Գլուխ 13
Տաճարը՝ մեր անդամակցության մեծ խորհրդանիշը
«Իմ սրտի ամենանվիրական ցանկությունն է, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ լինի արժանի՝ մտնելու տաճար»:
Հովարդ Վ. Հանթերի կյանքից
Հովարդ Վ. Հանթերի մայրը Եկեղեցու հավատարիմ անդամ էր իր ողջ կյանքում, բայց նրա հայրը մկրտված չէր մինչև Հովարդը դարձավ 19 տարեկան: Տարիներ անց, երբ Հովարդը ցցի նախագահ էր Կալիֆոռնիայում, ցցի անդամները ուղևորություն կատարեցին դեպի Մեսա Արիզոնա Տաճարը տաճարային աշխատանք կատարելու համար: Նախքան նիստի սկսվելը տաճարի նախագահը նրան խնդրեց ելույթ ունենալ նրանց համար, ովքեր հավաքվել էին աղոթատանը: Դա Նախագահ Հանթերի 46-րդ ծննդյան տարեդարձն էր: Նա հետագայում գրեց այդ փորձառության մասին.
«Մինչ ես խոսում էի համայնքի համար, … հայրս և մայրս մտան աղոթատուն ճերմակ հագած: Ես գաղափար չունեի, որ հայրս պատրաստ էր իր տաճարային օրհնությունների համար, չնայած մայրս մի որոշ ժամանակ անհանգստացած էր այդ առիթով: Ես այնպես էի հուզված, որ չկարողացա շարունակել խոսքս: Նախագահ Փիերսը [տաճարի նախագահը] մոտեցավ ինձ և բացատրեց ընդհատելու պատճառը: Երբ հայրս և մայրս եկել էին տաճար այդ առավոտ, նրանք խնդրել էին նախագահին, որ ինձ չասեր, որ իրենք այնտեղ էին, որովհետև նրանք ուզում էին, որ դա լիներ ծննդյան օրվա անակնկալ: Դա մի ծննդյան օր էր, որը ես երբեք չմոռացա, որովհետև այդ օրը նրանք օժտում ստացան և ես արտոնություն ունեցա ականատես լինել նրանց կնքմանը, որից հետո ես կնքվեցի նրանց հետ»:1
Հետագայում 40 տարուց մի քիչ ավելի անց, երբ Հովարդ Վ. Հանթերը որպես Եկեղեցու Նախագահ իր առաջին հրապարակային ելույթն ունեցավ, անդամներին ուղղված նրա գլխավոր ուղերձներից մեկն էր՝ ավելի մեծ նվիրումով ձգտել տաճարային օրհնությունների:2 Նա շարունակում էր շեշտել այդ ուղերձը` որպես Նախագահ ողջ իր ծառայության ընթացքում: Խոսելով 1994թվականի հունիսին Նավուի տաճարի տարածքում, նա ասաց.
«Այս ամսվա սկզբին ես սկսեցի իմ ծառայությունը՝ արտահայտելով խորը ցանկություն, որ ունենանք տաճարին արժանավոր դառնալու ավելի ու ավելի շատ Եկեղեցու անդամներ: Ինչպես [Ջոզեֆ Սմիթի] օրերում, արժանավոր և օժտում ստացած անդամներ ունենալը ողջ աշխարհում արքայությունը կառուցելու բանալին է: Տաճարային արժանավորությունը հավաստիացնում է, որ մեր կյանքը ներդաշնակության մեջ է Տիրոջ կամքի հետ և մենք համահունչ ենք՝ ստանալու Նրա առաջնորդությունը մեր կյանքում: 3
Մի քանի ամիս անց` 1995 թվականի հունվարին, Նախագահ Հանթերի վերջին հրապարակային գործը Յուտայում Բաունթիֆուլի Տաճարի նվիրագործումն էր: Նվիրագործման աղոթքում, նա խնդրեց, որ տաճարի օրհնությունները հարստացնեին բոլոր նրանց կյանքերը, ովքեր մտնում էին այնտեղ:
«Մենք խոնարհաբար աղոթում ենք, որ Դու ընդունես այս շինությունը և թող Քո օրհնությունները լինեն դրա վրա: Թող Քո ոգին մասնակցի և ուղեկցի բոլորին, ովքեր պաշտոնավարում են այստեղ, որպեսզի սրբությունը գերիշխի յուրաքանչյուր սենյակում: Թող որ բոլորը, ովքեր մտնում են, ունենան մաքուր ձեռքեր և անբիծ սրտեր: Թող որ նրանք շենացած լինեն իրենց հավատքում և հեռանան խաղաղության զգացումով, գովաբանելով Քո սուրբ անունը: …
« Թող որ այս Տունն ապահովի խաղաղության ոգի բոլորին, ովքեր հետևում են դրա վեհափառությանը, և հատկապես նրանց, ովքեր մտնում են իրենց սեփական սրբազան արարողությունների համար և կատարում վարագույրից այն կողմ գտնվող աշխատանք իրենց սիրելիների համար: Թող որ նրանք զգան Քո աստվածային սերն ու ողորմածությունը: Թող որ նրանք արտոնված լինեն ասելու, ինչպես ասել է Սաղմոսողը հնում. «Մենք իրար հետ քաղցրութիւնով խորհուրդ էինք անում, և Աստուծոյ տունն էինք գնում ամբոխի հետ»:
Երբ մենք նվիրագործում ենք այս սրբազան շինությունը, մենք հենց մեր կյանքն ենք վերանվիրաբերում Քեզ և Քո աշխատանքին»:4
Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները
1
Մեզ համար խրախուսելի է հիմնել տաճարը, որպես մեր անդամակցության մեծ խորհրդանիշ:
Այս սրբազան պաշտոնին [Եկեղեցու Նախագահ] իմ կանչի ընթացքում, կոչ է արվել Եկեղեցու բոլոր անդամներին՝ հաստատելու Տիրոջ տաճարը որպես իրենց անդամակցության մեծ խորհրդանիշ և մի աստվածային միջավայր` իրենց ամենասրբազան ուխտերի համար:
Երբ ես մտածում եմ տաճարի մասին, ես հիշում եմ այս խոսքերը.
«Տաճարն ուսուցման վայր է, որտեղ Աստծո արքայության վերաբերյալ խորը ճշմարտություններ են բացահայտվում: Այն խաղաղության վայր է, որտեղ միտքը կարող է կենտրոնանալ հոգևոր բաների վրա և աշխարհիկ հոգսերը կարող են մի կողմ դրվել: Տաճարում մենք ուխտեր ենք կապում` հնազանդվելու Աստծո օրենքներին և խոստումներ են տրվում մեզ` միշտ պայմանավորված մեր հավատարմությամբ, որոնք տարածվում են դեպի հավերժություն» (The Priesthood and You, Melchizedek Priesthood Lessons—1966, Salt Lake City: The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1966, p. 293):
Տերն Ինքը մեզ տված Իր հայտնություններում տաճարը դարձրել է մեծ խորհրդանիշ Եկեղեցու անդամների համար: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի վերաբերմունք և վարքագիծ է Տերը մատնանշել, Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Կիրթլենդի Սրբերին տրված Իր խորհրդում, երբ նրանք պատրաստվում էին տաճար կառուցել: Այս խորհուրդը դեռևս կիրառելի է.
«Կազմակերպվեք. նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. և հաստատեք մի տուն, այսինքն՝ աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, ուսման տուն, փառքի տուն, կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն» (Վարդապետություն և Ուխտեր 88.119): Արդյո՞ք այդ վերաբերմունքը և վարքը իսկապես արտահայտում է այն, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ է փափագում և ձգտում լինել: …
Որպեսզի տաճարն իսկապես խորհրդանիշ լինի մեզ համար, մենք պետք է ցանկանանք դա: Մենք պետք է արժանի ապրենք` տաճար մտնելու համար: Մենք պետք է պահենք մեր Տիրոջ պատվիրանները: Եթե կարողանանք մեր կյանքում հետևել Վարդապետին, և Նրա ուսմունքներն ու օրինակը դարձնենք մեզ համար գլխավոր օրինակ, մեզ համար դժվար չի լինի արժանի լինել տաճարին, հաստատուն և հավատարիմ լինել կյանքի ամեն քայլափոխում, քանի որ մենք նվիրված կլինենք վարքի և հավատքի միակ սուրբ չափանիշին: Տանը լինի , թե խանութում, դպրոցում թե դպրոցն ավարտելուց տարիներ անց, անկախ նրանից լիովին միայնակ կգործենք, թե մի խումբ մարդկանց համաձայնությամբ, մեր ուղին կլինի հստակ, և մեր չափանիշները` ակնհայտ:
Անչափ կարևոր է, որ կարողանաք ձեր սկզբունքները պահել, ապրել ազնիվ և հավատքով՝ ըստ ձեր համոզմունքների: Ճշմարիտ սկզբունքին այդ նվիրվածությունը` մեր անձնական կյանքում, մեր տանը, ընտանիքում և ամենուր, որտեղ հանդիպում և շփվում ենք այլ մարդկանց հետ, Աստված մեզանից ի վերջո պահանջում է այդ նվիրվածությունը: Դա պահանջում է ողջ հոգով, խորապես համակող, հավերժորեն փայփայված նվիրվածություն սկզբունքներին, որոնք գիտենք, որ ճշմարիտ են Աստծո տված պատվիրաններում: Եթե մենք լինենք հավատարիմ և նվիրված Տիրոջ սկզբունքներին, ապա միշտ կլինենք տաճարին արժանի, և Տերն ու Նրա սուրբ տաճարները կլինեն Նրա հետևորդ լինելու մեծ խորհրդանիշները:5
2
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի արժանի լինել` ստանալու տաճարային երաշխավորագիր:
Իմ ամենանվիրական ցանկությունն է, որ Եկեղեցու ամեն մի անդամ արժանի լինի մտնելու տաճար: Տիրոջը կգոհացներ, եթե յուրաքանչյուր չափահաս անդամ արժանի լիներ և կրեր ընթացիկ տաճարային երաշխավորագիր: Այն բաները, որոնք մենք պետք է անենք և չպետք է անենք՝ տաճարային երաշխավորագրին արժանի լինելու համար, հենց դրանք են, որ կապահովեն, որ մենք երջանիկ լինենք որպես անհատներ և որպես ընտանիքներ:6
Մեր Երկնային Հայրը հստակորեն ընդգծել է, որ նրանք, ովքեր տաճար են մտնում, պետք է մաքուր լինեն և զերծ աշխարհի մեղքերից: Նա ասել է.«Եվ որքան որ իմ ժողովուրդը Տիրոջ անունով տուն կառուցի ինձ համար, և թույլ չտա, որ որևէ անմաքուր բան մտնի այնտեղ, որպեսզի այն չապականվի, իմ փառքը պիտի հանգչի դրա վրա, …Բայց եթե այն պղծվի, ես չեմ մտնի այնտեղ, և իմ փառքը չի լինի այնտեղ. քանզի ես չեմ մտնի անսուրբ տաճարներ» (ՎևՈւ 97.15, 17):
Կարող է ձեզ համար հետաքրքիր լինի իմանալ, որ սովորաբար Եկեղեցու Նախագահն էր ստորագրում յուրաքանչյուր տաճարային երաշխավորագիրը: Ահա թե որքան ուժեղ էին առաջին նախագահները զգում արժանավորության կարևորությունը տաճար մտնելու համար: 1891թվականին պատասխանատվությունը դրվեց եպիսկոպոսների և ցցի նախագահների վրա, ովքեր տալիս են մի քանի հարցեր տաճարային երաշխավորագրի համար՝ ձեր արժանավորության որակավորման վերաբերյալ: Դուք պետք է իմանաք, թե ինչ է սպասվում ձեզանից, որպեսզի որակավորվեք տաճարային երաշխավորագրի համար:
Դուք պետք է հավատաք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն: Դուք պետք է հավատաք, որ սա նրանց սրբազան և աստվածային աշխատանքն է: Մենք խրախուսում ենք ձեզ ամեն օր աշխատել ձեր վկայությունը շենացնելու՝ Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հոգին, որ զգում եք, Սուրբ Հոգին է, որ վկայում է ձեզ Նրանց իսկության վերաբերյալ: Հետագայում դուք ավելի շատ բան կսովորեք, ուսուցման և արարողությունների միջոցով բացահայտված Աստվածագլխի մասին:
Դուք պետք է հաստատեք Եկեղեցու մյուս Բարձրագույն Իշխանություններին և տեղական իշխանություններին: Երբ դուք բարձրացնում եք ձեր ձեռքը, երբ այս ղեկավարների անունները ներկայացվում են, դուք ցույց եք տալիս, որ կաջակցեք նրանց իրենց պարտականություններում և իրենց խորհուրդներում, որ նրանք տալիս են ձեզ:
Սա վարժություն չէ` հարգանքի տուրք մատուցելու նրանց, ում Տերը կանչել է նախագահելու: Ավելի շուտ դա ճանաչումն է փաստի, որ Աստված կանչել է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ և ուրիշներ` որպես Գերագույն Իշխանավորներ: Դա պարտավորություն է, որ դուք կհետևեք այն հրահանգներին, որոնք գալիս են Եկեղեցու նախագահող պաշտոնյաներից: Նմանապես դուք պետք է վստահություն զգաք եպիսկոպոսի և ցցի նախագահի և Եկեղեցու մյուս ղեկավարների հանդեպ: Նրանց հաստատելու ձախողումը, ովքեր իշխանություն ունեն, անհամատեղելի է տաճարում ծառայելու հետ:
Դուք պետք է բարոյապես մաքուր լինեք` սուրբ տաճար մտնելու համար: Մաքրաբարոյության օրենքը պահանջում է, որ դուք սեռական հարաբերություններ չունենաք որևէ մեկի հետ, բացի ձեր ամուսնուց կամ կնոջից: Մենք հատկապես խրախուսում ենք ձեզ` աչալուրջ լինել ձեր բարոյական մաքրությունն արատավորելու սատանայի գայթակղությունների դեմ:
Դուք պետք է հավաստիանաք, որ ձեր ընտանիքի անդամների հանդեպ ձեր փոխհարաբերություններում չկա ոչ մի բան, որ ներդաշնակ չէ Եկեղեցու ուսմունքների հետ: Մենք հատկապես խրախուսում ենք [երիտասարդությանը] հնազանդվել [իրենց] ծնողներին արդարակեցությամբ: Ծնողները պետք է զգոն լինեն հավաստաիանալու, որ իրենց հարաբերություններն ընտանիքի անդամների հետ ներդաշնակության մեջ լինեն ավետարանի ուսմունքերի հետ և երբեք չկիրառեն բռնություն կամ անտեսում:
Տաճար մտնելու համար դուք պետք է ազնիվ լինեք ուրիշների հետ բոլոր ձեր գործնական հարաբերություններում: Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք ունենք սրբազան պարտավորություն՝ երբեք չլինել խաբեբա կամ անազնիվ: Մեր հիմնական մաքրությունը վտանգված է, երբ մենք խախտում ենք այս ուխտը:
Տաճարային երաշխավորագիր ստանալու որակավորվման համար դուք պետք է ձգտեք անել ձեր պարտականությունը Եկեղեցում` հաճախելով հաղորդությանը, քահանայության և մյուս ժողովներին: Դուք պետք է նաև ձգտեք հնազանդվել ավետարանի կանոններին, օրենքներին և պատվիրաններին: Սովորեք… ընդունել կոչումները և մյուս պարտականությունները, որոնք տրվում են ձեզ: Եղեք ակտիվ մասնակիցներ ձեր ծխերում և ճյուղերում և եղեք այնպիսին , որին ղեկավարները կարող են վստահել:
Տաճար մտնելու համար դուք պետք է լրիվ տասանորդ վճարող լինեք և ապրեք «Իմաստության Խոսք»-ով: Այս երկու պատվիրանները, որոնք պարզ են իրենց հրահանգներով, բայց վիթխարի կարևորություն ունեն մեր հոգևոր աճի համար, էական են մեր անձնական արժանավորությունը վավերացնելիս: Դիտարկումները շատ տարիների ընթացքում ցույց են տվել, որ նրանք, ովքեր հավատարմորեն վճարում են իրենց տասանորդը և պահում «Իմաստության խոսքը», սովորաբար հավատարիմ են բոլոր մյուս հարցերում, որոնք կապված են սուրբ տաճար մտնելու հետ:
Սրանք թեթևամտորեն վերաբերվելու հարցեր չեն: Երբ որ տաճար մտնելուն արժանի ենք համարվում, մենք կատարում ենք արարողություններ, որոնք ամենասրբազանն են, որ սպասավորվում են երկրի վրա: Այս արարողությունները վերաբերում են հավերժության բաներին: 7
3
Տաճարային աշխատանք կատարելը մեծ օրհնություններ է բերում անհատներին և ընտանիքներին:
Որքան փառահեղ բան է մեզ համար` տաճար գնալու արտոնություն ունենալ մեր անձնական օրհնությունների համար: Մեր անձնական օրհնությունների համար տաճար գնալուց հետո, որքան փառահեղ արտոնություն է` աշխատանք կատարել նրանց համար, ովքեր արդեն հեռացել են այս կյանքից: Այս տեսանկյունից տաճարային աշխատանքն անշահախնդիր աշխատանք է: Չնայած, երբ էլ մենք տաճարային աշխատանք ենք կատարում այլ մարդկանց համար, ի պատասխան օրհնություն ենք ստանում: Այնպես որ զարմանալի չէ մեզ համար, որ Տերը ցանկանում է, որ Իր ժողովուրդը լինի տաճարը կարևորող ժողովուրդ: …
…Եկեք գնանք ոչ միայն մեր մահացած նախնիների համար, այլև տաճարային երկրպագության անձնական օրհնության համար, սրբության և ապահովության համար, որ տրվում է այդ սրբագործված և նվիրագործված պատերի ներսում: Երբ տաճար ենք հաճախում, մենք ավելի լիարժեք և խորապես ենք սովորում կյանքի նպատակը և Տեր Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության նշանակությունը: Եկեք դարձնենք տաճարը, տաճարային երկրպագությունը և տաճարային ուխտերը մեր երկրային վերջնական նպատակը և մահկանացու գերագույն փորձառությունը: 8
Մեր տաճարային այցելություններն իրականացնում են մի քանի բաներ, մենք ենթարկվում ենք Տիրոջ հրահանգներին՝ իրականացնելու մեր սեփական արարողությունների աշխատանքը, մենք օրհնում ենք մեր ընտանիքները կնքող արարողություններով, և մենք կիսվում ենք մեր օրհնություններով ուրիշների հետ՝ կատարելով նրանց համար այն, ինչ նրանք չեն կարող անել իրենց համար: Բացի սրանցից, մենք բարձրացնում ենք մեր սեփական մտքերը, ավելի ենք մոտենում Տիրոջը, պատվում ենք քահանյությունը և հոգևոր դարձնում մեր կյանքը: 9
Մենք անձնական օրհնություններ ենք ստանում, երբ տաճար ենք այցելում: Մեկնաբանելով, թե ինչպես է մեր կյանքն օրհնվում տաճար այցելելով, Երեց Ջոն Ա. Ուիդսոն նշել է.
«Տաճարային աշխատանքը … տալիս է սքանչելի հնարավորություն` կենդանի պահելու մեր հոգևոր գիտելիքն ու ուժը: … Հավերժության հզոր հեռանկարը բացվում է մեր առջև սուրբ տաճարներում, մենք տեսնում ենք ժամանակը իր անսահման սկզբով մինչև իր անվերջ ավարտը, և հավերժական կյանքի դրաման է ծավալվում մեր առջև: Այդ ժամանակ ես ավելի հստակ եմ տեսնում իմ տեղը տիեզերքում, իմ տեղը Աստծո նպատակների մեջ, ես ավելի լավ եմ կարողանում դնել ինձ այնտեղ, որտեղ ես պատկանում եմ, և ես ավելի լավ եմ կարողանում գնահատել և կշռադատել, առանձնացնել և կազմակերպել իմ կյանքի սովորական, հասարակ պարտականությունները, որպեսզի փոքր բաներն ինձ չճնշեն կամ հեռու տանեն իմ հայացքը ավելի մեծ բաներից, որ Աստված է տվել մեզ (in Conference Report, Apr. 1922, pp. 97–98):10
Մտածեք Կիրթլենդի Տաճարի նվիրագործման մեծ աղոթքի փառահեղ ուսմունքների մասին, մի աղոթք, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ իրեն հայտնությամբ է տրվել: Դա մի աղոթք է, որը շարունակում է պատասխանել մեզ` անձնապես, մեզ` որպես ընտանիքներ, և մեզ` որպես մի ժողովուրդ, քահանայության շնորհիվ, որը Տերը տվել է մեզ՝ օգտագործելու Ւր սուրբ տաճարներում:
«Եվ արդ Սուրբ Հայր,- աղերսում էր Մարգարե Ջոզեֆ Սմիթը,- մենք քեզ խնդրում ենք օգնել մեզ՝ քո ժողովրդին, քո շնորհով, … որ մենք կարողանանք արժանի գտնվել քո աչքում, ապահովելու այն խոստումների կատարումը, որոնք դու տվել ես մեզ՝ քո ժողովրդին, մեզ տրված հայտնություններում.
Որ քո փառքը հանգչի քո ժողովրդի վրա: …
Եվ մենք խնդրում ենք քեզ, Սո՛ւրբ Հայր, որ քո ծառաները կարողանան դուրս գալ այս տնից քո զորությամբ զինված, և որ քո անունը լինի նրանց վրա, և քո փառքը պարուրի նրանց, և քո հրեշտակները պահպանեն նրանց»[ՎևՈւ 109.10–12, 22]:11
Տաճարային այցելությունները ստեղծում են հոգևորություն: Դա Եկեղեցու ամենասքանչելի ծրագրերից մեկն է, որ մենք ունենք հոգևորապես զարգանալու համար: Սա դարձնում է որդիների սրտերը դեպի իրենց հայրերը և հայրերի սրտերը դեպի իրենց որդիները (Մաղաքիա Դ.6): Սա առաջացնում է ընտանեկան համերաշխություն և միասնականություն:12
4
Եկեք շտապենք դեպի տաճար:
Եկեք մեր երեխաների հետ կիսվենք տաճարում ունեցած մեր հոգևոր զգացողություններով: Եվ եկեք ավելի լրջորեն և հանգիստ սովորեցնենք նրանց` պատշաճորեն բացատրելով Տիրոջ տան նպատակների մասին: Տաճարի նկար ունեցեք ձեր տանը, որպեսզի ձեր երեխաները տեսնեն այն: Նրանց սովորեցրեք Տիրոջ տան նպատակների մասին: Խնդրեք նրանց` դեռ վաղ տարիքից պլանավորել գնալ այնտեղ և արժանի մնալ այդ օրհնությանը: Եկեք նախապատրաստենք յուրաքանչյուր միսիոների, որ արժանի լինի տաճար գնալու և դարձնի ավելի մեծ նպատակակետ, քան միսիոներական կանչ ստանալը: Եկեք ծրագրենք և ուսուցանենք ու խնդրենք մեր երեխաներին ամուսնանալ Տիրոջ տանը: Եկեք վերահաստատենք ավելի մեծ ուժով, քան մենք երբևէ արել ենք անցյալում, որ իսկապես նշանակություն ունի, թե որտեղ ենք ամուսնանում և ինչ իշխանությամբ ենք հայտարարվում՝ մարդ ու կին:13
Տերը գոհանում է մեր երիտասարդներով, ովքեր արժանի են տաճար գնալու և փոխարինող մկրտություններ կատարելու նրանց համար, ովքեր կյանքում մկրտվելու հնարավորություն չեն ունեցել: Տերը գոհանում է, երբ մենք արժանի ենք տաճար գնալու` անձնապես կապելու մեր ուխտերը Նրա հետ և կնքվելու որպես զույգեր և ընտանիքներ: Եվ Տերը գոհանում է, երբ մենք արժանի ենք տաճար գնալու` կատարելու նույն փրկարար ծեսերը նրանց համար, ովքեր մահացել են. նրանցից շատերը մեծ անհամբերությամբ են սպասում իրենց համար այդ ծեսերի կատարմանը:14
Նրանց, ովքեր չեն ստացել իրենց տաճարային օրհնությունները, կամ ովքեր չեն կրում ընթացիկ տաճարային երաշխավորագիր, կարո՞ղ եմ խրախուսել խոնարհաբար և սիրով աշխատել այն օրվա ուղղությամբ, երբ կկարողանան մտնել Տիրոջ տունը: Նա խոստացել է նրանց, ովքեր հավատարիմ են իրենց ուխտերում. «Եվ եթե իմ ժողովուրդն ականջ դնի իմ ձայնին, և իմ ծառաների ձայնին, որոնց ես նշանակել եմ առաջնորդելու իմ ժողովրդին, ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չեն հեռացվի իրենց տեղից(ՎևՈւ 124.45): … Ես խոստանում եմ, որ ձեր անձնական հոգևորությունը, փոխհարաբերությունը ձեր ամուսնու կամ կնոջ հետ և ընտանեկան փոխհարբերությունները կօրհնվեն և կամրացվեն, երբ դուք կանոնավորապես հաճախեք տաճար: 15
Եկեք լինենք տաճարհաճախող և տաճարսիրող ժողովուրդ: Եկեք հաճախակի գնանք տաճար` որքան ժամանակը, միջոցները և անձնական պայմանները ներում են: Եկեք գնանք ոչ միայն մեր մահացած նախնիների համար, այլև տաճարային երկրպագության անձնական օրհնության համար, սրբության և ապահովության համար, որ տրվում է այդ սրբագործված և նվիրագործված պատերի ներսում: Տաճարը գեղեցիկ վայր է, այն հայտնության և խաղաղության վայր է: Այն Տիրոջ տունն է: Այն սուրբ է Տիրոջ համար: Այն պետք է սուրբ լինի մեզ համար:16
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Խորհեք բաժին 1-ում տրված Նախագահ Հանթերի ուսմունքների մասին: Ինչպե՞ս կարող ենք «հաստատել Տիրոջ տաճարը որպես [մեր] անդամակցության մեծ խորհրդանիշ»:
-
Վերանայեք տաճարային երաշխավորագրի համար պահանջները, ինչպես ուրվագծված է բաժին 2-ում: Ինչպե՞ս է այս պահանջներով ապրելն օրհնել ձեզ և ձեր ընտանիքը: Ինչո՞ւ է մեզանից պահանջվում ձգտել «մաքուր և աշխարհիկ մեղքերից զերծ լինել», երբ մենք տաճար ենք մտնում:
-
Վերանայեք Նախագահ Հանթերի ուսմունքները տաճարային աշխատանք կատարելու օրհնությունների մասին (տես բաժին 3): Ինչպե՞ս է տաճարային արարողություններին մասնակցելն օրհնել ձեր և ձեր ընտանիքի կյանքը: Ինչպե՞ս կարող եք ավելի լիարժեք օգտվել տաճարային օրհնություններից: Կարո՞ղ եք կիսվել մի ժամանակի մասին, երբ հոգևոր ուժ կամ ուղղորդում եք զգացել տաճարում: Եթե դուք դեռ չեք եղել տաճարում, խորհեք թե ինչպես կարող եք պատրաստվել ստանալու այդ օրհնությունը:
-
Որո՞նք են մի քանի ուղիները, որոնցով կարող ենք օգնել երեխաներին և երիտասարդությանը սովորել տաճարների մասին և զարգացնել սեր դրանց հանդեպ: (Տես բաժին 4:) Ինչպե՞ս կարող ենք օգնել երեխաներին և երիտասարդությանը` ցանկանալ ամուսնանալ Տիրոջ տանը: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք տաճար գնանք «այնքան հաճախ, որքան ժամանակը, միջոցները և անձնական հանգամանքները թույլ կտան»:
Առնչվող սուրբ գրություններ
Սաղմոս ԾԵ.14, Եսայիա Բ.2–3, ՎևՈւ 97.12–17, 110.6–10, 124.39–41, 138.53–54, Bible Dictionary, “Temple”
Օգնություն ուսուցչին
«Հաճախ դասը կպարունակի ավելի շատ նյութ, քան դուք կարող եք ուսուցանել այն ժամանակահատվածի ընթացքում, որը ձեզ տրված է: Այդպիսի դեպքերում, դուք պետք է ընտրեք նյութը, որն ամենաօգտակարը կլինի նրանց համար, ում դուք ուսուցանում եք»: (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 98–99):