Ինստիտուտ
Դաս 23. Ուսուցչի նյութ․ Ապրել հույսով, մինչ պատրաստվում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին


«Դաս 23. Ուսուցչի նյութ․ Ապրել հույսով, մինչ պատրաստվում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 23. Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 23․ Ուսուցչի նյութ

Դաս 23. Ուսուցչի նյութ․ Ապրել հույսով, մինչ պատրաստվում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին

Հիսուս Քրիստոսը «մի օր կվերադառնա երկիր …[և] կկառավարի որպես Թագավորների Թագավոր և Տերերի Տեր» («Կենդանի Քրիստոսը`Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org): Այս դասի ժամանակ ուսանողները կբացատրեն, թե նրանք ինչու հույսով կսպասեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Նրանք նաև կքննարկեն, թե ինչ կարող են անել՝ պատրաստելու իրենց և ուրիշներին Փրկչի վերադարձին և հազարամյա թագավորությանը:

Ուսուցման առաջարկներ

Փրկչի Երկրորդ Գալուստը սկիզբ կդնի Հազարամյակին

Նախքան ուսանողների ժամանումը դասի, դուք կարող եք գրատախտակին գրել հետևյալը. Տիրոջ Երկրորդ Գալուստի որոշ նշաններ. կեղծ Քրիստոսներ, կեղծ մարգարեներ, պատերազմներ, պատերազմների լուրեր, սով, համաճարակներ, երկրաշարժեր, անօրինություն, ավերող հիվանդություն, բռնություն և նշաններ երկնքում (տես Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.22–23, 28–30, 33, Վարդապետություն և Ուխտեր 45.26–27, 30–33, 40–42):

Որպեսզի սկսեք դասը`կիսվեք հետևյալ սցենարով.

Վերջին օրերի մասին դասի ժամանակ, Էվանի կիրակնօրյա դպրոցի դասարանը կազմեց բոլոր անհանգստացնող նշանների և պայմանների մի ցուցակ, որոնք կնախորդեն Երկրորդ Գալուստին։ Մի քանիսը մեկնաբանեցին, թե որքան վատ են գործերը, և որ դրանք միայն ավելի վատանալու են: Էվանը խիստ անհանգստացած էր և հուսահատված, երբ եկեղեցուց դուրս եկավ:

  • Դուք երբևէ զգացե՞լ եք Էվանի նման:

  • Ի՞նչն էր բացակայում այդ դասի քննարկման ժամանակ:

Ուսանողներին հանձնարարեք վերանայել Վարդապետություն և Ուխտեր 45.34–35, 38–39, փնտրելով Տիրոջ խորհուրդը նրանց, ովքեր անհանգստացած են Նրա գալու նշաններից: Ապա մտածեք, թե հետևյալ հարցերից որը կկամենայիք տալ` օգնելու ձեր ուսանողներին ավելի մեծ հույս զգալ:

  • Ո՞րն է Փրկչի ուղերձը աշակերտներին, որոնք անհանգստացած են Նրա գալստյան նշաններով: (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն․ Տիրոջ գալստյան նշանները ցույց են տալիս հավատարիմներին, որ Նրա Երկրորդ Գալուստը մոտ է:) Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունը հույսի ուղերձ լինել։

  • Վերականգնման ո՞ր իրադարձություններն են հանդիսանում նշաններ, որ Երկրորդ Գալուստը մոտ է: (Կարող եք կրկնել օրինակները, որոնք գտնվում են նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Կարող եք նշաններ ավելացնել նաև գրատախտակի ցուցակին:) Ինչպե՞ս են այդ նշաններն ու իրադարձություններն ազդում նրա վրա, թե ինչպես եք դուք տեսնում վերջին օրերը:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա, երբ խոսում ենք Երկրորդ Գալուստի հետ կապված ավելի անհանգստացնող նշանների մասին։ (Կրկնեք Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում:) Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը ինչպե՞ս է ազդել կամ կարող է ազդել այն ձևի վրա, որով դուք տեսնում եք վերջին օրերի դժվարությունները:

Հիշեցրեք ուսանողներին, որ Երկրորդ Գալուստով կսկսվի Փրկչի խաղաղության և արդարության հազարամյա թագավորությունը: Ուսանողներին հանձնարարեք վերանայել Վարդապետություն և Ուխտեր 101․26–32, 35-ը և ուշադրություն դարձնել այն վիճակին, որը կտիրի Հազարամյակի ընթացքում։ Դուք կարող են գրատախտակին գրել նրանց գտածները։

  • Այս իրավիճակներից որո՞նց եք դուք ամենաշատը սպասում: Ինչո՞ւ:

Կարող եք ցուցադրել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Ոչինչ այնքան չի մեծացնում Քրիստոսի մասին խոսելու իմ ցանկությունը, որքան Նրա վերադարձը պատկերացնելը: Այդ ապշեցուցիչ փորձառությունը հավերժ ազդեցություն կթողնի մեր հոգիների վրա: (Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 91)

Ուսանողներին առաջարկեք պատկերացնել Փրկչի Երկրորդ Գալուստը և Հազարամյակը: Երբ նրանք պատկերացնեն, հրավիրեք նրանց գրի առնել իրենց մտքերն ու զգացումները՝ ի պատասխան հետևյալ հարցերի.

  • Փրկչի Երկրորդ Գալուստի և Հազարամյակի մասին մտածելով՝ ինչպե՞ս կօգնեք ձեզ ապրել ավելի մեծ հույսով և խաղաղությամբ:

Գուցե կամենաք հրավիրել մեկ-երկու ուսանողի կիսվել իրենց գրածով:

Տերն ուսուցանում է մեզ, թե ինչպես պատրաստվենք Իր Երկրորդ Գալուստին

Հրավիրեք ուսանողներին կրկնել տասը կույսերի առակը Մատթեոս 25.1–13 կամ դիտել «They That Are Wise» տեսաֆիլմը (ժամանակի կոդը 0:00-5:46): Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, որ կույսերը ներկայացնում են Եկեղեցու անդամներին (տես Դալլին Հ. Օուքս, «Նախապատրաստություն Երկրորդ Գալուստի համար», Լիահոնա, մայիս 2004, 8)։

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Վստահեք ձեր ուսանողներին Մինչ ուսանողներն աշխատում են փոքր խմբերով, վստահ եղեք, որ նրանք կարող են վարել ոգեշնչված զրույցներ՝ առանց ձեր հսկողության: Փոքր խմբերով քննարկումներից հետո պարզեք, թե ուսանողները ինչ մակարդակի լրացուցիչ գիտելիքների կարիք ունեն, Օրինակ, փոխանակ ուսանողներին պարզապես կրկնել տալու այն, ինչի մասին խոսել են, ուղիներ փնտրեք՝ հիմնվելու նրանց փոքր խմբերի քննարկումների վրա:

Որպեսզի օգնեք ուսանողներին խորապես մտածել առակի արդիականության մասին, կարող եք նրանց առաջարկել ձևավորել փոքր քննարկող խմբեր (երկուսից երեք հոգի): Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք կա՛մ «Հիմար կուսերը», կամ «Իմաստուն կույսերը» օժանդակ նյութը: Թող ուսանողներն իմանան, որ իրենց քննարկումից հետո նրանք կմիավորվեն մի խմբի հետ, որը քննարկել է մյուս թեման, և միմյանց հետ կկիսվեն իրենց սովորածով:

Հինգ հիմար կույսերը

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Դաս 23

  1. Միասին քննարկեք հետևյալ հարցերը.

  2. Նշեք մեկ կամ երկու սովորական օրինակ, թե մենք՝ որպես Եկեղեցու անդամներ, ինչպես կարող ենք ընտրել նման լինել հիմար կույսերին: Պատրաստ եղեք ձեր օրինակներով կիսվել խմբի հետ, որոնք քննարկեցին իմաստուն կույսերին:

Հինգ հիմար կույսերը

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Դաս 23

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Հինգ իմաստուն կույսերը

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Դաս 23

  1. Միասին քննարկեք հետևյալ հարցերը.

  2. Նշեք մեկ կամ երկու օրինակ, թե մենք՝ որպես Եկեղեցու անդամներ, ինչպես կարող ենք ընտրել իմաստուն կույսերի նման լինել, մինչ պատրաստվում ենք Երկրորդ Գալուստին: Պատրաստ եղեք ձեր օրինակներով կիսվել հիմար կույսերին քննարկած խմբի հետ:

Հինգ իմաստուն կույսերը

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Դաս 23

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան քննարկելու իրենց թեմաները, հրավիրեք յուրաքանչյուր խմբին միանալ որևէ խմբի հետ, որը քննարկել է մյուս թեման, որպեսզի կիսվեն օրինակներով, որոնք իրենք բացահայտել են:

Երբ բավարար ժամանակ տրամադրելուց հետո ուսանողները ավարտեն երկրորդ խմբի քննարկումները, կարող եք հրավիրել մեկ կամ երկու ուսանողի կիսվել իրենց սովորածով։ Դուք կարող եք գրել կամ ցուցադրել նմանատիպ մի ճշմարտություն. Ես կարող եմ պատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալուստին՝ ամրապնդելով իմ վկայությունը և վերցնելով Սուրբ Հոգուն՝ որպես իմ ուղեկից:

Որպեսզի եզրափակեք դասը, ուսանողներին տրամադրեք որոշ ժամանակ` գրի առնելու իրենց մտքերն ու զգացումներն այն մասին, թե ինչպես լավագույնս նախապատրաստել իրենց և մյուսներին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:

Հաջորդ անգամ

Շաբաթվա ընթացքում ուսանողներին ուղարկեք հետևյալ հաղորդագրությունը կամ ձեր սեփական հաղորդագրությունը. երբ ուսումնասիրեք դաս 24-ը, Վերջին Դատաստանի մասին, մտածեք, թե ինչ կարող եք անել` այդ իրադարձությունը փառահեղ ժամանակ դարձնելու համար:

Տպել