Գլուխ 1
Հիսուս Քրիստոս՝ մեր միակ ուղին դեպի հույս և ուրախություն
«Եթե մեր կյանքերը և մեր հավատքը կենտրոնացած լինեն Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգված ավետարանի վրա, ոչինչ երբևէ չի կարող մշտապես սխալ ընթանալ»։
Հովարդ Վ. Հանթերի կյանքից
Նախագահ Հովարդ Վ Հանթերի ուսմունքներում մի նշանավոր թեմա կա, որ ճշմարիտ խաղաղությունը, բժշկությունը և երջանկությունը գալիս են միայն այն դեպքում, երբ մարդը ձգտում է ճանաչել և հետևել Հիսուս Քրիստոսին: Նախագահ Հանթերն ուսուցանել է, որ «Քրիստոսի ուղին ոչ միայն ճիշտ ուղին է, այլ բացարձակապես միակ ուղին դեպի հույս և ուրախություն»:1
Նախագահ Հանթերը համարձակ էր նաև Փրկչի աստվածային առաքելության մասին վկայելիս: «Որպես կարգված Առաքյալ և Քրիստոսի հատուկ վկա, ես տալիս եմ ձեզ իմ հանդիսավոր վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, փաստորեն Աստծո Որդին», հայտարարել է նա: «Նա Մեսիան է` մարգարեաբար կանխատեսված Հին Կտակարանի մարգարեների կողմից: Նա է Իսրայելի հույսը, ում գալուստի համար Աբրահամի, Իսահակի և Հակոբի զավակներն աղոթել են երկար դարերի ընթացքում սահմանված պաշտամունքով: …
«Սուրբ Հոգու զորությամբ է, որ ես բերում եմ իմ վկայությունը: Ես գիտեմ Քրիստոսի իրական լինելու մասին` կարծես թե ես տեսել էի իմ աչքերով և լսել էի իմ ականջներով: Ես գիտեմ նաև, որ Սուրբ Հոգին կհաստատի իմ վկայության ճշմարտացիությունը բոլոր նրանց սրտերում, ովքեր լսում են հավատքի ականջով»:2
Զգալով մղում դեպի այն վայրերը, որտեղ Հիսուսն էր ծառայել, Նախագահ Հանթերը ճանապարհորդեց դեպի Սուրբ Երկիր ավելի քան երկու տասնյակ անգամ: Երեց Ջեյմս Ի. Ֆաուստը Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է, որ Երուսաղեմը մագնիսի պես էր նրա համար: … Նրա ցանկությունը` լինել այնտեղ, որտեղ Փրկիչն էր քայլել և ուսուցանել, թվում էր անհագ: Նա սիրում էր բոլոր վայրերը և բոլոր հնչյունները: Նա հատկապես սիրում էր Գալիլեան: Բայց նա սիրում էր մեկ վայր բոլորից առավել: Նա միշտ ասում էր. «Եկեք գնանք «Պարտեզի Գերեզմանը», ուղղակի մեկ անգամ էլհանուն հին օրերի»: Նա այնտեղ նստում էր և մտորում, կարծես ներթափանցում էր իր և Փրկչի միջև եղած վարագույրի միջով»:3
Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները
1
Մենք ավելի լավ պետք է ճանաչենք Քրիստոսին, քան մենք ճանաչում ենք Նրան, և հիշենք Նրան ավելի հաճախ, քան մենք հիշում ենք Նրան:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները երգում են ակնածանքով.
Հիսուս, լոկ միտքը Քո մասին
Լցնում է սիրտս քաղցրությամբ,
Բայց շատ ավելի քաղցր է դեմքդ տեսնել
Եվ քո ներկայությամբ հանգիստ առնել: …
… Որքա՞ն հաճախ ենք մենք մտածում Փրկչի մասին: Որքա՞ն խորապես և որքա՞ն երախտագիտորեն ենք մենք մտածում Նրա կյանքի մասին: Որքանո՞վ ենք գիտակցում Նրա կենտրոնական լինելը մեր կյանքում:
Օրինակ, սովորական աշխատանքային օրվա, շաբաթվա կամ արագասլաց ամսվա որքան մասն ենք մենք նվիրում«Հիսուս, լոկ միտքը Քո մասին» տողերին: Հավանաբար մեզանից ոմանց համար ոչ բավականաչափ:
Անկասկած, կյանքը կլիներ ավելի խաղաղ, իհարկե ամուսնությունները և ընտանիքները կլինեին ավելի ուժեղ, անշուշտ համայնքները և ազգերը կլինեին ավելի ապահով և ավելի բարի և ավելի կառուցողական, եթե Հիսուս Քրիստոսի ավետարանը «քաղցրությամբ» կարողանար լցնել մեր սրտերը:
Եթե մենք ավելի շատ ուշադրություն չդարձնենք մեր սրտերի մտքերին, հետաքրքիր է` թե ինչ հույս կարող ենք ունենալ պահանջելու այդ մեծ ուրախությունը, այդ ավելի քաղցր պարգևը՝ մի օր նրա սիրառատ «դեմքը տեսնելու, Եվ Նրա ներկայությամբ հանգիստ առնելու» համար:
Մեր կյանքի յուրաքանչյուր օրը և տարվա ամեն եղանակին … , Հիսուսը հարցնում է մեզանից յուրաքանչյուրին, ինչպես Նա հարցրեց Իր հաղթական մուտքից հետո Երուսաղեմ` շատ տարիներ առաջ, «Ձեզ ի՞նչպէս է երևում Քրիստոսի համար, նա ո՞ւմ որդին է:» (Մատթ. ԻԲ.42:)
Մենք հայտարարում ենք, որ Նա Աստծո Որդին է և այդ փաստի իրականությունը, պետք է մեր հոգիներն ավելի հաճախ հուզի:4
Մենք պետք է ավելի լավ ճանաչենք Քրիստոսին, քան ճանաչում ենք Նրան, և հիշենք Նրան ավելի հաճախ, քան մենք հիշում ենք Նրան, մենք ավելի քաջաբար պետք է ծառայենք Նրան, քան մենք ծառայում ենք Նրան: Այն ժամանակ մենք կխմենք դեպի հավերժական կյանք բխող ջուրը և կուտենք կյանքի հացը:5
2
Հիսուսը հույսի և տևական ուրախության մեր միակ ճշմարիտ աղբյուրն է :
Օ հույս ամեն փշրված հոգու,
Ուրախություն բոլոր հեզերի,
Ընկածների հանդեպ, որքան բարի ես Դու,
Որքան բարի նրանց հանդեպ, ովքեր որոնում են:
Ինչպիսի գեղեցիկ երաժշտության հատված , և ինչպիսի հույսի ուղերձ է խարսխված Քրիստոսի ավետարանում: Կա՞ արդյոք մեկը մեր մեջ, կյանքի որ ճանապարհին էլ լինի, ով հույսի կարիք չունենա և չձգտի ավելի մեծ ուրախության: Սրանք մարդկային հոգու համընդհանուր կարիքներն ու ձգտումներն են, և դրանք են Քրիստոսի խոստումներն իր հետևորդներին: Հույսը տրվում է «յուրաքանչյուր փշրված հոգուն» և ուրախությունը գալիս է «բոլոր հեզերին»:
Զղջումը թանկ արժե, դա մեր հպարտության և անզգայունակության գինն է, բայց այն հատկապես մեր մեղքերի գինն է: Քանզի ինչպես Թագավոր Լամոնիի հայրը գիտեր քսան դար առաջ. սա է ճշմարիտ հույսի գինը: «Ո՜վ Աստված, աղաղակեց նա,դու քեզ հայտնի չէի՞ր դարձնի ինձ, և ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից՝ քեզ գիտենալու համար, և որպեսզի ես կարողանամ բարձրանալ մեռելներից և փրկվել վերջին օրը»: (Ալմա 22:18:) Երբ մենք նույնպես կամենում ենք հրաժարվել բոլոր մեր մեղքերից` ճանաչելու նրան և հետևելու նրան, մենք ևս կլցվենք հավերժական կյանքի ուրախությամբ:
Իսկ ի՞նչ կասեք հեզերի մասին: Մի աշխարհում, որը գերզբաղված է ահաբեկչության միջոցով հաղթելուն և համար առաջինը լինելու ձգտմամբ, մարդկանց մեծ ամբոխ հերթ չի կանգնում գրքեր գնելու , որոնք կոչ են անում լոկ հեզություն: Բայց հեզերը կժառանգեն երկիրը` բավականին տպավորիչ հավաքական նվաճում և արված առանց ահաբեկչության: Վաղ թե ուշ, և մենք աղոթում ենք, որ ավելի վաղ քան թե ուշ, ամենքը կընդունեն, որ Քրիստոսի ուղին ոչ միայն ճիշտ ուղին է, այլ բացարձակապես միակ ուղին դեպի հույս և ուրախություն: Յուրաքանչյուր ծունկ կծալվի և յուրաքանչյուր լեզու կխոստովանի, որ մեղմությունն ավելի լավ է, քան կոպտությունը, որ բարությունն ավելի հիանալի է, քան բռնությունը, որ մեղմ ձայնը հեռացնում է ցասումը: Ի վերջո և ավելի շուտ քան երբ դա հնարավոր է, մենք պետք է ավելի նման լինենք Նրան: …
Հիսուս,մեր միակ բերկրանքն ես Դու,
Քանի որ Դու ես մեր պարգևը,
Հիսուս, արդ եղիր մեր փառքն այժմ
Եվ հավերժ:
Դա իմ անձնական աղոթքն է և իմ ցանկությունը ողջ աշխարհի համար: … Ես վկայում եմ, որ Հիսուսը տևական ուրախության միակ ճշմարիտ աղբյուրն է , որ մեր միակ տևական խաղաղությունը Նրա մեջ է: Ես իսկապես ցանկանում եմ, որ Նա լինի «մեր փառքն այժմ», փառքը, որ մեզանից յուրաքանչյուրը տենչում է անհատապես և միակ պարգևը, որը մարդիկ և ազգերը կարող են մշտապես թանկ պահել: Նա է մեր պարգևը ժամանակի և հավերժության մեջ: Ամեն այլ պարգև ի վերջո անպտուղ է: Յուրաքանչյուր այլ շքեղություն թոշնում է ժամանակի հետ և լուծվում տարրերի հետ: Ի վերջո, … մենք չենք ճանաչի ոչ մի ճշմարիտ ուրախություն, բացի Քրիստոսից:
… Թող որ մենք լինենք Քրիստոսի ավելի նվիրված և կարգապահ հետևորդներ: Թող որ մենք փայփայենք Նրան մեր մտքերում և արտաբերենք նրա անունը սիրով: Թող որ մենք ծնկի գանք Նրա առջև հեզությամբ և ողորմածությամբ: Թող որ մենք օրհնենք ուրիշներին, որ նրանք կարողանան անել նույնը:6
3
Մեծագույն անհրաժեշտությունը ողջ աշխարհում՝ ակտիվ և անկեղծ հավատքն է Փրկչի և Նրա ուսմունքների հանդեպ:
Ոմանք հայտարարում են, որ հնաոճ է Աստվածաշնչին հավատալը: Արդյո՞ք հնաոճ է հավատալ Աստծուն, Հիսուս Քրիստոսին, Կենդանի Աստծո Որդուն: Արդյո՞ք հնաոճ է հավատալ Նրա քավող զոհաբերությանը և հարությանը: Եթե դա այդպես է, ես հայտարարում եմ ինձ հնաոճ և Եկեղեցին է հնաոճ: Մեծ պարզությամբ Տերն ուսուցանեց հավերժական կյանքի սկզբունքները և դասեր, որոնք բերում են երջանկություն նրանց, ովքեր հավատում են հավատքով: Խելամիտ չի թվում ենթադրել, որ անհրաժեշտություն է Տիրոջ այս ուսմունքների արդիականացումը: Նրա ուղերձները վերաբերում են սկզբունքների, որոնք հավերժական են:7
Այս դարում, ինչպես ամեն մի դարում մեզանից առաջ, և ամեն մի դարում, որոնք կհետևեն, մեծագույն կարիքը ողջ աշխարհում Նազարեթցի Հիսուսի` կենդանի Աստծո, կենդանի Որդու հիմնական ուսմունքների հանդեպ ակտիվ և անկեղծ հավատքն է: Քանի որ շատերը մերժում են այդ ուսմունքները, դա է ողջ պատճառը, թե ինչու Հիսուս Քրիստոսի ավետարանի անկեղծ հավատացյալները պետք է հռչակեն դրա ճշմարտությունը և օրինակով ցույց տան արդար, մեղմաբարո կյանքի ուժն ու խաղաղությունը: …
Ինչպե՞ս պետք է գործենք, երբ մեզ վիրավորում են, սխալ հասկանում, անազնվորեն կամ անբարյացակամորեն վերաբերվում, կամ մեր դեմ մեղք գործում: Ի՞նչ պետք է անենք, եթե վիրավորվում ենք նրանց կողմից, ում մենք սիրում ենք կամ մեզ շրջանցում են առաջխաղացման համար, կամ կեղծ մեղադրանքներ բարդում, կամ անարդարաբար հարձակումներ գործում մեր դրդապատճառների վրա:
Մենք արդյո՞ք կռվով ենք պատասխանում: Արդյո՞ք մենք ավելի մեծ գումարտակ ենք ուղարկում: Արդյո՞ք վերադառնում ենք աչք աչքի տեղ, ատամ ատամի տեղ սկզբունքին, թե … գալիս ենք այն գիտակցությանը, որ սա ի վերջո թողնում է մեզ կույր և անատամ: …
Իր կյանքի փառահեղությամբ և իր ուսմունքների օրինակով, Քրիստոսը տվել է մեզ շատ խորհուրդներ` միշտ դրանց կցված ապահով խոստումներով: Նա ուսուցանում էր վեհությամբ և իշխանությամբ, որը հույսով էր լցնում կրթվածներին և տգետներին, հարուստներին և աղքատներին, առողջներին և հիվանդներին:8
Ձգտեք կառուցել անձնական վկայություն Հիսուս Քրիստոսի և քավության վերաբերյալ: Քրիստոսի կյանքի ուսումասիրությունը և Նրա իրական լինելու վկայությունը մի բան է, որին մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի: Երբ մենք սկսում ենք հասկանալ Նրա առաքելությունը և քավությունը, որ Նա կատարեց, մենք կկամենանք ապրել ավելի շատ Նրա նման :9
4
Երբ մենք հավատք գործադրենք Փրկչի հանդեպ, Նա կհանդարտեցնի մեր կյանքի անհանգիստ ջրերը:
Մենք բոլորս հանկարծահաս որոշ փոթորիկներ ենք տեսել մեր կյանքում: Դրանցից մի քանիսը … կարող են լինել դաժան և երկյուղալի և հնարավոր է` կործանարար: Որպես անհատներ, որպես ընտանիքներ, որպես համայնքներ, որպես ազգեր, նույնիսկ`որպես եկեղեցի, մենք ունեցել ենք հանկարծահաս բարձրացող փոթորիկներ, որոնք ստիպել են մեզ հարցնել այսպես թե այնպես. «Վարդապետ, հոգդ չէ, որ կորչում ենք» [Մարկոս Դ.38:] Եվ այսպես թե այնպես մենք միշտ լսում ենք փոթորիկից հետո լռության մեջ.«Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. ի՞նչպէս հաւատք չունիք» [Մարկոս Դ.40]]:
Մեզանից ոչ ոք չի կամենա մտածել, որ մենք հավատք չունենք, բայց կարծում եմ Տիրոջ նուրբ նախատինքն այստեղ շատ տեղին է: Այս մեծ Եհովան, ում մենք ասում ենք, որ վստահում ենք և որի անունը մենք վերցրել ենք մեզ վրա, Նա է, ով ասաց.«Թող հաստատություն լինի ջրերի մեջտեղը, և ջրերը ջրերից բաժանի» (Ծննդ. Ա.6): Եվ Նա էր այն մեկը, ով ասաց. «Թող երկնքի տակի ջրերը միասին հավաքվեն մեկտեղ, և թող երկիրը ցամաք լինի» (Ծննդ. Ա․9): Բացի այդ, այդ Նա էր, ով բաժանեց Կարմիր ծովը` թույլ տալով Իսրայելացիներին անցնել միջովը չոր գետնի վրայով (տես Ել. ԺԴ.21–22): Անշուշտ, չպետք է զարմանալի լիներ, որ նա կարող էր հրամայել մի քանի տարրերի, որոնք գործում էին Գալիլեայի ծովի վրա: Եվ մեր հավատքը պետք է հիշեցնի մեզ, որ Նա կարող է հանդարտեցնել մեր կյանքի անհանգիստ ջրերը: …
Մենք բոլորս կունենանք ինչ որ ձախորդություն մեր կյանքում: Կարծում եմ մենք կարող ենք դրանում միանգամայն համոզված լինել : Դրա որոշ մասը կունենա ներուժ՝ լինելու կատաղի և վնասակար ու կործանարար: Դրանցից մի քանիսը կարող են նույնիսկ լարել մեր հավատքը սիրառատ Աստծո հանդեպ, ով ունի զորություն` սպասավորելու սփոփանք մեզ համար:
Այդ սրտնեղություններին կարծում եմ, մեր բոլորի Հայրը կասեր. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. ի՞նչպէս հաւատք չունիք»: Եվ իհարկե, դա պետք է լինի հավատք ողջ ճանապարհորդության համար, ողջ փորձառության համար, մեր ողջ կյանքի համար, ոչ թե պարզապես մնացած հատվածներում և փոթորկոտ պահերին: …
Հիսուսն ասել է.«աշխարհքումը նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես ԺԶ.33):10
5
Երբ մենք կենտրոնացնում ենք մեր կյանքը Փրկչի վրա, մենք չպետք է վախենանք, և մեր մտահոգությունները կդառնան ուրախություններ:
Ես բավականաչափ գիտեմ ձեր մշտազբաղ և տենդագին կյանքի մասին, գիտենալով, որ երբեմն հուսահատվում եք: Դուք, հավանաբար, երբեմն նույնիսկ մի փոքր անհանգստանում եք: Ես ամեն բան գիտեմ դրա մասին ։ …
Իմ ուղերձն է այսօր ձեզ` «մի վախենար փոքրիկ հոտ»: Այն քաջալերում է ձեզ, որ դուք ուրախանաք կյանքի մեծ օրհնություններով: Դա հրավեր է ձեզ` զգալ ավետարանով ապրելու մեծ հուզմունքը և մեր Երկնային Հոր մեծ սերը: Կյանքը սքանչելի է` նույնիսկ դժվարին ժամանակներում, իսկ երջանկություն, ուրախություն և խաղաղություն կա կանգառներում՝ ճանապարհի ողջ երկայնքով և դրանց անվերջ բաժիններ` ճանապարհի վերջում:
Իհարկե, շատ բաներ կան անհանգստանալու` դրանցից մի քանիսը`շատ լուրջ , բայց դա է պատճառը, որ մենք խոսում ենք հավատքի և հույսի և գթության ավետարանական տերմիններով: Որպես Վերջին Օրերի Սրբեր մերն է «առատ կյանքը», և մենք փորձում ենք շեշտել մեր օրհնությունները և հնարավորությունները, մինչդեռ մենք նվազեցնում ենք մեր հիասթափությունները և անհանգստությունները: «Փնտրեք ջանասիրաբար, աղոթեք անդադար և եղեք հավատացող, և բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար»(ՎևՈւ 90.24): Ես ուզում եմ հիշեցնել ձեզ այդ խոստման մասին: …
Խնդրում եմ հիշեք այդ մի բանը: Եթե մեր կյանքերը և մեր հավատքը կենտրոնացած լինեն Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգված ավետարանի վրա, ոչինչ երբևէ չի կարող մշտապես սխալ ընթանալ: Մյուս կողմից, եթե մեր կյանքերը կենտրոնացած չեն Փրկչի և Նրա ուսմունքների վրա, ոչ մի ուրիշ հաջողություն չի կարող երբևէ մշտապես ճիշտ լինել: …
Մենք բոլորս մաքառում ենք առողջական խնդիրների հետ ժամանակ առ ժամանակ, մինչդեռ ուրիշները դա անում են անընդհատ: Տկարությունն ու հիվանդությունը մահկանացու կյանքի բեռի մի մասն են: Ունեցեք հավատք և եղեք դրական: Քահանայության զորությունը իրական է և այնքան շատ լավ բաներ կան կյանքում, նույնիսկ, եթե մենք ֆիզիկապես մաքառում ենք: Ուրախություն է իմանալ, որ չի լինի վնասվածք կամ հիվանդություն Հարության ժամանակ:
Մեր մտահոգություններից մի քանիսը կարող են գալ գայթակղությունների ձևով: Մյուսները կարող են դժվար որոշումներ լինել` կապված կրթության, կամ կարիերայի, կամ փողի, կամ էլ ամուսնության հետ: Ինչպիսին էլ լինի ձեր բեռը, դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ուժը Քրիստոսի մեջ: Հիսուս Քրիստոսն է Ալֆան և Օմեգան` տառացիորեն սկիզբը և վերջը: Նա մեզ հետ է սկզբից մինչ վերջ, և որպես այդպիսին, ավելին է, քան հանդիսատես մեր կյանքում: …
Եթե լուծը, որի տակ մենք մաքառում ենք, հենց մեղքն է, ուղերձը նույնն է: Քրիստոսը գիտի մեր մեղքերի լիակատար ծանրությունը, քանի որ Նա է առաջինը կրել այն: Եթե մեր բեռը մեղքը չէ կամ գայթակղությունը, այլ հիվանդությունը, կամ աղքատությունը, կամ մերժումը, դա նույնն է: Նա գիտի: …
Նա տառապեց այնքան շատ, ավելի` քան մեր մեղքերը: Նա, ում Եսայիան անվանեց «վշտերի մարդ», (Եսայիա ԾԳ.3, Մոսիա 14.3) գիտի կատարելապես ամեն խնդիր, որով մենք անցնում ենք, որովհետև նա ընտրեց կրել մեր բոլոր դժվարությունների և ցավերի լրիվ ծանրությունը: …
Եղբայրներ և քույրեր, դուք ունեցել եք և կունենաք բազմատեսակ տագնապներ և մարտահրավերներ, բայց ընդունեք կյանքն ուրախությամբ և հավատքով լի: Կանոնավորապես ուսումնասիրեք սուրբ գրությունները: Աղոթեք ջերմեռանդորեն : Հնազանդվեք Հոգու և մարգարեների ձայնին: Արեք այն ամենը, ինչ կարող եք՝ օգնելու ուրիշներին: Դուք կգտնեք մեծ երջանկություն այդ ճանապարհով: Մի փառահեղ օր բոլոր ձեր տագնապները կդառնան ուրախություններ:
Ինչպես Ջոզեֆ Սմիթը գրեց մաքառող Սրբերին Լիբերթի բանտի իր բանտախցիկից.
Եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը [ՎևՈւ 123.17, շեշտադրումն ավելացված է]:
[Մարգարե Ջոզեֆ Սմիթին ուղղված Տիրոջ խոսքերը:]
«Ուստի, մի վախեցիր, փոքրի՛կ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել: …
Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք:
Տեսեք խոցվածքը, որ ծակեց իմ կողը, և նաև բևեռների նշանները՝ իմ ձեռքերի ու ոտքերի վրա. եղեք հավատարիմ, պահեք իմ պատվիրանները և դուք կժառանգեք երկնքի արքայությունը: [ՎևՈւ 6.34–37]:11
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Մտածեք, թե ինչպես դուք կպատասխանեիք Նախագահ Հանթերի հարցերին բաժին 1ում: Ինչպե՞ս կարող ենք Հիսուս Քրիստոսին ավելի կենտրոնական դարձնել մեր կյանքում: Ինչպե՞ս կարող ենք Նրան ավելի կենտրոնական դարձնել մեր տներում: Ինչպե՞ս կարող ենք մենք ճանաչել Քրիստոսին ավելի լավ, քան մենք ճանաչում ենք Նրան:
-
Ի՞նչ «արժե մեզ համար» ստանալ հույս, ուրախություն և խաղաղություն, որը Քրիստոսն է առաջարկում: (տես բաժին 2:) Ե՞րբ եք դուք զգացել խաղաղություն և ուրախություն, որը գալիս է Փրկչից:
-
Ինչո՞ւ եք կարծում.«մեծագույն անհրաժեշտությունը ողջ աշխարհում ակտիվ և անկեղծ հավատքն է Հիսուս Նազովրեցու հիմնական ուսմունքների հանդեպ»: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր հավատքը Քրիստոսի ուսմունքների հանդեպ, երբ զգում եք « վիրավորված, սխալ հասկացված կամ ձեր հանդեպ մեղք է գործված»:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Նախագահ Հանթերի ուսմուքներից վախի և հավատքի մասին: (Տես բաժին 4:) Ինչպե՞ս կարող է հավատքն օգնել մեզ հաղթահարել վախը: Խորհրդածեք այն դեպքերի մասին, երբ Փրկիչը հանդարտեցրել է փոթորիկները ձեր կյանքում, երբ դուք հավատք եք գործադրել Նրա հանդեպ:
-
Ինչպե՞ս կարող է Նախագահ Հանթերի խորհուրդը բաժին 5ում օգնել մեզ «կյանքն ընդունել ուրախորեն», նույնիսկ երբ մենք տանում ենք վշտեր, հիասթափություններ և հիվանդություններ: Ինչպե՞ս կարող ենք զարգացնել հավերժական հեռանկար: Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ ունենալ ավելի լիառատ կյանք:
Առնչվող սուրբ գրություններ
Մատթեոս ԺԱ.28–30, Հովհաննես ԺԴ.6, 2 Նեփի 31.19–21, Ալմա 5.14–16,7.10–14, 23.6,Հելաման 3.35, 5.9–12, ՎևՈւ 50.40–46,93.
Օգնություն ուսումնասիրողին
«Երբ ուսումնասիրեք, խնամքով ուշադրություն դարձրեք գաղափարներին, որոնք գալիս են ձեր միտքը և զգացումներին, որոնք գալիս են ձեր սիրտը» (Քարոզիր իմ ավետարանը [2004], 18): Մտածեք ձեր ստացած տպավորություններն արձանագրելու մասին, նույնիսկ, եթե թվում է, դրանք կապ չունեն այն խոսքերի հետ, որոնք դուք կարդում եք: Դրանք գուցեև հենց այն բաներն են, որոնք Տերը կամենում է հայտնել ձեզ: