Գլուխ 16
Ամուսնություն՝ հավերժական համագործակցություն
«Կյանքի մեծագույն համագործակցությունը ամուսնությունն է, այն փոխհարաբերությունը, որն ունի տևական և հավերժական կարևորություն»:
Հովարդ Վ. Հանթերի կյանքից
Երբ Հովարդ Վ. Հանթերը 20 տարեկան էր, նա հանդիպեց Քլեր Ջեֆֆսի հետ, Եկեղեցու մի պարահանդեսում` Լոս Անջելոսում, Կալիֆորնիա, երբ [Քլերը] ժամադրվում էր նրա ընկերներից մեկի հետ: Պարերից հետո մի քանի երիտասարդ ամուրիներ գնացին օվկիանոս ալեսահքի: Հովարդը կորցրեց իր փողկապը, և Քլերը կամավոր քայլեց նրա հետ ափի երկայնքով` օգնելու նրան գտնել այն: Հետագայում Հովարդն ասաց. «Հաջորդ անգամ, երբ մենք դուրս գնացինք, ես վերցրեցի Քլերին, իսկ [ընկերս] գնաց մեկ ուրիշի հետ»:1
Հաջորդ տարի նրանք սկսեցին լուրջ ժամադրվել և մի գարնանային երեկո` իրենց հանդիպումից մոտ երեք տարի անց, Հովարդը տարավ Քլերին օվկիանոսի վրա մի գեղեցիկ տեսարան դիտելու: «Մենք [նայում էինք] Խաղաղ օվկիանոսից գլորվող ալիքներին, որոնք բախվում էին ժայռերին լիալուսնի լույսի տակ», գրել է նա: Այդ գիշեր Հովարդը ամուսնության առաջարկ արեց, և Քլերն ընդունեց: «Մենք խոսեցինք մեր ծրագրերի մասին, - ասել է նա,-[և] շատ որոշումներ ընդունեցինք այդ գիշեր և մի քանի ամուր վճիռներ` մեր կյանքի վերաբերյալ»:
Հովարդն ու Քլերն ամուսնացանք Սոլթ Լեյքի տաճարում, 1931 թվականի հունիսի 10-ին: Հաջորդ 52 տարիների ընթացքում, նրանց սերը խորացավ, երբ նրանք մեծացնում էին իրենց որդիներին, ծառայում էին Եկեղեցում և իրենց մարտահրավերներին դիմակայում հավատքով:
Նրանց երջանկությունը` որպես զույգ, ակնհայտ էր իրենց ընտանիքի համար: Ռոբերտ Հանթերը՝ նրանց ամենամեծ թոռը, ասել է. «Երբ մտածում եմ Հանթեր պապիկի մասին, ես մտածում եմ ավելի շատ սիրող ամուսնու օրինակի, քան որևէ այլ բանի մասին: … Դուք իսկապես սիրո կապ էիք զգում նրանց երկուսի միջև»: 3
Նախագահ Հանթերի սերն իր կնոջ հանդեպ հատկապես ակնհայտ էր, երբ նա հոգ էր տանում նրան՝ նրա կյանքի վերջին տասնամյակում, երբ վերջինս մաքառում էր առողջական լուրջ խնդիրների հետ: Երբ Քլերը հեռացավ կյանքից 1983թ. հոկտեմբերի 9-ին, դա մի «աղետալի հարված» էր Նախագահ Հանթերին: 4Նա գրել է, որ երբ տուն եկավ նրա մահվան օրը, «տունը ցուրտ թվաց, երբ ես քայլում էի [տանը], ամեն ինչ հիշեցնում էր նրան»:5
Մոտ յոթ տարի մենակ մնալուց հետո, Նախագահ Հանթերն ամուսնացավ Ինիս Սթենթոնի հետ 1990թ. ապրիլին: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին կատարեց ծիսակատարությունը Սոլթ Լեյքի տաճարում: Ինիսը մեծ սփոփանքի և ուժի աղբյուր էր Նախագահ Հանթերի համար իր ծառայության ընթացքում, որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ և որպես Եկեղեցու Նախագահ: Նա ուղեկցում էր նրան իր ճանապարհորդություններից շատերի ընթացքում, երբ նա հանդիպում էր Սրբերին ողջ աշխարհում:
Երեց Ջեյմս Ի. Ֆաուստը՝ Տասներկուսի Քվորումից, խոսել է այն օրհնության մասին, որ Ինիսը դարձավ Նախագահ Հանթերի համար. «[Քլերի] կյանքից հեռանալուց հետո միայնության մի քանի տարիներ էին նրա համար, մինչև Ինիսի հետ ամուսնանալը: Միասին նրանք կիսեցին այնքան շատ երջանիկ հիշողություններ և փորձառություններ»: Ապա դիմելով Քույր Հանթերին, նա ասաց. «Մենք անսահման երախտապարտ ենք ձեզ Ինիս, նրա հետ ձեր ընկերակցության և ձեր սիրալիր ու նվիրված հոգատարության համար: Դուք փայլ բերեցիք նրա աչքերին, և ուրախություն նրա կյանքի և ծառայության ավարտական տարիներին»: 6
Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները
1
Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից և նախատեսված է հավերժական լինել:
Տերն ամուսնություն է սահմանել մեզ համար: Նա ասել է.«Դրա համար՝ մարդը կթողնի իր հորը և իր մորը, և կհարի իր կնոջը. և նրանք կլինեն մեկ մարմին» (Մատթեոս ԺԹ.5):7
Կյանքի մեծագույն համագործակցությունը ամուսնության մեջ է՝ այն փոխհարաբերության, որն ունի տևական և հավերժական նշանակություն:8
Փրկության ծրագրի գիտելիքն ունենալով որպես հիմք, մարդը, ով քահանայություն է կրում, նայում է ամուսնությանը որպես սրբազան արտոնություն և պարտականություն: Ոչ տղամարդու, ոչ էլ կնոջ համար լավ չէ միայնակ լինելը: Տղամարդն ամբողջական չէ առանց կնոջ: Ոչ էլ կարող են լրացնել իրենց ստեղծման չափը առանց մեկ մեկու (տես Ա Կոր. ԺԱ.11, Մովսես 3.18): Ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև կարգված է Աստծո կողմից (տես ՎևՈւ 49.15–17): Միայն ամուսնության նոր և հավիտենական ուխտի միջոցով նրանք կարող են իրականացնել հավերժական ամուսնության օրհնությունները (տես ՎևՈւ 131.1–4, 132.15–19):9
Ամուսնությունը հաճախ համարվում է որպես համագործակցություն Աստծո հետ: Սա պարզապես պատկերավոր արտահայտություն չէ: Եթե այդ համագործակցությունը մնում է ուժեղ և ակտիվ, տղամարդն ու կինը կսիրեն միմյանց, ինչպես նրանք սիրում են Աստծուն, և նրանց տուն կգա մի քաղցրություն և գորովանք, որը կբերի հավերժական հաջողություն:10
Առաջին ամուսնությունը կատարվել է Տիրոջ կողմից: Դա հավերժական ամուսնություն էր, որովհետև դեռևս չկար այնպիսի բան, ինչպիսին ժամանակն է, երբ այդ ծիսակատարությունը տեղի ունեցավ: Ծիսակատարությունը կատարվեց մի զույգի համար, որը ենթակա չէր մահվան, այսպիսով, այդ հանգամանքների ներքո փոխհարաբերությունը երբեք վախճան չէր ունենալու: Անկումից հետո, մեր առաջին ծնողները դուրս քշվեցին Պարտեզից: Նրանք այդ ժամանակ դարձան մահվան ենթակա, բայց նրանց խոստացվեցվ հարություն: Ոչ մի անգամ չի ասվել, որ նրանց հավերժական ամուսնությունը պետք է ավարտվեր:11
Տաճարում մենք ստանում ենք բարձրագույն արարողությունը, որը մատչելի է տղամարդկանց և կանանց՝ ամուսինների և կանանց` միմյանց հետ կնքումը հավերժության համար: Մենք հույս ունենք, որ մեր երիտասարդ մարդիկ բացի տաճարային ամուսնությունից, ուրիշ ոչ մի բանի հետ չեն համաձայնվի:12
Ճիշտ այնպես, ինչպես մկրտությունն է պատվիրան Տիրոջից, այնպես էլ` տաճարային ամուսնությունը: Ինչպես մկրտությունն է կարևոր Եկեղեցի ընդունվելու համար, այնպես էլ տաճարային ամուսնությունն է կարևոր մեր վեհացման համար Աստծո ներկայության մեջ: Դա մեր ճակատագրի մի մասն է կազմում: Մենք չենք կարող կատարել մեր վերջնական նպատակներն առանց դրա: Մի բավարարվեք սրանից ավելի քիչ որևէ բանով:
Դուք չեք ընդունի մկրտության որևէ աշխարհիկ ձև, այնպես չէ՞: Աստված ունի մկրտության իր ձևը` ընկղմամբ մեկի կողմից, ով կրում է իշխանություն: Այդ դեպքում դուք կընդունե՞ք ամուսնության աշխարհիկ ձևը: Նա ունի նաև ամուսնության իր ձևը. Դա տաճարային ամուսնությունն է:13
Ես աղոթում եմ, որ Տերն օրհնի մեզ, որ մենք կարողանանք իրականացնել մեր գոյության պատճառը և այն, ինչ պետք է անենք՝ գտնելու մեր ուղին դեպի վեհացում և հավերժական կյանք: Հավերժական ծրագրի մասն է՝ ամուսնությունը սրբազան պահելը: Եթե մենք պատրաստ ենք համաձայնել, արարողությունները դառնում են մշտատև հավիտյան: Ինչպիսի փառահեղ բան է ունենալ այս հասկացողությունը և ունենալ այս բացահայտված ճշմարտությունները մեզ համար:
2
Երբ որոշում եք, թե ում հետ ամուսնանալ, եղեք համբերատար, ունեցեք հավատք և մնացեք արժանի՝ ստանալու աստվածային օգնություն:
Կարծում եմ, մեծագույն որոշումը, որ դուք պետք է կատարեք,… այն որոշումն է, որ դուք պատրաստվում եք ձևավորել ձեր կյանքը հավերժության համար, իսկ դա ձեր ամուսնությունն է: Համոզված եմ, որ դուք կհամաձայնեիք ինձ հետ, որ սա կլինի շատ ավելի կարևոր, քան որևէ այլ բան, որ դուք կանեք ձեր կյանքում, որովհետև ձեր աշխատանքն ու ձեր մասնագիտությունը կամ ինչ որ դուք պատրաստվում եք անել, ոչ այնքան կարևոր է, որքան հավերժական արժեքները: … [Ամուսնության վերաբերյալ որոշումը ազդելու է ձեզ վրա ողջ հավերժության ընթացքում, այն պատրաստվում է ազդել ձեզ վրա, մինչ դուք ապրում եք այստեղ` երկրի վրա նույնպես: 15
Մի … նետվեք դեպի փոխհարաբերություն` առանց պատշաճ կանխամտածվածության և ոգեշնչման: Աղոթքով որոնեք Տիրոջ առաջնորդությունը այս հարցի կապակցությամբ: Մնացեք արժանի՝ ստանալու այդ աստվածային օգնությունը:16
Ձեզանից շատերն … անհանգստանում են սիրատածման, ամուսնության և ընտանիք սկսելու վերաբերյալ: Դուք հավանաբար չգտնեք ձեր ապագա ամուսնու անունը Նեփիի տեսիլքում կամ Հայտնության գրքում, ձեզ երևի չի ասվի դա հրեշտակի կողմից կամ նույնիսկ ձեր եպիսկոպոսի կողմից: Որոշ բաներ դուք պետք է պարզեք ինքներդ: Ունեցեք հավատք և եղեք հնազանդ և օրհնությունները կգան: Փորձեք համբերատար լինել: Փորձեք թույլ չտալ, որ այն, ինչ դուք չունեք, կուրացնի ձեզ այն բաների հանդեպ, ինչ դուք իրականում ունեք: Եթե դուք շատ մտահոգվեք ամուսնության մասին, այն կարող է քայքայել դրա բուն հնարավորությունը: Ապրեք լիարժեք և հավատարմորեն` որպես մեկ անձնավորություն, նախքան դուք կունենաք անհարկի մտահոգություն երկուսով ապրելու վերաբերյալ:17
Խոստացված օրհնություններին սպասելիս մարդ չպետք է նշի ժամանակը, քանի որ առաջ շարժվելու ձախողումը ինչ որ չափով հետընթաց է: Ջերմեռանդորեն ներգրավվեք բարի գործերում` ներառյալ ձեր իսկ զարգացման գործում:18
3
Ոչ մի օրհնություն չի մերժվի արժանավոր անձանց, ովքեր ամուսնացած չեն:
Սա Հիսուս Քրիստոսի եկեղեցին է, ոչ թե ամուսնացածների կամ չամուսնացածների, կամ որևէ այլ խմբի, կամ անձնավորության եկեղեցի: Ավետարանը, որ մենք քարոզում ենք, Հիսուս Քրիստոսի ավետարանն է, որը ներառում է բոլոր փրկարար արարողություններն ու ուխտերը, որոնք անհրաժեշտ են փրկելու և վեհացնելու ամեն անձնավորության, ով կամենում է ընդունել Քրիստոսին և պահել պատվիրանները, որ Նա և մեր Երկնային Հայրը տվել են: 19
Ոչ մի օրհնություն, ներառյալ հավերժական ամուսնությունը և հավերժական ընտանիքը, չի մերժվի որևէ արժանավոր մարդու: Թեև այն կարող է տևել որոշ չափով ավելի երկար, երևի նույնիսկ այս մահկանացու կյանքից այն կողմ, ոմանց համար այս օրհնությանը հասնելը չի մերժվի: …
Այժմ, կարո՞ղ եմ խորհրդի և սիրո մի քանի խոսք հաղորդել:
Ձեզ, ովքերչամուսնացած տղամարդիկ եք.Մի հետաձգեք ամուսնությունը, որովհետև կատարյալ կարիերա և ֆինանսական դիրք չունեք: … Հիշեք, որ որպես քահանայություն կրող, դուք պարտավորություն ունեք նախաձեռնություն վերցնել հավերժական ընկերակից որոնելու համար:
Ձեզ` չամուսնացած կանայք,Աստծո մարգարեների խոստումն է միշտ եղել, որ Տերը տեղյակ է ձեր մասին, եթե դուք հավատարիմ լինեք,բոլորօրհնությունները ձերը կլինեն: Առանց ամուսնության և ընտանիքի լինելն այս կյանքում ընդամենը ժամանակավոր վիճակ է, իսկ հավերժությունը երկար ժամանակ է: Նախագահ Բենսոնը հիշեցրել է մեզ, որ «ժամանակը հաշվվում է միայն տղամարդկանց համար: Աստված ունի ձեր հավերժական հեռանկարը»: (Ensign, Nov. 1988, p. 97:) Լցրեք ձեր կյանքն արժեքավոր իմաստալից գործունեությամբ:
Ձեզ, ովքեր ամուսնալուծությունեք ունեցել. Թույլ մի տվեք, որ հիասթափությունը կամ ձախողման զգացումը գունավորի կյանքի կամ ամուսնության ձեր ընկալումը: Մի կորցրեք հավատքն ամուսնության հանդեպ կամ հանդուրժեք, որ դառնությունը քայքայի ձեր հոգին և ավերի ձեզ կամ նրանց, ում դուք սիրում եք կամ սիրել եք:20
4
Հաջողակ ամուսնությունը պահանջում է մեր լավագույն ջանքերը ավետարանի սկզբունքներով ապրելու համար:
[Ամուսնությունը] … ձեռքբերովի վարվելակերպ է: Մեր գիտակից ջանքերը, և ոչ թե բնազդն է որոշում հաջողությունը: Շարժիչ ուժը բխում է բարությունից, իսկական սիրուց և միմյանց երջանկության և բարեկեցության համար ուշադրությունից:
Մինչև ամուսնանալը մենք նայում էինք կյանքին մեր տեսանկյունից, բայց այդ շեմն անցնելուց հետո մենք սկսեցինք հաշվի առնել այն՝ մեկ ուրիշի տեսանկյունից ևս: Անհրաժեշտություն կա զոհաբերությունների և ճշգրտումների, որպես սիրո և հավաստիացման դրսևորումներ:
Հաճախ ասվում է, որ երջանիկ և հաջողակ ամուսնանալն ընդհանրապես ոչ այնքան ճիշտ անձնավորության հետ ամուսնանալն է, որքանճիշտ անձնավորություն լինելը: Վիճակագրությունը, որը ցույց է տալիս ամուսնալուծության բարձր տոկոս, կարող է արտահայտել զուգընկերների ոչ իմաստուն ընտրությունները: Եթե նրանք ամուսնացած լինեին այլ անձնավորությունների հետ, այդ որոշակի խնդիրը գուցե վերացվեր, բայց անկասկած, մեկ ուրիշ խնդիր կլիներ դրա փոխարեն: Զուգընկերոջ իմաստուն ընտրությունը մեծ ներդրում է հաջող ամուսնության համար, սակայն իր մասը լիովին կատարելու գիտակից ջանքը մեծագույն տարրն է, որը նպաստում է հաջողությանը:21
Չնայած ճշմարիտ է, որ արժանի զույգերը ձեռք կբերեն վեհացում սելեստիալ արքայությունում, յուրաքանչյուր տղամարդ և կին, ովքեր կնքված են հավերժական կապով, պետք է անձնապես արժանի լինեն այդ օրհնությանը:
Հավերժական ամուսնությունը պիտի բաղկացած լինի արժանավոր տղամարդուց և արժանավոր կնոջից, որոնցից երկուսն էլ մկրտված լինեն ջրով և Հոգով, ովքեր անձնապես գնացել են տաճար` ստանալու իրենց օժտումները, ովքեր անձնապես խոստացել են հավատարիմ լինել Աստծուն և իրենց զուգընկերոջը ամուսնական ուխտում, և ովքեր անձնապես պահել են իրենց ուխտերը` անելով այն ամենը, ինչ Աստված ակնկալում է նրանցից: 22
Ավետարանի սկզբունքներով ապրելը ամուսնությունը երջանիկ է դարձնում: … Երբ երկու մարդիկ կարողանում են ապրել ավետարանի սկզբունքներով, ամուսնությունը կարող է քաղցր լինել և այն կարող է երջանիկ լինել:23
5
Ամուսիններն ու կանայք պետք է աշխատեն միասին՝ զորացնելու ամուսնության կապերը:
Գթություն և համբերություն թերությունների հանդեպ
Զուգընկերների մեծ մասը թերություններ ունեն: … Ռիչարդ Լ. Էվանսը մի անգամ ասել է.«Հավանաբար մեզանից յուրաքանչյուրը կարողանար գոյակցել կատարյալ մարդկանց հետ, բայց մեր խնդիրն է գոյակցել թերի մարդկանց հետ» [Richard Evans’ Quote Book (1971), 165]: Մենք հասկանում ենք ամուսնության մեջ, որ գործ չունենք կատարյալ մարդկանց հետ, մենք ձգտում ենք կատարելության, և ճանապարհորդում ենք այն ուղիով, որում մենք հույս ունենք գտնել կատարելություն, բայց մենք պետք է ունենանք հասկացողություն` տալու մեր լավագույնը և գեղեցիկ դարձնելու կյանքը : …
… Աստվածաշունչն ասում է մեզ. «[Գթությունը] երկայնամիտ է և [բարի]» (տես Ա Կորնթացիս ԺԳ.4): Այդպիսի սերը այն տեսակի է, որը հեշտորեն անձնատուր չի լինում, չի դադարեցվում ըստ հաճույքի և դեն գցվում, ինչպես մեկանգամյա օգտագործման պլաստմասսա, այլ, որը դիմակայում է կյանքի բոլոր փոքր դժվարություններին՝ ձեռք ձեռքի տված միահյուսելով հոգիները, որը մարդկային երջանկության մեծագույն արտահայտությունն է:24
Սրտի միասնություն
Անկասկած ամենաերջանիկ ամուսնությունները նրանք են, որտեղ ձեր սիրտը իմ սիրտն է, իմ ցավը քո ցավն է, իմ հաղթանակը քո հաղթանակն է, իմ մտահոգությունը քո մտահոգությունն է: Սրտի, հոգու, մարմնի միասնությունը թվում է ավելի մեծ մարտահրավեր, քան երբևէ նախկինում` այնպիսի աշխարհում, որում թվում է հարցը հետևյալն է. «Ի՞նչ կա սրանում ինձ համար»: Խիստ մեծ թվով ամուսնական զույգեր պարզապես դարձել են ավելի շուտ թևքի զարդարանք, քան սրտի մի մաս:25
Հավատարմություն՝ մտքում, խոսքում և գործերում
Տղամարդը, ով կրում է քահանայություն, ցույց է տալիս կատարյալ բարոյական հավատարմություն իր կնոջը և չի տալիս պատճառ` կասկածելու իր հավատարմությանը: Ամուսինը պետք է սիրի իր կնոջը` իր ողջ սրտով և հարի նրան և ուրիշ ոչ մեկի (տեսՎև Ու 42.22–26): Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է.
«Ուրիշ ոչ մեկիխոսքերը բացառում են ամեն մեկին և ամեն ինչ: Այդ ժամանակ կողակիցը դառնում է առաջնահերթ ամուսնու կամ կնոջ կյանքում և ոչ թե հասարակական կյանքը, մասնագիտական կյանքը, քաղաքական կյանքը, կամ որևէ այլ հետաքրաքրություն, ոչ էլ անձնավորություն կամ որևէ բան, չպիտի երբևէ գերակայություն ներկայացնի կողակից զուգընկերոջ համեմատությամբ» (The Miracle of Forgiveness, Salt Lake City: Bookcraft, 1969, p. 250):
Տերն արգելում է, և Նրա Եկեղեցին դատապարտում է ամուսնությունից դուրս որևէ և ամեն մի ինտիմ հարաբերություն: Տղամարդու կողմից անհավատարմությունը կոտրում է իր կնոջ սիրտը և կորցնում նրա և նրա երեխաների վստահությունը (տես Հակոբ 2.35):
Եղեք հավատարիմ ձեր ամուսնական ուխտերում` մտքով, խոսքով և գործով: Պոռնոգրաֆիան, սիրահետումը և անմաքուր պատկերացումները քայքայում են մարդու բնավորությունը և հարվածում երջանիկ ամուսնության հիմքերին: Ամուսնության մեջ միասնությունն ու վստահությունը այդ պատճառով կործանվում է: Մարդը, ով չի վերահսկում իր մտքերը, և այդպիսով շնություն է գործում իր սրտում, եթե նա չի ապաշխարում, չի ունենա Հոգին, այլ կմերժի հավատքը և պիտի վախենա (տես ՎևՈւ 42.23, 63.16):26
Քնքշություն և հարգանք մտերմության մեջ
Ձեզ պահեք վեր որևէ բռնակալական և անարժան պահելաձևից ամուսնու և կնոջ միջև քնքուշ, մտերիմ փոխհարաբերությունում: Քանի որ ամուսնությունը կարգված է Աստծուց, ինտիմ հարաբերությունը ամուսինների և կանանց միջև բարի է և պատվաբեր Աստծո աչքում: Նա պատվիրել է, որ նրանք լինեն մեկ մարմին, և որ նրանք բազմանան և լցնեն աշխարհը (տես Մովսես 2.28, 3.24): Դուք պետք է սիրեք ձեր կնոջը, ինչպես Քրիստոսը սիրեց Եկեղեցին և իրեն տվեց` հանուն նրա (տես Եփես. Ե.25–31):
Քնքշությունն ու հարգանքը՝ ոչ երբեք եսասիրությունը. պետք է լինեն առաջնորդող սկզբունքներ ամուսնու և կնոջ միջև` ինտիմ հարաբերության մեջ: Յուրաքանչյուր զուգընկեր պիտի հոգատար և զգայուն լինի մյուսի կարիքների և ցանկությունների հանդեպ: Ցանկացած բռնակալական, անպարկեշտ կամ անվերահսկելի վարքագիծ ամուսնու և կնոջ միջև ինտիմ փոխհարաբերության ժամանակ դատապարտվում է Տիրոջ կողմից:
Ցանկացած մարդ, ով բռնանում է կամ նվաստացնում իր կնոջը ֆիզիկապես կամ հոգեպես, մեղավոր է դառնաղետ մեղքում և կարիք ունի անկեղծ և լուրջ ապաշխարության: Տարբերությունները պետք է պարզվեն սիրով և բարությամբ և փոխադարձ համաձայնության ոգով: Տղամարդը միշտ պետք է իր կնոջ հետ խոսի սիրով և բարությամբ, նրան վերաբերվելով մեծագույն հարգանքով: Ամուսնությունը նման է նուրբ ծաղկի … և պետք է սնուցվի անընդհատ սիրո և գորովանքի արտահայտություններով:27
Ուշադիր ունկնդրելը
Շատ խնդիրներ կարող են արագորեն լուծվել և շատ դժվարին իրավիճականեր պարզաբանվել, եթե մենք հասկանանք, որ կան դեպքեր, երբ մենք պետք է լսենք: Դպրոցում մենք սովորում էինք դասը, երբ լսում էինք, բայց ձախողվում էինք, երբ հրաժարվում էինք ուշադրություն դարձնել: Ամուսնության մեջ առկա է փոխըմբռնման բացարձակ բացակայություն, մինչև մենք չկամենանք լսել: … Իհարկե, մենք պետք է խոսենք, բայց մենք պետք է լսենք մյուս տեսակետը, որպեսզի բավականաչափ մեծացնենք մեր հասկացողությունը՝ խելացի որոշում ընդունելու համար: Լսող ականջը հաճախ կարող է տարբերություն առաջացնել:28
Անեսասիրություն
Ընկերասիրությունը չի կարող հարատևել, եթե այն հիմնված է եսասիրության ավազների վրա: Ամուսնությունները չեն հարատևում, երբ նրանք չունեն հիմք, բացի ֆիզիկական գրավչությունից և դրանք չունեն հիմք՝ ավելի խորը սիրո և հավատարմության համար:29
Մենք հուսով ենք, որ դուք` ամուսնացածներդ , կհիշեք սիրո զգացումները, որոնք առաջնորդեցին ձեզ դեպի Տիրոջ տան զոհասեղանը: Մեր սրտերը տխրում են, երբ մենք իմանում ենք շատերի մասին, ում սերը սառել է կամ ով եսասիրության կամ օրինազանցության պատճառով մոռացել է կամ թեթևամտորեն է վերաբերվում ամուսնական ուխտերին, որ իրենք արել են տաճարում: Մենք աղերսում ենք ամուսիններին և կանանց` սեր և հարգանք ունենալ միմյանց հանդեպ: Իսկապես դա կլիներ մեր ամենամեծ հույսը, որ յուրաքանչյուր ընտանիք օրհնվեր մորով և հորով, ովքեր արտահայտում են սեր միմյանց հանդեպ, ովքեր հարգալից են միմյանց հանդեպ, և ովքեր աշխատում են միասին ամրացնել ամուսնական կապերը: 30
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Բաժին 1-ում Նախագահ Հանթերը շեշտում է, որ ամուսնությունը կարգված է Աստծո կողմից և նախատեսված է, որ լինի հավերժական: Ինչպե՞ս կարող է այս իմացությունն ազդել ձեր կողակցի հետ փոխհարաբերության վրա: Ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ ամուսնությունը «Աստծո հետ համագործակցություն» է: Երեխաներին նույնպես կարելի է խրախուսել` մնալ մաքուր և արժանի` տաճարում ամուսնանալու համար :
-
Ի՞նչ եք մտածում և ի՞նչ տպավորություններ ունեք Նախագահ Հանթերի այն խորհրդի վերաբերյալ, թե ում հետ եք որոշել ամուսնանալ: (Sես բաժին 2:)
-
Ինչպե՞ս կարող է Նախագահ Հանթերի խոստումներն ու խորհուրդը բաժին 3-ում օգնել մարդկանց, ովքեր ամուսնացած չեն: Ինչպե՞ս կարող ենք կիրառել Նախագահ Հանթերի ուղերձը, որ «սա Հիսուս Քրիստոսի եկեղեցին է, ոչ թե ամուսնացածների կամ միայնակների եկեղեցի»:
-
Ի՞նչ եք կարծում ի՞նչ ի նկատի ունի Նախագահ Հանթերն՝ ասելով, որ ամուսնությունը «ձեռքբերովի վարվելակերպ է»: (Sես բաժին 4:) Ե՞րբ եք տեսել, որ ավետարանի սկզբունքներով ապրելը երջանկություն է բերել ամուսնության մեջ: Եթե դուք ամուսնացած եք, մտածեք, թե ի՞նչ կարող եք անել ավելի լիարժեք ցույց տալու ձեր սերը ձեր կողակցին:
-
Մտածեք Նախագահ Հանթերի խորհրդի մասին բաժին 5-ում: Ինչպե՞ս կարող են կողակիցներն ավելի մեծ համբերություն զարգացնել միմյանց թերությունների հանդեպ: Ինչպե՞ս կարող են կողակիցները զարգացնել ավելի մեծ «սրտի միասնություն»: Ինչպե՞ս կարող են կողակիցները հավատարմություն ցույց տալ ամուսնության մեջ՝ մտքերով, խոսքով և գործով:
Առնչվող սուրբ գրություններ
Ծննդոց Բ.18, 21–24, Հակոբ 2.27, 31–33, 4 Նեփի 1.11, ՎևՈւ 42.22, Մովսես 3.19–24, տես նաև «Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին», Ensign, Nov. 2010, 129
Օգնություն ուսումնասիրողին
Ավետարանի ձեր ուսումնասիրությունը ամենաարդունավետն է, երբ դուք ուսուցանվում եք Սուրբ Հոգու կողմից: Ավետարանի ձեր ուսումնասիրությունը միշտ սկսեք աղոթքով, որպեսզի Սուրբ Հոգին օգնի ձեզ սովորել» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 21):