Ինստիտուտ
Դաս 24. Դասի նախապատրաստական նյութ. Վստահել Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր դատավոր


«Դաս 24. Դասի նախապատրաստական նյութ. Վստահել Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր դատավոր», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 24. Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Նկար
Հիսուս Քրիստոս, Հարի Անդերսոն

Դաս 24․ Դասի նախապատրաստական նյութ.

Վստահել Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր դատավոր

Պատկերացրեք, թե ինչ մտքեր ու զգացումներ կարող էիք ունենալ, եթե այսօր հրավիրվեիք Տիրոջ ներկայություն: Մի օր «Մեզանից յուրաքանչյուրը պետք է կանգնի դատվելու Նրա կողմից` համաձայն մեր գործերի ու մեր սրտի ցանկությունների» («Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org, տես նաև 2 Նեփի 9.15): Ինչպես մենք կզգանք Փրկչի ներկայության մեջ լինելը, կախված կլինի նրանից, թե ինչպես ենք մենք պատրաստվել(տես Ալմա 5.16–25): Երբ ուսումնասիրեք, մտածեք թե ինչ կարող եք անել, որպեսզի հարմարավետ և վստահ զգաք Նրա ներկայության մեջ Վերջին Դատաստանի ժամանակ (տես Վարդապետություն և Ուխտեր 121․45

Բաժին 1

Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչ

Փրկչի աստվածային բնույթի և Նրա անսահման Քավության շնորհիվ մենք կարող ենք վստահ լինել, որ Նա կլինի «արդար Դատավոր» (Մովսես 6.57), երբ օրը գա, որ մենք կանգնենք Նրա առջև՝ հաշիվ տալու մեր կյանքի մասին (տես Հռովմայեցիս 14.10–12): Նա կատարյալ ձևով կորոշի փառքի այն աստիճանը, որը մենք արժանի կլինենք ստանալ: Սաղմոսների գրքում մենք կարդում ենք. «Նա աշխարհքը արդարությունով կդատէ, ազգերին ուղղությունով իրավունք կանէ» (Սաղմոս 9.8, տես նաև 96.13):

Խոսելով մեր դատավորը լինելու Տիրոջ որակավորումների մասին, Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Հիսուս Քրիստոսն ուներ արժանիքներ, որոնք ոչ մի այլ արարած չէր կարող ունենալ: Նա Աստված էր` Եհովան, նախքան Բեթլեհեմում ծնվելը: Նրա Հայրը ոչ միայն տվեց Նրան Իր հոգևոր մարմինը, այլև Հիսուսը Նրա Միածին Որդին էր մարմնում: Մեր Տերն ապրեց կատարյալ, անմեղ կյանքով և այդ պատճառով ազատ էր արդարադատության պահանջներից: Նա կատարյալ էր բոլոր հատկանիշներով, ներառյալ` սերը, կարեկցանքը, համբերությունը, հնազանդությունը, ներողամտությունը և խոնարհությունը: …

Ես վկայում եմ, որ աներևակայելի տառապանքի և հոգևարքի անչափ մեծ գնով Փրկիչը վաստակեց մեր Քավիչը, մեր Միջնորդը, մեր Վերջնական Դատավորը լինելու Իր իրավունքը: (Քավությունը կարող է ապահովել ձեր խաղաղությունն ու երջանկությունը, Լիահոնա,նոյեմբեր 2006, 42)

Նկար
Հանդիպելով Փրկչին, ըստ՝ Ջեն Թոլմանի

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսը, որը Յուտայի Գերագույն դատարանի դատավոր էր, խոսել է մեզ դատելու Փրկչի առանձնահատուկ պաշտոնի մասին.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Նրա ամենագիտությունը Նրան տալիս է կատարյալ իմացություն՝ թե՛ չապաշխարած ու չփոխված, թե՛ ապաշխարած ու արդար մեր բոլոր գործողությունների և ցանկությունների վերաբերյալ: Հետևաբար, Նրա դատաստանից հետո բոլորս կխոստովանենք, որ «նրա դատաստաններն արդար են» (Մոսիա 16.1): («Մեծ ծրագիրը», Լիահոնա, մայիս 2020, 96)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք Հիսուս Քրիստոսի մի հատկանիշի մասին, որը մեծացնում է ձեր վստահությունն առ այն, որ Նա կլինի արդար դատավոր: Օրինակ՝ դուք կարող եք քննարկել, թե որքան սիրառատ, ամենագետ, ամենազոր, իմաստուն, ողորմած, արդար, կարեկից, երկայանմիտ, հեզ ու ներողամիտ է Նա: Պատրաստ եղեք ձեր դասարանի հետ կիսվել ձեր ընտրած հատկանիշով։

Բաժին 2

Ինչպե՞ս եմ ես դատվելու վերջում

Վերջին Դատաստանի մասին մտածելը կարող է՝ և՛ ակնածանք, և՛ ճնշվածություն առաջացնել: Երբեմն մենք կարող ենք մտածել, թե արդյոք մենք երբևէ պատրաստ կզգանք դատվելու Տիրոջ կողմից: Հայտնության գիրքը կարևոր ճշմարտություններ է տալիս այն մասին, թե ինչպես է Տերը դատելու մեզ:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Հայտնություն 20.12 հատվածը և փնտրեք մի ուղի, որով մենք կդատվենք:

Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է.

Նկար
Նախագահ Հարոլդ Բ. Լի

«Գրքերը», որոնց մասին խոսվում է, վերաբերվում են [մեր գործերի] հիշատակարաններին, որոնք պահվում են երկրի վրա: Կյանքի գիրքը երկնքում պահվող հիշատակարանն է: (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հարոլդ Բ. Լի [2000], 226–27)

Սելեստիալ արքայության մի տեսիլքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը ձեռք բերեց լրացուցիչ ըմբռնում Վերջին Դատաստանի վերաբերյալ: Փրկիչն ուսուցանեց. «Քանզի ես՝ Տերս, կդատեմ բոլոր մարդկանց՝ համաձայն նրանց գործերի, համաձայն նրանց սրտերի ցանկությունների» (Վարդապետություն և Ուխտեր 137.9, շեշտադրումն ավելացված է): Մարգարե Ալման ուսուցանել է, որ մենք հաշվետու կլինենք նաև մեր խոսքերի համար (տես Ալմա 12.14):

Նախագահ Օուքսն ուսուցանել է, որ Վերջին Դատաստանը, այնուամենայնիվ, ավելին է, քան մեր մտքերի, խոսքերի և գործերի գնահատումը.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Վերջին դատաստանը մեր կատարածբարի և չար գործերի հանրագումարի պարզ գնահատումը չէ: Դա մեր գործերի և մտքերի վերջնական ազդեցության գնահատումն է, այսինքն նրա, ինչ մենք դարձել ենք: … Պատվիրանները, ավետարանի արարողություններն ու ուխտերը այն ներդրումների ցուցակը չեն, որոնք պետք է մուտքագրենք երկնային հաշվեհամարին։ «Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը ցույց է տալիս մեզ, թե ինչպես դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք դառնանք: The Challenge to Become», Ensign,Nov. 2000, 32)

Կարևոր է հիշել, որ չնայած նրան, թե որքան ջանասիրաբար ենք մենք ձգտում ապրել ավետարանով, առանց Տիրոջ օգնության, մենք երբեք չենք կարող դառնալ այն, ինչ Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք դառնանք: Բարեբախտաբար, Հիսուս Քրիստոսը միայն մեր դատավորը չէ, այլ նաև մեր «բարեխոսն է Հոր մոտ» (Վարդապետություն և Ուխտեր 110.4, տես նաև Ա Հովհաննես 2.1):

Նկար
Հանդիպելով Փրկչին, ըստ՝ Ջեն Թոլմանի

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ բարեխոս նշանակում է «ձայն մեկի համար» կամ «մեկը ով աղերսում է մեկ ուրիշի համար» (“Jesus the Christ—Our Master and More” [Brigham Young University devotional, Feb. 2, 1992], 4, speeches.byu.edu): Որպես մեր Բարեխոս, Հիսուս Քրիստոսը «գիտի մարդու թուլությունը և թե ինչպես սատարի նրանց, ովքեր փորձվում են» (Վարդապետություն և Ուխտեր 62.1): Նա կաղերսի մեր գործի համար և կմիջնորդի հանուն մեզ, երբ հավատք գործադրենք Նրա հանդեպ (տես Մորոնի 7.28, 2 Նեփի 2.9, Եբրայեցիս 4.15–16):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը խոսել է որպես մեր Բարեխոս՝ Հիսուս Քրիստոսի դերի մասին:

Նկար
Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Հոր մոտ Քրիստոսի բարեխոսությունը մեզ համար ընդդիմադիր չէ: Հիսուս Քրիստոսը, ով թույլ տվեց, որ Իր կամքը կուլ գնար Հոր կամքին, չէր պաշտպանի որևէ այլ բան, բացի նրանից, ինչ Հայրն է միշտ կամեցել: Երկնային Հայրն անկասկած ողջունում է և ծափահարում մեր հաջողությունների համար:

Քրիստոսի բարեխոսությունը որոշ չափով մեզ հիշեցնելու համար է, որ Նա վճարել է մեր մեղքերի համար, և ոչ ոք վտարված չէ Աստծո ողորմության հասանելիությունից: ( «Ընտրեք այս օրը», Լիահոնա,նոյեմբեր 2018, 104 -5)

Նկար
Հանդիպելով Փրկչին, ըստ՝ Ջեն Թոլմանի

Մի հայտնության մեջ, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ 1831 թվականին, Հիսուս Քրիստոսը նկարագրել է Իր Քավության դերը, երբ Նա բարեխոսում է նրանց համար, ովքեր հավատում են Իրեն:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45.3–5-ըփնտրելով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը պաշտպանում մեր գործը:

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Պատկերացրեք, որ լսում եք, թե ինչպես է Փրկիչը պաշտպանում ձեր գործը Հոր առաջ: Ի՞նչ կզգայիք` լսելով, որ Հիսուս Քրիստոսը խոսում է ձեր անունից:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ գնահատել իմ նախապատրասությունը Վերջին Դատաստանի համար

Նախագահ Օուքսն ուսուցանել է. «Այս Վերջին Դատաստանի նպատակն է որոշել, թե արդյոք մենք ձեռք բերել ենք այն, ինչ Ալման նկարագրել է որպես «սրտի հզոր փոփոխություն» («Մաքրված ապաշխարությամբ», Լիահոնա, մայիս 2019, 93): Այդ փոփոխությունը ձեռք է բերվում Հիսուս Քրիստոսի Քավության և անկեղծ ապաշխարության միջոցով:

Երբ Ալման ուսուցանեց Զարահեմլայի ժողովրդին, նա նրանց հարցեր տվեց, որպեսզի նրանք կարողանային գնահատել իրենց սրտի վիճակը և որոշել, թե որքանով էին իրենք պատրաստ՝ դատվելու Փրկչի կողմից (տես Ալմա 5.14):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 5.15–16, 19, 26–27 և որոշ ժամանակ տրամադրեք անկեղծ ինքնազննման համար, երբ դիտարկեք տրված հարցերի ձեր պատասխանները: Հատկապես նշեք մեկ հարց, որն առաջարկում է մի ոլորտ, որտեղ դուք կարող եք բարելավվել հենց հիմա:

Նկար
մարդը խորհում է սուրբ գրությունների շուրջ

Երբ մտածում եք այն մասին, թե ինչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ պատրաստվեք Վերջին Դատաստանին, հիշեք Յոթանասունից Երեց Լարի Ռ. Լորենսի հետևյալ իմաստուն խորհուրդը.

Նկար
Երեց Լարի Ռ. Լորենս

Հոգին մեզ կարող է ցույց տալ մեր թուլությունները, սակայն Նա նաև մեզ կարող է ցույց տալ մեր ուժեղ կողմերը։ Երբեմն, մենք պետք է հարցնենք, թե ինչն ենք մենք ճիշտ անում, որպեսզի Տերը կարողանա բարձրացնել և քաջալերել մեզ։ Նա ամեն անգամ ուրախանում է, երբ մենք մի քայլ առաջ ենք շարժվում։ Նրա համար շատ ավելի կարևոր է մեր շարժման ուղղությունը, քան արագությունը։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եղեք հետևողական, սակայն երբեք մի հուսահատվեք։ («Էլ ի՞նչ բանով եմ պակաս» Լիահոնա, նոյեմբեր 2015, 35)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մի քանի րոպե տրամադրեք՝ պատասխան գրելու այն հարցին, որը դուք բացահայտեցիք Ալմայի խոսքերից, որոնք հուշում էին մի բան, որի վրա կարող եք աշխատել հենց հիմա: Դուք կարող եք նաև նշել մի հարց, որը հուշում է, որ ինչ-որ բան դուք ճիշտ եք անում և գրել այդ հարցի պատասխանը

Տպել