Նախագահների ուսմունքները
Գլուխ 19. Մեր պարտավորությունն Աստծո հանդեպ


Գլուխ 19

Մեր պարտավորությունն Աստծո հանդեպ

«Հաջողված կյանքը … պահանջում է ողջ հոգով, խորապես համակող, հավերժորեն փայփայված նվիրվածություն սկզբունքներին, որոնք գիտենք, որ ճշմարիտ են Աստծո տված պատվիրաններում»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Երբ Հովարդ Վ. Հանթերը կանչվեց Տասներկուսի Քվորումի անդամ, նա հայտարարեց. «Ես առանց վերապահության ընդունում եմ կոչումը … իմ կողմից, և ես կամենում եմ նվիրել իմ կյանքը և այն ամենը ինչ ունեմ այս ծառայությանը»:1

Երեց Հանթերն ապրեց հավատարիմ իր պարտավորությանը: Առաքյալ ձեռնադրվելուց հետո, նա վերադարձավ Կալիֆորնիա՝ ավարտելու Եկեղեցու և բիզնեսի պարտականությունները և սկսեց պատրաստվել տեղափոխվելու Սոլթ Լեյք Սիթի: Երեց և Քույր Հանթերի համար դժվար էր թողնել իրենց ընտանիքը և ընկերներին Կալիֆորնիայում, իսկ Երեց Հանթերի համար իր իրավաբանական գործունեությունը: Երբ նա ավարտեց իր կարիերան որպես իրավաբան, նա գրեց.

«Այսօր ես ավարտեցի իմ աշխատանքի մեծ մասը գրասենյակում: Գրեթե բոլոր չվճռված հարցերն ավարտին են հասցված: Ես այսօր մենակ էի գրասենյակում՝ գիտակցելով, որ իմ իրավաբանական գործունեությունն այժմ ավարտվում է: Ես նշումներ կատարեցի մի քանի թղթապանակների վրա և թողեցի դրանք գրասեղանին: … Հոգնածության զգացում ունեցա, երբ թողնում էի գրասենյակը: Ես բավականություն եմ զգացել իրավաբանական գործունեությունից, և դա է եղել իմ կյանքը վերջին մի քանի տարիների ընթացքում, բայց, չնայած դրան ես գոհ եմ և երջանիկ՝ արձագանքելու այն մեծ կանչին, որը եկել է ինձ Եկեղեցում»:2

Երեց Հանթերը գիտեր անձնական փորձառությունից, որ «Հոր կամքին ենթարկվելը միշտ չէ, որ հեշտ է»:3Այնուամենայնիվ, նա գիտեր Աստծուն լիովին նվիրվելու կարևորությունը: Այդ պարտավորության մասին նա գրել է. «Մարդկանց մեծ մասը չեն հասկանում, թե ինչու են մեր կրոնական հավատքի մարդիկ արձագանքում կանչերին, որոնք արվում են ծառայելու համար կամ պարտավորությունը, որ մենք վերցնում ենք տալու մեր բոլոր ունեցածը: Ես խորապես բավականություն եմ ստացել իրավաբանական գործունեությունից, բայց այս կանչը, որ եկավ ինձ, անհամեմատ կնսեմացնի մասնագիտության կամ փողային շահին հետամուտ լինելը»: 4

նպարեղենով լի պայուսակներով կանայք

Ուղիներից մեկը, որով կարող ենք ցույց տալ մեր «լիարժեք պարտավորվածությունը» և «կատարյալ նվիրվածությունը» նրանց ծառայելն է, ովքեր կարիքի մեջ են:

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Մեր Երկնային Հայրը պահանջում է մեր լիարժեք պարտավորվածությունը, ոչ թե ուղղակի ներդրումը:

Երբ ես մտածում եմ Աստծո օրհնությունների մասին, որ Նա տվել է մեզ և Հիսուս Քրիստոսի ավետարանի շատ գեղեցկությունների մասին, ես տեղյակ եմ, որ ուղու ընթացքում մեզանից խնդրվում է որոշակի նվիրատվություններ կատարել մեր հերթին, նվիրատվոււթյուններ ժամանակի կամ փողի կամ այլ ռեսուրսների: Սրանք բոլորը գնահատվում են և բոլորն անհրաժեշտ են, բայց դրանք չեն կազմում մեր լիակատար զոհաբերությունն Աստծուն: Ի վերջո այն, ինչ մեր Երկնային Հայրը կպահանջի մեզանից, ավելին է, քան նվիրատվությունը. դա լիարժեք նվիրվածությունն է, կատարյալ նվիրումը, որ ամբողջովին մենք կանք և կարող ենք լինել:

Խնդրում եմ հասկացեք, որ ես չեմ խոսում միայն Եկեղեցուն և նրա գործունեությանը նվիրված լինելու մասին, չնայած դա միշտ կարիք ունի զորացման: Ոչ, ես խոսում եմ ավելի որոշակիորեն մի նվիրվածության մասին, որ ցույց է տրվում մեր անհատական վարվելակերպով, մեր անձնական շիտակությամբ, տան և ընտանիքի ու համայնքի, ինչպես նաև Եկեղեցու հանդեպ մեր անձնվիրությամբ: …

Թույլ տվեք համառոտակի վերհիշելսուրբ գրությունների այն փառահեղ օրինակներից մեկը, որտեղ երեք համեմատաբար երիտասարդ մարդիկ պաշտպանեցին իրենց սկզբունքները և պահեցին իրենց շիտակությունը`չնայած ակնհայտ էր, որ այդ վարվելը նրանց կարժենար իրենց կյանքը:

Մոտավորապես 586 տարի մինչև Քրիստոսը, Նաբուգոդոնոսորը, Բաբելոնի թագավորը, արշավեց Երուսաղեմի վրա և նվաճեց այն: Նա այնքան էր տպավորված Իսրայելի երեխաների առանձնահատկություններով և գիտելիքներով, որ նրանցից մի քանիսին բերել տվեց թագավորի արքունիքը Բաբելոնում:

Իսրայելացիները դժբախտության մեջ ընկան այն օրը, երբ Նաբուգոդոնոսորը պատրաստել տվեց մի ոսկյա կուռք և հրամայեց բոլորին Բաբելոնի գավառում երկրպագել նրան, մի հրաման, որը երեք երիտասարդ Իսրայելացիները՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը հանգիստ ձևով մերժեցին: Թագավորը լցված էր «ցասմամբ ու կատաղությամբ» և պահանջեց, որ նրանք բերվեն իր առջև: (Դան. Գ.13:) Նա տեղեկացրեց նրանց, որ եթե նրանք վայր չընկնեն ոսկյա կուռքի առջև նշանակված ժամին, «իսկոյն պիտի գցուին կրակով բորբոքուած հնոցի մեջը»: Այնուհետև որոշ ինքնագոհությամբ նա հարցրեց. «Եվ ո՞ր աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից»: [Դան. Գ.15:]

Երեք երիտասարդ տղաները պատասխանեցին բարեկիթ ձևով, բայց առանց տատանվելու.

« [Եթե այնպես լինի, որ դու սպառնում ես մեզ մահով], - ասացին նրանք,«Ահա մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը, եւ քո ձեռքիցն էլ, ով թագաւոր, նա մեզ կազատէ:

Եւ եթե ոչ,[եթե ինչ որ պատճառով նա ընտրի չփրկել մեզ կրակից] թող քեզ հայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում: [Դան. Գ.17–18:]

Իհարկե Նաբուգոդոնոսորն ավելի կատաղեց, քան երբևէ և հրամայեց, որ հնոցներից մեկը յոթնապատիկ ավելի վառեն, քան թե սովոր էին վառել: Ապա հրամայեց, որ այս երեք քաջարի պատանիները լրիվ հագնված գցվեն կրակի մեջ: Թագավորն իրոք այնքան հաստատակամ էր, և բոցն այնքան ուժեղ, որ զինվորները, որոնք վեր առան Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին մեռած վայր ընկան հնոցի տաքությունից, երբ նրանք առաջ հրեցին իրենց բանտարկյալներին:

Այդ ժամանակ տեղի ունեցավ այն մեծ հրաշքներից մեկը, որին հավատարիմներն են արժանանում` համաձայն Աստծո կամքի: Այդ երեք պատանիները ոտքի կանգնեցին և հանգիստ քայլեցին հնոցի մեջ և չայրվեցին: Իսկապես, երբ նրանք ավելի ուշ դուրս կանչվեցին հնոցից ապշած թագավորի կողմից, նրանց հագուստներն անվնաս էին մնացել, նրանց մաշկը զերծ էր այրվածքներից, նրանց գլխի մազերից ոչ մեկը չէր խանձվել: Նույնիսկ ծխի հոտ չէր դիպել այս քաջարի, նվիրված պատանիներին:

«Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապաւինեցին եւ թագաւորի խոսքը անարգեցին, եւ իրենց մարմինները տուին, որպեսզի չպաշտեն եւ չերկրպագեն ոչ մի աստուծոյ, բացի իրենց Աստուածանից

… Այն ժամանակ թագավորը յաջողութիւն տուաւ Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին Բաբիլոնի գաւառումը: (Դան. Գ.28, 30:)

Անչափ կարևոր է, որ կարողանաք ձեր սկզբունքները պաշտպանել, ապրել ազնիվ և հավատքով՝ ըստ ձեր համոզմունքերի, դա է այն, ինչը նշանակություն ունի, դա է տարբերությունը նվիրաբերման և նվիրվածության միջև: Ճշմարիտ սկզբունքին այդ նվիրվածությունը` մեր անձնական կյանքում, մեր տանը և ընտանիքում և ամենուր, որտեղ հանդիպում և շփվում ենք այլ մարդկանց հետ, Աստված մեզանից ի վերջո պահանջում է այդ նվիրվածությունը: …

Հաջողված կյանքը, լավ կյանքը, արդարակյաց Քրիստոնեական կյանքը պահանջում է ինչ որ բան ավելի, քան նվիրաբերումը, չնայած ամեն մի նվիրաբերում արժեքավոր է: Վերջին հաշվով այն պահանջում է ողջ հոգով, խորապես համակող, հավերժորեն փայփայված նվիրվածություն սկզբունքներին, որոնք գիտենք, որ ճշմարիտ են Աստծո տված պատվիրաններում: …

Եթե մենք ճշմարիտ լինենք և հավատարիմ մեր սկզբունքներին, ազնիվ և շիտակ կյանքին նվիրված, ապա ոչ մի թագավոր կամ մրցույթ կամ կրակով հնոց չի կարող վարկաբեկել մեզ: Երկրի վրա Աստծո թագավորության հաջողության համար, թող որ մենք կանգնենք որպես վկաներ Նրա համար «բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ միչև մահ»: (Մոսիա 18.9:)5

2

Եղեք նվիրված` Տիրոջը հնազանդվելիս, անկախ նրանից, թե ինչ են ուրիշները որոշում անել:

Երբ Յեսուին պատվիրվեց կործանել Երիքով քաղաքը, որը փռված էր [Իսրայելի ցեղերի առջև], քաղաքի հսկայական պատերը կանգնած էին որպես պատկառազդու և ֆիզիկապես անհնարին խոչընդոտ Իսրայելի հաջողության դեմ, կամ համենայն դեպս այդպես էր թվում: Չիմանալով միջոցները, բայց վստահ լինելով ինչ վերաբերում էր վախճանին, Յեսուն կատարեց հրահանգները, որոնք տրվել էին Տիրոջ սուրհանդակի կողմից: Նրա նվիրվածությունն էր կատարյալ հնազանդություն: Նրա մտահոգությունն էր կատարել ճշգրտորեն ինչպես հրահանգվել էր, որպեսզի Տիրոջ խոստումը իրականանար: Հրահանգներն անկասկած տարօրինակ էին թվում, բայց նրա հավատքն արդյունքի հանդեպ ստիպում էր նրան շարունակել: Արդյունքն իհարկե այն հրաշքների երկար շարքում ևս մեկն էր, որոնք Իսրայելացիները տեսել էին, երբ նրանք առաջնորդվել էին շատ տարիներ Մովսեսի, Յեսուի և շատ ուրիշ մարգարեների կողմից, ովքեր նվիրված էին՝ հետևելու Տիրոջ պատվիրաններին և հրահանգներին:

Երբ Յեսուն և նրա մարդիկ մոտեցան Երիքովին, Տիրոջ հրահանգներին հետևում էին ճշգրտորեն և համաձայն սուրբ գրքի պատմության «պարիսպները վայր ընկան եւ ժողովուրդը վեր ելաւ քաղաքը ամեն մեկը ուղիղ իր առաջ եւ քաղաքն առան»: (Յեսու Զ.20:)

Հիշատակարանը նշում է, որ Իսրայելացիները իրենց թշնամիների հետ պատերազմներից հանգստանալուց հետո , Յեսուն, ով այժմ շատ ծեր էր, ողջ Իսրայելին միասին հավաքեց: Իր հրաժեշտի ուղերձում նա հիշեցրեց նրանց, որ նրանք եղել էին հաղթական, որովհետև Աստված էր կռվել նրանց համար, բայց եթե նրանք այժմ դադարեին ծառայելՏիրոջը և պահել Նրա օրենքը, նրանք կկործանվեին: …

Ռազմական և հոգևոր այս մեծ առաջնորդը այդ ժամանակ առաջ քաշեց մի պարտավորություն և պատրաստեց մեկն իր և իր ընտանիքի համար. «Ընտրեցէք այսօր ձեզ համար, թե ո՞րն էք պաշտելու. … բայց ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու»: (Յեսու ԻԴ.15:)

Այստեղ Աստծո հանդեպ մարդու, Տիրոջ հանդեպ մարգարեի ցանկությունների, իր Աստծո հանդեպ Յեսու մարդու լիակատար նվիրվածության մեծ հայտարարություն կար, ով նախկինում շատ անգամներ օրհնվել էր իր հնազանդության շնորհիվ: Նա ասում էր Իսրայելացիներին, որ անկախ նրանից, թե իրենք ինչպես կորոշեին, նա կաներ, ինչ գիտեր, որ ճիշտ էր: Նա ասում էր, որ Տիրոջը ծառայելու իր որոշումն անկախ էր, թե ինչ նրանք կորոշեին, որ նրանց գործողությունները չէին ազդի իր գործողությունների վրա, որ Տիրոջ կամքը կատարելու նրա նվիրվածությունը չէր փոխարինվելու որևէ բանով, որ նրանք կամ որևէ մեկ ուրիշը կաներ: Յեսուն հաստատապես վերահսկելու էր իր գործողությունները և նրա աչքերը սևեռված էին Տիրոջ պատվիրանների վրա: Նա նվիրված էր հնազանդությանը:6

Աբրահամն ու Իսահակը

«Որքան գոհ պետք է որ լիներ Տերը, երբ Աբրահամը… արեց ինչպես նրան հրահանգվել էր, առանց հարցի և առանց կասկածելու»:

3

Այժմ որոշեք ընտրել խիստ հնազանդության ուղին:

Կարդալով և ուսումնասիրելով սուրբ գրքերը և մարգարեների խոսքերը` ավետարանի օրենքը և Տիրոջ կամքը հասկանալուց հետո, այնուհետև գալիս է հետագա ըմբռնում այն պատճառի վերաբերյալ, թե ինչու է հնազանդությունը հաճախ ակնարկվում որպես երկնքի առաջին օրենք և ինչու հնազանդությունն անհրաժեշտ է փրկվելու համար: Սա է բերում մեզ դեպի գերագույն ստուգումըը: Արդյո՞ք մենք ցանկանում ենք դառնալ լիարժեք հնազանդ Աստծո օրենքին: Գալիս է մի ժամանակ մեր կյանքում, երբ որոշակի որոշում պետք է ընդունվի:7

Անշու՛շտ, Տերը սիրում է, ավելի քան որևէ այլ բան, իր խորհրդին հնազանդվելու անսասան վճռականությունը: Անշուշտ Հին Կտակարանի մեծ մարգարեների փորձառությունները գրի են առնվել` օգնելու մեզ` հասկանալ Երկնային Հոր կամքը կատարելու կարևորությունը: Որքան գոհ պիտի լիներ Տերը, երբ Աբրահամը իր միակ որդուն զոհաբերելու հրահանգը ստանալուց հետո, արեց` ինչպես նրան ասվել էր` առանց հարցի և տատանվելու: Հիշատակարանը նշում է, որ Աստված ասաց Աբրահամին.

«Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մօրիայի երկիրը գնա, եւ այն տեղ նորան ողջակէզ արա այն սարերից մէկի վերայ, որ ես քեզ կասեմ»: (Ծննդ. ԻԲ.2:)

Հաջորդ հատվածն ասում է հետևյալը.

«Եւ Աբրահամն առաւոտանց կանուխ վեր կացաւ… եւ վեր առաւ…իր որդի Իսահակին…եւ գնաց այն տեղը, որ Աստուած իրան ասել էր»: (Ծննդ. ԻԲ.3:)

Տարիներ հետո, երբ Ռեբեկային հարցրեցին, թե արդյոք նա կկամենար գնալ Աբրահամի ծառայի հետ՝ դառնալու Իսահակի կինը, և անկասկած իմանալով, որ ծառայի առաքելությունն ուներ Տիրոջ օրհնությունը, նա պարզապես ասաց. «Ես կգնամ»: (Ծննդ. ԻԴ.58:)

Մի սերունդ դրանից հետո, երբ Հակոբը հրահանգվեց վերադառնալ Քանանի երկիրը, որը նշանակում էր թողնել այն ամենը, ինչի համար նա աշխատել էր շատ տարիներ, նա կանչեց Ռաքելին և Լիային դաշտը, որտեղ նրա հոտն էր և բացատրեց, թե ինչ էր Տերն ասել: Ռաքելի և [Լիայի] պատասխանը պարզ էր և ուղղակի ու հատկանշական [իրենց] նվիրվածությանը. «Ինչ որ Աստված քեզ ասել է արա» (Ծննդ. ԼԱ.16):

Հետո մենք ունենք օրինակներ սուրբ գրություններից, թե ինչպես մենք պետք է մտածենք և գնահատենք Տիրոջ պատվիրանները: Եթե մենք ընտրենք արձագանքել Յեսուի և Աբրահամի ու Ռեբեկայի և Ռաքելի [և Լիայի] նման, մեր պատասխանը կլինի, պարզապես գնալ և անել այն , ինչ Տերն է պատվիրել:

Կա լավ պատճառ կայացնելու մեր որոշումն այսօր` ծառայելու Տիրոջը: [Գերագույն համաժողովի] այս կիրակի առավոտյան, երբ կյանքի բարդություններն ու գայթակղությունները որոշ չափով հեռացվել են, և երբ մենք ունենք ժամանակ և ավելի շատ հակում ընտրելու հավերժական հեռանկար, մենք կարող ենք ավելի հստակորեն գնահատել, թե ինչը կարող է բերել մեզ մեծագույն երջանկությունը կյանքում: Մենք պետք է այժմ` առավոտվա լույսով որոշենք, թե ինչպես կգործենք, երբ գիշերվա խավարըն ու գայթակղության փոթորիկները վրա հասնեն:

Ես աղոթում եմ, որ մենք ունենանք ուժ՝ որոշելու այժմ անելու, ինչ մենք պարտավոր ենք անել: Ես աղոթում եմ, որ մենք այժմ որոշենք ծառայել Տիրոջը:8

4

Միայն հավատքը բավական չէ, մենք նաև պետք է անենք Երկնային Հոր կամքը:

Խոսելով բազմությունների հետ Վարդապետն ասել է. «Ոչ թէ ամեն ինձ Տէր, Տէր ասողը կմտնէ երկնքի արքայությունը, այլ նա, որ կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքումն է:» (Մատթ. Է.21):

Երբ ես լսում եմ այս խոսքերը, ինձ թվում է, որ Տերն ասում է. «Ուղղակի այն պատճառով, որ մարդն ընդունում է իմ իշխանությունը կամ հավատք ունենում իմ աստվածային էության վերաբերյալ, կամ պարզապես արտահայտում հավատք իմ ուսմունքների հանդեպ կամ քավող զոհաբերության հանդեպ, որ ես արել եմ, չի նշանակում, թե նա կմտնի երկնային արքայություն կամ ձեռք կբերի ավելի բարձր վեհացման աստիճան»: Այդ առնչությամբ նա ասում է. «Միայն հավատքը բավական չէ»: Ապա որոշակիորեն ավելացնում է. «… այլ նա, որ կատարում է իմ Հոր կամքը», այսինքն նա, ով աշխատում է և էտում խաղողի այգին, որպեսզի այն առաջ բերի բարի պտուղ: …

Ողջ բնությունը, որն Աստծո տիրապետությունն է, թվում է` պատկերում է այդ նույն սկզբունքը: Մեղուն, որ չի կամենում «անել» շուտով դուրս կքշվի փեթակից: Երբ նայում եմ զբաղված մրջյուններին արահետի վրա և մրջնակույտի մոտակայքում, ես զարմանում եմ այն փաստից, որ նրանք կատարողներ են և ոչ թե ուղղակի հավատացողներ: Հավի կչկչոցը չի արտադրում սերմեր, նա պետք է ճանկռի գետինը: Լճացած լողավազանը, որը կանաչել է ջրիմուռներից, անգործության փրփուրից, ճահճային հիվանդությունների բազմանալու վայր է, իսկ լեռնային մաքուր վտակը, որը սլանում է ժայռերի վրայով, երբ ոլորում է իր ուղին կիրճով դեպի ներքև՝ հրավերք է խմելու համար:

Վարդապետի խոսքերն առանց հիմքի տան վերաբերյալ ասում են ինձ, որ մարդը չի կարող ունենալ մակերեսային և անխոհեմ տեսակետ, որ ինքը բավական է իր համար և կարող է կառուցել իր սեփական կյանքը որևէ հիմքի վրա, որը հեշտ է և հաճելի [տես Մատթեոս Է.26–27]: Քանի դեռ եղանակը լավ է` նրա հիմարությունը գուցե ակնհայտ չլինի, բայց մի օր կգան ջրհեղեղները, անսպասելի ինչ որ կրքի ցեխոտ ջրերը, անկանխատեսելի գայթակղության սլացող հոսանքը: Եթե նրա բնավորությունը չունի հաստատուն հիմք, ոչ ավելի քան շրթունքների ծառայություն, նրա ողջ բարոյական կառուցվածքը կարող է փլվել:9

Սուրբ և անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ և Հօր առաջին սա է. որբերին և այրիներին այցելել նորանց նեղութեան մէջ, իր անձն աշխարհքից անարատ պահել» (Հակոբոս Ա.27):

Այլ խոսքով, կրոնը ավելին է, քան Աստծո մասին գիտելիքը կամ դավանանքը հավատքի, և դա ավելին է, քան աստվածաբանությունը: Կրոնը Աստծո խոսքը կատարելն է: Դա մեր եղբոր պահապանը լինելն է մյուս բաների շարքում: …

Մենք կարող ենք լինել կրոնասեր Հանգստայան օրը երկրպագության ժամանակ, և մենք կարող ենք լինել կրոնասեր մեր պարտականություններում շաբաթվա մյուս վեց օրերի ընթացքում: … [Որքան] կարևոր պետք է լինի, որ մեր բոլոր մտքերը, մեր խոսքերը, որ մենք խոսում ենք, մեր գործողությունները, վարքը, հարևանների հետ հարաբերությունները, գործարարական գործարքները, և բոլոր մեր ամենօրյա գործերը նեդաշնակության մեջ լինեն մեր կրոնական համոզմունքների հետ: Պողոս Առաքյալի խոսքերով «Ինչ գործ էլ, որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք» (Ա Կորնթ․ Ժ․31)։ Ուրեմն, կարո՞ղ ենք մենք վերացնել կրոնը մեր շաբաթվա օրերի գործերից և արտաքսել այն միայն կիրակի օրվան: Անշուշտ ոչ, եթե մենք հետևենք Պողոսի հորդորին:10

5

«Ապրող անդամները» ձգտում են ունենալ բացարձակ նվիրվածություն:

Տերը բացահայտել է Վարդապետություն և Ուխտերի նախաբանում, որ սա «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսի վրա»: Այնուհետև նա ավելացրել է«որը, ես՝ Տերս ,հավանում եմ, խոսելով Եկեղեցու մասին հավաքապես և ոչ անհատապես»(ՎևՈւ 1.30): Սա պետք է հավերժական նշանակություն ունեցող հարց բարձրացնի մեր մտքերում. Մենք գիտենք, որ սա ճշմարիտ և կենդանի եկեղեցի է որպես հաստատություն, բայց ես արդյո՞ք ճշմարիտ և կենդանի անդամ եմ անհատապես:

… Երբ ես հարցնում եմ.«Արդյո՞ք ես ճշմարիտ և կենդանի անդամ եմ» իմ հարցն է. Արդյո՞ք ես խորապես և լիովին նվիրված եմ իմ ուխտերը պահելուն, որոնք ես կապել եմ Տիրոջ հետ: Արդյո՞ք ես բացարձակապես նվիրված եմ ավետարանով ապրելուն և խոսքը կատարող ե՞մ և ոչ թե միայն լսող: Արդյո՞ք ես ապրում եմ իմ կրոնով: Արդյո՞ք ես կմնամ հավատարիմ: Արդյո՞ք ես ամուր եմ կանգնած սատանայի գայթակղությունների դեմ: …

«Արդյո՞ք ես կենդանի անդամ եմ» հարցին հաստատապես պատասխանելը հաստատում է մեր նվիրվածությունը: . Դա նշանակում է, որ մենք այժմ և ընդմիշտ կսիրենք Աստծուն և մեր մերձավորներին` ինչպես մեզ: Դա նշանակում է` մեր գործողությունները կարտացոլեն, թե ով ենք մենք և ինչին ենք հավատում: Դա նշանակում է, որ մենք ամենօրյա Քրիստոնյաներ ենք, քայլելով ինչպես Քրիստոսն է կամենում, որ մենք քայլենք:

Կենդանի անդամները նրանք են, ովքեր ձգտում են ունենալ բացարձակ նվիրվածություն: …

Կենդանի անդամները ճանաչում են առաջ գնալու իրենց պարտականությունը: Նրանք մկրտվում են որպես իրենց ապրող ճանապարհորդության առաջին քայլ: Դա նշան է Աստծուն, հրեշտակներին և երկնքին, որ նրանք կհետևեն Աստծո կամքին: …

Ապրող անդամները ուշադրություն են դարձնում Հոգուն, որը կենդանացնում է ներքին կյանքը: Նրանք անընդհատ փնտրում են նրա առաջնորդությունը: Նրանք աղոթում են ուժի համար և հաղթահարում են դժվարությունները: Նրանց սրտերը դրված չեն այս աշխարհի բաների վրա, այլ անսահմանի վրա: Հոգևոր նորոգումը չի զոհաբերվում ֆիզիկական գոհացման համար:

Ապրող անդամներն առաջինը Քրիստոսին են դնում իրենց կյանքում, գիտենալով, թե որ աղբյուրից է գալիս իրենց կյանքն ու առաջընթացը: Կա միտում մարդու համար իրեն դնել տիեզերքի կենտրոնում և ակնկալել, որ ուրիշները հարմարվեն իր պահանջներին ու կարիքներին ու ցանկություններին: Սակայն բնությունը չի հարգում այդ սխալ ենթադրությունը: Կյանքի կենտրոնական դերը պատկանում է Աստծուն: Փոխարենը խնդրելու Նրան` կատարել մեր հրամանը, մենք պետք է ձգտենք բերել մեզ ներդաշնակության Նրա կամքի հետ և այդպես շարունակենք մեր առաջընթացը` որպես ապրող անդամ: …

Կենդանի անդամները, երբ նրանք դարձի են գալիս, կատարում են պատվիրանը` զորացնելու իրենց եղբայրներին և քույրերին [տես Ղուկաս ԻԲ.32]: Նրանք մտահոգ են կիսվել իրենց ուրախությամբ ուրիշների հետ, և նրանք երբեք չեն կորցնում այս ցանկությունը: …

Ապրող անդամները ընդունում են իրենց համոզմունքները գործի մեջ դնելու կարիքը: Այս Սրբերը խանդավառությամբ զբաղված են շատ բարի և ազնիվ գործեր իրականացնելով իրենց իսկ ազատ կամքով և համաձայնությամբ [տես ՎևՈւ 58.27]: …

Ապրող անդամները սիրում են միմյանց: Նրանք այցելում են հայրազուրկներին և այրիներին իրենց նեղությունների մեջ: Նրանք իրենց անբիծ են պահում աշխարհից [տես Հակոբոս Ա.27]: …

Մենք ամուր հավատք ունենք այն հայտարարության հանդեպ, որ սա ճշմարիտ և կենդանի Աստծո ճշմարիտ եկեղեցին է: Հարցը, որին մենք դեռ պիտի պատասխանենք, հետևյալն է. Արդյո՞ք ես նվիրված և հավատարիմ, ճշմարիտ ու կենդանի անդամ եմ:

Թող որ մենք ամուր կանգնենք և լինենք Եկեղեցու ճշմարիտ և կենդանի անդամներ և ստանանք խոստացված պարգևը՝ լինելու նրանց շարքում, ում մասին խոսվում է Վարդապետություն և Ուխտերում «ովքեր եկել են Սիոն սարը, և կենդանի Աստծո քաղաքը՝ երկնային վայրը՝ [բոլորից] ամենասրբագույնը» (ՎևՈւ 76.66):11

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Վերանայեք Նախագահ Հանթերի ուսմունքները «նվիրաբերության» և «բացարձակ նվիրվածության» միջև տարբերության մասին: Ի՞նչ տարբերություն է առաջացնում մեր կյանքում, երբ մենք բացարձակապես նվիրված ենք Աստծուն: Ի՞նչ կիրառումներ կարող են ունենալ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի պատմությունը մեզ համար:

  • Վերանայեք Նախագահ Հանթերի պատմությունը Յեսուի մասին բաժին 2-ում: Ի՞նչ կարող եք դուք սովորել Աստծուն լիովին նվիրված լինելու այս պատմությունից: Ինչպե՞ս կարող ենք զարգացնել նվիրվածություն` հնազանդվելու Աստծուն անկախ նրանից, թե ինչ են ուրիշներն անում: Ինչպե՞ս կարող ենք օգնել երեխաներին և երիտասարդներին` զարգացնել այս նվիրվածությունը:

  • Որո՞նք են ձեր տպավորությունները, երբ դուք վերանայում եք սուրբ գրությունների պատմությունները բաժին 3-ում: Սուրբ գրքիուրիշ ինչ հնազանդության օրինակներ են ազդել ձեր վրա: Ինչո՞ւ եք կարծում «Տերը սիրում է … անսասան վճռականություն` հնազանդվելու իր խորհրդին»:

  • Խորհեք բաժին 4-ում գտնվող Նախագահ Հանթերի ուսմունքների մասին: Ինչո՞ւ միայն հավատքը «բավարար չէ»: Ինչպե՞ս է Երկնային Հոր կամքը կատարելն օգնում մեզ` պատրաստվել փորձանքի դեպքում: Ինչպե՞ս կարող ենք կիրառել Նախագահ Հանթերի ուսմուքները մեր կրոնով ապրելու ժամանակ:

  • Վերանայեք Նախագահ Հանթերի նկարագրություններից յուրաքանչյուրը «կենդանի անդամ»-ի վերաբերյալ բաժին 5-ում: Ինչպե՞ս ենք զարգացնում «կենդանի անդամների» այս հատկանիշները: Մտածեք, թե ինչպե՞ս կարող եք լինել Եկեղեցու ավելի լավ «ճշմարիտ և կենդանի անդամ»

Առնչվող սուրբ գրություններ

Ա Սամուել ԺԵ.22–23, Սաղմոս Ա.1–3, Հակոբոս Բ.14–26, 2 Նեփի 32.9, Օմնի 1.26, Մոսիա 2.41, Ալմա 37.35–37, 3 Նեփի 18.15, 18–20, ՎևՈւ 58.26–29, 97.8, Աբրահամ 3.24–26

Օգնություն ուսուցչին

Միասին կարդացեք մի քանի մեջբերումներ գլխից: Յուրաքանչյուր մեջբերում կարդալուց հետո, խնդրեք դասարանի անդամներին` կիսվել սուրբ գրքերի օրինակներով և իրենց սեփական փորձառություններով, որոնք կապված են մեջբերումների ուսմունքների հետ:

Հղումներ

  1. In Conference Report, Oct. 1959, 121.

  2. See Eleanor Knowles, Howard W. Hunter (1994), 153.

  3. “The Opening and Closing of Doors,” Ensign, Nov. 1987, 54.

  4. In Knowles, Howard W. Hunter, 151.

  5. “Standing As Witnesses of God,” Ensign, May 1990, 60–62.

  6. “Commitment to God,” Ensign, Nov. 1982, 57–58.

  7. “Obedience” (address given at the Hawaii Area Conference, June 18, 1978), 5, Church History Library, Salt Lake City.

  8. “Commitment to God,” 58.

  9. In Conference Report, Oct. 1967, 11, 12, -13.

  10. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 111–12.

  11. “Am I a ‘Living’ Member?” Ensign, Apr. 1987, 16-18):