստ բառը վճռորոշ է Իսրայել բառի հենց այս մեկնաբանության համար: Մենք բոլորս ունենք մեր ազատ կամքը: … Մենք կարող ենք ընտրել՝ թույլ տալ Աստծուն տնօրինել մեր կյանքում, թե՝ ոչ: Մենք կարող ենք ընտրել՝ թույլ տալ, որ Աստված ունենա ամենահզոր ազդեցությունը մեր կյանքում, թե՝ ոչ: …

Պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում: Թույլ կտա՞ք, որ Նրա խոսքերը, Նրա պատվիրաններն ու ուխտերը ազդեն ձեր ամենօրյա քայլերի վրա: Թույլ կտա՞ք, որ Նրա ձայնը գերակշռի մյուս ձայներին: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ այն, ինչ Նա է ցանկանում, որ դուք անեք, ավելի կարևոր լինի ձեր մնացած բոլոր նպատակներից: Դուք պատրա՞ստ եք, որ ձեր «կամքը կուլ գնացած լին[ի Նրա] կամքին»: («Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92, 94։)

Նկար
աղոթող երիտասարդ ամուրի

Սուրբ գրություններից և ժամանակակից աշակերտների կյանքից մենք կարող ենք սովորել հնարավորությունների, մարտահրավերների և օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք ընտրում ենք թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքում:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Բացահայտեք հետևյալ օրինակներից մեկը կամ մի քանիսը, որոնք թույլ են տվել, որ Աստված տնօրինի, և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Նեեման բորոտը օգնություն է խնդրում Եղիսե մարգարեից. Դ Թագավորաց 5.9–14:

  • Հրեշտակն այցելում է Մարիամին և հայտարարում է, որ Մարիամը պետք է լինի Հիսուսի մայրը. Ղուկաս 1.26–38:

  • Ենովքն ընտրված է Տիրոջ կողմից՝ ժողովրդին ապաշխարության կանչելու համար. Մովսես 6.31–34, 37–39:

  • Երիտասարդ հայրը աղոթում է իր հիվանդ դստեր համար. «Accepting the Will of God» (2:23):

  • Երեց Հյու Բ․ Բրաունը սովորում է Աստծո կամքին ենթարկվելու կարևորությունը. «The Will of God» (3:01):

    • Ի՞նչ դժվարություններ առաջացան անհատի կողմից Աստծո կամքին ենթարկվելու հրավերով։

    • Ի՞նչ արեց այդ մարդը՝ թույլ տալով, որ Աստված տնօրինի:

    • Ինչպե՞ս օրհնվեց այդ մարդը Աստծո կամքին ենթարկվելու համար:

Երբ մտածում եք ձեր ջանքերի մասին, որպեսզի թույլ տաք, որ Աստված տնօրինի ձեր կյանքում, դիտարկեք Նախագահ Բոննի Լ. Օսկարսոնի՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահի հետևյալ վկայությունը.

Նկար
Քույր Բոննի Լ. Օսկարսոն

Ես վկայում եմ, որ մեծ օրհնություններ են սպասվում, երբ մենք նույնպես կամենում ենք ասել Հորը. «Թող քո կամքը կատարվի» [տես Վարդապետություն և Ուխտեր 109.44], և մեր կամքը համաձայնեցնում ենք Տիրոջ կամքին: Սա կյանքի փորձություն է: Երբ մենք առաջադիմենք այդ գործում, մենք կգտնենք ավելի մեծ երջանկություն, անձնական հայտնություն ստանալու ավելի մեծ ունակություն, մեր շուրջը գտնվողներին ծառայելու ավելի մեծ կարողություն, ավելի շատ օգնություն փորձությունների հանդիպելիս և ավելի Քրիստոսանման բնավորություն: (“Leaders Address Importance of Conversion at BYU Women’s Conference,” May 9, 2017, ChurchofJesusChrist.org)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է սկսեք անել կամ դադարեք անել, որպեսզի Աստված լիարժեք տնօրինի ձեր կյանքում: Ինչպե՞ս կարող եք հրավիրել Տիրոջ օգնությունը, երբ լիովին ենթարկվեք Նրա կամքին:

Տպել