Գլուխ 8
Հռչակել Ավետարանը ողջ աշխարհին
«Մենք հոգիների փրկության, դեպի Քրիստոս գալու՝ մարդկանց հրավիրելու գործի մեջ ենք»:
Հովարդ Վ. Հանթերի կյանքից
1979 թվականին Երեց Հովարդ Վ. Հանթերը, այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, ասել է. «Ես լիովին հավատում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք որոշ մեծ առաջխաղացումներ` դեպի բոլոր ազգերը ավետարանի տարածման գործում, որ երբևէ տեղի է ունեցել այս տնտեսությունում կամ որևէ նախորդ տնտեսությունում: Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք ետ նայել հետադարձ հայացք ձգելով … արձանագրել, ինչպես Ղուկասն է արել, «Եվ Աստուծոյ խօսքը աճում էր» (Գործք Զ.7)»:1
Երբ Երեց Հանթերն ասում էր այս խոսքերը, քաղաքական սահմանափակումներն արգելում էին միսիոներներին` ավետարանը քարոզել Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում և Սովետական Միությունում: 10 տարիների ընթացքում այդ սահմանափակումներից շատերը սկսեցին վերացվել: 1989 և 1990 թվականներին Բեռլինի Պատը, որն առանձնացնում էր Արևմտյան և Արևելյան Գերմանիան մոտավորապես 30 տարի, քանդվեց: Նախագահ Հանթերն այդ ժամանակ ծառայում էր որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ, և նա արտահայտել է հետևյալ մտքերը այդ պատմական իրադարձության և մյուս փոփոխությունների առթիվ, որոնք տեղի էին ունենում աշխարհում.
«Վերջերս մեծ ուշադրություն է դարձվում Բեռլինի Պատին: Իհարկե մենք բոլորս շատ գոհ ենք, որ այդ պատը քանդվեց, ներկայացնելով ինչպես դա անում է կրկին ձեռք բերված ազատությունները: … Երբ մենք փորձում ենք հասկանալ մոլորակը պարուրող համաձայնության ոգին և դա իմաստավորել ավետարանի ենթատեքստում, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. Միթե՞ սա Տիրոջ ձեռքը չէ, որը հեռացնում է քաղաքական խոչընդոտները և ճեղք բացում նախկինում անառիկ պատերի մեջ՝ ավետարանն ուսուցանելու համար, բոլորը համահունչ լինելով աստվածային ծրագրին և աստվածային ժամանակացույցին»: 2
Նախագահ Հանթերը զգաց, որ այդ փոփոխությունները կարևոր պատասխանատվություն էին դնում Եկեղեցու անդամների վրա: Երբ նոր ազգեր բացվեցին միսիոներական աշխատանքի համար, նա ասաց, որ ավելի շատ միսիոներներ պետք կլինեն՝ կատարելու ողջ աշխարհին ավետարանը հռչակելու հանձնարարությունը:3
Նախագահ Հանթերի ձգտումը` հասնել Աստծո բոլոր զավակներին, անկախ ազգությունից կամ համոզմունքից, ակնհայտ էր Մերձավոր Արևելքում կատարած նրա աշխատանքում: Առաջին Նախագահությունը նրան կարևոր հանձնարարություններ տվեց Երուսաղեմում, ներառյալ Օրսոն Հայդի հիշատակին նվիրված այգու և մերձավոր արևելքի ուսումնասիրություններին նվիրված՝ Բրիգամ Յանգի Համալսարանի Երուսաղեմի կենտրոնի կառուցման վերահսկողությունը: Չնայած այդ տարածաշրջանում քարոզել չէր թույլատրվում, Նախագահ Հանթերը տևական ընկերական կապեր ստեղծեց նրանց հետ, ում հետ նա աշխատում էր, ինչպես հրեաների, այնպես էլ արաբների հետ: Հիսուս Քրիստոսի ավետարանի նպատակն է առաջ բերել սեր, միասնություն և բարձրագույն կարգի եղբայրություն», ասել է նա: 4
Ողջ աշխարհով մեկ Աստծո զավակների հետ իր աշխատանքում, Նախագահ Հանթերի ուղերձը նույնն էր. «Մենք ձեր եղբայրներն ենք, մենք չենք նայում որևէ ազգի կամ ազգության որպես երկրորդ կարգի քաղաքացիներ: Մենք հրավիրում ենք բոլորին … ուսումնասիրել մեր ուղերձը և ստանալ մեր ընկերակցությունը»: 5
Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները
1
Վերականգված ավետարանը բոլոր մարդկանց համար է, հիմնված այն համոզմունքի վրա, որ բոլորը նույն Աստծո զավակներն են:
Հիսուս Քրիստոսի ավետարանը, այն ավետարանը, որ մենք ուսուցանում ենք և որի արարողությունները մենք կատարում ենք, համաշխարհային հավատք է՝ համապարփակ ուղերձով: Այն ոչ սահամանափակ է, ոչ մասնակի, ոչ ենթակա պատմության կամ նորաձևության: Դրա էությունը համընդհանուր է և հավերժորեն ճշմարիտ: Դրա ուղերձը համայն աշխարհի համար է, որը վերականգվել է այս վերջին օրերում՝ բավարարելու երկրի վրա յուրաքանչյուր ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի հիմնական պահանջները: Այն վերահաստատվել է, ինչպես դա եղել է սկզբում` կառուցելու եղբայրություն, պահպանելու ճշմարտությունը և փրկելու հոգիներ: …
Ավետարանի ուղերձում, ամբողջ մարդկային ցեղը մեկ Աստծուց սերված մեկ ընտանիք է: Բոլոր տղամարդիկ և կանայք ոչ միայն ունեն ֆիզիկական ազգակցություն՝ ետ գնալով մինչև Ադամն ու Եվան` իրենց առաջին երկրային ծնողները, այլ նաև հոգևոր ժառանգականություն՝ ետ գնալով դեպի Աստված՝ Հավերժական Հայրը: Այսպիսով, բոլոր մարդիկ երկրի վրա տառացիորեն եղբայրներ և քույրեր են Աստծո ընտանիքում:
Աստծո այս համընդհանուր հայրությունը հասկանալու և ընդունելու միջոցով է, որ բոլոր մարդկային էակները կարող են լավագույնս գնահատել Աստծո մտահոգությունն իրենց համար և նրանց փոխհարաբերությունը միմյանց հանդեպ: Սա կյանքի և սիրո ուղերձ է, որն ուղիղ հարվածում է բոլոր ճնշող ավանդույթներին , որոնք հիմնված են ցեղական, լեզվական, տնտեսական կամ քաղաքական դիրքի, կրթական աստիճանի կամ մշակութային ծագման վրա, քանի որ մենք բոլորս նույն հոգևոր ծագումն ունենք: Մենք ունենք աստվածային տոհմածառ. ամեն մարդ Աստծո հոգևոր զավակն է:
Այս ավետարանական տեսանկյունից չկա տեղ՝ սահմանափակ, նեղ կամ կանխակալ տեսակետների համար: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Սերը Աստվածության գլխավոր հատկանիշներից մեկն է և պարտավոր է դրսևորվել նրանց կողմից, ովքեր ձգտում են լինել Աստծո որդիները: Աստծո սիրով լցված մարդը չի ձգտում օրհնել միայն իր ընտանիքը, այլ տարածում է այն ողջ աշխարհի վրա՝ ցանկանալով օրհնել ողջ մարդկային ցեղը» [ Եկեղեցու նախագահների ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ (2007), 330–31]: …
Վերականգված ավետարանը աստվածային սիրո մի ուղերձ է՝ ուղղված բոլոր մարդկանց՝ ամենուրեք, որը հիմնված է այն համոզմունքի վրա, որ բոլոր մարդիկ նույն Աստծո զավակներն են: Այս գլխավոր կրոնական ուղերձը հիանալի արտացոլում է գտել Առաջին Նախագահության 1978 թվականի, փետրվարի 15-ի հայտարարության մեջ, հետևյալ ձևով.
«Հիմնված հնադարյան և ժամանակակից հայտնության վրա, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ուրախությամբ սովորեցնում է և հրապարակում է քրիստոնեական վարդապետությունը, որ բոլոր տղամարդիկ և կանայք եղբայրներ և քույրեր են, ոչ միայն ընդհանուր մահկանացու նախնիների արյունակցական կապերով, այլ նաև որպես Հավերժական Հոր տառացիորեն հոգևոր զավակներ» [Statement of the First Presidency Regarding God’s Love for All Mankind, Feb. 15, 1978]:
Վերջին Օրերի Սրբերն ունեն դրական և ներգրավող մոտեցում նրանց հանդեպ , ովքեր մեր հավատքից չեն: Մենք հավատում ենք, որ նրանք տառացիորեն մեր եղբայրներն ու քույրերն են, որ մենք նույն Երկնային Հոր որդիներն ու դուստրերն ենք: Մենք ունենք դեպի Աստված ետ տանող ընդհանուր ծագումնաբանություն:6
2
Եկեղեցին ունի ավետարանը բոլոր ազգերին ուսուցանելու առաքելություն :
Եկեղեցին` լինելով Աստծո թագավորությունը երկրի վրա, առաքելություն ունի բոլոր ազգերի հանդեպ: «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը.
Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ որ ձեզ պատվիրեցի՝ պահեն»(Մատթ. ԻԸ.19–20): Տիրոջ շոււթերից դուրս եկած այս խոսքերը չգիտեն ազգային սահմաններ, դրանք սահամանափակված չեն որևէ ցեղով կամ մշակույթով: Մեկ ազգ ավելի արտոնված չէ մյուսից: Հորդորը հստակ է՝ «աշակերտեցեքբոլորազգերը»: …
Որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ, մենք պետք է անձնական նախապաշարմունքներից վեր բարձրացնենք մեր հայացքը: Մենք պետք է հայտնագործենք գերագույն ճշմարտությունը, որ իսկապես մեր Հայրն անաչառ է մարդկանց հանդեպ: Երբեմն մենք ոչ ճիշտ ձևով վիրավորում ենք ուրիշ ազգերի եղբայրների և քույրերի՝ մի ազգությանը պատկանող մարդկանց վերագրելով մյուսներից վեր բացառիկություն: …
Պատկերացրեք շատ որդիներ ունեցող մի հոր, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր խառնվածք, ընդունակություններ և հոգևոր հատկանիշներ: Միթե՞ նա մեկին ավելի քիչ է սիրում, քան մյուսին: Թերևս այն որդին, ով ամենաքիչ հոգևոր հակվածությունն ունի, ավելի շատ ունի հոր ուշադրությունը, աղոթքները և աղերսանքները, քան մյուսները: Միթե՞ դա նշանակում է, որ նա մյուսներին ավելի քիչ է սիրում: Կարո՞ղ եք պատկերացնել, որ մեր Երկնային Հայրը սիրի իր մեկ ազգության պատկանող զավակին ավելի շատ, քան մյուսներին: Որպես Եկեղեցու անդամներ, մենք պետք է հիշենք Նեփիի կոչ անող հարցը. «Չգիտե՞ք դուք, որ կան մեկից ավելի ազգեր»: (2 Նեփի 29.7): …
Բոլոր ազգությունների պատկանող մեր եղբայրներին և քույրերին մենք բերում ենք մեր հանդիսավոր վկայությունը և վկայում, որ Աստված խոսել է մեր օրերում և ժամանակներում, որ երկնային սուրհանդակներ են ուղարկվել, որ Աստված հայտնել է Իր միտքը և կամքը մարգարե Ջոզեֆ Սմիթին: …
Քանի որ Հայրը սիրում է իր բոլոր զավակներին, մենք պետք է սիրենք բոլոր մարդկանց` ամեն մի ռասայից, մշակույթից և ազգությունից, և սովորեցնենք նրանց ավետարանի սկզբունքները, որ նրանք կարողանան ընդունել այն և գան Փրկչի աստվածայնության իմացությանը:7
Եղբայրություն ստեղծելու և հայտնի դարձած ճշմարտությունն ուսուցանելու մեր խոնարհ ջանքերում, մենք ասում ենք աշխարհի ժողովրդին այն, ինչ Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթն է այնքան սիրով առաջարկել.
«Մենք չենք եկել վերցնելու ձեզանից ճշմարտությունը և առաքինությունը, որը դուք ունեք: Մենք չենք եկել ձեզ մեղադրելու կամ էլ քննադատելու: … Պահեք այն ողջ բարությունը, որ դուք ունեք, և թույլ տվեք մեզ` բերել ձեզ ավելի շատ բարություն, որպեսզի կարողանաք ավելի երջանիկ լինել և որպեսզի կարողանաք պատրաստվել մտնելու Երկնային Հոր ներկայությունը»:8
Մենք հոգիներ փրկելու գործում ենք՝ դեպի Քրիստոս գալու մարդկանց հրավիրելու գործում, նրանց դեպի մկրտության ջրերը բերելու, որպեսզի կարողանան առաջ գնալ այն ուղիով, որը տանում է դեպի հավերժական կյանք: Այս աշխարհը Հիսուս Քրիստոսի ավետարանի կարիքն ունի: Ավետարանն է ապահովում միակ ճանապարհը, որով աշխարհը երբևէ կունենա խաղաղություն:9
Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, մենք ձգտում ենք ի մի բերել ողջ ճշմարտությունը: Մենք ձգտում ենք ընդարձակել սիրո և հասկացողության շրջանակը երկրագնդի մարդկանց միջև: Այսպիսով մենք ձգտում ենք խաղաղություն և երջանկություն հաստատել ոչ միայն Քրիստոնեության մեջ, այլ նաև ողջ մարդկության մեջ: …
Այն, ինչը հիմնադրելիս Ջոզեֆ [Սմիթը] միջոց հանդիսացավ ՝ այսինքն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, այժմ համաշխարհային կրոն է, ոչ միայն պարզապես այն պատճառով, որ դրա անդամներն այժմ գտնվում են ողջ աշխարհով մեկ, այլ գլխավորապես այն պատճառով, որ այն ունի համապարփակ և ընգրկուն ուղերձ, որը հիմնված է ողջ ճշմարտության ընդունման վրա, վերականգված՝ ողջ մարդկության կարիքները բավարարելու համար:
… Մենք ուղարկում ենք սիրո և հույսի այս ուղերձը ողջ աշխարհին: Եկեք դեպի ողջ ճշմարտության Աստվածը, ով շարունակում է խոսել Իր զավակների հետ մարգարեների միջոցով: Լսեք Նրա ուղերձը, ով շարունակում է ուղարկել Իր ծառաներին` քարոզելու հավիտենական ավետարանը՝ ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի: Եկեք և հյուրասիրվեք սեղանի մոտ, որը դրվել է ձեր առջև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից: Միացեք մեզ, երբ մենք ձգտում ենք հետևել Բարի Հովվին, ով տվել է այն: 10
3
Նրանք, ովքեր զգացել են Հիսուս Քրիստոսի Քավությունը, պարտավորության տակ են՝ վկայություն բերելու Նրա մասին:
Ի՞նչ կապ ունի Քավությունը միսիոներական աշխատանքի հետ: «Ցանկացած պահի, երբ մենք մեր կյանքում զգում ենք Քավության օրհնությունները, մենք չենք կարող զսպել մեր մտահոգությունը [ուրիշների] բարօրության համար:
Մորմոնի Գրքում կան բազմաթիվ օրինակներ, որոնք պարզաբանում են այս սկզբունքը: Երբ Լեքին ճաշակեց ծառի պտղից, որը խորհրդանշում է Քավությունից ճաշակելը, նա ասաց. «Ես սկսեցի փափագել, որ իմ ընտանիքն էլ ճաշակի դրանից»(1 Նեփի 8.12): Երբ Ենովսը զգաց իր դարձը և ստացավ թողություն իր մեղքերից, Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքի շնորհիվ, նա ասաց.«Ես սկսեցի ցանկություն զգալ իմ եղբայրների՝ Նեփիացիների բարօրության համար» (Ենովս 1.9): Ապա նա աղոթեց Լամանացիների ՝ Նեփիացիների անողոք թշնամիների համար: Ապա կա Մոսիայի չորս որդիների՝ Ամմոնի, Ահարոնի, Օմների և Հիմնիի օրինակը, ովքեր մեղքերի թողություն ստացան Քավության միջոցով և հետո տքնեցին տարիներ շարունակ Լամանացիների մեջ՝ բերելու նրանց դեպի Քրիստոս: Հիշատակարանը նշում է, որ նրանք չէին կարողանում տանել այն միտքը, որ որևէ հոգի պիտի ոչնչանա (Մոսիա 28.3):
Ուխտյալի այս գերագույն օրինակը, ով փափագում է կիսվել ավետարանով ուրիշների հետ, լավագույն ձևով պարզաբանվում է Ալմա Կրտ.-ի օրինակով: Ես կուզեի կարդալ նրա վկայությունը: …
«…Այդ ժամանակից ի վեր՝ մինչև այժմ, ես տքնել եմ առանց դադարելու, որ ես կարողանամ ապաշխարության բերել հոգիներ. որ ես կարողանամ բերել նրանց՝ ճաշակելու այն սաստիկ ուրախությունից, որից ես ճաշակեցի. որ նրանք նույնպես կարողանան ծնվել Աստծուց և լցվել Սուրբ Հոգով» [Ալմա 36.24, տես նաև Ալմա 36.12–23]:
Մարդու դարձի գալու մեծ ապացույց է հանդիսանում ավետարանով ուրիշների հետ կիսվելու նրա ցանկությունը» (The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams [1997], 248–49): Այս պատճառով է Տերը պարտավորություն տվել Եկեղեցու յուրաքանչյուր անդամի` լինել միսիոներ:
Լսեք այն ուխտի մասին, որ մարդ վերցնում է իր վրա, երբ մկրտվում է Եկեղեցում:
«Քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն,
Այո, և հոժար եք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ մինչև մահ, որպեսզի դուք կարողանաք փրկագնվել Աստծո կողմից և համարվեք նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ» (Մոսիա 18.8–9):
Մենք պետք է կանգնենք որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, բոլոր բաներում [և] բոլոր տեղերում: Մենք նորոգում ենք այդ ուխտը հաղորդության ժամանակ, երբ մենք ուխտում ենք վերցնել Քրիստոսի անունը մեզ վրա:
Միսիոներական աշխատանքը Նրա անունը մեզ վրա վերցնելու կարևոր ուղիներից մեկն է: Փրկիչն ասել է, որ եթե մենք փափագում ենք վերցնել մեզ վրա Նրա անունը սրտի ողջ նվիրվածությամբ, մենք կանչված ենք գնալու ողջ աշխարհը և քարոզելու նրա ավետարանն ամեն արարածի (տես ՎևՈւ 18.28): …
Մեզանից նրանք, ովքեր ճաշակել են Քավությունը, պատասխանատվության տակ են՝ բերելու հավատարիմ վկայություն մեր Տիրոջ և Փրկչի մասին: … Ուրիշների հետ ավետարանով կիսվելու կոչը ներկայացնում է մեր մեծ սերը մեր Երկնային Հոր զավակների հանդեպ, ինչպես նաև Փրկչի հանդեպ և այն բանի հանդեպ, ինչ Նա արել է մեզ համար: 11
4
Տիրոջ օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել ավետարանով կիսվելու բոլոր խոչընդոտները :
Ինչպես Արևելյան Եվրոպայի պատերը … այնպես էլ աշխարհի շատ այլ մասեր փլուզվում են, համապատասխանաբար ավելի շատ միսիոներների կարիքը՝ ավետարանը ողջ երկրագնդին տանելու աստվածային հանձնարարությունը կատարելու համար, անշուշտ մեծանում է: Արդյո՞ք պատրաստ ենք բավարարելու այդ անկանխատեսելի հանգամանքը:
Նոր պահանջները բավարարելու համար, որոնք տրվում են մեզ վերջին օրերի այս մեծ միսիոներական աշխատանքում, հավանաբար մեզանից ոմանք (հատկապես ավագ սերունդը, ում ընտանիքները մեծացել են) պետք է ընդհանուր հայտարարի գան՝ որոշելու, թե արդյո՞ք «պատերը», որոնք մենք կառուցել ենք մեր սեփական մտքերում, պետք է վար իջեցվեն:
Օրինակ, ինչ կասեիք «հարմարավետության պատի» մասին, որը թվում է խանգարում է շատ զույգերի և միայնակների միսիա գնալուն: Ի՞նչ կասեք պարտքի «ֆինանսական պատի մասին, որը խանգարում է որոշ անդամների գնալու ունակությանը, կամ «թոռնիկների պատը», կամ «առողջության պատը», կամ «ինքնավստահության պակասության պատը», կամ« օրինազանցության պատը», կամ վախի, կասկածի կամ ինքնագոհության պատերը: Միթե՞ որևէ մեկը իսկապես մեկ րոպե անգամ կասկածում է, որ Տիրոջ օգնությամբ նա կարող է փլուզել այդ պատերը:
Մենք արտոնված ենք եղել ծնվել այս վերջին օրերում, ի տարբերություն որոշ ավելի վաղ տնտեսության, օգնելու ավետարանը տանել ողջ երկրագնդին: Չկա ավելի մեծ կոչում այս կյանքում: Եթե մենք գոհանում ենք թաքնվելով ինքնաշեն պատերի ետևում, մենք պատրաստակամորեն հրաժարվում ենք այն օրհնություններից, որոնք այլապես մերը կլինեին: Տերը ժամանակակից օրերի հայտնությունում բացատրում է այդ մեծ կարիքը.
«Քանզի ահա արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել. և ահա, ով գցում է իր մանգաղն իր զորությամբ, նա հավաքում է ի պահուստ, այնպես որ, նա չի կորչում, այլ փրկություն է բերում իր հոգուն»: ( ՎևՈւ 4.4)
Տերը շարունակում է բացատրել այդ նույն հայտնությունում, որակավորումները, որոնց կարիքը մենք ունենք լավ միսիոներներ լինելու համար: Շատ լավ իմանալով մեր թուլությունները և մեր վերապահումները, երբ մենք կանգնում ենք մեր ինքնաշեն պատի հսկայական դարպասի առջև, Նա վերահավաստիացնում է մեզ, որ բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար աստվածային օգնություն կհասցվի, եթե մենք միայն կատարենք մեր բաժինը, պարզ խոստումով. «Խնդրեք, և ձեզ կտրվի, թակեք և ձեզ համար կբացվի» ( ՎևՈւ 4.7):
Թող Աստված օրհնի մեզ, որ մեր մտքերի պատերը չշեղեն մեզ այն օրհնություններից, որոնք կարող են լինել մերը:12
Կրկին ու կրկին Իր մահկանացու ծառայության ընթացքում, մեր Տերն արձակեց մի կոչ, որն ինչպես հրավեր էր` այնպես էլ մարտակոչ: Պետրոսին և Անդրեասին Քրիստոսն ասաց. «Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ» (Մատթեոս Դ.19): …
Ավելի վաղ մարգարեներն ուսուցանել են, որ ամեն կարողունակ, արժանավոր երիտասարդ պետք է ծառայի լիաժամկետ միսիայում: Ես շեշտում է այս անհրաժեշտությունն այսօր: Մենք մեծ կարիք ունենք նաև կարողունակ, հասուն զույգերի` միսիոներական դաշտում ծառայելու համար: Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Հունձքը շատ է, բայց մշակները քիչ. ուրեմն աղաչեցէք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձքը» (Ղուկաս Ժ.2):13
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Խորհեք Նախագահ Հանթերի ուսմունքների մասին՝ այն բանի վերաբերյալ, որ ավետարանը բոլոր մարդկանց համար է, հիմնված այն ճշմարտության վրա, որ մենք բոլորս նույն Աստծո զավակներն ենք (տես բաժին 1): Երբ մենք կիսվում ենք ավետարանով, ինչպե՞ս կարող է այն օգնել մեզ պահել մեր մտքում, որ յուրաքանչյուր մարդ տառացիորեն մեր եղբայրն է կամ քույրը:
-
Ի՞նչ ենք մենք սովորում Նախագահ Հանթերի ուսմունքներից բաժին 2-ում, այն մասին, թե ի՞նչ է Երկնային Հայրը զգում Իր զավակների հանդեպ: Ի՞նչ կարող եք անել ավելի շատ սիրելու բոլոր մարդկանց և կիսվելու ավետարանով նրանց հետ:
-
Ինչպե՞ս կպատասխանեիք Նախագահ Հանթերի հարցին. «Ի՞նչ կապ ունի միսիոներական աշխատանքը Քավության հետ»: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս կարող եք մեծացնել ուրիշների հետ ավետարանով կիսվելու ձեր փափագը: Ի՞նչ օրհնություններ են եկել ձեզ, երբ դուք կիսվել եք ավետարանով ինչ որ մեկի հետ, կամ երբ ինչ որ մեկը կիսվել է դրանով ձեզ հետ:
-
Բաժին 4-ն ուսումնասիրելուց հետո, մտածեք այն «պատերի» մասին, որոնք խանգարում են ձեզ ստանալ միսիոներական աշխատանքի օրհնությունները: Քննարկեք ուղիներ այդ խոչընդոտները հաղթահարելու համար:
Առնչվող սուրբ գրություններ
Ամովս 9.9, 2 Նեփի 2.6–8, Մոսիա 28.1–3, Ալմա 26.37, ՎևՈւ 18.10–16, 58.64, 68.8, 88.81, 90.11, 123.12, Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.31
Օգնություն ուսուցչին
«Սուրբ Հոգին կարող է հուշել մեկ կամ ավելի բաներ, որոնք դուք ուսուցանում եք՝ խթանելու դատողություններ, որոնք ուրիշները կարիք ունեն լսելու: Բաց եղեք հուշումների հանդեպ, որոնք դուք ստանում եք՝ հրավիրելու որոշակի մարդկանց արտահայտվել: Դուք կարող եք նույնիսկ տպավորված զգալ խնդրելու որևէ անձնավորության, ով կամավոր չի արտահայտել իր տեսակետները» (Teaching, No Greater Call [1999], 63):