Ինստիտուտ
Դաս 21․ Ուսուցչի նյութ. Ինչպե՞ս լսել Տիրոջ ձայնը վերջին օրերում


«Դաս 21. Ուսուցչի նյութ. Ինչպե՞ս լսել Տիրոջ ձայնը վերջին օրերում», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 21․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 21․ Ուսուցչի նյութ

Ինչպե՞ս լսել Տիրոջ ձայնը վերջին օրերում

«Ներկայիս աշխարհում [Հիսուս Քրիստոսը] և Նրա Հայրը հայտնվեցին պատանի Ջոզեֆ Սմիթին` վաղուց խոստացված «ժամանակների լրության տնտեսության» սկիզբը դնելով («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»», ChurchofJesusChrist.org): Այս դասին ուսանողներին կհրավիրվի մտածել, թե ինչպես Ջոզեֆ Սմիթի վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին կարող է ամրացնել նրանց հավատքը Նրա հանդեպ: Ուսանողներին կհանձնարարվի որոշել, թե նրանք ինչպես կարող են մեծացնել իրենց կարողությունը` լսելու Փրկչի ձայնը:

Ուսուցման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթը ականատեսն է Հայր Աստծու և Հիսուս Քրիստոսի։

Ցուցադրեք նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Մարգարե Ջոզեֆ Սմիթը կենդանի Քրիստոսի նշանավոր վկան էր: (Գորդոն Բ. Հինքլի, «Աստված ի՞նչ գործեց Իր ծառա Ջոզեֆ Սմիթի միջոցով» Ensign, Jan. 1997, 2)

  • Ի՞նչն է Ջոզեֆ Սմիթին դարձնում «կենդանի Քրիստոսի նշանավոր վկա» (Անհրաժեշտության դեպքում հիշեցրեք ուսանողներին, որ նշանավոր նշանակում է բոլորին գերազանցող:)

Գրատախտկին գրեք հետևյալ հայտարարությունը. Ջոզեֆ Սմիթը սեփական փորձի միջոցով սովորեց, որ …

Հրավիրեք յուրաքանչյուր ուսանողի ընտրել և վերանայել Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.16–17, Վարդապետություն և Ուխտեր 76.22–24, կամ Վարդապետություն և Ուխտեր 110.2–4, փնտրելով գրատախտակի վրայի հայտարարությունն ավարտելու միջոց: Այնուհետև հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց ավարտած հայտարարություններով, որոնք կարող են ներառել հետևյալ ճշմարտությունները. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գոյություն ունեն. Հիսուս Քրիստոսը և Երկնային Հայրը առանձին և տարբեր էակներ են. Հիսուս Քրիստոսն ունի փառավորված, հարություն առած մարմին. Հիսուս Քրիստոսը մեզ ճանաչում է անունով. Հիսուս Քրիստոսը Հոր Միածինն է. Հիսուս Քրիստոսը Արարիչն է. Հիսուս Քրիստոսը մեր Պաշտպանն է Հոր մոտ:

Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, կարող եք տալ այնպիսի հարցեր, որոնք կօգնեն նրանց խորացնել բացահայտած ճշմարտությունների մասին իրենց հասկացողությունը: Օրինակ.

  • Ինչո՞ւ է սա կարևոր ճշմարտություն, որը հարկավոր է իմանալ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ինչպե՞ս է այս պատմությունն ամրացնում ձեր վկայությունը Փրկչի մասին:

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտության մասին գիտելիքը մեծացնել Նրան հետևելու ձեր ցանկությունը:

Քննարկման ժամից հետո, հրավիրեք մեկ կամ երկու ուսանողի կիսվել՝ որպես Փրկչի վկա Ջոզեֆ Սմիթի մասին իրենց վկայություններով:

Մենք կարող ենք լսել Տիրոջ ձայնը:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Խրախուսեք պատշաճ ուսումնառության փորձառություններ. Որպեսզի օգնեք ուսանողներին ունենալ ավելի իմաստալից ուսումնառության փորձառություններ, ուղիներ փնտրեք՝ կապելու այն, ինչ նրանք սովորում են, իրենց հանգամանքների, հետաքրքրությունների և հարցերի հետ։ Օգտագործեք նախապատրաստական նյութերի սկզբնաղբյուրները և ուսանողների անձնական փորձառությունները՝ բացահայտելու, թե ինչպես են ավետարանի ճշմարտություններն ազդել կամ գուցե ազդեն նրանց կյանքի վրա:

Կիսվեք հետևյալ սցենարով կամ ձեր սեփականով.

Միսիոներներն ասել են ձեր ընկերոջը, որ եթե նա դիմի Տիրոջը, նա կարող է ստանալ հայտնություն և լսել Նրա ձայնը: Չնայած նա կամենում է հավատալ այդ խոստմանը, նա մտահոգություն է զգում, որ կշփոթի իր սեփական մտքերը Նրա ձայնի հետ: Նա հարցնում է. «Ինչպես եք իմանում, որ լսում եք Տիրոջ ձայնը:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես իրենք կպատասխանեին։ Դուք նաև կարող եք հանձնարարել ուսանողներին կիսվել այլ մարտահրավերներով կամ մտահոգություններով, որոնց իրենք դիմակայում են`Փրկչի ձայնը լսելիս:

Հիշեցրեք ուսանողներին, որ Օլիվեր Քաուդերիին ուսուցանվել էր Փրկչի ձայնը լսելու մասին, երբ նա որոշ չպատասխանված հարցեր ուներ Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման վերաբերյալ: Ուսանողներին հանձնարարեք վերանայել Վարդապետություն և Ուխտեր 6․14-15, 22-23 հատվածները՝ ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ ուսուցանեց Տերը Օլիվեր Քաուդերիին` Իր ձայնը լսելու մասին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ ձայնը լսելու Օլիվերի փորձառությունից։ (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն․ Մենք կարող ենք լսել Տիրոջ ձայնը Սուրբ Հոգու միջոցով։ Փրկչի ձայնը լուսավորում է մեր մտքերը և տալիս է մեզ խաղաղություն:)

  • Ինչո՞ւ է կարևոր մեզ համար անընդհատ ձգտել լսել Փրկչի ձայնը`հատկապես մեր օրերում:

  • Ինչպե՞ս է ձեր կյանքն օրհնվել՝ լսելով Տիրոջ ձայնը:

Կարող եք ցուցադրել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը կամ դիտել «Լսեք Հիսուս Քրիստոսի ձայնը» տեսաֆիլմը (1:46):

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երբ մենք ձգտում ենք լսել, իսկապես լսել Նրա Որդուն, մենք առաջնորդվում և իմանում ենք, թե ինչ անել ցանկացած պարագայում: …

Երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները, Նրան լսելու մեր ջանքերը պետք է լինեն ավելի գիտակցված: (Ռասսել Մ. Նելսոն. «Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89):

Դուք կարող եք կիսվել անձնական մեկ օինակով, որով լսում եք Տիրոջ ձայնը ձեր կյանքում։ Կամ դուք կարող եք ցույց տալ մի օրինակ Եկեղեցու որևէ առաջնորդից, որը գտնվում է Gospel Media-ի «Լսիր Նրան» տեսաշարքում (ChurchofJesusChrist.org):

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հետևյալ օժանդակ նյութը։

Լսի՛ր Նրան:

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 21

Պատկերացրեք, որ ձեզ հնարավորություն է տրվել ստեղծել մի համառոտ տեսաֆիլմ, որը նկարագրում է, թե ինչպես եք դուք լսում Փրկչի ձայնը: Գրեք համառոտ շարադրանք այն մասին, թե ինչով կկիսվեիք՝ ի պատասխան «Ինչպես եմ ես լսում Նրան» հուշմանը: Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել, երբ ստեղծեք ձեր համառոտ շարադրանքը:

  • Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես է Տերը խոսում ձեզ հետ:

  • Ի՞նչ գաղափարներ կարող եք ներառել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և քույր Միշել Դ. Քրեյգի նախապատրաստական նյութի բաժին 2-ի հայտարարություններից:

  • Ինչպե՞ս կարող եք կիսվել ձեր մտքերով և զգացմունքներով այնպես, որ ուրիշների համար հեշտ հասկանալի լինի:

Ձեր համառոտ շարադրանքից ստեղծեք կարճ հաղորդագրություն (մեկից երկու պարբերություն), որով կարող եք կիսվել դասարանի հետ:

Եթե նախընտրեք, փոխարենը կարող եք խորհել և արձանագրել, թե ինչ կուզենայիք անել՝ Փրկչի ձայնը լսելու ձեր կարողությունը մեծացնելու համար:

Լսի՛ր Նրան:

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 21

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել «Լսիր Նրան» իրենց ուղերձով: Խրախուսեք ուսանողներին կիսվել նաև «Լսիր Նրան» ձեր ուղերձով դասից դուրս։ Դա կարող է լինել դեմ առ դեմ զրույց, հեռախոսային զանգ, տեքստային ուղերձ կամ սոց ցանցերում:

Երբ ժամանակը թույլ տա, կարող եք հրավիրել ուսանողներին ավելի նպատակասլաց լինել Տիրոջը լսելու իրենց ջանքերում: Նրանք կարող են մի քանի րոպե տրամադրել ծրագրելուն և պլանավորելուն, թե ինչպես իրենք կարող են անել այդ:

Հաջորդ անգամ

Շաբաթվա ընթացքում ուսանողներին ուղարկեք հետևյալ հաղորդագրությունը կամ ձեր սեփական հաղորդագրությունը հաջորդ դասից մի քանի օր առաջ. երբ ուսումնասիրեք դաս 22-ի նախապատրաստական նյութը, մտածեք, թե ինչ է նշանակում ձեզ համար շարունակվող Վերականգնումը: Կարող եք դիտել «Նախագահ Նելսոն. Ի՞նչ է նշանակում Վերականգնումը քեզ համար» տեսաֆիլմը (1.06):

Տպել