Գլուխ 5
Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգման մարգարե
«Ես բերում եմ հանդիսավոր վկայություն Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին որպես Տիրոջ օծյալ ծառա այս վերջին օրերում»:
Հովարդ Վ. Հանթերի կյանքից
Նենսի Նովելը, ով Հովարդ Վ. Հանթերի հայրական կողմից նախատատերից մեկն էր, տեղափոխվեց Լեպեեր, Միչիգան 1830ականների կեսերին: 1842 թվականին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մի միսիոներ եկավ Լեպեեր Նավուից, Իլլինոյս: Նենսին լսեց նրա ուղերձը, աղոթեց դրա մասին և վկայություն ստացավ, որ նա ուսուցանում էր ճշմարտությունը: Նա գնաց Նավու` ավելի շատ բան իմանալու Եկեղեցու մասին, և իր օրագրում նա այս գրառումը կատարեց իր փորձառության մասին:
«Ես գնացի լսելու Մորմոն քարոզիչին [Ջոզեֆ Սմիթին] մեծ զգուշությամբ, հուսալով, որ չեմ խաբվի: Նրա թեման Քրիստոսի երկրորդ գալուստն էր: Ես վկայություն ունեի, որ նա խոսում էր ճշմարտությունը, և որ Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե էր, կանչված և կարգված Աստծո կողմից՝ կատարելու մեծ աշխատանք, որովհետև նա ստեղծել էր ճշմարտությունը, ինչպես ուսուցանվել էր Հիսուս Քրիստոսի կողմից: Ես խնդրեցի, որ ինձ մկրտեն»:1
Իր նախատատ Նենսի Նովելի նման Հովարդ Վ. Հանթերը հաստատուն վկայություն ուներ Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելության վերաբերյալ: Եկեղեցու Նախագահ կանչվելուց երեք շաբաթ հետո, նա ճանապահորդեց Նավու` նշելու Ջոզեֆի և Հայրում Սմիթի նահատակության 150ամյակը: Մի ժողովում, որը տեղի ունեցավ Նավուի Տաճարային վայրում, Նախագահ Հանթերն ասաց.
«Այն պատասխանատվությունը, որ ես զգում եմ Մարգարե Ջոզեֆի աշխատանքը պաշտոնապես ստանձնելու կապակցությամբ, լցնում է ինձ վճռականությամբ՝ անելու այն ամենը, ինչ կարող եմ, այն ժամանակի և եղանակի ընթացքում, որն ինձ է տրամադրված: Անկասկած Ջոզեֆը հավատարիմ էր և ճշմարիտ իր ժամանակին և եղանակին: … Ես բերում եմ հանդիսավոր վկայություն Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին՝ որպես Տիրոջ օծյալ ծառա` այս վերջին Օրերում: Հիսուս Քրիստոսի աստվածայնության և իրականության վկայությանը ես ավելացնում եմ իմ սեփականը:2
Այդ օրը, ավելի ուշ, մի ժողովում, որը տեղ էր ունեցել Քարթրեջի բանտում, Նախագահ Հանթերը վկայել է. «Ջոզեֆ Սմիթը, ով տվեց իր կյանքը այս տեղում, այն գործիքն էր, որը Տերն օգտագործեց` վերականգնելու Իր ավետարանի լրիվությունը և Իր քահանայության իշխանությունը»:2
Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները
1
Հայր Աստված և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին` սկսելու Վերականգնումը:
Շատ անգամներ է ավետարանը տրվել աշխարհին մարգարեների միջոցով և ամեն անգամ այն կորել [է] անհնազանդության պատճառով: 1820թ. լռությունը խախտվեց, և Տերը նորից հայտնվեց մարգարեին: Մարգարե Ջոզեֆ Սմիթը, կարողացավ վկայել իր սեփական դրական գիտելիքով, որ Աստված ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Որդին` Հարություն առած Էակ` Հորից առանձին և ակնհայտ: Նա չվկայեց այն մասին, ինչին նա հավատում էր, կամ ինչ նա և մյուսները կարծում էին, կամ ենթադրում, այլ այն, ինչ նա գիտեր: Այս գիտելիքը տրվեց նրան, որովհետև Հայր Աստված և Որդին հայտնվեցին նրան անձնապես և խոսեցին նրա հետ:4
Աստված … հայտնվեց նրան [Ջոզեֆ Սմիթին]` որպես անհատական էակ: Հետագայում Հայրը և Որդին ցույց տվեցին անհերքելի ճշմարտությունը, որ նրանք առանձին և որոշակի անձնավորություններ են: Իսկապես, Հոր և Որդու փոխհարաբերությունը վերահաստատվեց մարգարե տղայի հետ` աստվածային ծանոթացմամբ. «Սա Իմ սիրելի Որդին է: Լսի՛ր Նրան»: [Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17].5
Երբ տղամարդիկ լսեցին, որ երիտասարդ Ջոզեֆ Սմիթը պնդում էր, որ Ինքը Աստվածն էր հայտնվել տղային, նրանք ծաղրեցին նրան և հեռու շրջվեցին նրանից, ճիշտ, ինչպես Քրիստոնեական ժամանակաշրջանում իմաստուն և կարողունակ մարդիկ Աթենքում հեռու շրջվեցին մի եզակի մարդուց, որը ծառայում էր նրանց մեջ: Սակայն փաստը մնում է, որ Պողոսը այն վաղ փորձառությունից, միակ մարդն էր գիտության այդ մեծ քաղաքում, ով գիտեր, որ մարդը կարող է անցնել մահվան դարպասների միջով և ապրել: Նա միակ մարդն էր Աթենքում, ով կարող էր հստակորեն զանազանել տարբերությունը կռապաշտության ձևականության և միակ ճշմարիտ և կենդանի Աստծո սրտառուչ երկրպագության միջև: [Տես Գործք ԺԷ.19–20, 22–23:]6
Նրանք, ովքեր հերքեցին Փրկչին, երբ Նա երկիր եկավ հայտարարությամբ, որ Նա Աստծո Որդին էր, ասացին Նրա մասին. «Չէ՞ որ սա հիւսան որդին է»: (Մատթեոս ԺԳ.55:) Երբ Ջոզեֆը հայտարարեց, որ նա տեսիլք էր տեսել և տեսել էր Հորը և Որդուն, հարց առաջացավ հարևանների, քահանաների և քաղաքացիների մտքերում և շուրթերին. «Չէ որ սա ագարակատիրոջ որդին է»: Քրիստոսը հալածվեց և մահվան մատնվեց, բայց ժամանակն էր նրա պաշտպանը Այն, ինչ պատահեց հյուսնի որդու հետ, նույնը պատահեց ագարակատիրոջ որդու հետ:7
Ջոզեֆ Սմիթը ոչ միայն մեծ մարդ էր, այլ նա Տիրոջ ոգեշնչված ծառան էր` Աստծո մարգարեն: Նրա մեծությունը կայանում էր մեկ բանում՝ իր հայտարարության ճշմարտացիության մեջ. որ նա տեսել էր Հորը և Որդուն և, որ նա արձագանքեց այդ աստվածային հայտնության իրականությանը: …
Ես վկայում եմ … որ Հայրը և Որդին իսկապես հայտնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին` սկսելու վերջին օրերի այս մեծ աշխատանքի առաջընթացը մեր օրերում:
Ես վկայում եմ, որ մարգարե պատանին, ով այնքան շատ ուղիներով մնում է գլխավոր հրաշքն … այս Եկեղեցու փորձառության, կենդանի ապացույց է այն բանի, որ Աստծո ձեռքերով և աշխարհի Փրկչի առաջնորդության ներքո, թույլ և պարզ բաներն առաջ կգան և կջախջախեն հզորներին և ուժեղներին:8
2
Հիսուս Քրիստոսը վերահաստատել է Իր Եկեղեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:
1830 թվականի ապրիլին, … տղամարդկանց և կանանց մի խումբ, գործելով հնազանդությամբ Աստծո պատվիրաններին, հավաքվեցին Պր. Պիտեր Ուիթմեր [Ավ.]ի տանը՝ կազմավորելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: … Նրանցից ոչ մեկին հատուկ կրթության կամ նշանակալի ղեկավարության հետ կապված որևէ հատուկ պահանջ չներկայացվեց : Նրանք պատվավոր մարդիկ էին և հարգված քաղաքացիներ, բայց փաստորեն ճանաչված չէին իրենց իսկ անմիջական հարևանությունից դուրս: …
Այդ խոնարհ, սովորական մարդիկ հավաքվեցին, որովհետև նրանցից մեկը`Ջոզեֆ Սմիթ Կրտ.ը` մի շատ երիտասարդ տղա, ներկայացրել էր մի շատ ուշագրավ պնդում: Նա հայտարարել էր նրանց և բոլոր մյուսներին, ովքեր կամեցել էին լսել, որ նա խորը և կրկնվող երկնային հաղորդակցություններ էր ստացել` ներառյալ Հայր Աստծո և նրա Սիրելի Որդու, Հիսուս Քրիստոսի վերաբերյալ մի բաց տեսիլք: Որպես այդ հայտնության փորձառությունների արդյունք` Ջոզեֆ Սմիթն արդեն հրատարակել էր Մորմոնի Գիրքը՝ մի հիշատակարան Ամերիկայի հնադարյան բնակիչների հետ Քրիստոսի գործերի մասին: Այնուհետև Տերը պատվիրեց այս երիտասարդին` այդ ժամանակ ընդամենը քսանչորս տարեկան, վերահաստատել Եկեղեցին, որը գոյություն էր ունեցել Նոր Կտակարանի ժամանակներում, և որը իր վերականգված մաքրությամբ պետք է կրկին անվանվեր իր գլխավոր անկյունաքարի և հավերժական գլխավորի՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով :
Այսպիսով, խոնարհաբար, բայց նշանակալիորեն բացվեց առաջին տեսարանը Եկեղեցու մեծ դրամայում, որն ի վերջո կազդեր ոչ միայն այդ մարդկանց սերնդի վրա, այլ ողջ մարդկային ընտանիքի վրա: … Համեստ սկիզբ, այո, բայց պնդումը, որ Աստված խոսել էր, թե Քրիստոսի Եկեղեցին կրկին կազմավորվել էր, և նրա վարդապետությունները վերահաստատված էին աստվածային հայտնությամբ, ամենանշանավոր հայտարարությունն էր, որ արվել էր աշխարհին, անձնապես Փրկչի օրերից սկսած, երբ Նա քայլեց Հուդայի արահետներով և Գալիլեայի բլուրներով:9
[Ջոզեֆ Սմիթի ստացած] հայտնության մասը հրահանգն էր` վերահաստատելու ճշմարիտ և կենդանի Եկեղեցին, որը վերականգվեց այս ներկա ժամանակներում, ինչպես այն գոյություն էր ունեցել Փրկչի սեփական մահկանացու ծառայության օրերում: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին «կազմավորվել է համաձայն պատվիրանների և հայտնությունների, որոնք մեզ են տրվել Նրա կողմից այս վերջին օրերում, ինչպես նաև համաձայն Եկեղեցու կարգի, ինչպես արձանագրված է Նոր Կտակարանում»(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 138): …
… Նրանք, ովքեր մկրտվեցին Եկեղեցում 1830 թվականի ապրիլի վեցին, հավատում էին անհատական Աստծո գոյությանը, նրանք հավատում էին, որ Նրա իրականությունը, Նրա Որդի Հիսուս Քրիստոսի իրականությունը, կազմում են այն հավերժական հիմքը, որի վրա կառուցված է այս եկեղեցին:10
[Ջոզեֆ Սմիթի] և հետագա իրադարձությունների միջոցով քահանայությունը և ավետարանը իր լրիվությամբ մեկ անգամ ևս վերականգվեցին երկրի վրա, այլևս երբեք կրկին չվերցվելու: [տես ՎևՈւ 65.2]: Քրիստոսի Եկեղեցին, Աստծո արքայությունը վերահաստատված էր երկրի վրա և կանխորոշված` համաձայն սուրբ գրքերի, առաջ գնալու՝ մինչև որ լցնի ողջ երկիրը [տես Դանիել Բ.35]:11
3
Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, տեսանող և հայտնող:
Մարգարե Ջոզեֆ Սմիթի աշխարհ գալը մարգարեության իրականացումն էր, որն ասվել էր շատ դարեր առաջ Հովսեփի կողմից, ում վաճառել էին Եգիպտոս:
Քանզի Հովսեփն իսկապես վկայեց՝ ասելով. Տերը՝ իմ Աստվածը, մի տեսանող կբարձրացնի, որը կլինի մի ընտրյալ տեսանող՝ իմ երանքի պտղի համար: … Եվ նա կկոչվի իմ անվամբ. և դա կլինի իր հոր անվամբ»:(2 Նեփի 3.6, 15):
Ջոզեֆ Սմիթ Կրտ.ը անվանվեց հնադարյան Հովսեփի անունով, ով գերի տարվեց Եգիպտոս և նաև իր հոր անունով՝ Ջոզեֆ Սմիթ Ավ.ի, այսպիսով իրականացնելով այս մարգարեությունը: Նա հայտնի է որպես Մարգարե Ջոզեֆ Սմիթ և կոչվում է «Տեսանող Ջոզեֆ»: Նա հաճախ նշվում է որպես «մարգարե, տեսանող և հայտնող»:
«Մարգարե» և «Տեսանող» և «Հայտնող» բառերը հաճախ օգտագործվում են միմյանց փոխարինելով և համարվում են շատերի կողմից միևնույն բանը: Այնուամենայնիվ դրանք նույնը չեն և այդ երեք բառերն ունեն առանձին և հստակ իմաստներ:
[Երեց] Ջոն Ա. Վիդսոուն սահմանում է մարգարե բառը որպես ուսուցիչ, մեկը, ով տարածում է ճշմարտություն: Նա ուսուցանում է ճշմարտությունը` ինչպես այն հայտնի է դարձվել Տիրոջ կողմից մարդուն և ոգեշնչմամբ է բացատրում այն մարդկանց հասկացողության համար: «Մարգարե» բառը հաճախ օգտագործվում է բնութագրելու մեկին, ով հայտնություն և ուղղություն է ստանում Տիրոջից: Շատերը կարծում են, որ մարգարեն հիմնականում ապագա իրադարձությունները և պատահարները կանխագուշակող է, բայց սա միայն մարգարեի բազմաթիվ գործառույթներից մեկն է: Նա Տիրոջ խոսնակն է:
Տեսանողը նա է, ով տեսնում է: Սա չի նշանակում, որ նա տեսնում է իր բնական աչքերով, այլ ավելի շուտ իր հոգևոր աչքերով: Տեսանելու պարգևը գերբնական օժտում է: Ջոզեֆը նման էր Մովսեսին` հնադարյան տեսանողին, և Մովսեսը տեսավ Աստծուն դեմ առ դեմ, բայց նա բացատրում է, թե ինչպես նա տեսավ Նրան հետևյալ բառերով .
Բայց այժմ իմ սեփական աչքերը տեսան Աստծուն. բայց ոչ իմ բնական, այլ իմ հոգևոր աչքերը, քանզի իմ բնական աչքերը չէին կարող տեսնել. քանզի ես կչորանայի և կմահանայի նրա ներկայության մեջ. բայց նրա փառքն ինձ վրա էր. և ես տեսա նրա երեսը, քանզի ես կերպարանափոխվեցի նրա առաջ:(Մովսես 1.11):
Մենք չպետք է ենթադրենք, որ հոգևոր առումով տեսնելը տառացիորեն տեսնել չէ: Այդպիսի տեսողությունը պատկերացում չէ կամ երևակայություն: Առարկան փաստորեն տեսնում են, բայց ոչ բնական աչքերով: Մեզանից յուրաքանչյուրն ունի հոգևոր աչքեր, որոնք մեր բնական աչքերի մասն են կազմում: Սկզբում մենք ստեղծվել ենք ոգեղեն և ապա մեր մարմիններն են ստեղծվել` որպես ծածկույթ մեր ոգիների համար: Մեզ ասվել է, որ մենք մեր առաջին վիճակում քայլում էինք տեսողությամբ: Սա հոգևոր աչքերի տեսողության միջոցով էր, որովհետև մեզ դեռ տրված չէին մարմիններ բնական աչքերով: Բոլոր մարդիկ ունեն հոգևոր աչքեր, բայց միշտ չէ, որ արտոնություն ունեն օգտագործելու այդպիսի տեսողությունը, մինչև չկենդանացվեն Տիրոջ Հոգով: …
Սուրբ Հոգու զորությամբ որոշ մարդիկ , ովքեր ուղարկվում են երկիր այդ նպատակով, կարողանում են տեսնել և նկատել բաները, որոնք վերաբերում են Աստծուն: Տեսանողը մեկն է, ով տեսնում է և գիտի այն բաները, որոնք անցյալում են, և նաև այն բաները, որոնք պիտի գան, և նրանց միջոցով պիտի բոլոր բաները հայտնի դառնան (տես Մոսիա 8.15–17): Կարճ ասած, նա է այն մեկը, ով տեսնում է, ով քայլում է Տիրոջ լույսով` հոգևոր աչքերը բաց և կենդանացված Սուրբ Հոգու զորությամբ: Մովսեսը, Սամուելը, Եզեկիան և շատ ուրիշներ տեսանողներ էին, որովհետև նրանք արտոնված էին ունենալ ավելի մոտիկից տեսողություն աստվածային փառքի և զորության, քան մյուս մահկանացուներն ունեն:
Հայտնությունը հայտնի է դարձնում ինչ որ բան, որը հայտնի չէ, կամ որը նախկինում հայտնի է եղել մարդկանց, բայց վերցվել է նրանց հիշողությունից: Հայտնությունը միշտ կապ ունի ճշմարտության հետ և այն միշտ գալիս է հավանության աստվածային կնիքով: Հայտնությունը ստանում են տարբեր ձևերով, բայց այն միշտ ենթադրում է, որ հայտնողն այնպես է ապրել և իրեն պահել, որ համահունչ լինի կամ ներդաշնակության մեջ լինի հայտնության աստվածային ոգու հետ՝ ճշմարտության ոգու հետ և հետևաբար կարողանա ստանալ աստվածային ուղերձներ:
Ամփոփելով, մենք կարող ենք ասել, որ մարգարեն աստվածային ճշմարտության ուսուցիչ է, տեսանող բառի ողջ իմաստով: [Ջոզեֆ Սմիթի] հոգևոր տեսողության զգացումը կենդանացվել էր նշանակալի չափով և հոգևոր շունչ տրվել Սուրբ Հոգու կողմից: Այդ պարգևի շնորհիվ էր, որ նա տեսավ Հորը և Որդուն, երբ գնաց անտառ աղոթելու: Երբ մենք հետևում ենք նրա կյանքին և գործերին այդ տեսակետից ելնելով, մենք գտնում ենք, որ նա չէր փորձում առաջանալ իր սեփական ուժերով: Նա կախված էր Տիրոջից և այնտեղից էր ստանում իր օգնությունն ու հրահանգավորումը: Նրա կյանքն առաջնորդվում էր հայտնության միջոցով:12
4
Փառք տանք մարդուն, ով տեսավ Եհովային:
Երբ մենք երգում ենք Ջոզեֆ Սմիթի մասին «Փառք տանք մարդուն» (Հիմներ, 1999, էջ 50), մենք այնքան շատ գովելի բաներ ենք հիշում նրա մասին:
Մենք գովաբանում ենք նրան ոչ միայն Եհովայի, այլ նաև երկնային այլ անձնավորությունների հետ իր հաղորդակցվելու ունակության համար: Այնքան շատերն այցելեցին, բանալիներ տվեցին և ուսուցանեցին այդ «ընտրյալ տեսանողին», որը բարձրացվել էր վերջին օրերին(2 Նեփի 3.67): Երբ Հայր Սմիթն օրհնեց երիտասարդ Ջոզեֆին 1834 թվականին, նա հայտարարեց, որ հնադարյան Հովսեփը տեսավ Եգիպտոսում այս վերջին օրերի տեսանողին: Հնադարյան Հովսեփը լաց եղավ, երբ նա հասկացավ, թե ինչպես Մարգարե Ջոզեֆի աշխատանքը կօրհներ վաղ օրերի Հովսեփի բազում ժառանգներին:
Մենք ևս գովաբանում ենք Ջոզեֆ Սմիթին նրա ջանասիրության, թարգմանելու և հարյուրավոր սուրբ գրության էջեր հայտնությամբ ստանալու նրա կարողության համար: Նրա միջոցով էր գալիս հայտնությունը: Ըստ հաշվարկների` նրա միջոցով ավելի շատ սուրբ գրության սքանչելի էջեր են հայտնվել, քան որևէ այլ մարդու միջոցով պատմության մեջ:
Մենք գովաբանում ենք Ջոզեֆին ոչ միայն դիմանալու նրա կարողության համար, այլ «լավ դիմանալու համար» (ՎևՈւ 121.8): Վաղ օրերին, երբ նա տղա էր, կատարվեց մի ցավոտ վիրահատություն նրա ոտքի վրա, առանց որի նա չէր կարողանա կատարել Սիոնի Ճամբարի հետագա դժվարին երթը՝ Օհայոյից մինչև Միսսուրի: Այդ երթի ընթացքում Ջոզեֆը «ժամանակի մեծ մասը քայլում էր և ձեռք բերեց բշտիկապատ, արյունոտված և ցավող ոտքերի մի լրիվ բաժին» [Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 287]: Մենք նմանապես գովաբանում ենք նրան և Էմմային իրենց կենսաբանական և որդեգրած վեց երեխաների ցավալի վաղաժամ մահվան կորուստը համբերությամբ տանելու համար: Ծնողները, ովքեր նույնիսկ մեկ երեխա են կորցրել, լցվում են կարեկցանքով:
Մենք գովաբանում ենք Ջոզեֆին հալածանքին դիմանալու կարողության համար` ներառյալ երկար և խիստ զրկանքները Լիբերթիի բանտում: Շատերի համար ամեն ինչ այնքան անհույս էր թվում այն ժամանակ: Սակայն երկնքի Տերը վերահավաստիացրեց բանտարկված Ջոզեֆին, որ «աշխարհի ծայրերը գիտելիք կփնտրեն քո անվան մասին» (ՎևՈւ 122.1): Մենք ապրում ենք այնպիսի օրերում, երբ աճող հետաքրքրություն կա Ջոզեֆ Սմիթի և վերականգված ավետարանի մասին:
Ջոզեֆը վաղուց է կատարել իր ցանկությունը, որ կարողանար քաշով հավասարվել՝ հավասարակշռելով» հների հետ:[Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 230]: Մենք կարող ենք այժմ երգել, թե ինչպես Ջոզեֆը «թագադրվեց հին մարգարեների շարքում» (Hymns, 1985, no. 27):
Մենք գովաբանում ենք Ջոզեֆին շարունակական և կրկնվող դավաճանություններին և հիասթափություններին դիմանալու համար: Այսպիսով նա Քարթեջ գնաց «ինչպես գառը մորթվելու», «հանգիստ ինչպես ամառային առավոտը», և «խիղճը մաքուր … բոլոր մարդկանց առաջ» (ՎևՈւ 135.4): Նա չգնաց Քարթեջ դառնացած: Նա չգնաց Քարթեջ բողոքելով: Տոկալու ինչպիսի~ սքանչելի կարողություն:
Ջոզեֆը գիտեր, թե որ ուղղությամբ էր նայում: Այդ ուղին դեպի Փրկիչ Հիսուս Քրիստոսն էր, ում նա լսում էր այն ժամանակից ի վեր, ինչ Երկնային Հայրն առաջին անգամ հրահանգեց երիտասարդ Ջոզեֆին` ասելով. «Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»: [Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17].13
5
Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքն ու առաքելությունն օգնում է մեզ շրջվել դեպի այն ուղիները, որոնք տանում են դեպի հավերժական կյանք:
Ես երախտապարտ եմ այս մարդու համար, նրա ուսմունքների համար, նրա հայտնությունների համար, նրա համար, ինչ թողել է մեզ , քանզի նրա միջոցով էր, որ ավետարանը վերականգվեց երկրի վրա: Կարծում եմ ողջ պատմության մեջ չկա ավելի գեղեցիկ պատմություն, քան պարզ, գրավիչ պատմությունը մի պատանու մասին, ով գնաց իր տան մտակայքում գտնվող անտառը` ծնկի գալով աղոթքով և ընդունելով երկնային այցելուների:
Այժմ մենք նայում ենք նրա կյանքին և նրա աշխատանքներին: Շատերն էին հետաքրքրվում դրանցով` այդ բոլորի ետևում գտնելու գրված խոսքի առեղծվածը, բայց չկա առեղծված: … Կար պարզ հավատք` երիտասարդ տղայի հավատքը, ով պետք է ուսուցանվեր Աստծո հետ կապված բաներում: Եվ երբ ժամանակն անցնում էր, այս երիտասարդ տղան` առանց կրթական նվաճումների և առանց կրթության, կրթվեց Տիրոջ կողմից այն բաների համար, որոնք պետք է գային:
Այսպիսով, մեզ տրված է բանականություն և խելք: Մենք ընդամենը պետք է կրթենք և զարգացնենք այն` ինչպես Տերն է հրահանգել Ջոզեֆին և ունենանք պարզ հավատք` ինչպես նա ուներ և հոժարակամ լինենք` հետևելու հասարակ հրահանգներին: Երբ մենք այդպես ենք անում և հետևում այն ուղուն, որ Տերն է կամենում, որ մենք հետևենք և սովորենք դասերը, որ Նա է կամենում, որ մենք սովորենք, մենք հայտնաբերում ենք, որ մեր կյանքերը մաքրվում են այն ամենից, ինչը հակառակ է Աստծո նպատակներին, և դա այդպես էր Ջոզեֆի հետ: Նա դարձավ կատարյալին ավելի մոտ մի մարդ, քանի որ նա մաքրել էր իր հոգին և իր միտքը, Տիրոջը մոտիկ էր ապրում և կարող էր խոսել Նրա հետ, լսել Նրա խոսելը այն բաների մասին, որը նա թողել է մեզ համար իր հայտնությունների միջոցով: Իր հոգևոր աչքերի միջոցով նա կարողացել է տեսնել այն, ինչն անցել է, և այն` ինչ առջևում է, և մենք ունենք ապացույց այն բաների ճշմարտացիության մասին, որոնք նա տեսել է: …
Ես երախտապարտ եմ Եկեղեցու իմ անդամակցության համար, և իմ վկայությունը դրա աստվածայնության մասին կախված է այն պատանու պարզ պատմությունից, ով ծնկի իջավ ծառերի ներքո և ընդունեց երկնային այցելուների՝ ոչ թե մեկ Աստծո, այլ երկու առանձին անհատական անձնավորությունների` Հորը և Որդուն, կրկին հայտնելով աշխարհին Աստվածագլխի անձնավորությունների մասին: Իմ հավատքն ու վկայությունը կախված է այս պարզ պատմությունից, քանի որ, եթե դա ճշմարիտ չէ, մորմոնականությունը փլուզվում է: Եթե դա ճշմարիտ է, իսկ ես վկայություն եմ բերում, որ ճշմարիտ է, դա միակ մեծագույն իրադարձությունն է ողջ պատմության մեջ:
Իմ աղոթքն է, [որ] երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում այս մեծ մարգարեին և մտածում նրա կյանքի մասին, որ մենք երախտագիտություն ունենանք մեր սրտերում այն բաների համար, որոնք եկել են մեր կյանք նրա տեսանող լինելու և մեզ տրված նրա հայտնությունների շնորհիվ՝ ընտիր տեսանող, բարձրացված Տիրոջ կողմից` առաջնորդելու մեզ այս վերջին օրերում, որ մենք կարողանանք շրջել մեր ոտնահետքերը՝ ետ դեպի այդ ուղիները, որոնք կառաջնորդեն մեզ դեպի վեհացում և հավերժական կյանք:14
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Խորհեք Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքի վերաբերյալ Նախագահ Հանթերի ուսմունքների մասին(տես բաժին 1): Ինչպե՞ս է Առաջին Տեսիլքի ձեր վկայությունն ազդել ձեզ վրա: Ինչո՞ւ է կարևոր Վերջին Օրերի Սրբերի համար ունենալ վկայություն, որ Ջոզեֆ Սմիթը եղել է Աստծո մարգարեն։
-
Որո՞նք են ձեր տպավորությունները, երբ վերանայում եք Նախագահ Հանթերի ուսմունքները Եկեղեցու կազմավորման վերաբերյալ: (Sես բաժին 2): Ի՞նչ օրհնություններ են եկել ձեզ և ձեր ընտանիքին Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցու միջոցով:
-
Ինչո՞ւ է օգտակար մարգարե, տեսանող, և հայտնողտիտղոսների իմաստները հասկանալը: (Sես բաժին 3): Ինչպե՞ս եք օրհնվել մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից:
-
Բաժին 4ում Նախագահ Հանթերը ընդգծում է Ջոզեֆ Սմիթին գովաբանելու որոշ պատճառներ: Ինչպե՞ս են այս ուսմունքները մեծացնում մեր երախտագիտությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ: Ի՞նչ կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի օրինակից:
-
Վերանայեք Նախագահ Հանթերի ուսմունքները Ջոզեֆ Սմիթի հավատքի, հոգևոր կրթության և հնազանդության վերաբերյալ (տես բաժին 5): Ինչքանո՞վեն այս ուսմունքները կիրառելի մեզ համար: Ինչպե՞ս կարող ենք մենք երախտագիտություն ցույց տալ այն օրհնությունների համար, որոնք եկել են մեզ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:
Առնչվող սուրբ գրություններ
Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց Ծ.25–33,Դանիել Բ.44,Եփեսացիս Բ.19–22, Դ.11–14, ՎևՈւ 1.17–32, 5:9–10, 122.1–2, 135,Ջոզեֆ Սմիթ—Պատմություն
Օգնություն ուսումնասիրողին
«Երբ զգաք ուրախությունը, որը գալիս է ավետարանը հասկանալուց, դուք կկամենաք կիրառել, ինչ սովորում եք: Ձգտեք ապրել ներդաշնակության մեջ ձեր հասկացողության հետ: Այդպես անելը կզորացնի ձեր հավատքը, գիտելիքը և վկայությունը» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 19):