Ինստիտուտ
Դաս 5․ Ուսուցչի նյութ․ Դառնալ Տիրոջ ուխտի ժողովուրդը


«Դաս 5․ Ուսուցչի նյութ․ Դառնալ Տիրոջ ուխտի ժողովուրդը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 5․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 5․ Ուսուցչի նյութ

Դառնալ Տիրոջ ուխտի ժողովուրդը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի հետ ուխտեր կապելը և պահելը «կբացի բոլոր մարդկանց հասանելի յուրաքանչյուր հոգևոր օրհնության և արտոնության դուռը» (“As We Go Forward Together,” Ensign, Apr. 2018, 7)։ Այս դասի ընթացքում ուսանողներին հնարավորություն կտրվի կիսվել, թե Եհովայի հետ ավետարանի ուխտերի կապումն ու պահումն ինչպես է օրհնել իրենց կյանքը, և ինչ կարող են անել՝ ամրացնելու ուխտի արահետով հավատարմորեն քայլելու իրենց հանձնառությունը:

Ուսուցման առաջարկներ

Հիսուս Քրիստոսը բացահայտում է, որ Ինքը Եհովան է՝ Հին Կտակարանի Աստվածը

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Հիշեք համատեքստի կարևորությունը: Սուրբ գրության հատվածի իմաստը հասկացվում է համատեքստից: Երբ օգնեք ուսանողներին հասկանալ սուրբ գրությունների համատեքստը, դուք կօգնեք նրանց ավելի լավ հասկանալ բովանդակությունը, ներառյալ՝ ոգեշնչված հեղինակների մտադրությունը:

Ցույց տվեք հետևյալ արտահայտությունը. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Աբրահամի լինելուց առաջ եմ ես» (Հովհաննես 8.58): Հիշեցրեք ուսանողներին, որ Հիսուսն այս հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ որոշ դպիրներ և փարիսեցիներ հրաժարվեցին ընդունել Նրա պնդումը, որ Նա Աշխարհի Լույսն է և որ Նա անում է Իր Հոր գործը: Նրանք ցանկանում էին իմանալ, թե ով է Նա իրականում (տես Հովհաննես 8.25): Այս համատեքստը ներկայացնելուց հետո կարող է օգտակար լինել ցույց տալ «Հիսուսը հայտարարում է. Ես եմ աշխարհի լոյսը. Ճշմարտութիւնը կազատէ ձեզ» տեսանյութը (3:38-4:26) և քննարկեք հետևյալ հարցերը.

  • Փրկչի այս հայտարարությունը ինչո՞ւ ստիպեց դպիրներին և փարիսեցիներին քարկոծել Նրան: (Կարևոր է վերանայել Ելից 3-ի համատեքստը, այնուհետև կարդալ այդ գլխի 13–14 հատվածները և երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի հայտարարությունը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում։ Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ ճշմարտություն. Հիսուս Քրիստոսը Եհովան էր, Հին Կտակարանի Աստվածը և Մեծ «Ես եմ»-ը:)

  • Ի՞նչ են մեզ սովորեցնում Եհովա և Ես եմ անունները Հիսուս Քրիստոսի էության մասին: (Երբ ուսանողները կիսվեն, թե ինչ են սովորել նախապատրաստական նյութի 1-ին բաժնից, դուք կարող եք գրատախտակին գրել հետևյալ բառերը՝ անփոփոխ, հավերժական և գոյություն ունեցող:) Գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսն անփոփոխ է, հավերժական և գոյություն ունեցող, ինչպե՞ս է օգնում ձեզ վստահել Նրան:

Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել, թե ինչու են նրանք վստահում Տիրոջը:

Եհովան մեզ հրավիրում է, որ սուրբ ուխտեր կապենք ու պահենք

Խորհեք հետևյալ հարցը տալու մասին.

  • Ինչո՞ւ կարող ենք վստահություն ունենալ Տիրոջ հետ կապած ուխտերի վրա: (Ձեր քննարկման ժամանակ համոզվեք, որ ուսանողները հասկանում են ուխտի սահմանումը, որը տրված է նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում):

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը մտածել Տիրոջ հետ ուխտեր կապելու և պահելու հավերժական նշանակության մասին, քննարկեք հետևյալ սցենարը:

Ձեր ընկեր Ջիմն ընդունել է մկրտվելու հրավերը: Սակայն տաճարի բաց դռներին մասնակցելուց հետո նա անվճռական է դարձել։ Նա ձեզ խոստովանում է. «Տաճարի բաց դռների ժամանակ, որն իսկապես հիանալի էր, ես բացահայտեցի, որ երբ դուք գնում եք տաճար, դուք պետք է ավելի շատ ուխտեր կապեք, քան նրանք, որ կապում եք մկրտության ժամանակ: Այդ բոլոր պարտավորությունները կարող են չափազանց շատ լինել ինձ համար»։

Հրավիրեք դասարանի կեսին գտնել երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հայտարարությունը 2-րդ բաժնում և ուսումնասիրել ուխտի ճանապարհով քայլելու օրհնությունները: Դասարանի մյուս կեսին խնդրեք ուսումնասիրել Աբրահամ 2.8–11 հատվածները և փնտրել Աբրահամի ուխտը պահելու խոստացված օրհնությունները:

Ուսումնասիրելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո դուք կարող եք ուսանողներին զուգակցել մեկի հետ, ով ուսումնասիրել է մյուս տեքստը և խնդրել նրանց կիսվել, թե իրենց բացահայտած ճշմարտություններն ինչպես կարող են օգնել, որ Ջիմը վերաիմաստավորի ուխտերի վերաբերյալ իր տեսակետը:

Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ ավետարանի այս ուխտերի ճշմարտությունն ու կարևորությունը, կարող եք քննարկել հետևյալ հարցերից մեկը կամ երկուսը․

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը պահանջում մեզանից ուխտեր կապել՝ Իր մեծագույն օրհնությունները ստանալու համար: Ինչպե՞ս է ձեր կյանքը օրհնվել ուխտեր կապելով և պահելով:

  • Ի՞նչ կապ կա Աբրահամի ուխտի և սուրբ տաճարի միջև: (Դուք կարող եք կարդալ նախագահ Նելսոնի հայտարարությունը 2-րդ բաժնում և օգնել ուսանողներին հասկանալ, որ միայն տաճարի միջոցով մենք կարող ենք ստանալ հավերժական կյանքի պարգևը, որը Աբրահամի ուխտի վերջնական օրհնությունն է։ Եթե դա կօգնի ձեր ուսանողներին, դուք կարող եք բացահայտել այն ուխտերը, որոնք մենք կապում ենք տաճարային օժտման ընթացքում, որոնք թվարկված են «About the Temple Endowment» հոդվածում՝ [temples.ChurchofJesusChrist.org]-ում: Այնուհետև կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել, թե ինչպես են իրենք օրհնվել կամ ինչպես կարող են օրհնվել՝ կապելով և պահելով տաճարային ուխտերը: Կամ, դուք կարող եք լսել նախագահ Նելսոնի վկայությունը Աբրահամի ուխտի մասին «Special Witness—President Nelson» [3:28] տեսանյութում և հրավիրել ուսանողներին կիսվել այն ամենով, ինչ նրանք զգացել են, երբ ավելին են սովորել Աբրահամի ուխտի մասին:)

Այնուհետև դուք կարող եք ուսանողներին ժամանակ հատկացնել՝ գրի առնելու ուխտի օրհնությունը, որը նրանք ցանկանում են, և ինչ կարող են անել՝ այդ օրհնությունը ստանալու համար: (Երբ ուսանողները գրի առնեն իրենց մտքերը, դուք կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ տեսակետը. «Որոշ օրհնություններ գալիս են շուտ, մի մասը գալիս են ուշ, իսկ մի մասն էլ չեն գալիս, քանի դեռ երկնքում չենք, բայց նրանց համար, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, դրանք գալիս են» [“An High Priest of Good Things to Come,” Ensign, Nov. 1999, 38]։)

Հաջորդ անգամ

Հաջորդ դասից առաջ կարող եք ուսանողներին ուղարկել հետևյալ հաղորդագրությունը. Ուզու՞մ եք իմանալ, թե Հիսուս Քրիստոսի մասին ձեզ ինչ կարող են ուսուցանել՝ գառը, դռան շրջանակը, լավաշը, խոտաբույսերը և գավազանը: Պարզելու համար ուսումնասիրեք 6-րդ դասի նախապատրաստական նյութը:

Տպել