Ինստիտուտ
Դաս 20. Դասի նախապատրաստական նյութ. Գտնել իմ տեղը Բարի Հովվի փարախում


«Դաս 20. Դասի նախապատրաստական նյութ. Գտնել իմ տեղը Բարի Հովվի փարախում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 20․ Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Նկար
Տերն է իմ Հովիվը, Սայմոն Դյուի

Դաս 20․ Դասի նախապատրաստական նյութ

Գտնել իմ տեղը Բարի Հովվի փարախում

Երբ դուք զգում եք միայնակ, կորած, տխուր կամ մոռացված, ո՞ւմ եք դիմում մխիթարության համար: Երեց Գարի Ի. Սթիվենսոնն ասել է. «Ես մնայուն խաղաղություն եմ գտնում` գիտենալով, որ «Տերը իմ հովիվն է» [Սաղմոս 23.1, շեշտադրումն ավելացված է] և որ մեզանից յուրաքանչյուրը ճանաչված է Նրա կողմից և Նրա խնամքի տակ է» («Հոգիներին հովվություն անել», Լիահոնա, նոյ. 2018, 111): Ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես կարող եք «մնայուն խաղաղություն» գտնել`սկսելով հասկանալ, որ Բարի Հովիվը անձնական և հարատև սեր է տածում ձեր հանդեպ:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Բարի Հովիվը հոգում է իմ մասին:

Աստվածաշնչյան ժամանակներում իսկական հովիվը սիրում էր և հոգում իր ոչխարների համար: Յուրաքանչյուր ոչխար համրվում էր և անվանվում: Հովիվն ամեն օր տանում էր իր ոչխարներին արածեցնելու և ջրելու: Երբ ոչխարը մոլորվում էր, հովիվը նրանց փնտրում էր: Գիշերը ոչխարներին դնում էին պաշտպանիչ ցանկապատի ներսում, որը կոչվում էր փարախ: Այնուհետև նա պառկում էր փարախի դռան մուտքում՝ նրանց գիշատիչներից պաշտպանելու համար:

Նկար
իր հոտն առաջնորդող հովիվ

Ի հակադրություն՝ վարձկանը հսկում էր ոչխարների հոտը, միայն այն պատճառով, որովհետև նրան վճարում էին այդ անելու համար: Նա չէր սիրում նրանց: Վտանգի դեպքում վարձկանը լքում էր ոչխարներին (տես Հովհաննես 10.12–13):

Օգտագործելով այս հարուստ փոխաբերությունը՝ Հիսուսն ուսուցանեց, որ Ինքն է Բարի Հովիվը:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հովհաննես 10.11, 14–16-ը կամ դիտեք «The Good Shepherd and Other Sheep I Have» տեսաֆիլմը (3:16), և մտածեք, թե ինչ կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Բարի Հովիվ:

Երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց լամանացիներին և նեփիացիներին Իր Հարությունից հետո, Նա ասաց նրանց, որ նրանք «ուրիշ ոչխարներն» էին, որոնց մասին Նա խոսեց Երուսաղեմի ժողովրդին. (3 Նեփի 15.21): Նա բացատրեց, որ դեռ կան «ուրիշ ոչխարներ», որոնք նույնպես կլսեն և կտեսնեն Նրան (տես 3 Նեփի 16.1–3): Փրկիչն հայտարարեց. «Ես գիտեմ իմ ոչխարներին և նրանք համրված են» (3 Նեփի 18.31):

Նկար
Գնալ տուն, Յոնգսունգ Կիմ

Բարի Հովվի սերն Իր ոչխարների հանդեպ գեղեցիկ կերպով է ուսուցանվում Սաղմոս 23-ում: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Այս սիրելի սաղմոսը հիշեցնում է մեզ, որ Աստված միշտ անհատների Աստվածն է, և որ Նրա խնամքը չափազանց անձնական է» (For Times of Trouble [2012], 206):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Սաղմոս 23.1–4-ը, և փնտրեք, թե Բարի Հովիվը ինչպես է կամենում հոգ տանել ձեզ և նրանց մասին, ում դուք սիրում եք:

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպիսի՞ ուղիներով է Բարի Հովիվը ցույց տվել Իր հոգատարությունն ու մտահոգությունը ձեր հանդեպ։ Կարող եք կարդալ, երգել կամ լսել «Տերն է իմ Հովիվը» երգի որևէ տարբերակ, (Himnes, no. 108) կամ դիտել «Good Shepherd» տեսաֆիլմը (3:04)։

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ օգնել Բարի Հովվի աշխատանքին:

Անշուշտ, Առաքյալները պետք է իրենց միայնակ զգային այն բանից հետո, երբ իրենց Հովիվը թողեց նրանց և համբարձվեց երկինք: Կարող եք պատկերացնել նրանց զարմանքն ու ուրախությունը՝ տեսնելով Նրան ավելի ուշ՝ ափին, երբ նրանք ձկնորսություն էին անում: Երբ նրանք հասան ցամաք, նրանք ճաշեցին Նրա հետ: Այդ առիթով Հիսուսը երեք անգամ հարցրեց Պետրոսին, թե արդյոք նա սիրում է Իրեն։ Ամեն անգամ Պետրոսը պատասխանեց. «Այո»: Եվ ամեն անգամ Տերը պատվիրեց Պետրոսին արածեցնել Իր ոչխարներին կամ գառներին (տես Հովհաննես 21.15–17): Պետրոսի փորձառության լրիվ պատմությունը կարող եք դիտել «Feed My Sheep» տեսֆիլմում (5:45):

Նախագահ Բոննի Հ. Քորդոնը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահը, ասել է այդ փորձառության մասին.

Նկար
Նախագահ Բոննի Հ․ Քորդոն

Կենտրոնացած Իր ոչխարների վրա, Փրկիչը ցանկացավ, որ Պետրոսն աներ այն, ինչ Ինքը կաներ, եթե Նա լիներ այնտեղ։ Նա խնդրեց Պետրոսին հովիվ դառնալ։

… Անցած ապրիլին նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը նմանատիպ մի հրավեր հղեց մեզ, որ արածեցնենք մեր Հոր ոչխարները ավելի սուրբ ձևով և անենք դա ծառայության միջոցով [տես Ռասսել Մ․ Նելսոն, «Սպասավորում», Լիահոնա, մայիս 2018, 100]:

Այդ հրավերն արդյունավետ ընդունելու համար մենք պետք է զարգացնենք հովվի սիրտ և հասկանանք Տիրոջ ոչխարների կարիքները։ Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք դառնում այն հովիվները, որոնց կարիքն ունի Տերը։

Ինչպես բոլոր հարցերի դեպքում, այս դեպքում ևս մենք կարող ենք նայել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին՝ Բարի Հովվին։ («Դառնալով հովիվ», Լիահոնա, նոյեմբեր 2018, 74–75)։

Փրկչի մահկանացու ծառայության ժամանակ մի առիթով հրեա կրոնական առաջնորդները քննադատեցին Հիսուսին` մեղավորների հետ ուտելու համար: Ի պատասխան Նա կիսվեց կորած ոչխարի առակով։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ղուկաս 15.4–7-ը, որոնելով, թե այդ առակը ինչ կարող է ուսուցանել հովվի սիրտ զարգացնելու մասին:

Նկար
Քնքուշ հովիվը, Յոնգսունգ Կիմ

Երեց Սթիվենսոնն ուսուցանել է.

Նկար
Երեց Գարի Ի. Սթիվենսոն

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր մեծագույն մարտահրավերները և մեծագույն պարգևները կարող են գալ, երբ մենք ծառայում ենք կորած ոչխարներին: Մորմոնի գրքում Եկեղեցու անդամները «հսկում էին իրենց ժողովրդի վրա և սնուցում էին նրանց արդարությանը պատկանող բաներով» [Մոսիա 23.18]: Մենք կարող ենք հետևել նրանց օրինակներին և հիշենք, որ սպասավորությունը պետք է «առաջնորդվի Հոգու կողմից, …․ ճկուն և հարմարեցված…․ յուրաքանչյուր անդամի կարիքներին» [«Սպասավորումը զորացված Մելքիսեդեկյան Քահանյության քվորումներով և Սփոփող Միություններով» ministering.ChurchofJesusChrist.org]: («Հոգիներին հովվություն անել», Լիահոնա, նոյ. 2018, 112)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մտածեք ձեզ ծանոթ մեկի մասին, ով կարող է իրեն վիրավորված, միայնակ կամ տխուր զգալ կամ ով գուցե հեռու է թափառել Բարի Հովվի հոտից։ Ի՞նչ կարող եք անել՝ այդ մարդուն հովվի սրտով օգնության հասնելու համար»:

Բաժին 3

Ի՞նչ պետք է անեմ, եթե չեմ զգում, որ պատկանում եմ Բարի Հովվի փարախին:

Կարող են լինել դեպքեր, երբ որևէ մեկը, ում դուք ճանաչում եք, զգա, որ չի համապատասխանում Վերջին Օրերի Սրբի «կաղապարին», կամ որ ինքը եկեղեցուն չի պատկանում: Կամ գուցե, նույնիսկ, ինքներդ ձեզ տեսնեք այդ կարգավիճակում:) Ոմանք այդպես են մտածում, քանի որ նոր անդամներ են, ամաչում են անցյալի ընտրության համար, հագնվում են կամ տարբերվում են ուրիշներից, պայքարում են տնտեսապես կամ ընտանեկան խնդիրների հետ, անհանգստանում են, որ իրենց վկայությունը տատանվում է, ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, զգում են միասեռական գրավչություն կամ ամաչկոտ են, պակաս ակտիվ կամ ռասայական փոքրամասնություն են կազմում:

Եթե դուք զգում եք անկարևոր, մերժված, դատված կամ անտեսված, դիմեք Փրկչին՝ Նրա հավաստիացման համար, որ դուք թանկ եք Նրա համար, և որ Նա ցանկանում է, որ դուք լինեք Նրա հոտի մի մասը (տես Վարդապետություն և Ուխտեր 18.10, Ալմա 31.35, Եսայիա 43.4): Նեփին ուսուցանել է, որ Փրկիչը հրավիրում է «բոլորին գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. … բոլորը նույնն են Աստծո համար» (2 Նեփի 26.33):

Նկար
բազմազանության պատկերումը Եկեղեցում

Քույր Շերոն Յուբենկը՝ Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը, մեզ մատնացույց է անում դեպի Փրկիչը, «երբ մենք ընդունելի կամ ընդունված չենք զգում»:

Նկար
Քույր Շերոն Յուբենկ

Նոր Կտակարանը ցույց է տալիս այն մեծ ջանքերը, որ Հիսուսն էր գործադրում` օգնության հասնելու ամեն տեսակի մարդկանց` բորոտների, հարկահավաքների, երեխաների, գալիլեացիների, պոռնիկների, կանանց, փարիսեցիների, մեղավորների, սամարացիների, այրիների, հռոմեացի զինվորների, շնացողների, ավանդաբար անմաքուր համարվողների: Գրեթե ամեն պատմության մեջ Նա հասնում է մեկին, ով ավանդաբար ընդունված չէր հասարակության մեջ: («Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում», Լիահոնա մայիս 2019, 74)

Երբ մտածեք Բարի Հովվի փարախում ձեր սեփական տեղի մասին, կարդացեք ստորև գտնվող, Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի խոսքերը կամ դիտեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնի “Is There a Place for Me?” տեսաֆիլմը (3:59):

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Մենք բոլորս պատկանում ենք Սրբերի համայնքին, մենք բոլորս միմյանց կարիքն ունենք, և մենք բոլորս աշխատում ենք նույն նպատակի համար: Յուրաքանչյուրս կարող է մեկուսանալ այս ծխի ընտանիքից՝ մեր տաբերությունների պատճառով … Բայց մենք չպետք է մեկուսանանք կամ զրկենք մեզ հնարավորություններից, այն տարբերությունների պատճառով, որ մենք զգում ենք մեր մեջ: Փոխարենը եկեք մյուսների հետ կիսվենք մեր պարգևներով ու տաղանդներով, նրանց պարգևելով հույսի պայծառություն և ուրախություն, և այդպիսով՝ վեհացնենք մեր հոգիները։ (“Belonging to a Ward Family,” Ensign, Mar. 1996, 16)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Տպել