Գլուխ 17
Պահեք և պաշտպանեք ընտանիքը
«Տունը կարող է երբեմն սովորական տեղ թվալ իր առօրյա պարտականություններով, սակայն նրա հաջողությունը պետք է մեր բոլոր ձգտումներից մեծագույնը լինի»:
Հովարդ Վ. Հանթերի կյանքից
Հովարդ Վ. Հանթերը մեծացել է սիրառատ, աշխատասեր մի ընտանիքում, որտեղ նա սովորել է իր ծնողներից, որ երջանիկ օջախ կառուցելը հաճախ զոհաբերություն է պահանջում: Ամուսնանալուց ոչ շատ առաջ, նա մի զոհաբերություն կատարեց, որ անհրաժեշտ էր իր ապագա ընտանիքի բարօրության համար:
Հովարդը երաժշտության հանդեպ սեր էր զարգացրել երիտասարդ տարիքում: Նա սկզբում սովորեց դաշնամուր, ապա ջութակ նվագել , իսկ հետո ինքնուրույն սովորեց նվագել շատ ուրիշ գործիքների վրա: Երբ դեռահաս էր, նա ստեղծեց իր սեփական նվագախումբը` «Hunter’s Croonaders», որը նվագում էր պարահանդեսներում և այլ իրադարձությունների ժամանակ Այդահո նահանգի Բոյս քաղաքում: Երբ նա 19 տարեկան էր, նրա նվագախումբը վարձեցին դեպի Ասիա երկամսյա նավարկությունը երաժշտությունով ապահովելու համար:1
Նավարկությունից վերադառնալուց մեկ տարի հետոՀովարդը տեղափոխվեց Հարավային Կալիֆորնիա, որտեղ նա շարունակում էր նվագել տարբեր խմբերի հետ: Կալիֆորնիայում նա հանդիպեց Քլեր Ջեֆսին, որին ամուսնանալու առաջարկություն արեց 1931 թվականի գարնանը: Նրանց ամուսնությունից չորս օր առաջ Հովարդը նվագում էր իր նվագախմբում, իսկ հետո հավաքեց գործիքները և այլևս երբեք չնվագեց որպես մասնագետ երաժիշտ: Երաժշտություն ապահովելը պարահանդեսների և երեկույթների համար «ինչ որ տեղ դյութիչ էր,- ասել է նա,- և ես լավ փող էի վաստակում», բայց նա զգում էր, որ այդ ապրելակերպի որոշ կողմեր անհամատեղելի էին այն տիպի կյանքի հետ, որ նա էր պատկերացնում իր ընտանիքի համար: «Դա ինչ-որ դատարկության զգացում թողեց մի բանից, որից ես բավականություն էի ստանում, [բայց] որոշման համար երբեք չեմ զղջացել,- ասել է նա տարիներ անց: 2
Հովարդը և Քլերն օրհնվեցին երեք որդիներով՝ Հովարդ Ուիլյամ (Բիլլի), Ջոն և Ռիչարդ: Ի դժբախտություն իրենց` Բիլլին մահացավ մանուկ հասակում: Մինչ Ջոնն ու Ռիչարդը մեծանում էին, Հանթերները ստեղծեցին սերտ միասնական ընտանիք: Հովարդը իրավաբանական պրակտիկայով և Եկեղեցու կոչումներով լիազբաղ գրաֆիկ ուներ, բայց նա և Քլերը առաջնահերթ դարձրին իրենց ընտանիքը: Նախքան Եկեղեցու կողմից երկուշաբթի երեկոն ընտանեկան պատմության երեկոյի օր նշանակելը, Հանթերները այդ երեկոն մի կողմ էին դրել, որպես ավետարանն ուսուցանելու ժամանակ, պատմելով պատմություններ, խաղալով խաղեր և միասին տեղեր հաճախելով: Տղաներին հաճախ հանձնարարություններ էին տրվում դասերի համար:
Հովարդն ու իր որդիները զարգացրին ընդհանուր հետաքրքրություններ, ինչպես օրինակ՝ գնացքների մոդելները: Նրանք գնացքներ էին սարքում կոմպլեկտներից և կառուցեցին մի բարդ երկաթուղագիծ ճանապարհներով, որոնք ամրացված էին ֆաներայի թերթերին: Նա հիշում էր. «Մեր ամենասիրելի ժամանցներից մեկը երկաթուղային բակեր գնալն էր … Հարավային խաղաղօվկիանոսյան Ալամբրա երկաթուղային կայարանի մոտ՝ գաղափարներ վերցնելու մեր կցուղիների և սարքավորումների համար»: 3
Ի վերջո Նախագահ և Քույր Հանթերի ընտանիքն աճեց՝ ներառելով 18 թոռներ: Բացի իր երեխաներին և թոռներին արած երկարատև այցելություններից, Նախագահ Հանթերի այցելություններից շատերը «ոտքի վրա» էին տեղի ունենում՝ թռիչքների ժամանակ, երբ Եկեղեցու հանձնարարությունները նրան տանում էին Կալիֆորնիայի միջով: Քանի որ Ջոնը հաճախ էր տանում իր երեխաներին օդանավակայան այդ թռիչքների ընթացքում, նրանք երբեմն նրա մասին ակնարկում էին որպես.«պապիկը, ով ապրում է օդանավակայնում»:4
Հովարդ Հանթերի ուսմուքները
1
Ընտանիքն ամենակարևոր մասն է հասարակությունում, Եկեղեցում և հավերժության մեջ:
Ընտանիքն ամենակարևոր կազմակերպությունն է ժամանակի և հավերժության մեջ և որպես այդպիսին, գերազանցում է ամեն մի այլ հետաքրքրություն կյանքում:5
Եկեղեցին պատասխանատվություն ունի, և իշխանություն` պահպանելու և պաշտպանելու ընտանիքը, որպես հասարակության հիմք: Ընտանեկան կյանքի ձևանմուշը, որը հաստատվել է մինչև աշխարհի հիմնադրումը, ապահովում է երեխաների համար ծնվելու և դաստիարակվելու հոր և մոր կողմից, ովքեր ամուսին և կին են` օրենքով ամուսնացած: Ծնող լինելը սրբազան պարտավորություն է և արտոնություն՝ երեխաներին ողջունելով որպես «Տիրոջ ժառանգություն»(Սաղ. ՃԻԷ.3 ):
Անհանգիստ հասարակությունն այժմ սկսում է տեսնել, որ ընտանիքի խորտակումը հանգեցնում է աշխարհի վրա մարգարեների կողմից գուշակված աղետներին: Աշխարհի խորհրդակցությունները և քննարկումները հաջողության կհասնեն միայն այն ժամանակ, երբ նրանք ընտանիքը սահմանեն, ինչպես Տերն է բացահայտել այն: «Եթէ Տերը չշինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները »(Սաղ. ՃԻԷ.1):6
Փնտրելով անձանց և ընտանիքների բարօրությունը, կարևոր է հիշել, որ Եկեղեցու հիմնական միավորն ընտանիքն է: Սակայն, կենտրոնանալով ընտանիքի վրա, մենք պետք է հիշենք, որ աշխարհում, որում մենք ապրում ենք, ընտանիքները չեն սահմանափակվում հայր, մայր և երեխաներ ավանդական խմբավորումով: Ընտանիքները Եկեղեցում այսօր բաղկացած են նաև առանց երեխաների [ամուսիններից և կանանցից], երեխաների հետ միայնակ ծնողներից և մենակ ապրող միայնակ անձանցից: … Այս ընտանիքներից յուրաքանչյուրը պետք է ստանա քահանայության աչալուրջ խնամքը: Հաճախ նրանք, ովքեր ամենաուշադիր աչալուրջ խնամքի կարիքն ունեն, այն ընտանիքներն են, որոնք ոչ ավանդական կառուցվածք ունեն: Հոգատար և նվիրված տնային ուսուցիչներ անհրաժեշտ են յուրաքանչյուր տանը: Ոչ ոք չպետք է անտեսվի:7
2
Ծնողները գործընկերներ են տան ղեկավարությունում և իրենց երեխաներին սիրելու և պաշտպանելու խիստ պարտականության տակ են:
Ծնողական պարտականությունները մեծագույն կարևորությունն ունեն: Մեր ջանքերի արդյունքները հավերժական հետևանքներ կունենան մեզ համար և տղաների ու աղջիկների համար, ում մենք մեծացնում ենք: Որևէ մեկը, ով դառնում է ծնող, խիստ պարտականության տակ է` պաշտպանելու և սիրելու [իրենց] երեխաներին և օգնելու նրանց վերադառնալ իրենց Երկնային Հոր մոտ: Բոլոր ծնողները պետք է հասկանան, որ Տերն անմեղ չի համարի նրանց, ովքեր անտեսում են այս պարտականությունները:8
Հայրերն ու մայրերը մեծ պատասխանատվություն ունեն այն երեխաների հետ կապված, ովքեր վստահվել են նրանց խնամքին: …Առակաց գրքում մենք գտնում ենք այս հորդորը ծնողներին.
«Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ` չի հեռանալ նորանից» (Առակաց ԻԲ.6):
Մեծագույն ուսուցումը, որ կարող է տրվել երեխային, այն է, որ գալիս է ծնողների օրինակից: Ծնողները պետք է օրինակ հանդիսանան երիտասարդներին՝ իրենց հետևելու համար: Մեծ ուժ է գալիս այն տնից, որտեղ արդար սկզբունքներ են ուսուցանվում, որտեղ կա սեր և հարգանք միմյանց հանդեպ, որտեղ աղոթքն ազդեցություն է թողել ընտանեկան կյանքում և որտեղ կա հարգանք այն բաների հանդեպ, որոնք վերաբերում են Աստծուն:9
Արդյունավետ ընտանեկան ղեկավարությունը…պահանջում է շատ և որակով ժամանակի ծախս: Ընտանիքի ուսուցումը և կառավարումը չպետք է թողնվի … հասարակությանը, դպրոցին կամ նույնիսկ Եկեղեցուն:10
Տղամարդը, ով քահանյություն է կրում, հարգում է ընտանիքն, ինչպես այն կարգվել է Աստծուց: Ձեր ընտանիքի ղեկավարումը ձեր ամենակարևոր և սրբազան պարտականությունն է: …
Տղամարդը, ով քահանայություն է կրում, ղեկավարում է իր ընտանիքի հաճախումները Եկեղեցի, որպեսզի նրանք իմանան ավետարանը և լինեն ուխտերի և արարողությունների պաշտպանության ներքո: Եթե դուք պետք է վայելեք Տիրոջ օրհնությունները, դուք պետք է կարգի դնեք ձեր սեփական տները: Ձեր կնոջ հետ մեկտեղ, դուք եք որոշում ձեր տան հոգևոր մթնոլորտը: Ձեր առաջին պարտականությունը ձեր սեփական հոգևոր կյանքը կարգավորելն է՝ սուրբ գրքերի կանոնավոր ուսումնասիրությամբ և ամենօրյա աղոթքով: Ապահովեք և պատվեք ձեր քահանաությունը և տաճարային ուխտերը, խրախուսեք ձեր ընտանիքին անել նույնը: 11
Տղամարդը, ով քահանայություն է կրում, ակնածանք ունի մայրության հանդեպ: Մայրերին տրված է մի սրբազան արտոնություն` «մարդկանց հոգիներ բերել, քանզի դրանով է իմ Հոր գործը շարունակվում, որպեսզի նա փառավորվի» (ՎևՈւ 132.63):
… Քահանայությունը չի կարող ստեղծել իր ճակատագիրը, ոչ էլ Աստծո նպատակները կիրականացվեն առանց մեր օգնականների: Մայրերը կատարում են այնպիսի աշխատանք, որը քահանայությունը չի կարող անել: Կյանքի այս պարգևի համար քահանայությունը պիտի անսահման սեր ունենա իրենց երեխաների մայրերի հանդեպ:
[Եղբայրներ,] պատվեք ձեր կանանց անզուգական և աստվածայնորեն նշանակված դերը որպես մայր Իսրայելում և երեխաներ բերելու և դաստիարակելու նրա հատուկ կարողությունը: Մենք բազմանալու և երկիրը լցնելու և մեր երեխաներին և թոռներին լույսով և ճշմարտությամբ դաստիարակելու աստվածային պատվիրանի ներքո ենք (տես Մովսես 2.28, ՎևՈւ 93.40): Որպես սիրով լցված զուգընկեր, դուք կիսում եք երեխաների խնամքը: Օգնեք նրան` կառավարել և պահել ձեր տունը: Օգնեք ուսուցանել, կրթել և կարգապահ դարձնել ձեր երեխաներին:
Դուք պետք է կանոնավորապես արտահայտեք ձեր կնոջը և երեխաներին ձեր ակնածանքն ու հարգանքը: Իսկապես, մեծագույն բաներից մեկը, որ հայրը կարող է անել իր երեխաների համար, նրանց մորը սիրելն է:12
Տղամարդը, ով քահանայություն է կրում, ընդունում է իր կնոջը որպես զուգընկեր տունը և ընտանիքը ղեկավարելիս՝ լիովին ընդունելով և լիովին մասնակցելով բոլոր հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը: Անհրաժեշտության դեպքում Եկեղեցում և տանը պետք է լինի նախագահող պաշտոնյա (տես ՎևՈւ 107.21): Աստվածային նշանակմամբ տանը նախագահելու պատասխանատվությունը դրված է քահանայություն կրողի վրա (տես Մովսես 4.22): Տերը նախատեսել է, որ կինը օգնական լինի տղամարդու համար (օգնական նշանակում է հավասար), այսինքն, հավասար զուգընկեր և անհրաժեշտ` լիարժեք ընկերակցության համար: Արդարությամբ նախագահելն անհրաժեշտություն է առաջացնում պատասխանատվությունը կիսելու ամուսնու և կնոջ միջև, դուք միասին եք գործում իմացությամբ և մասնակցությամբ՝ բոլոր ընտանեկան հարցերում: Տղամարդու համար անկախ գործելը կամ առանց հաշվի առնելու իր կնոջ զգացմունքներն ու խորհուրդը ընտանիքը ղեկավարելիս, նշանակում է անարդար իշխանություն գործադրել:13
Մենք խրախուսում ենք ձեզ, եղբայրներ, հիշել, որ քահանայությունը միայն արդար իշխանություն է: Վաստակեք ձեր երեխաների հարգանքն ու վստահությունը նրանց հետ ձեր սիրառատ փոխհարաբերության միջոցով: Արդարակյաց հայրը պաշտպանում է իր երեխաներին իր ժամանակով և ներկայությամբ նրանց սոցիալական, կրթական և հոգևոր գործերում և պարտականություններում: Սիրո և գորովանքի քնքուշ արտահայտությունները երեխաների հանդեպ ինչպես հոր, այնպես էլ մոր պարտականությունն է: Ասեք ձեր երեխաներին, որ սիրում եք նրանց:14
3
Մեր տները պետք է լինեն սիրո, աղոթքի և ավետարանի ուսուցման վայրեր:
Մենք պարզապես պետք է ունենանք սեր և ազնվություն և ուժեղ սկզբունքներ մեր տներում: Մենք պետք է ունենանք մնայուն նվիրվածություն ամուսնության և երեխաների ու բարոյականության հանդեպ: Մենք պետք է հաջողության հասնենք այնտեղ, որտեղ հաջողությունն առավել կարևոր է հաջորդ սերնդի համար:
Անկասկած այն տունն է ուժեղագույնը և գեղեցկագույնը, որտեղ տեսնում ենք, որ յուրաքանչյուր մարդ զգայուն է մյուսների զգացմունքների հանդեպ` ձգտելով ծառայել մյուսներին, ձգտելով ապրել տանը այն սկզբունքներով, որոնք մենք ավելի շատ ցույց ենք տալիս հասարակական իրավիճակներում: Մենք պետք է փորձենք ավելի տքնաջան ապրել ավետարանով մեր ընտանեկան շրջանակներում: Մեր տներն արժանի են ամենահավատարիմ պարտավորություններին: Երեխան իրավունք ունի զգալու, որ իր տանը նա ապահով է, որ այնտեղ նա պաշտպանության վայր ունի արտաքին աշխարհի վտանգներից ու չարիքից: Ընտանիքի միասնությունն ու ազնվությունն անհրաժեշտ են այս կարիքը բավարարելու համար: Երեխան կարիք ունի ծնողների, ովքեր երջանիկ են իրենց փոխհարաբերություններում միմյանց հետ, ովքեր աշխատում են ուրախությամբ կատարյալ ընտանեկան ապրելակերպի իրականացման ուղղությամբ, ովքեր սիրում են իրենց երեխաներին անկեղծ և անշահախնդիր սիրով և ովքեր նվիրված են ընտանիքի հաջողությանը:15
Երբ ընտանեկան տնային երեկոներն առաջին անգամ ներկայացվեցին որպես Եկեղեցու պաշտոնական ծրագիր, Առաջին Նախագահությունն ասաց. «Եթե Սրբերը հնազանդվեն [ընտանեկան տնային երեկոներ անցկացնելու] այս խորհրդին, մենք խոստանում ենք, որ մեծ օրհնություններ կլինեն արդյունքում: Տանը սերը և հնազանդությունը ծնողների հանդեպ կմեծանա: Հավատքը կզարգանա Իսրայելի երիտասարդության սրտերում և նրանք ձեռք կբերեն զորություն՝ ճակատամարտելու իրենց պաշարող չարի ազդեցությունների ու գայթակղությունների դեմ: Մենք վերահաստատում ենք խոստացաված օրհնությունները նրանց, ովքեր հավատարմությամբ ընտանեկան տնային երեկոներ են անցկացնում:
Երկուշաբթի օրվա երեկոն պետք է պահվի ընտանեկան տնային երեկոյի համար: Տեղական ղեկավարները պետք է ապահովեն, որ Եկեղեցու շենքներն ու շինությունները փակ լինեն, որպեսզի ծխի կամ ցցի միջոցառումներ չպլանավորվեն երկուշաբթի օրվա երեկոների համար և, որպեսզի ընտանեկան տնային երեկոների այլ խանգարումներից խուսափեն:
Հիմնական շեշտադրումը ընտանեկան տնային երեկոյի վրա պետք է լինի ընտանիքների համար միասին ավետարանն ուսումնասիրելը: Մենք հիշեցնում ենք, որ Տերը հորդորել է ծնողներին` ուսուցանել իրենց երեխաներին ավետարանը, աղոթել և պահել հանգստության օրը: Սուրբ գրություններն ամենակարևոր աղբյուրներն են ավետարանն ուսուցանելու համար:16
Աղոթեք որպես ընտանիքներ ինչպես երեկոյան, այնպես էլ առավոտյան: Ի՞նչ մեծ օրհնությւոններ են գալիս այն երեխաների կյանք, ովքեր լսում են Տիրոջն ուղղված իրենց բարօրության համար իրենց ծնողների խնդրանքը: Անկասկած երեխաները, ովքեր գալիս են այդպիսի արդար ծնողների ազդեցության ներքո, ավելի լավ կպաշտպանվեն հակառակորդի ազդեցություններից :17
Որպեսզի ծնողներն ու երեխաները ավելի լավ հասկանան միմյանց, մի ծրագիր է ստեղծվել եկեղեցու կողմից, որը հայտնի է որպես «Ընտանեկան Խորհուրդ»: Այս խորհուրդը կանչվում է և ղեկավարվում ծնողների կողմից, և մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները: Այն ամրացնում է ընտանեկան կապերը, հավաստիացնում է երեխաներին, նրանց «պատկանելիությունը» և համոզում նրանց, որ ծնողները հետաքրքրվում են նրանց խնդիրներով: Այս ընտանեկան ժողովներն ուսուցանում են փոխադարձ հարգանք միմյանց հանդեպ, վերացնում են եսասիրությունը և շեշտադրում են Ոսկե Կանոնը [տեսՄատ. Է.12] տանը և մաքուր կյանքով ապրելը: Ուսուցանվում է ընտանեկան երկրպագություն և աղոթք բարության և ազնվության դասերի հետ միասին: Ընտանիքի խնդիրը սովորաբար այնքան սերտ շրջանակում է հակադրվում, որ դրա իսկական չափսերը և նշանակությունը հեշտ չէ գնահատել, բայց երբ ընտանիքներն ուժեղ են և միաբան Աստծուն ծառայելու ջանքերում և պահում են Նրա պատվիրանները, մեր ժամանակակից խնդիրներից շատերն անհետանում են:18
[Եղբայրներ,] լրջությամբ կրեք ավետարանը ձեր ընտանիքին ուսուցանելու ձեր պարտականությունը՝ կանոնավոր ընտանեկան տնային երեկոների, ընտանեկան աղոթքի, հավաքների և սուրբ գրությունների ընթերցանության ժամի և այլ ուսուցողական պահերի միջոցով: Հատուկ շեշտ դրեք միսիոներական ծառայության և տաճարային ամուսնության վրա: Որպես տան հայրապետ, գործադրեք ձեր քահանայությունը համապատասխան արարողությունները ձեր ընտանիքի համար կատարելու միջոցով և օրհնություններ տալով ձեր կնոջն ու երեխաներին: Ձեր փրկությունից հետո եղբայրներ, չկա ոչ մի բան այնքան կարևոր ձեզ համար, որքան ձեր կնոջ և երեխաների փրկությունը: 19
4
Հաջողակ ծնողը նա է, ով սիրել է, զոհաբերել, հոգ տարել, ուսուցանել և սպասավորել երեխայի կարիքները:
Գերագույն Իշխանավորներն ունեն արտոնություն` հանդիպելու և ծանոթանալու Եկեղեցու անդամների հետ ողջ աշխարհում, ովքեր հետևողականորեն ապրել են լավ կյանքով և մեծացրել իրենց ընտանիքները ավետարանի ազդեցությամբ: Այս Սրբերը վայելել են մեծ օրհնություններ և սփոփանք, որը կարող է գալ՝ ետ նայելուց, որպես ծնողներ, տատիկ պապիկներ և մեծ տատիկ ու պապիկ, երկարատև և հաջող ծնողական ջանքերի ընթացքում: Անշուշտ սա մի բան է, որ մեզանից յուրաքանչյուրը կուզենար:
Սակայն Եկեղեցում և աշխարհում կան շատերը, ովքեր ապրում են հանցանքի և անարժանության զգացումներով, որովհետև նրանց որդիներից և դուստրերից մի քանիսը հոտից հեռացել են կամ մոլորվել: …
… Մենք հասկանում ենք, որ պարտաճանաչ ծնողները փորձում են անել ամեն հնարավորը, սակայն գրեթե բոլորն էլ գործում են սխալներ: Մարդը չի նախագծում ծնողդառնալը, բայց շուտով գիտակցում է, որ կլինեն շատ սխալներ ճանապարհին: Անշուշտ մեր Երկնային Հայրը գիտի, երբ Նա վստահում է Իր հոգևոր զավակներին` երիտասարդ և անփորձ ծնողներին, որ կլինեն սխալներ և մոլորություններ դատողության մեջ: …
… Մեզանից յուրաքանչյուրն անզուգական է: Յուրաքանչյուր երեխա անզուգական է: Ինչպես մեզանից յուրաքանչյուրը սկսում է կյանքի մրցավազքըտարբեր կետերից, և ինչպես մեզանից յուրաքանչյուրն ունի տարբեր զորություններ և թուլություններ ու տաղանդներ, այդպես էլ ամեն երեխա օրհնված է իրեն հատուկ մի շարք բնութագրիչ գծերով: Մենք չպիտի կարծենք, որ Տերը կդատի մեկի հաջողությունը ճիշտ նույն կերպ` ինչպես մյուսինը: Որպես ծնողներ, մենք հաճախ ենք այդպես ենթադրում, եթե մեր երեխան չի դառնում հաջողակ այնամենում, ինչում մենք ձախողվել ենք: Մենք պետք է զգույշ լինենք մեր դատողություններում: …
Հաջողված ծնողը նա է, ով սիրել է, նա է, ով զոհաբերել է, նա է, ով հոգ է տարել, ուսուցանել է և բավարարել երեխայի կարիքները: Եթե դուք արել եք այսամենը, և ձեր երեխան միևնույն է, կամակոր է, քմահաճ կամ աշխարհիկ, կարող է այնուամենայնիվ այնպես լինել, որ դուք հաջողակ ծնող լինեք: Հավանաբար կան երեխաներ, ովքեր աշխարհ են եկել, որպեսզի մարտահրավեր լինեն ամեն մի ծնողական զույգի համար ամեն հանգամանքներում : Նմանապես, գուցե կան այնպիսիները, ովքեր կօրհնեին իրանց հոր կամ մոր կյանքերը և կլինեին նրանց ուրախությունը::
Իմ մտահոգությունն է այսօր, որ կան ծնողներ, ովքեր գուցե իրենց հասցեին խիստ դատողություններ են անում և թույլ տալիս, որ այդ զգացումները կործանեն իրենց կյանքը, երբ փաստորեն նրանք արել են ամեն հնարավորը և պետք է շարունակեն հավատքով: 20
Հայրը կամ մայրը, [ում երեխան մոլորվել է] միայնակ չէ: Մեր առաջին ծնողներն իմացել են ցավ ու տառապանք՝ տեսնելով իրենց երեխաներից ոմանց հավերժական կյանքի ուսմունքները մերժելիս: (Տես Մովսես 5.27): Դարեր հետո Հակոբն իմացավ իր ավագ որդիների նախանձի և չար զգացումների մասին` իր սիրելի Հովսեփի հանդեպ: (Տես Ծննդ. ԼԷ.1–8:) Մեծ մարգարե Ալման, ով ուներ որդի Ալմա անունով, ամբողջ ժամանակ աղոթեց Տիրոջը՝ իր որդու ապստամբ վարքի համար և անկասկած ճնշված էր մտահոգությունից և անհանգստությունից, տարաձայնություններից և ամբարշտությունից, որ իր որդին էր առաջացնում նրանց մեջ, ովքեր Եկեղեցում էին: (Sես Մոսիա 27.14:) Մեր Երկնային Հայրն էլ է կորցրել Իր հոգեղեն զավակներից շատերին աշխարհի պատճառով, նա գիտի ձեր սրտի զգացումները: …
Անձնատուր մի եղեք մի տղայի կամ աղջկա համար, ով մոլորվել է: Շատերը, ովքեր թվում է լրիվ կորած էին, վերադարձել են: Մենք պետք է միշտ աղոթենք և եթե հնարավոր է, թող մեր երեխաներն իմանան մեր սիրո և մտահոգության մասին: …
… Իմացեք, որ մեր Երկնային Հայրը կընդունի սերն ու զոհաբերությունը, անհանգստությունն ու մտահոգությունը, եթե նույնիսկ մեր մեծ ջանքերն անհաջող են եղել: Ծնողների սրտերը հաճախ կոտրվում են, սակայն նրանք պետք է հասկանան, որ վերջնական պատասխանատվությունը դրված է երեխայի վրա, քանի որ ծնողներն ուսուցանել էին ճիշտ սկզբունքներ:
…Ինչպիսին էլ լինի վիշտը, ինչպիսին էլ լինի մտահոգությունը, ինչպիսին էլ լինի ցավն ու տանջանքը, ուղի որոնեք` այն շահավետ օգտագործման դարձնելու համար, գուցե օգնելով ուրիշներին խուսափել նույն խնդիրներից, կամ գուցե զարգացնելով ավելի մեծ ըմբռնում ուրիշների զգացումների հանդեպ, ովքեր մաքառում են նույն ձևով: Անշուշտ մենք կունենանք մեր Երկնային Հոր սիրո ավելի խորը ըմբռնումը, երբ աղոթքի միջոցով, մենք ի վերջ սկսենք հասկանալ, որ Նա հասկանում է և կամենում, որ մենք առաջ նայենք: …
Մենք երբեք չպետք է թույլ տանք սատանային, որ նա մեզ հիմարացնի՝ ստիպելով մտածել , որ ամեն ինչ կորած է: Եկեք հպարտանանք բարի և ճիշտ բաներով, որ մենք արել ենք, մերժենք և դուրս գցենք մեր կյանքից այն բաները, որոնք սխալ են, նայենք դեպի Տերը ներման ուժի և սփոփանքի համար և ապա առաջ շարժվենք: 21
5
Մեր տները պետք է լինեն սուրբ վայրեր, որտեղ կարելի է ապրել ավետարանի սկզբունքներով և որտեղ Տիրոջ Հոգին կարող է բնակվել:
Մենք հուսով ենք, որ հուսահատությունը չի հաղթի ձեզ` ձեր ընտանիքներն արդարակեցության մեջ մեծացնելու ձեր փորձերում: Հիշեք, որ Տերն է պատվիրել այս. «Բայց իմ աշակերտները պիտի կանգնեն սուրբ տեղերում և չեն շարժվի»(ՎևՈւ 45.32):
Չնայած ոմանք մեկնաբանում են սա` նկատի ունենալով տաճարը, որն իսկապես այդպես է, այն նաև ներկայացնում է տները, որոնցում մենք ապրում ենք: Եթե դուք ջանասիրաբար աշխատեք՝ ձեր ընտանիքներն արդարակեցությամբ առաջնորդելու, խրախուսելով և մասնակցելով՝ ամենօրյա ընտանեկան աղոթքին, սուրբ գրությունների ընթերցմանը, ընտանեկան երեկոյին, և սեր ու աջակցություն ցույցաբերեք միմյանց հանդեպ ավետարանի ուսմունքներով ապրելիս, դուք կստանաք Տիրոջ խոստացած օրհնությունները՝ արդար ժառանգներ մեծացնելիս:
Աշխարհում, որտեղ անշեղորեն աճում է ամբարշտությունը , որքան կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը «կանգնի սուրբ տեղերում» և պարտավորվի լինել ճշմարիտ և հավատարիմ Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսմունքներին:22
Ընտանիքում հաջողության հասնելու համար ծնողները պետք է սեր և հարգանք ունենան միմյանց հանդեպ: Ամուսինները՝ քահանայություն կրողները, պետք է իրենց կանանց ամենաբարձր ձևով գնահատեն երեխաների մոտ, իսկ կանայք պետք է սիրեն և աջակցեն իրենց ամուսիններին: Ի պատասխան` երեխաները սեր կունենան իրենց ծնողների հանդեպ և միմյանց հանդեպ: Այդ ժամանակ տունը կդառնա սուրբ տեղ, որտեղ ավետարանի սկզբունքները կարող են լավագույն ձևով ապրել և որտեղ Տիրոջ Հոգին կարող է բնակվել: Հաջողակ հայր կամ հաջողակ մայր լինելը շատ ավելի մեծ է, քան ղեկավարությունում կամ բիզնեսում, կառավարությունում կամ աշխարհիկ գործերում բարձր պաշտոններ գրավելը: Տունը կարող է երբեմն սովորական տեղ թվալ` իր առօրյա պարտականություններով, սակայն նրա հաջողությունը պետք է լինի մեր կյանքի բոլոր ձգտումներից մեծագույնը:23
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Երբ վերանայեք Նախագահ Հանթերի ուսմունքները գրքի բաժին 1-ը, մտածեք ընտանիքի կարևորության մասին: Ո՞րն է Եկեղեցու պատասխանատվությունը ընտանիքի համար: Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել և զորացնել մեր ընտանիքները:
-
Խորհեք տան ղեկավարման գործում ծնողների գործընկերներ լինելու մասին Նախագահ Հանթերի ուսմունքների վերաբերյալ (տես բաժին 2): Ինչպե՞ս կարող են այս ուսմուքներն օգնել թե հայրերին, թե մայրերին: Ինչպե՞ս կարող են ծնողները միաբան դառնալ իրենց երեխաներին մեծացնելիս: Մտածեք, թե ինչպես կարող եք բարելավել ձեր տան «հոգևոր մթնոլորտը»:
-
Բաժին 3-ում Նախագահ Հանթերը տալիս է խորհուրդ ուժեղ ընտանիք հիմնելու մասին: Ինչպե՞ս կարող ենք ստեղծել ավելի մեծ «ընտանեկան միասնություն և ամբողջականություն»: Ինչպե՞ս է ընտանեկան երեկոն օրհնել ձեր ընտանիքը: Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունն ու ընտանեկան աղոթքն օրհնել մեր ընտանիքները:
-
Ինչպե՞ս կարող է Նախագահ Հանթերի ուսմունքների բաժին 4-ն օգնել այն երեխայի ծնողներին, ով շեղվել է: Ինչպե՞ս կարող են ծնողները, ովքեր վիշտ և ցավ են տանում, դարձնեն այն օգտակար օգտագործման համար: Ի՞նչ կարող են անել ծնողները, տատիկ պապիկները, երիտասարդության ղեկավարները և մյուսները՝ օգնելու երեխաներին, ովքեր մոլորվում են:
-
Բաժին 5-ը կարդալուց հետո, մտածեք Նախագահ Հանթերի ուսմունքների մասին` տները «սուրբ վայրեր» դարձնելու վերաբերյալ: Որո՞նք են այն մարտահրավերները, որոնց առնչվում ենք մենք՝ այդ անելիս: Ինչպե՞ս կարող ենք ձգտել մեր տները սուրբ վայրեր դարձնել:
Առնչվող սուրբ գրություններ
Ելից Ի.12, Երկրորդ Օրինաց Զ.4–7, Սաղմոս ՃԻԷ.3–5, Եփեսացիս Զ.1–4, Ենովս 1.1–3, Մոսիա 4.14–15, Ալմա 56.45–48, 3 Նեփի 18.21, ՎևՈւ 68.25–28, 93.40, 121.41–46
Օգնություն ուսուցչին
Խնդրեք դասարանի անդամներին զույգերով աշխատել և ծրագրել, թե ինչպես ուսուցանեն գլխի մի բաժին տնային ընտանեկան երեկոյի ժամանակ: Ինչպե՞ս կարող ենք ուսմունքները համապատասխանեցնել երեխաներին և երիտասարդությանը: Հրավիրեք որոշ զույգերի` կիսվել իրենց ծրագրերով դասարանի հետ: