Ինստիտուտ
Դաս 19․ Դասի նախապատրաստական նյութ. Օգնել Տիրոջը մահացածների փրկագնման գործում


«Դաս 19․ Դասի նախապատրաստական նյութ․ Օգնել Տիրոջը մահացածների փրկագնման գործում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 19․ Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Նկար
Ընտանիքներ, Քեյթլին Քոնոլի

Դաս 19․ Դասի նախապատրաստական նյութ

Օգնել Տիրոջը մահացածների փրկագնման գործում

Ի՞նչ գիտեք ձեր նախնիների մասին: Անկախ նրանից՝ շատ գիտեք, թե քիչ նրանց մասին, կարևոր է հիշել, որ նրանք իրական մարդիկ էին: Յուրաքանչյուրը Երկնային Հոր սիրելի դուստրն է կամ որդին: Մտածեք թե ձեր նախնիներից և մյուսներից քանիսն են պատմության ընթացքում ապրել և մահացել առանց Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքի, կամ հնարավորություն չեն ունեցել ստանալու ավետարանի արարողությունները: Ուսումնասիրելու ժամանակ մտածեք, թե ինչպես է Փրկչի ծառայությունը հոգևոր աշխարհում օգնել տարածել ավետարանի օրհնությունները դեպի բոլոր մարդիկ: Խորհեք, թե ինչ կարող եք դուք անել` օգնելու Փրկչին մահացածների փրկագնման գործում:

Բաժին 1

Հիսուս Քրիստոսի ծառայությունը հոգիների աշխարհում ի՞նչ է ուսուցանում մեզ Նրա մասին:

Երեց Սպենսեր Ջ. Քոնդին, Յոթանասունի անդամ ծառայելիս ասել է.

Նկար
Երեց Սպենսեր Ջ. Քոնդի

«Հիսուսի մահվան և Հարության փաստերը Քրիստոնյա դավանանքներին հարողները գնահատել են որպես հիմնարար սկզբունքներ: Ինչևէ, Իր մահից հետո մինչև Իր Հարությունն ընկած ժամանակահատվածում այն, ինչ արեց Հիսուսի անմահ հոգին, առեղծված էր բոլորի, սակայն ոչ Վերջին Օրերի Սրբերի համար: (“The Savior’s Visit to the Spirit World,” Ensign, July 2003, 32)

Հոգիների աշխարհը շատերի համար առեղծված է, քանի որ Աստվածաշունչը դրան քիչ է անդրադարձ կատարում։ Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը մարգարեացավ, որ «մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կլսեն, եւ լսողները կապրեն» (Հովհաննես 5.25, տես նաև հատվածներ 24, 26–28): Երբ խաչի վրա էր, Հիսուսն ասաց Իր կողքի ապաշխարող ավազակին. «Ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտումը կլինես» [կամ հոգևոր աշխարհում]» (Ղուկաս 23.43, տես նաև ավետարանական թեմաներ, «Դրախտ», topics.ChurchofJesusChrist.org): Պետրոսը հետագայում ուսուցանեց, որ Հիսուսի մահից հետո, Նա «գնաց բանտումը եղող հոգիներին էլ քարոզեց» (Ա Պետրոս 3.19, 4.6):

1918 թվականին նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խորհում էր Պետրոսի խոսքերի և Փրկչի Քավության շուրջ, երբ նա հոգևոր աշխարհի մասին մի նշանավոր տեսիլք տեսավ (տես Վարդապետություն և Ուխտեր 138.1–11):

Նկար
Լիազորվածները, Հարոլդ Ի․ Հոպկինսոնի

Լիազորվածները, Հարոլդ Ի․ Հոպկինսոնի

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.12–19, 23–24, և պատկերացրեք, թե ինչ կատարվեց այնտեղ հավատարիմ հոգիների հետ, որը նկարագրված է այդ հատվածներում:

Այդ տեսիլքի ընթացքում նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը զարմանում էր, թե ինչպես Փրկիչը կարողացավ ուսուցանել ավետարանը բոլոր մեռելների հոգիներին, քանի որ Նա այնքան կարճ ժամանակով էր այնտեղ (տես Վարդապետություն և Ուխտեր 138.25–28):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.29-35 հատվածները, և գտեք, թե ինչպես Փրկիչը նախապատրաստեց ուղի` հոգևոր աշխարհում քարոզելու Իր ավետարանը բոլոր մարդկանց:

Նկար
Քրիստոսը հոգևոր աշխարհում քարոզելիս, Ռոբերտ Տ. Բարրեթ
Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող ենք սովորել Փրկչի մասին նախագահ Սմիթի տեսիլքից։ Ինչպե՞ս կբացատրեք այդ նշանավոր իրադարձության կարևորությունը մեկին, ով այդ մասին չի լսել:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ օգնել Տիրոջը մահացածների փրկագնման գործում։

Իրենց անսահման սիրո և ողորմության շնորհիվ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանապարհ են պատրաստել բոլոր մարդկանց համար՝ ստանալու վեհացման համար կարևոր արարողությունները՝ մկրտություն, հաստատում, Մելքիսեդեկյան Քահանայության կարգում (տղամարդկանց համար), տաճարային օժտում և ամուսնության կնքում: Երբ նայում ենք հավերժական տեսանկյունից, մենք տեսնում ենք Փրկչի հետևորդներին վարագույրի երկու կողմում Նրա հետ միասին՝ Երկնային Հոր բոլոր զավակների փրկության համար աշխատելիս: Մահացածների փրկության համար աշխատանքը սրբազան հնարավորություն է, որին մենք կարող ենք մասնակցել այժմ և ողջ մեր մնացած կյանքի ընթացքում: Այս աշխատանքին օգնելու ուղիներից մեկը փոխարինող արարողությունների միջոցով են, որոնք կարող են կատարվել միայն տաճարներում:

Նկար
տաճարում կատարվող մկրտություն

Իր մարգարեների միջոցով Տերը հրավիրում է բոլոր Եկեղեցու անդամներին պատրաստել իրենց անձնական ընտանեկան պատմությունները և գտնել նրանց, ովքեր կարիք ունեն փրկարար արարողությունների: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ուրիշների համար անելով այն, ինչ նրանք չեն կարող անել իրենց համար, մենք ընդօրինակում ենք Փրկչի օրինակին, ով կատարեց Քավությունը՝ օրհնելով այլ մարդկանց կյանքը: («Անձնական նախապատրաստություն տաճարային օրհնությունների համար», Լիահոնա, մայիս 2001, 34)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն տաճարներում կատարվող փոխարինող աշխատանքի մասին ասել է.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Հանուն մահացածների մեր ջանքերը պերճախոս վկայություն են տալիս, որ Հիսուս Քրիստոսը ողջ մարդկության աստվածային Քավիչն է: Նրա շնորհն ու խոստումները հասանելի են նույնիսկ նրանց, ովքեր իրենց կյանքում չեն գտել Նրան։ (“The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 11)

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացահայտել է «ապշեցուցիչ» օրհնությունների մի ցուցակ, որոնք կարող ենք ստանալ՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելով.

Նկար
Երեց Դեյլ Գ. Ռենլանդ
  • Փրկչի և Նրա քավիչ զոհաբերության վերաբերյալ մեծացող ըմբռնում,

  • Սուրբ Հոգու ազդեցության մեծացում, որ ուժ և ուղղություն կտա մեր սեփական կյանքի համար,

  • Հավատքի մեծացում, որպեսզի դարձը դեպի Փրկիչը դառնա խորն ու մնայուն,

  • Սովորելու և ապաշխարելու մեծացող ունակություն և դրդապատճառ այն հասկացողության շնորհիվ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ավելի հստակ հեռանկար, թե ուր ենք գնում:

  • Մեր սրտերում մաքրագործման, սրբագործման և ազդեցությունների չափավորման մեծացում,

  • Տիրոջ սերը զգալու ունակության մեծացում՝ ուժեղացող ուրախության միջոցով,

  • Մեծացող ընտանեկան օրհնություններ, անկախ մեր ներկա, անցյալ կամ ապագա ընտանեկան իրավիճակից կամ որքան մեր տոհմածառը կարող է անկատար լինել,

  • Մեծացող սեր և գնահատանք նախնիների և ապրող ազգականների հանդեպ, այսպիսով՝ մենք այլևս մենակ չենք զգում,

  • Մեծացող զորություն զանազանելու այն, ինչը կարիք ունի բժշկության, և այդպիսով՝ Տիրոջ օգնությամբ ծառայել ուրիշներին,

  • Մեծացող պաշտպանություն գայթակղություններից և հակառակորդի ուժգնացող ազդեցությունից, և

  • Մեծացող օգնություն նորոգել վշտացած, կոտրված կամ մտահոգ սրտերը և առողջացնել վիրավորվածներին:

Եթե դուք աղոթել եք այս օրհնություններից որևէ մեկի համար, մասնակցեք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին: Երբ դա անեք, ձեր աղոթքները պատասխան կստանան: Երբ մահացածների համար արարողություններ են կատարվում, երկրի վրա գտնվող Աստծո զավակները բժշկվում են: («Ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք. կնքում և բժշկում», Լիահոնա, մայիս 2018, 47)

Նկար
տաճարային աշխատանք կատարելու համար քարտեր բռնած զույգեր
Նկար
պատկերակ, գործել

Գործեք

Ի՞նչ կարող եք անել այսօր, որպեսզի Տիրոջ հետ միասին մասնակցեք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: Կարող եք ընտանիքի անդամի հետ խոսել ձեր նախնիների մասին, աշխատել ինդեքսավորման վրա, ավելի լավ ծանոթանալ FamilySearch-ին, կամ գնալ տաճար և արարողություն կատարել մեկի համար, ով մահացել է:

Տպել