Ինստիտուտ
Դաս 7․ Ուսուցչի նյութ. Երախտագիտությամբ գնահատել Աստծո արդարադատությունը, ողորմությունը և սերը


«Դաս 7․ Ուսուցչի նյութ. Երախտագիտությամբ գնահատել Աստծո արդարադատությունը, ողորմությունը և սերը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 7․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 7․ Ուսուցչի նյութ

Երախտագիտությամբ գնահատել Աստծո արդարությունը, ողորմությունը և սերը

Դասախոսություններ հավատքի մասին աշխատությունից մենք սովորում ենք, որ Աստծո հանդեպ հավատք գործադրելու համար մեզանից պահանջվում է «ճիշտ պատկերացում ունենալ Նրա բնավորության և հատկանիշների մասին» ([1985], 38): Այս դասին ուսանողները հնարավորություն կունենան բացատրելու, թե ինչպես են Աստծո արդարադատության և ողորմության հատկանիշները հանդիսանում Նրա աստվածային սիրո դրսևորումները: Նրանք նաև կմտածեն, թե ինչ կարող են անել, որպեսզի ցույց տան իրենց երախտագիտությունը՝ Աստծո կատարյալ սիրո և Փրկչի քավող զոհաբերության համար:

Ուսուցման առաջարկներ

Ենովքը և Ալման ուսուցանում են արդարադատության, ողորմության և սիրո աստվածային հատկանիշների մասին

Դուք կարող եք սկսել այս դասը՝ ցուցադրելով հետևյալ պնդումը.

  • Հին Կտակարանում Եհովան դաժան և խստապահանջ արդարադատություն է իրականացնում։ Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսը ներողամիտ է և ողորմած: Ես նախընտրում եմ հավատալ Նոր Կտակարանի Աստծուն, քան Հին Կտակարանի Աստծուն:

  • Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս պնդման հետ կապված:

  • Ինչու՞ է կարևոր հասկանալ և ընդունել արդարադատությունը և ողորմությունը՝ որպես աստվածային հատկանիշներ:

  • Ի՞նչ խնդիրներ կարող ենք ստեղծել մեզ և ուրիշների համար, եթե կենտրոնանանք արդարադատության վրա և անտեսենք ողորմությունը, կամ կենտրոնանանք ողորմության վրա և անտեսենք արդարադատությունը:

Կարող եք գրատախտակին գրել արդարադատություն, ողորմություն և սեր բառերը։ Հանձնարարեք ուսանողներին կազմել փոքր խմբեր։ Բացատրեք, որ նրանց կտրվի ցուցումներով թերթիկներ, որոնք կօգնեն նրանց ամրապնդել Աստծո արդարադատության, ողորմության և սիրո միջև կապի իրենց հասկացողությունը:

Աստծո արդարադատությունը և սերը

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 7

Նախքան ձեր խմբային քննարկումը սկսելը, միասին կարդացեք քննարկման հետևյալ հուշումը.

Ինչպես բարելավել մեր խմբային քննարկումները

Ձգտեք ունենալ հավասարակշռված մասնակցություն: Մենք լավագույնս սովորում ենք, երբ լսում ենք խմբի բոլոր անդամներին, ոչ թե միայն մեկին կամ երկուսին: Եթե դուք բնականից շփվող եք և սիրում եք խոսել, խնդրում ենք զգույշ լինել և չխոսել ամբողջ քննարկման ընթացքում, ինչպես նաև չընդհատեք կամ չխոսեք ուրիշների խոսելու ժամանակ: Եթե դուք բնականից լռակյաց եք և քիչ խոսող, խնդրում ենք համարձակ լինել և բարձրաձայնել, որպեսզի ուրիշները կարողանան ձեզանից սովորել: Մի կողմ թողեք այն միտքը, որ ձեր կարծիքը նշանակություն չունի ուրիշների համար։

Միասին բարձրաձայն կարդացեք հետևյալ իրավիճակը․

Զեյնը ծանրաբեռնված է զգում Աստծո օրենքներից և պատվիրաններից: Երկար ժամանակ նա զգում է, որ բավականաչափ լավը չէ և միշտ թերանում է: Վհատված «առաջադիմության» բացակայությունից՝ նա վերջերս ընկել է լուրջ օրինազանցության մեջ: Նա Հոգու կորուստ է զգում: Նա այլևս արժանի չէ տաճարային երաշխավորագրին: Նա մտածում է, որ Աստված այլևս չի սիրում իրեն՝ իր վատ ընտրությունների պատճառով: Վերջերս նա ասաց իր ընկեր Մայային. «Իմ կյանքն արժեք չունի: Համոզված եմ, որ Աստված հրաժարվել է ինձնից»։ Մայան նրան պատասխանում է. «Մի մտածիր այդ մասին։ Աստված սիրում է մեզ անվերապահորեն, և Նա կփրկի քեզ՝ անկախ նրանից, թե ինչ ես արել։ Ահա թե ինչի համար է Հիսուս Քրիստոսի Քավությունը»:

Համառոտ վերանայեք ջրհեղեղին նախորդած պայմանները։ Այնուհետև վերանայեք Մովսես 7.28–29, 32–33, 37 հատվածները և փնտրեք, թե Ենովքը ինչ սովորեց Աստծո էության մասին՝ հետևելով, թե Աստված ինչպես է նայում Իր անհնազանդ զավակներին տառապանքին։ Ապա քննարկեք հետևյալ հարցերը.

  • Այս հատվածներից ո՞ր ճշմարտությունները կօգնեն Զեյնին հասկանալ, որ Երկնային Հայրը սիրում է իրեն, թեպետ նա խախտել է պատվիրանները: Այս գիտելիքն ինչպե՞ս կօգնի բարելավել Զեյնի հարաբերությունները Երկնային Հոր հետ: (Այս քննարկման ընթացքում դուք կարող եք կարդալ երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում):

  • Ինչպե՞ս է Աստծո արդարադատությունը, որը երբեմն դրսևորվում է Նրա զայրույթով կամ բարկությամբ, հանդիսանում Նրա սիրո վկայությունը։ (Կարող եք միասին կարդալ նախագահ Դալլին Հ․ Օուքսի հայտարարությունը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում:) Եթե Աստված արդար չլիներ, դա ինչպե՞ս կթուլացներ մեր հավատը Նրա հանդեպ:

  • Ի՞նչը կարող է ապակողմնորոշիչ լինել Աստծո սիրո վերաբերյալ Մայայի տեսակետի մեջ: (Օգտակար կլինի կարդալ երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնի հայտարարությունը բաժին 1-ում։) Որո՞նք կարող են լինել Աստծո սերը նկարագրելու ավելի լավ եղանակներ: Ի՞նչ ձևերով եք դուք զգացել Աստծո սերը:

Աստծո արդարադատությունը և սերը

Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ․ Դաս 7

Նկար
ուսուցչի օժանդակ նյութ

Խմբային քննարկման համար բավարար ժամանակ հատկացնելուց հետո կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել այն ճշմարտություններով կամ մտքերով, որոնք, իրենց կարծիքով, կարևոր են իրենց խմբային քննարկման համար:

Կարող եք շարունակել քննարկել Աստծո մասին Զեյնի և Մայայի տեսակետները՝ հակիրճ նշելով այն ընտրությունները, որոնք Կորիանթոնը կատարեց միսիայում ծառայելիս (տես Ալմա 39.1–5): Վերանայեք Ալմա 42․15, 22, 24–25 հատվածները՝ իմանալու համար, թե ինչ է Ալման ուսուցանել Կորիանթոնին՝ արդարադատության, ողորմության և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի Քավության ճիշտ ըմբռնումն օգնել Զեյնին վերաիմաստավորել այն, թե նա ինչպես է վերաբերվում իր թուլություններին, սխալներին և մեղքերին: Ինչպե՞ս կարող են փոխվել Զեյնի վերաբերմունքը և արարքները, երբ նա իմանա, թե ինչ է նշանակում «անկեղծորեն զղջացող» (տես Ալմա 42.24):

  • Ձեր կարծիքով ի՞նչն էր ապակողմնորոշիչ Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ Մայայի տեսակետի մեջ: Ինչպե՞ս կուղղեիք նրա տեսակետը, որպեսզի այն ավելի համապատասխան լիներ Ալմայի ուսմունքներին:

  • Ինչպե՞ս կարող էր Զեյնի կյանքը փոխվել, եթե նա ավելի քիչ կենտրոնանար իր անհաջողությունների վրա և ավելի շատ կենտրոնանար Փրկչի՝ նրան երկրորդ հնարավորություն տալու ցանկության վրա: (Կարող եք վերանայել նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի և երեց Լին Գ. Ռոբինսի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 2-ում:) Ինչպե՞ս է Փրկչի համբերության և ողորմության վրա կենտրոնանալը օրհնել ձեր կյանքը:

Դասը ավարտելու համար դուք կարող եք ցույց տալ հետևյալ ճշմարտությունները՝ իրենց առնչվող հարցերով: Հրավիրեք ուսանողներին ընտրել այս ճշմարտություններից մեկը և այնուհետև գրի առնել իրենց մտքերն ու զգացմունքները՝ ի պատասխան այդ հարցերի.

  • Աստված խորը վիշտ է ապրում, երբ մենք տառապում ենք մեր անհնազանդության պատճառով: (Տես Մովսես 7.27)

  • Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ եք ունենում, երբ մտածում եք այն մասին, որ Երկնային Հայրը լաց է լինում, երբ դուք տառապում եք ձեր անհնազանդության պատճառով: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ցույց տաք ձեր երախտագիտությունը՝ Նրա կատարյալ մտահոգության և սիրո համար:

  • Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը բավարարեց արդարադատության պահանջները, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և ողորմություն ստանալ: (Տես Ալմա 42․24

  • Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ եք ունենում, երբ մտածում եք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես բավարարեց արդարադատության պահանջները, որպեսզի կարողանաք ապաշխարել և ողորմության արժանանալ։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ցույց տաք ձեր երախտագիտությունը այն քավող զոհաբերության համար, որը Նա կատարեց ձեզ համար:

Հաջորդ անգամ

Շաբաթվա ընթացքում կարող եք ձեր ուսանողներին ուղարկել հետևյալ հաղորդագրությունը կամ ստեղծել ձերը. 8-րդ դասի նախապատրաստական նյութը կարդալիս մտածեք, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսը սատարել (օգնել կամ աջակցել) ձեզ և նրանց, ում սիրում եք: Կարող եք դիտել երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Succor His People» (0:42) կարճ տեսանյութը:

Տպել