Ինստիտուտ
Դաս 16․ Ուսուցչի նյութ. Ընդունել Փրկչի քավող մեծ զոհաբերությունը


«Դաս 16․ Ուսուցչի նյութ․ Ընդունել Փրկչի քավող մեծ զոհաբերությունը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 16․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 16․ Ուսուցչի նյութ

Ընդունել Փրկչի քավող մեծ զոհաբերությունը

Հիսուս Քրիստոսի Քավությունը Աստծո փրկության ծրագրի կենտրոնական մասն է: Այս դասի ընթացքում, ուսանողները կարող են խորացնել իրենց գնահատանքը Հիսուս Քրիստոսի վճարած գնի համար, որը Նա տվեց «ողջ մարդկության մեղքերը քավելու համար»: («Կենդանի Քրիստոսը` Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org): Ուսանողները կհրավիրվեն որոշելու, թե ինչ կարող են անել, որպեսզի ապաշխարությունը դարձնեն ավելի Քրիստոսակենտրոն և իրենց կյանքի ուրախալի մասը:

Ուսուցման առաջարկներ

Անկման պատճառով մենք ունենք Հիսուս Քրիստոսի Քավության կարիքը:

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնառությունը

Զարգացրեք հոգևոր ուսուցման համար նպաստավոր միջավայր: Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ երեց Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ «խաղաղ միջավայրում ոգեշնչումն ավելի հեշտ է գալիս» (“Reverence Invites Revelation,” Ensign, Nov. 1991, 21): Արդյո՞ք ձեր ուսումնական միջավայրը կարգապահ, մաքուր և հարմարավետ է: Ո՞ր բաներն են շեղում ուսանողներին ուսուցողական գործընթացից և ինչպես կարող եք դրանք նվազագույնի հասցնել: Արդյո՞ք ուսանողները իրենց ընդունված են զգում, երբ նրանք գալիս են: Ինչպես կարող է սուրբ երաժշտությունը կամ ավետարանի հետ կապված նկարներն օգնել ուսանողներին պատրաստվել ուսուցման համար:

Դուք կարող եք սկսել դասը՝ կիսվելով հետևյալ սցենարով.

Լոգանը գնահատում է Հիսուս Քրիստոսի Քավությունը, բայց նա միշտ չէ, որ զգում է Փրկչի անմիջական կարիքն իր կյանքում։ Նա հավատում է, որ քանի որ նա լավ անձնավորություն է, ընդհանրապես պահում է պատվիրանները, ծառայում է Եկեղեցում և հանցավոր չէ որևէ մեծ մեղքերում, Տիրոջ Քավությունն այնքան էլ տեղին չէ իր իրավիճակի դեպքում:

  • Ինչպե՞ս կնկարագրեիք Լոգանի տեսակետը Տիրոջ Քավության հանդեպ: Ի՞նչ սխալ ենթադրություններ կարող է ունենալ Լոգանը Փրկչի Քավության վերաբերյալ:

  • Ինչպե՞ս կարող է անկման ազդեցությունն ուսումնասիրելն ազդել նրա վրա, թե ինչ է Լոգանը զգում Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ:

Կարող եք ցուցադրել նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

Ոչ ոք բավականաչափ և պատշաճորեն չգիտի, թե ինչու նա ունի Քրիստոսի կարիքը, մինչև որ նա չի հասկանում և ընդունում Անկման վարդապետությունը և դրա հետևանքը ողջ մարդկության վրա: (Ականատես և նախազգուշացում. Մի ժամանակակից մարգարե վկայում է Մորմոնի Գրքի մասին [1988], 33)

Խնդրեք ուսանողներին ինքնուրույն կամ որևէ ընկերակցի հետ թվել Ադամի ու Եվայի անկման որոշ հետևանքները: (Ուսանողները կարող են անդրադառնալ նախապատրաստական նյութի բաժին 1-ին, օգնության համար:) Հետո, կարող եք հրավիրել նրանց իրենց գտածով կիսվել դասարանի հետ: Ուսանողների կիսվելուց հետո կարող եք օգնել նրանց խորացնել իրենց հասկացողությունը՝ տալով հետևյալ հարցերից մեկը կամ երկուսը.

  • Ինչո՞ւ բոլոր մարդիկ, ներառյալ Լոգանի նման «լավ» և «հնազանդ» մարդիկ, ունեն Տիրոջ Քավության անմիջական և մշտական կարիքը: (Եթե օգտակար է, կարդացեք 2 Նեփի 9.7–9: Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Միայն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք հաղթահարել ֆիզիկական և հոգևոր մահի պայմանները:)

  • Ո՞րն է ֆիզիկական և հոգևոր մահի նշանակությունը: (Անհրաժեշտության դեպքում կարող եք վերանայել երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում): Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հակոբը նկարագրեց ֆիզիկական և հոգևոր մահը որպես «սարսափելի հրեշ»։ (2 Նեփի 9․10

  • Ի՞նչ զգացումներ եք տածում Փրկչի հանդեպ, գիտենալով, որ Նա է միակ ուղին, որով կարող ենք հաղթահարել ֆիզիկական և հոգևոր մահը (տես Մոսիա 3.17):

Հիսուս Քրիստոսը տառապեց Գեթսեմանիում և խաչի վրա, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և փրկվել։

Հիշեցրեք ուսանողներին, որ դասին նախապատրաստվելիս նրանց առաջարկվել էր կարդալ Մարկոս 14.33–37, Ղուկաս 22.43–44, և Վարդապետություն և Ուխտեր 19.18 հատվածները և գրի առնել իրենց մտքերն ու զգացումները: Ուսանողներին ժամանակ տվեք այս հատվածների կրկնության համար: Ապա հրավիրեք նրանց կազմել փոքր խմբեր և յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ օժանդակ նյութը։

Հիսուս Քրիստոսը տառապեց, որպեսզի մեզ փրկի:

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 16

Կարդացեք հետևյալ հարցերը և կենտրոնացեք նրանց վրա, որոնք ձեր խումբը ամենաշատը կկամենա քննարկել:

  1. Ի՞նչ մտքեր և զգացումներ եք տածում Փրկչի հանդեպ, երբ մտածում եք, թե ինչպես է Նա տառապել ձեզ համար: Նրա մասին իԻ՞նչ է մեզ ուսուցանում տառապելու Նրա պատրաստակամությունը։ (Կարող եք կարդալ 1 Նեփի 19.9:)

  2. Ինչո՞ւ Երկնային Հայրը ետ քաշեց Իր Հոգին, երբ Փրկիչը տառապում էր խաչի վրա: (Կարող եք կրկնել Մարկոս 15.34-ը և երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 2-ում:) Ինչպե՞ս կարող է այն օգնել մեզ հիշել Տիրոջ փորձառությունը խաչի վրա, երբ մեզ միայնակ ենք զգում, մոռացված կամ լքված:

  3. Ինչպե՞ս կարող է Տիրոջ Քավությունն օգնել մեզ, երբ մենք կասկածում ենք մեր անձնական արժանավորությանը: (Դուք կարող եք կրկնել Վարդապետություն և Ուխտեր 18.10–11-ը:) Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության վրա կենտրոնանալն ազդել, թե ինչպես ենք մենք նայում մեր ներուժի և ապագայի վրա:

  4. Ի՞նչ ուղերձ ենք հղում մեզ և Փրկչին, երբ մենք ընտրում ենք ապաշխարել: Ինչո՞ւ Տերը կարող է ուրախություն զգալ, երբ մենք ապաշխարում ենք (տես Վարդապետություն և Ուխտեր 18.13

  5. Եթե ինչ-որ մեկը վստահ չէ Տիրոջ Քավության իրականության վերաբերյալ, ի՞նչ կարող է նա անել դրա մասին վկայություն ստանալու համար:

Հիսուս Քրիստոսը տառապեց, որպեսզի մեզ փրկի:

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 16

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Կախված ձեր ուսանողների կարիքներից, կարող եք նրանց հրավիրել կիսվել նրանով, ինչը տպավորվեց նրանց մեջ իրենց քննարկումների ընթացքում: Դուք կարող եք կենտրոնանալ ապաշխարության վարդապետության վրա`ցուցադրելով հետևյալ երկու հայտարարությունները: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե որ մեկի հետ են նրանք առավել հաճախ առնչվում, երբ տեսնում են ապաշխարության իրենց սեփական կարիքը:

  1. Ապաշխարությունը զգում են պատժի նման մի բան, որից պետք է խուսափել:

  2. Ապաշխարությունը զգում են որպես սրբազան պարգև` այն ուրախությամբ ընդունելու համար։

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել ապաշխարության հանդեպ իրենց վերաբերմունքի մասին, բարձրաձայն կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում: Ապա կարող եք օգնել ուսանողներին բացահայտել այս ճշմարտությունը. «Զուգորդվելով հավատքի հետ, ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի քավության զորությունից»Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019, 67)։ Ապա հարցրեք.

  • Ի՞նչ ուղիներով է հավատքն ու ապաշխարությունը բացում մեր հասանելիությունը դեպի Փրկչի զորությունը:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի տեսնենք ապաշխարությունը որպես սրբազան պարգև և այն ավելի մեծ ուրախությամբ ընդունենք։

Ուսանողների պատասխանից հետո, կարող եք նրանց ժամանակ տալ գրելու մի բան, որն իրենք կանեն` դարձնելու ապաշխարությունը իրենց կյանքի ավելի ուրախալի և իմաստալի մաս:

Եթե ժամանակը թույլ տա կարող եք հրավիրել որոշ ուսանողների կիսվել, թե ինչպես է ապաշխարությունն օգնել իրենց հասնել Փրկչի մաքրագործող զորությանը: Հիշեցրեք ուսանողներին կիսվելիս չբացահայտել անցյալ մեղքերը:

Հաջորդ անգամ

Որպեսզի խրախուսեք նախապատրաստվել դաս 17-ի համար, կարող եք ուղարկել հետևյալ հաղորդագրությունը և պատկերակը ուսանողներին. Երբ ուսումնասիրեք դաս 17-ի համար նախապատրաստական նյութը, մտածեք Փրկչի դատարկ գերեզմանի կարևորության մասին:

Նկար
Հիսուս Քրիստոսի դատարկ գերեզմանը

Տպել