Ինստիտուտ
Դաս 26. Դասի նախապատրաստական նյութ. Ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին


«Դաս 26․ Դասի նախապատրաստական նյութ․ Ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 26. Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Նկար
Հիսուս Քրիստոսը ծառայում է կարիքի մեջ գտնվող մարդուն

Դաս 26. Դասի նախապատրաստական նյութ

Ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին

Փրկչի մահկանացու ծառայության ընթացքում «Նա բոլորին աղերսեց հետևել Իր օրինակին («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»», ChurchofJesusChrist.org): Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելը և Նրան ավելի նմանվելը մինչև կյանքի վերջը տևող ճամփորդություն է: Մենք այն իրականացնում ենք աստիճանաբար և միայն Փրկչի օգնությամբ (տես Մորոնի 10.32): Այս դասի նյութն ուսումնասիրելիս հաշվի առեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի Փրկչին նմանվելու ձեր ջանքերում ավելի նպատակասլաց դառնաք:

Բաժին 1

Ինչպիսի՞ անձնավորություն է Տերը կամենում, որ ես դառնամ

Նեփիացիների և լամանացիների մեջ Իր ծառայությունից անմիջապես հետո Հիսուս Քրիստոսը հայտնվեց Իր նոր կանչված աշակերտներին: Նա ավելի շատ բան ուսուցանեց նրանց Իր ավետարանի մասին և հրահանգեց նրանց իրենց պարտականությունների վերաբերյալ (տես 3 Նեփի 27.13–26): Ապա Փրկիչն ասաց. «Հետևաբար, ինչպիսի մարդ եք դուք պարտավոր լինել Ճշմարիտ եմ ասում ձեզ` ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27):

Նկար
Քրիստոսը երեք Նեփիացի աշակերտների հետ, Գարի Լ. Քափ

Փրկչի նման լինելու հրավերը տարածվում է բոլոր աշակերտների վրա: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է.

Նկար
Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Երբ մենք որոշում ենք մկրտվել, սկսում ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և ընտրում մեզ նույնացնել Նրա հետ: Մենք երդվում ենք դառնալ Նրա նման և զարգացնել Նրա հատկանիշները: («Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս», Լիահոնա, նոյեմբեր 2019, 23)

Մի պահ մտածեք Փրկչի մի քանի հատկանիշների մասին: Օգտակար կլինի դիտել դիտել «Christlike Attributes» (2:53) տեսաֆիլմը:

Փրկչի նման դառնալու խոստումը տանում է մեզ Նրա մասին իմանալուց այն կողմ: Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքս

Ի տարբերություն աշխարհում գտնվող հաստատությունների, որոնք ուսուցանում են մեզ իմանալ ինչ-որ բան, Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ կոչ է անում դառնալ ինչ-որ բան: …

Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը ցույց է տալիս մեզ, թե ինչպես դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք դառնանք: The Challenge to Become», Ensign,Nov. 2000, 32)

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը խոսել է Փրկչին նմանվելու մեր ձգտման մասին:

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

Այն տղամարդը [կամ կինն] է մեծագույնը և ամենից շատ օրհնված ու ուրախ, որի կյանքը ամենից սերտորեն է մոտենում Քրիստոսի օրինակին: Սա ոչ մի ընդհանուր բան չունի աշխարհիկ հարստության, իշխանության կամ հեղինակության հետ: Մեծության, օրհնվածության, ուրախության միակ ճշմարիտ ստուգարքն այն է, թե որքանով կարող է կյանքը նմանվել Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Նա է ճիշտ ճանապարհը, ճշմարտության լիությունը և առատ կյանքը: (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 2)

Նկար
տարեց տղամարդու հետ խոսող միսիոներներ
Նկար
պատկերակ, քննարկել

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Հիշեք մեկին, ով Քրիստոսանման անձնավորության օրինակ է: Մտածեք ձեռք մեկնել նրանց և հարցնել նրանց, թե ինչպես են նրանք օրհնվել՝ ձգտելով իրենց կյանքը կերտել Փրկչի օրինակով:

Բաժին 2

Ի՞նչ կարող եմ անել Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու համար

Յոթանասունից Երեց Սքոթ Դ. Ուայթինգն ուսուցանել է Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու գործընթացի մասին:

Նկար
Երեց Սքոթ Դ. Ուայթինգ

Լավ է հասկանալ Նրա նման լինելու հորդորը, բայց այդ հասկացողությունը պետք է զուգակցվի մեր անձերը փոխակերպելու տենչով՝ ամեն անգամ մեկ քայլ անելով բնական մարդուց այն կողմ: Որպեսզի զարգացնենք այդ ցանկությունը, մենք պետք է գիտենանք, թե ով է Հիսուս Քրիստոսը: Մենք պետք է ինչ-որ բան իմանանք Նրա բնավորության մասին, և պետք է փնտրենք Նրա հատկանիշները սուրբ գրություններում, երկրպագության ծառայություններում և այլ սուրբ վայրերում: Երբ ավելի շատ բան իմանանք Նրա մասին, մենք արտացոլված կտեսնենք Նրա հատկանիշները ուրիշների մեջ: Դա մեզ կքաջալերի մեր սեփական որոնումներում, քանի որ, եթե մյուսները ինչ-որ չափով հասնում են Նրա հատկանիշներին, մենք նույնպես կարող ենք: («Դառնալ Նրա նման», Լիահոնա, նոյեմբեր 2020, 13)

Ինչպես երեց Ուայթինգն է ուսուցանել, մենք կարող ենք գտնել Հիսուս Քրիստոսի հատկանիշները ողջ սուրբ գրություններում (տես, օրինակի համար, Մատթեոս 5.3–11, Ալմա 13.28, Վարդապետություն և Ուխտեր 4․5-7): Պետրոս Առաքյալը նույնպես ուսուցանել է, որ Փրկչի «աստվածային զորությամբ» մենք կարող ենք ստանալ Փրկչի «աստուածային բնությունը» (Բ Պետրոս 1.3, 4):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Բ Պետրոս 1.4–8-ը և նշեք աստվածային հատկանիշները, որոնք մենք կարող ենք ստանալ և զարգացնել Փրկչի օգնությամբ: (Ավելի շատ գաղափարների համար, տես «Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժինը:)

Դուք երբեմն կարող եք ճնշված կամ հուսահատված զգալ, երբ համեմատում եք ձեզ Փրկչի հետ: Այդպիսի պահերին մտքում պահեք, որ նույնիսկ Փրկիչը «լիությունը չստացավ սկզբում, այլ ստացավ շնորհ՝ շնորհի տեղ» (Վարդապետություն և Ուխտեր 93:12): Դուք կարող եք ուրախություն գտնել աճող առաջադիմության մեջ:

Հիշեք, որ դուք չեք կարող մենակ անել այդ: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը, երբ ծառայում էր որպես Առաջին Նախագահության խորհրդական, ուսուցանել է.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Քրիստոսանման հատկանիշները պարգևներ են Աստծուց: Դրանք հնարավոր չէ զարգացնել առանց Նրա օգնության:

Օգնությունը, որի կարիքը մենք բոլորս ունենք, շնորհվել է մեզ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատք ունենալ նշանակում է ամբողջովին ապավինել Նրան, վստահել Նրա անսահման զորությանը, իմաստությանն ու սիրուն: … Ձգտելով ավելի նմանվել Փրկչին մենք պետք է պարբերաբար վերագնահատենք մեր կյանքը և ճշմարիտ ապաշխարության ճանապարհով ապավինենք Հիսուս Քրիստոսի արժեքներին ու Նրա Քավության օրհնություններին: (“Developing Christlike Attributes,” Ensign, Oct. 2008, 8, 9)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ դժվարություններ եք տարել կամ կարող եք տանել, երբ ձգտեք զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ: Ինչպե՞ս կարող է Տերն օգնել ձեզ կամ ինչպես է Նա օգնել ձեզ ավելի Իրեն նմանվել:

Բաժին 3

Ո՞ր Քրիստոսանման հատկանիշի վրա Տերը կկամենար, որ ես կենտրոնանայի

Երբ մտածում եք Քրիստոսանման հատկանիշների մասին, որոնք կցանկանայիք զարգացնել, բացահայտեք ձեր ուժեղ և թույլ կողմերը: Դուք կարող եք օգտագործել հետևյալ ուսումնական վարժությունները՝ բացահայտելով այն հատկանիշը, որի վրա ցանկանում եք կենտրոնանալ հենց հիմա:

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

  1. Բացահայտեք որևէ հատկանիշ՝ զարգացնելու համար: Աղոթքով մտածեք մի Քրիստոսանման հատկանիշի մասին, որը Տերը կկամենար, որ դուք ավելի խորապես զարգացնեիք: Գուցե օգտակար համարեք լրացնել «Հատկանիշների վարժությունը», որը գտնվում է Քարոզիր իմ Ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույցում ([2019]) էջ 126:

  2. Սովորեք Փրկչից Մտածեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը օրինակ հանդիսանում ձեր ընտրած հատկանիշի, որի վրա աշխատում եք: Կարող եք գտնել և կարդալ այդ հատկանիշի մի օրինակ սուրբ գրություններում։ Երբ խորհրդածեք Փրկչի օրինակի շուրջ, գրի առեք ձեր սովորածը:

  3. Բացահայտեք ներկա օրերի մի օրինակ: Մտածեք ձեր որևէ ծանոթի մասին, որն օրինակ է հանդիսանում այն հատկանիշի, որի վրա ընտրել եք աշխատել: Խոսեք այդ անձնավորության հետ և իմացեք, թե ինչն է օգնել նրան զարգացնել այդ հատկանիշը: Գրի առեք ձեր մտքերն ու զգացմունքները

Պատրաստ եղեք ձեր դասարանի հետ կիսվել այդ փորձառությունից ձեր սովորած որևէ բանով։

Երբ շարունակում եք աշխատել՝ զարգացնելով Քրիստոսանման հատկանիշներ, կանոնավորապես վերանայեք ձեր առաջընթացը: Մի համեմատվեք ուրիշների հետ: Ուրախացեք փոքրիկ հաջողություններով: Սովորեք ձեր սխալներից: Վստահեք, որ Փրկիչը կհասցնի օգնություն և ուժ, մինչ ձգտում եք ավելի նմանվել Նրան:

Նկար
Մի երիտասարդ բացում է դուռը կնոջ և երեխայի համար

Տպել