Գլուխ 10
Սուրբ գրությունները՝ բոլոր ուսումնասիրություններից ամենաշահավետը
«Թող մեզանից յուրաքանչյուրը… ավելի մոտենա մեր Հորը, որ Երկնքում է և Նրա սիրելի Որդուն՝ սուրբ գրությունների հետևողական ուսումնասիրությամբ»:
Հովարդ Վ. Հանթերի կյանքից
Նախագահ Հովարդ Վ. Հանթերը մեծ սեր ուներ սուրբ գրությունների հանդեպ և դրանց նվիրված ուսանող էր: Այս սերն ու ուսումնասիրությունը արտացոլվել են նրա ուսմունքներում, որոնք լցված էին կանոնիկ գրքերից պատմություններով և այլ հատվածներով: Հաճախ, երբ ուսուցանում էր որևէ ավետարանական սկզբունք` հատկապես գերագույն համաժողովում, նա ընտրում էր առնվազն մեկ պատմություն սուրբ գրություններից, պատմում էր մանրամասնորեն և դրանից կիրառումներ էր քաղում:
Օրինակ, երբ ուսուցանում էր Աստծուն նվիրված լինելու մասին, նա հիշում էր Յեսուին, Միսաքին և Աբեդնոգովին և մյուսներին Հին Կտակարանից, ովքեր ցույց տվեցին այդպիսի նվիրվածություն (տես գլուխ 19): Երբ ուսուցանում էր ծառայության մասին, նա օգտագործում էր օրինակներ Մորմոնի Գրքից` ցույց տալու, թե ինչպես են որոշ մարդիկ, ովքեր ստացել էին փոքր կոչում «ոչ քիչ ծառայողունակ» քան մյուսները, ում ծառայությունն ավելի տեսանելի էր: (տես գլուխ 23). Երբ ուսուցանում էր այն մասին, թե ինչպես ունենալ ներքին խաղաղություն խառնաշփոթժամանակներում, նա կրկին օգտագործում էր տարածված հատվածներ սուրբ գրություններից` ներառյալ ջրի վրա քայլելու Պետրոսի պատմությունը (տես գլուխ 2): Երբ ուսուցանում էր հաղորդության մասին, նա տալիս էր ենթատեքստ` վերանայելով Իսրայելի որդիների պատմությունը և Զատիկը (տես գլուխ 15):
Նախագահ Հանթերը գիտեր սուրբ գրությունների կարևորությունը՝ մարդուն օգնելիս, որպեսզի վկայություն ձեռք բերի Հիսուս Քրիստոսի մասին: Ուստի, նա հաճախ էր ուսուցանում պատմություններ սուրբ գրքից Փրկչի ծառայության, խաչելության և հարության մասին: Նա հայտարարել է.
«Ես երախտապարտ եմ սուրբ գրությունների գրադարանի համար, որի միջոցով Հիսուս Քրիստոսի մասին ավելի մեծ գիտելիք կարելի է սովորել նվիրված ուսումնասիրության միջոցով: Ես երախտապարտ եմ, որ բացի Հին և Նոր Կտակարաններից, Տերը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարգարեների միջոցով ավելացրել է այլ բացահայտված վկայություններ Քրիստոսի համար՝ Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, և Թանկագին Մարգարիտը, և ես գիտեմ, որ այդ բոլորը Աստծո խոսքն են: Սրանք վկայություն են բերում, որ Հիսուսը Քրիստոսն է՝ կենդանի Աստուծոյ Որդին»:1
Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները
1
Սուրբ գրություններն ուսումնասիրելը ամենաշահավետն է բոլոր ուսումնասիրություններից, որում մենք կարող ենք ընդգրկվել:
Ողջ ճշմարտության կենտրոնում է այն վկայությունը, որ Նազարեթցի Հիսուսը Քրիստոսն է՝ Մեծ Եհովան, Աշխարհի Փրկիչը և Կենդանի Աստծո Միածին Որդին: Այս է սուրբ գրությունների ուղերձը: Այս սուրբ գրություններից յուրաքանչյուրում կա աղերսանք` հավատալ և ունենալ հավատք Աստծո՝ Երկնային Հոր և Նրա Որդի` Հիսուս Քրիստոսի հանդեպ և այս սուրբ գրությունների առաջինից մինչև վերջին գիրքը, կոչ է` կատարել Աստծո կամքը և պահել Նրա պատվիրանները: 2
Երբ մենք հետևում ենք սուրբ գրությունները կարդալու և ուսումնասիրելու մեր ղեկավարների խորհրդին, բազմատեսակ բարիքներ և օրհնություններ են գալիս մեզ: Սա ամենաշահավետն է բոլոր ուսումնասիրություններից, որում մենք կարող ենք ընդգրկվել: …
Սուրբ գրությունները պարունակում են արձանագրություն Աստծո ինքնահայտնության մասին, և դրանց միջոցով Աստված խոսում է մարդու հետ: Որտե՞ղ կարող է ժամանակի ավելի շահավետ օգտագործում լինել, քան սուրբ գրությունների գրադարանից գրականության ընթերցումը, որն ուսուցանում է մեզ` ճանաչել Աստծուն և հասկանալ մեր փոխհարաբերությունը Նրա հետ: Ժամանակը միշտ շատ թանկ է մշտազբաղ մարդկանց համար, և մենք կզրկվում ենք այդ արժեքից, երբ ժամեր ենք վատնում մակերեսային և փոքրարժեք բաներ կարդալու և նայելու վրա:3
Մենք հուսով ենք, որ դուք կարդում եք և ուսումնասիրում սուրբ գրություններն ամեն օր, որպես անհատներ և ընտանիքներ: Մենք չպիտի թեթևամտորեն վերաբերվենք Տիրոջ պատվիրանին. «Քննեցէք գրքերը, որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են»(Հովհաննես Ե.39): Հոգին կգա ձեր տները և ձեր կյանքերը, երբ դուք կարդաք հայտնությամբ տրված խոսքը: 4
Մենք պարտավոր ենք ունենալ մի Եկեղեցի, որը լի է կանանցով և տղամարդկանցով, ովքեր խորապես գիտեն սուրբ գրությունները, ովքեր խաչաձև մեջբերումներ են կատարում և նշում են դրանք, ովքեր դասեր են պատրաստում և ելույթներ Թեմատիկ Ուղեցույցից, և ովքեր տիրապետում են քարտեզներին, Աստվածաշնչյան բառարանին և մյուս օժանդակ նյութերին, որոնք պարունակվում են կանոնիկ գրքերի սքանչելի հավաքածուի մեջ: Այնտեղ ակնհայտորեն ավելի շատ բան կա, քան մենք կարող ենք արագ տիրապետել: Իհարկե սուրբ գրքիդաշտը «սպիտակել է՝ արդեն հնձին հասել» [տես ՎևՈւ 4.4]: …
Իհարկե, ոչ այս, ոչ էլ որևէ այլ տնտեսությունում, սուրբ գրությունները` Աստծո հարատև, լուսավորող խոսքն այնպես հեշտ մատչելի չի եղել և այնպես օգտակար ձևով կառուցված՝ յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի համար, ովքեր կհետազոտեն դրանք: Աստծո գրավոր խոսքն ամենաընթեռնելի և մատչելի ձևն է, որ երբևէ տրվել է` ներկայացնելու անդամներին աշխարհի պատմության մեջ: Իհարկե, մենք պատասխանատվության կենթարկվենք, եթե մենք չկարդանք դրանք:5
2
Սուրբ գրություններն ուսումնասիրելը օգնում է մեզ սովորել և հնազանդվել Աստծո կամքին:
Որպեսզի հնազանդ լինենք ավետարանի օրենքին և Հիսուս Քրիստոսի ուսմունքներին, մենք նախ պետք է հասկանանք օրենքը և պարզենք Աստծո կամքը: Սա լավագույնս իրականացվում է` հետազոտելով և ուսումնասիրելով սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը: Այս ձևով մենք ծանոթանում ենք այն բաների հետ, որոնք Աստված հայտնի է դարձրել մարդուն:
Հավատո հանգանակներում մեկը հայտարարում է. « Մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9):
Աստծո կամքը հայտնի է դարձվել սուրբ գրություններում և այս պատճառով մեզ պատվիրվել է կարդալ դրանք՝ ճշմարտությունը գտնելու համար: Տերը բացատրել է Օլիվեր Քաուդերիին` ինչպես պարզել այս ճշմարտությունները: Նա ասել է. «Ահա, ես պատվիրան եմ տալիս քեզ, որ դու վստահես այն բաներին, որոնք գրված են, քանզի դրանցում բոլոր բաները գրված են՝ իմ եկեղեցու, իմ ավետարանի և իմ վեմի հիմնադրման վերաբերյալ» ՎևՈւ 18.3–4):
Պողոսը գրել է իր լավ ընկեր Տիմոթէոսին` հորդորելով նրան կարդալ սուրբ գրությունները և իր նամակում ասել է. «Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է»: Հետո նա ավելացրել է. «Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար` վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար»: (Բ Տիմոթեոս Գ.15–16): …
Մեր Եկեղեցու առաջնորդներները մեծ շեշտադրում են արել սուրբ գրությունները և հին ու ժամանակակից մարգարեների խոսքերը կարդալու հարցի վրա: Հայրերին ու մայրերին խնդրել են կարդալ սուրբ գրությունները, որպեսզի նրանք պատշաճորեն ուսուցանեն իրենց երեխաներին: Մեր երեխաները կարդում են սուրբ գրությունները, որպես ծնողների կողմից տրված օրինակի արդյունք: Մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները մեր ընտանեկան երեկոների ընթացքում, և որոշ ընտանիքներ վաղ առավոտյան նույն ժամին կարդում են սուրբ գրությունները միասին: … Սա է այն ուղին, որով մենք սովորում ենք իմանալ Տիրոջ կամքը, որպեսզի մենք հնազանդ լինենք:6
Մտածեք սուրբ գրությունների հերթականության մասին, որը սկսվում է ջանասիրություն ցուցաբերելով Աստծո խոսքի հանդեպ, այնուհետև շարունակվում է դեպի խոստում, որ եթե մենք անենք այդ, մենք կարող ենք գնալ հենց Իր ներկայությունը:
Եվ այժմ ես ձեզ պատվիրան եմ տալիս, որ զգուշանաք ձեր համար, որ ջանասիրաբար ուշք դարձնեք հավերժական կյանքի խոսքերին:
Քանզի դուք պետք է ապրեք Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով:
Քանզի Տիրոջ խոսքը ճշմարտություն է, և այն ինչ ճշմարտություն է՝ լույս է, և այն ինչ լույս է՝ Հոգի է, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Հոգին: …
Եվ ամեն ոք, ով ականջ է դնում Հոգու ձայնին, գալիս է Աստծո մոտ, այսինքն՝ Հոր» (ՎևՈւ 84.43–45, 47):
Դա սքանչելի ճանապարհորդություն է, որը սկսվում է Աստծո խոսքով, և որը բարձրակետին է հասնում վեհացմամբ: «Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»(2 Նեփի 32.3):7
Ես ձեզ եմ հղում Աստծո հայտնությունները որպես չափանիշ, որով մենք պետք է ապրենք մեր կյանքը, և որով մենք պետք է գնահատենք ամեն որոշում և ամեն գործ: Այսինքն, երբ անհանգստություններ և դժվարություններ եք ունենում, դիմակայեք դրանց` դառնալով դեպի սուրբ գրքերը և մարգարեները: 8
3
Սուրբ գրությունները հասկանալը պահանջում է կենտրոնացած, հետևողական, աղոթքով լցված ուսումնասիրություն:
Մենք հորդորում ենք ձեզանից յուրաքանչյուրին` ուշադրությամբ մտածել, թե ներկայումս դուք որքան ժամանակ եք հատկացնում սուրբ գրությունների մասին աղոթքով խորհելուն:
Որպես Տիրոջ ծառաներից մեկը, ես կոչ եմ անում ձեզ անել հետևյալը.
1. Կարդացեք, խորհեք և աղոթեք սուրբ գրությունների վերաբերյալ ամեն օր` որպես Եկեղեցու անհատական անդամներ:
2. Կանոնավորապես անցկացրեք սուրբ գրությունների ընտանեկան ընթերցանություն: Մենք գովում ենք նրանց, ովքեր արդեն անում են այդ և հորդորում նրանց, ովքեր դեռ չեն սկսել, անցեք գործի` առանց հապաղելու: …
Թող որ մեզանից յուրաքանչյուրն առաջ գնա անսասան վճռականությամբ՝ լինելու ավելի շատ աղոթքով լցված, ձգտելով ավելի լիարժեք ապրել Հոգով և ավելի մոտենալ մեր Երկնային Հորը ու Նրա Սիրելի Որդուն սուրբ գրությունների հետևողական ուսումնասիրության միջոցով: 9
Կարդալու սովորությունները շատ տարբերեն: Կան արագ ընթերցողներ, դանդաղ ընթերցողներ, ոմանքամեն անգամ կարդում են միայն փոքրիկ հատվածներ, իսկ մյուսները համառորեն կարդում են առանց դադարի` մինչև վերջացնեն գիրքը: Նրանք, ովքեր խորանում են սուրբ գրությունների գրադարանում, այնուամենայնիվ պարզում են, որ հասկանալը պահանջում է ավելին, քան պատահական ընթերցումները կամ ուշադիր ուսումնասիրությունը. անպայման պետք է լինի կենտրոնացված ուսումնասիրություն: Անշուշտ սուրբ գրություններն ամեն օր ուսումնասիրողը ձեռք է բերում ավելի շատ, քան նա, ով զգալի ժամանակ է նվիրում` մեկ օր և ապա թողնում, որ օրերն անցնեն նախքան շարունակելը: Ոչ միայն ամեն օր պետք է ուսումնասիրենք , այլև պետք է սահմանենք մի կանոնավոր ժամ, երբ կկարողանանք կենտրոնանալ` առանց ընդմիջելու:
Չկա ավելի օգտակար բան, քան աղոթքը, որպեսզի բացվի սուրբ գրություններն ընկալելու մեր հասկացողությունը: Աղոթքի միջոցով մենք կարող ենք լարել մեր միտքը, որպեսզի պատասխաններ գտնենք մեր որոնումներին: Տերն ասել է.«Խնդրեք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ».(Ղուկաս ԺԱ.9): Ահա Քրիստոսի վերահավաստաիացումը, որ եթե մենք խնդրենք, որոնենք և թակենք, Սուրբ Հոգին կառաջնորդի մեր հասկացողությունը, եթե մենք պատրաստ լինենք և կամենանք ընդունել:
Շատերը գտնում են, որ ուսումնասիրելու համար լավագույն ժամանակը առավոտն է` գիշերվա հանգստից հետո, երբ մեր ուղեղը մաքրված է բազմաթիվ հոգսերից, որոնք ընդհատում են միտքը: Մյուսները գերադասում են ուսումնասիրել խաղաղ ժամերին, երբ օրվա աշխատանքն ու տագնապները ավարտված են և մի կողմ դրված, այսպիսով վերջացնելով օրը խաղաղությամբ և անդորրով, որը գալիս է սուրբ գրությունների հետ հաղորդակցվելուց:
Հավանաբար ուսումնասիրության համար ավելի կարևոր է կանոնավոր ժամ սահմանելը, քան օրվա ժամանակը: Կատարյալ կլիներ, եթե մեկ ժամ ամեն օր տրամադրեիք, բայց եթե դա հնարավոր չէ` կանոնավոր կես ժամը կհանգեցնի նշանակալի ձեռքբերման: Մեկ քառորդ ժամը քիչ ժամանակ է, բայց զարմանալի է, թե որքան լուսավորում և գիտելիք կարելի է ձեռք բերել այդքան իմաստալի նյութի վերաբերյալ: Կարևոր էթույլ չտալ, որ որևէ այլ բան խանգարի մեր ուսումնասիրությանը:
Ոմանք նախընտրում են միայնակ ուսումնասիրել, բայց ընկերակիցների հետ միասին կարելի է արդյունավետ ուսումնասիրություն կատարել: Ընտանիքները մեծապես օրհնվում են, երբ իմաստուն հայրերը և մայրերը հավաքում են իրենց երեխաներին իրենց շուրջը, միասին կարդում հոգևոր գրադարանի գրքերի էջերից, իսկ հետո ազատ քննարկում գեղեցիկ պատմությունները և մտքերը՝ ըստ բոլորի հասկացողության: Հաճախ երիտասարդներն ու փոքրիկները զարմանալի կռահումներ են ունենում և արժևորում են կրոնի հիմնական գրականությունը :
Մենք չպետք է կարդանք ինչպես պատահի, այլ մշակենք կանոնավոր ծրագիր ուսումնասիրության համար: Կան մարդիկ, ովքեր ամեն օրկամ ամեն շաբաթ կարդում են որոշակի թվով էջեր կամ որոշակի թվով գլուխներ: Սա կարող է լիովին արդարացված և հաճելի լինել, եթե մարդը կարդում է հաճույքի համար, բայց դա չի հանդիսանում իմաստալի ուսումնասիրություն: Ավելի լավ է տրամադրել որոշակի քանակությամբ ժամանակ սուրբ գրքերի ուսումնասիրության համար ամեն օր, քան ունենալ որոշված քանակությամբ գլուխներ կարդալու որոշում: Երբեմն մենք համարում ենք , որ մի հատվածի ուսումնասիրությունը խլում է ողջ ժամանակը:10
4
Յարիոսի սուրբ գրքի համառոտ պատմության մասին խորհելը հանգեցնում է հասկացողության և իմաստի մեծ խորության:
Հիսուսի կյանքը, գործերը և ուսմունքները կարող են արագ ընթերցվել: Պատմություններըը պարզ են շատ դեպքերում և մատչելի են պատմվում: Տերը քիչ բառեր է օգտագործել իր ուսմունքներում, բայց յուրաքանչյուրն այնքան հակիրճ է իմաստով, որ դրանք միասին ստեղծում են մի հստակ պատկեր ընթերցողի համար: Սակայն երբեմն, շատ ժամեր կարող են ծախսվել` խորհելով խորիմաստ մտքերի վրա, որոնք արտահայտվել են մի քանի պարզ բառերով:
Եղել է մի դեպք Փրկչի կյանքում, որը նշվել է Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի կողմից: Պատմվածքի մեծ մասը պատմվում է Մարկոսի կողմից ընդամենը երկու կարճ հատվածներում և հինգ խոսքով` հաջորդ հատվածում: …
«Եւ ահա գալիս է ժողովրդապետերից մեկը՝ անունը Յայրոս. եւ երբոր նորան տեսաւ, ընկաւ նորա ոտները.
Եվ նորան շատ աղաչում էր եւ ասում . Թէ Աղջիկս վախճանելու մոտ է, գաս ձեռքդ նորա վերայ դնես, որպեսզի ազատուի եւ ապրի»:
Եւ Հիսուսը նորա հետ գնաց»(Մարկոս Ե.22-24):
Պատմության այդ մասի ընթերցման ժամանակը մոտ երեսուն վայրկյան է: Այն կարճ է և ոչ բարդ: Տեսողական պատկերը հստակ է և նույնիսկ երեխան կարող է կրկնել այն առանց դժվարության: Բայց, երբ մենք ժամանակ ենք անցկացնում` մտածելով և խորհրդածելով, հասկացողության և իմաստի մեծ խորություն է մեզ բացվում: …
… Հիսուսը և նրանք, ովքեր նրա հետ էին, հենց նոր էին կտրել անցել Գալիլեայի ծովը և մարդկանց բազմությունը, ովքեր սպասում էին նրան, հանդիպեցին նրան Կափառնայումի մոտ` ծովափին: «Եվ ահա գալիս է ժողովրդապետերից մեկը»: Ավելի մեծ ժողովարաններն այդ օրերում նախագահվում էին երեցների խորհրդի կողմից, որը ղեկավարվում էր ղեկավարի կամ կառավարիչի կողմից: Այդ մարդը տիտղոսավոր և հարգված անձնավորություն էր, ում վրա հրեաները նայում էին մեծ ակնածանքով:
Մատթեոսը չի տալիս այդ գլխավոր երեցի անունը, իսկ Մարկոսը ճանաչում է նրան` ավելացնելով նրա տիտղոսին «Յարիոս» անունը: Ոչ մի ուրիշ տեղ սուրբ գրություններում այս մարդու անունը չի հայտնվում, բացի այս դեպքից, սակայն նրա հիշատակն ապրում է պատմության մեջ` Հիսուսի հետ այդ կարճ շփման պատճառով: Շատ շատ կյանքեր դարձել են հիշարժան, որոնք հակառակ դեպքում կկորչեին անհայտության մեջ, եթե չլիներ Տիրոջ ձեռքի հպումը, որը մտքի և գործի, նոր ու ավելի լավ կյանքի նշանակալի փոփոխություն առաջացրեց:
«Եւ երբոր նորան տեսաւ, ընկաւ նորա ոտները»:
Հիսուսի ոտքերի մոտ ծնկի գալը, ով համարվում էր թափառաշրջիկ ուսուցիչ` բժշկելու շնորհքով, անսովոր հանգամանք էր մի մարդու համար, ով ուներ տիտղոս և հարգանք, կառավարիչ էր ժողովարանում: Կրթված և հարգված շատ ուրիշ մարդիկ ևս տեսնում էին Հիսուսին, բայց անտեսում էին Նրան: Նրանց մտքերը փակ էին: Այսօր էլ նույնն էէ, խոչընդոտներ են կանգնած շատերի ճանապարհին՝ Նրան ընդունելու համար:
«Եվ նորան շատ աղաչում էր եւ ասում .թէ Աղջիկս վախճանելու մոտ է»: Սա բնորոշ է այն վիճակին, որը հաճախ լինում, երբ մարդը գալիս է դեպի Քրիստոս, ոչ այնքան իր սեփական անձի կարիքի համար, այլ սիրելի մարդու ծայրահեղ վիճակի պատճառով: Այն սարսուռը, որ մենք լսում ենք Յարիոսի ձայնում, երբ նա ասում է «Աղջիկս», խռովում է մեր հոգիները կարեկցանքով, երբ մենք մտածում ենք ժողովարանում բարձր դիրքի տեր մարդու մասին, ով ծնկի էր իջել Փրկչի առաջ:
Ապա գալիս է հավատքի մեծ դրսևորում . «Աղաչում եմ, գաս ձեռքդ նորա վերայ դնես, որպեսզի ազատուի եւ ապրի»: Սրանք վշտից տանջահար հոր հավատքի խոսքեր չէին, այլ նաև հիշեցում մեզ, որ ինչի վրա Հիսուսը իր ձեռքերն է դնում` ապրում է: Եթե Հիսուսը դնում է Իր ձեռքերը ամուսնության վրա` այն ապրում է: Եթե Նրան թույլատրվում է Իր ձեռքերը դնել ընտանիքի վրա` այն ապրում է:
Հետևում են խոսքերը. «Եւ Հիսուսը նորա հետ գնաց»: Մենք չպիտի ենթադրեինք, որ այս իրադարձությունը օրվա ծրագրերի մեջ էին: Տերը ետ էր եկել ծովի վրայով, որտեղ բազմությունը Նրան էր սպասում, որ իրենց ուսուցաներ: … Նրան ընդհատեց հոր աղաչանքը: Նա կարող էր անտեսել խնդրանքը, որովհետև շատ ուրիշները սպասում էին Նրան: Նա կարող էր ասել Յարիոսին, որ վաղը կգար տեսնելու նրա դստերը , բայց «Հիսուսը գնաց նրա հետ»: Եթե մենք հետևում ենք Տիրոջ ոտնահետքերին, մի՞թե մենք այնքան զբաղված պիտի լինենք, որ անտեսենք մեր ընկերակիցների կարիքները:
Պարտադիր չէ կարդալ պատմության մնացած մասը: Երբ նրանք հասան ժողովարանի կառավարիչի տունը, Հիսուսը բռնեց փոքր աղջկա ձեռքը և բարձրացրեց նրան մահացած տեղից: Նույն ձևով նա կբարձրացնի և հարություն կտա յուրաքանչյուր մարդու դեպի նոր և ավելի լավ կյանք, ով թույլ կտա Փրկչին բռնել իր ձեռքը:
5
Մորմոնի Գիրքն ու Վարդապետություն և Ուխտերը մեզ ավելի կմոտեցնեն Քրիստոսին:
Մորմոնի Գիրքը
Ամենանշանակալի ռեսուրսներից մեկը, որ Տերն ապահովել է մեզ՝ օգնելու այս աստվածային աշխատանքն իրականացնելու համար՝ Մորմոնի Գիրքն է, որը ենթավերնագրվել է. «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»: [Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը] վճռականորեն հորդորել է մեզ` չանտեսել այս սրբազան սուրբ գրության հատորի կարդալն ու նրա պատվիրաններին հետևելը: «Նրա մեծ առաքելությունն է,-նա ուսուցանել է մեզ,- բերել մարդկանց դեպի Քրիստոս [և այսպիսով դեպի Հայրը], իսկ բոլոր մյուս բաները երկրորդական են»: (Ensign, May 1986, p. 105:) Մենք հուսով ենք, որ դուք` եղբայրներ և քույրեր, սնուցում եք ձեր հոգիները` կանոնավորապես կարդալով Մորմոնի Գիրքը և մյուս սուրբ գրությունները և օգտագործում դրանք ձեր ծառայություններում:12
Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է: Մենք հրավիրում ենք ձեզ` կարդալ այս սքանչելի հիշատակարանը: Այն ամենանշանավոր հատորն է, որ գոյություն ունի այսօր: Կարդացեք այն ուշադրությամբ և աղոթքով, և երբ դուք դա անեք, Աստված կտա ձեզ վկայություն դրա ճշմարտացիության մասին` ինչպես խոստացել է Մորոնին (Տես Մորոնի 10.4):13
Մորմոնի Գիրքը կարդալու, ուսումնասիրելու և աղոթքով նրա բովանդակության վերաբերյալ հաստատում որոնելու միջոցով է, որ մենք վկայություն ենք ստանում, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր, և որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել է երկրի վրա: 14
[Մորմոնի Գրքի] ընթերցանությունը խորը ազդեցություն կունենա ձեր կյանքի վրա: Այն կընդարձակի ձեր գիտելիքն այն մասին, թե ինչպես է Աստված վարվում մարդու հետ և կտա ավելի մեծ ցանկություն` ապրելու ներդաշնակության մեջ ավետարանի ուսմունքների հետ: Այն նաև հզոր վկայություն կտա ձեզ Հիսուսի մասին:15
Վարդապետություն և Ուխտեր
Վարդապետություն և Ուխտերը առանձնահատուկ գիրք է: Այն միակ գիրքն է ամբողջ երկրի երեսին մի նախաբանով, որ Արարիչն` Ինքն է կազմել: Բացի այդ, սուրբ գրությունների այս գիրքը պարունակում է ավելի շատ ուղղակի մեջբերումներ Տիրոջից, քան գոյություն ունեցող սուրբ գրությունների որևէ այլ գիրք:
Այն ոչ մի հնադարյան փաստաթղթի թարգմանություն չէ, այլ ժամանակակից ծագում ունի: Դա հայտնության գիրք է մեր օրերի համար: Դա առանձնահատուկ և աստվածայնորեն ոգեշնչված հայտնությունների հավաքածու է, որը եկել է Աստծո մարգարեների միջոցով մեր օրերում` ի պատասխան հարցերի, մտահոգությունների և մարտահրավերների, որոնց իրենք և մյուսներն էին դիմակայում: Այն պարունակում է աստվածային պատասխաններ իրական կյանքի խնդիրներին` ներառյալ իրական մարդկանց: …
Դուք գիտակցո՞ւմ եք, որ կարդալով Վարդապետություն և Ուխտերը, կարող եք լսել Տիրոջ ձայնը սուրբ գրությունների միջոցով: [տես ՎևՈւ 18.33–36]: … Այդ լուսավորող ձայնը սովորաբար կգա ձեր միտքը որպես «մտքեր» և ձեր սիրտը որպես «զգացումներ» (տես ՎևՈւ 8.1–3): Այդ վկայության խոստումը … մատչելի է յուրաքանչյուր արժանավոր տղամարդու, կնոջ և երեխայի, ով աղոթքով ձգտում է այդպիսի վկայության: Արդյո՞ք մեզանից յուրաքանչյուրը չպիտի վճռի կարդալ, ուսումնասիրել, խորհել և աղոթել այս սրբազան հայտնությունների վերաբերյալ:16
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ հասկանալ, որ սուրբ գրություններն ուսումնասիրելը «ամենաշահավետն է բոլոր ուսումնասիրություններից»: (Տես բաժին 1:) Ինչպե՞ս կարող ենք զորացնել մեր պարտավորությունը` լինել «կանայք և տղամարդիկ, ովքեր խորապես գիտեն սուրբ գրությունները»:
-
Ինչպե՞ս կարող է սուրբ գրություններն ուսումնասիրելն օգնել մեզ ավելի հնազանդ լինել: (Տես բաժին 2:) Ինչպե՞ս եք նկատել, որ «Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: (2 Nephi 32.3):
-
Նախագահ Հանթերի խորհուրդը ինչ առումներով կարող է օգնել ձեզ` ուսումնասիրել սուրբ գրությունները: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս է սուրբ գրությունների հետևողական, աղոթքով ուսումնասիրությունն օրհնել ձեզ:
-
Ի՞նչ եզրահանգումներ կարող ենք կատարել Յարիոսի դստերը բժշկելու Փրկչի մասին պատմությունից: (Տես բաժին 4:) Ինչպե՞ս կարող է այսպիսի մի քանի հատվածների մասին խորհելը հարստացնել ձեր սուրբ գրությունների ուսումնասիրությունը:
-
Ինչպե՞ս են Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերն օգնել ձեզ` ավելի մոտենալ Փրկչին: (Տես բաժին 5:) Որո՞նք են մի քանի այլ ուղիները, որոնցով այս սրբազան հատորներն ազդել են ձեզ վրա: Մտածեք կիսվել այս սուրբ գրությունների մասին ձեր վկայությամբ ընտանիքի անդամների և ուրիշների հետ:
Առնչվող սուրբ գրություններ
Յեսու Ա.8, Առակներ Լ.5, 1 Նեփի 15.23–24, 2 Նեփի 3.12,Ալմա 31.5, 37.44, Հելաման 3.29–30, ՎևՈւ 98.11
Օգնություն ուսումնասիրողին
«Կարդալը, ուսումնասիրելը և խորհելը նույնը չեն: Մենք կարդում ենք բառեր և կարող ենք ունենալ գաղափարներ: Մենք ուսումնասիրում ենք և կարող ենք հայտնաբերել օրինակներ և կապակցություններ սուրբ գրքերում: Բայց, երբ մենք խորհում ենք, հայտնություն ենք հրավիրում Հոգու միջոցով: Խորհելը ինձ համար մտածելն է ու աղոթելը, որ ես անում եմ սուրբ գրություններն ուշադիր կարդալուց և ուսումնասիրելուց հետո»: (Հենրի Բ. Այրինգ, «Ծառայեք Հոգով», Ensignկամ Լիահոնա,նոյ. 2010, 60):