Պատմական ամփոփագիր
Հետևյալ ժամանակագրությունն ապահովում է համառոտ պատմական հիմք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի ուսմունքների համար, որոնք ներկայացված են այս գրքում:
Նոյեմբերի 14, 1907 թվական |
Ծնվել է Ջոն Վիլյամ (Վիլ) Հանթերի և Նելի Մարի Ռասմուսսեն Հանթերի ընտանիքում, Այդահո նահանգի Բոյսի քաղաքում: |
Ապրիլի 4, 1920 թվական |
Մկրտվել և հաստատվել է Բոյսիում: |
Մայիս 1923 թվական |
Ստանում է Արծիվ Սկաուտ Մրցանակը` հանդիսանալով Բոյսիի երկրորդ Արծիվ Սկաուտը: |
Հունվար և Փետրվար, 1927 թվական |
Իր խմբով` Hunter’s Croonaders, երաժշտություն է ապահովում Ասիայում երկամսյա ճամփորդության ընթացքում: |
Մարտ 1928 թվական |
Տեղափոխվում է Հարավային Կալիֆորնիա |
Ապրիլ 1928 թվական |
Կալիֆորնիայում սկսում է աշխատել բանկում: |
Հունիսի 10, 1931 թվական |
Սոլթ Լեյքի Տաճարում ամուսնանում է Մարրիես Կլարա Մեյ (Քլեյր) Ջեֆֆսի հետ: |
Հունվար 1932 թվական |
Դեպրեսիայի պատճառով բանկերի փակման արդյունքում կորցնում է բանկի իր աշխատանքը, որից հետո մի շարք պատահական աշխատանքներ է կատարում: |
Հունվար 1934 թվական |
Սկսում է աշխատել Լոս Անջելեսի տարածաշրջանի Ջրհեղեղների վերահսկման կոմիտեի գլխավոր բաժնում: |
Մարտի 20, 1934 թվական |
Ծնվում է որդին` Հովարդ Վիլյամ (Բիլլի) Հանթեր կրտսերը: |
Հոկտեմբերի 11, 1934 թվական |
Մահանում է որդին` Հովարդ Վիլյամ (Բիլլի) Հանթեր կրտսերը: |
Սեպտեմբեր 1935 թվական |
Ընդունվում է Լոս Անջելեսի Հարավարևմտյան Համալսարանի Իրավաբանական Դպրոցը (այժմ Հարավարևմտյան Իրավաբանական Դպրոց): |
Մայիսի 4, 1936 թվական |
Ծնվում է որդին` Ջոն Ջեյքոբ Հանթերը: |
Հունիսի 29, 1938 թվական |
Ծնվում է որդին` Ռիչարդ Ալեն Հանթերը: |
Հունիսի 8, 1939 թվական |
Ավարտում է իրավաբանական դպրոցը` լինելով երրորդն իր դասարանում: |
Ապրիլ 1940 թվական |
Սկսում է մասնավոր գործունեություն ծավալել որպես իրավաբան, աշխատելով կես դրույքով, իսկ հետո լրիվ դրույքով` մինչև 1945 թվականը: Շարունակում է իրավաբան աշխատել մինչև Առաքյալ կանչվելը` 1959 թվականին: |
1940 թվականի սեպտեմբերից մինչև 1946 թվականի նոյեմբերը |
Կալիֆորնիայում ծառայում է որպես եպիսկոպոս Էլ Սերենո Ծխում: |
1950 թվականի. փետրվարից մինչև 1959 թվականի նոյեմբերը |
Կալիֆորնիայում ծառայում է որպես Փասադենա Ցցի նախագահ: |
Նոյեմբերի 14, 1953 թվական |
Իր 46 ամյակի օրը կնքվում է իր ծնողների հետ Մեսա Արիզոնա Տաճարում: |
Հոկտեմբերի 9, 1959 թվական |
Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի կողմից կանչվում է ծառայելու որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: |
Հոկտեմբերի 15, 1959 թվական |
Կարգվում է որպես Առաքյալ և ձեռնադրվում որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի կողմից: |
1964 թվականից մինչև 1972 թվականը |
Ծառայում է որպես Եկեղեցու Ծագումնաբանական Միության նախագահ: |
1965 թվականից մինչև 1976 թվականը |
Ծառայում է որպես Պոլինեզիական Մշակութային Կենտրոնի նախագահ Հավայան կղզիներում: |
1970 թվականից մինչև 1972 թվականը |
Ծառայում է որպես Եկեղեցու Պատմաբան: |
1974 թվականից մինչև 1979 թվականը |
Օգնում է վերահսկել Երուսաղեմի Օրսոն Հայդի Հիշատակի Պարտեզի պլանավորման, ֆինանսավորման և կառուցման աշխատանքները: |
Նոյեմբեր 1975 թվական |
Երկու օրվա` շաբաթ և կիրակի օրերի ընթացքում ղեկավարում է 15 ցցերի կազմավորումը, որոնցից 5 ցցերը Մեխիկո Սիթիում էին: |
1979 թվականից մինչև 1989 թվականը |
Վերահսկում է Բրիգամ Յանգ Համալսարանի (ԲՅՀ) Մերձավոր Արևելքի Ուսումնասիրությունների Երուսաղեմի Կենտրոնի պլանավորման և կառուցման աշխատանքները: |
Հոկտեմբերի 24, 1979 թվական |
Իրականացնում է նվիրագործման ծառայություններ Երուսաղեմի Օրսոն Հայդի Հիշատակի Պարտեզում: |
Հոկտեմբերի 9, 1983 թվական |
Ավելի քան 10 տարվա հիվանդությունից հետո մահանում է Քլեյր Հանթերը: |
Նոյեմբերի 10, 1985 թվական |
Ձեռնադրվում է որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Գործող Նախագահ, որը պայմանավորված էր քվորումի նախագահի` Մարիոն Գ. Ռոմնիի առողջական վատ վիճակով: |
Հունիսի 2, 1988 թվական |
Նախագահ Մարիոն Գ. Ռոմնիի մահից հետո ի սպաս է դրվում որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ: |
Մայիսի 16, 1989 թվական |
Նվիրագործում է ԲՅՀ Մերձավոր Արևելքի Ուսումնասիրությունների Երուսաղեմի Կենտրոնը: |
Ապրիլի 12, 1990 թվական |
Սոլթ Լեյքի Տաճարում ամուսնանում է Մարրիես Այնիս Իգան Ստանթոնի հետ: |
Հունիսի 5, 1994 թվական |
Ձեռնադրվում է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 14-րդ Նախագահ: |
Հոկտեմբերի 1, 1994 թվական |
Հաստատվում է որպես Եկեղեցու Նախագահ գերագույն համաժողովի ընթացքում: |
Հոկտեմբերի 9, 1994 թվական |
Նվիրագործում է Օրլանդո Ֆլորիդա Տաճարը: |
Դեկտեմբերի 11, 1994 թվական |
Նախագահում է Եկեղեցու 2000-րդ ցցի (Մեխիկո Սիթիի Մեխիկո Քոնթրերաս Ցից) ստեղծման ընթացքում: |
Հունվարի 8, 1995 թվական |
Նվիրագործում է Բաունթիֆուլ Յուտա Տաճարը: |
Մարտի 3, 1995 թվական |
Մահանում է իր տանը Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, 87 տարեկան հասակում: |