Գլուխ 23
Մարգարե Ջոզեֆ Սմիթը
«Ես Ջոզեֆ Սմիթին գիտեի որպես ազնիվ մարդու, ճշմարտության, պատվի և հավատարմության մարդ, հոժար զոհաբերելու այն ամենը ինչ ուներ, նույնիսկ իր կյանքը, որպես վկայություն երկինքներին և աշխարհին, որ նա վկայել էր ճշմարտությունը մարդկության ընտանիքին»:
Լորենզո Սնոուի կյանքից
«Հավանաբար շատ քիչ մարդիկ են այժմ ապրում, որոնք այնքան լավ ծանոթ լինեին Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, որքան ես», - ասել է Լորենզո Սնոուն 1900 թվականին: «Ես հաճախ էի լինում նրա հետ: Ես այցելում էի նրան իր ընտանիքում, նստում նրա սեղանի շուրջը, հաղորդակցվում նրա հետ տարբեր առիթներով և անհատական հարցազրույցներ ունենում նրա հետ խորհրդի կարգով»:1
Բացի այդ անձնական շփումներից, Լորենզո Սնոուն վկայեց հասարակայնության մեջ՝ իր ծառայության ժամանակ Ջոզեֆ Սմիթի մասին՝ որպես Սրբերի ընկեր և որպես Վերականգման Մարգարե: Նա պատմել է մի հանդիպման մասին, որին մասնակցում էր Ջոզեֆ Սմիթը Նավույի կիսավարտ Տաճարում: Մարգարեն քայլեց դեպի ամբիոնը, ուրիշ հավատքի մի սպասավորի ուղեկցությամբ: Սպասավորը «խիստ լուրջ» էր: Երբ ինչ որ բան էր ասվում, որը ծիծաղ էր առաջացնում ժողովրդի մեջ, [նա] կատարելապես հանդարտ էր մնում և նույնիսկ ցույց չտալով դեմքի արտահայտության նվազագույն իսկ փոփոխություն: Ի տարբերություն նրա, Ջոզեֆ Սմիթը «շատ լավ էր զգում այդ առավոտ» և մի դիտողություն արեց, որը «ծիծաղ առաջացրեց մարդկանց մեջ», նախքան ժողովի սկսելը: Ժողովը բացելուց հետո, վերհիշում է Լորենզոն «Նախագահ Սմիթը ոտքի կանգնեց և ես երբեք չեմ լսել, որ նա խոսեր ավելի մեծ իշխանությամբ, քան այդ առիթով: Մարդիկ հիացած էին, նա լցված էր Աստծո Հոգով և խոսեց մեծ ուժով և պերճախոսությամբ»:2
Չնայած Նախագահ Սնոուն մեծ տպավորություն էր ստացել այն փորձառություններից, որ ունեցել էր Ջոզեֆ Սմիթի հետ, նրա վկայությունը Մարգարեի առաքելության վերաբերյալ հիմնված չէր այդ փորձառությունների վրա: Նա հաճախակի էր հայտարարում, որ ստացել էր իր վկայությունը Սուրբ Հոգուց: Նա ասում էր. «Ինչ վերաբերում էր [Ջոզեֆ Սմիթի] ճշմարտության և պատվի մարդ լինելուն ես, ոչ էլ որևէ մեկ ուրիշը, ով գիտեր նրան, որևէ պատճառ չուներ կասկածելու մեկ վայրկյան իսկ: Սակայն այդ ժամանակ ես երբեք չէի գնա քարոզելու այս Ավետարանի հիմունքները՝ ամբողջապես կախված լինելով որևէ տեղեկությունից, որ ես ստացել էի նրա կամ որևէ այլ մարդու միջոցով, բայց ես հավատում էի նրա խոսքերին, որոնք գալիս էին ըստ ինձ, որպես ճշմարտության խոսքեր Աստծո ոգեշնչված մարդու կողմից: …Աստծո Հոգին, Սուրբ Հոգին, որը կարող են ստանալ բոլոր մարդիկ և վայելել, …հաստատում էր ինձ ճշմարտությունը նրա ասածի վերաբերյալ և այն դառնում էր այնպիսի բնույթի մի գիտելիք ինձ համար, որը ոչ մի մարդ չէր կարող տալ ոչ էլ վերցնել»3 [տես առաջարկ 1, էջ 317]:
Լորենզո Սնոուի ուսմուքները
Երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ իր աստվածային կոչումը, նա մաքուր, անկեղծ, ազնիվ երիտասարդ տղամարդ էր:
Ջոզեֆ Սմիթը, ում Աստված ընտրեց հիմնադրելու այս աշխատանքը, աղքատ էր, կրթություն չստացած և պատկանում էր Քրիստոնեական ոչ հանրաճանաչ դավանանքի: Նա մի պարզ պատանի էր, ազնիվ, շիտակությամբ լի, անծանոթ խաբեության, նենգության և կեղծիքի, որը գործածվում էր քաղաքագետների և կրոնական կեղծավորների կողմից՝ իրենց նպատակներն իրագործելու համար: Հին ժամանակների Մովսեսի նման, նա անիրազեկ և չորակավորված էր զգում իրեն այդ հանձանարարության համար, առաջ գնալու որպես կրոնական բարեփոխիչ, ամենաանբարենպաստ մի պաշտոն՝ ճակատամարտելու կարծիքների և հավատամքների դեմ, որոնք դարեր շարունակ գոյություն էին ունեցել, ունենալով մարդկանց վավերացումն ու աջակցությունը ամենախորը աստվածաբանական տեսություններում, բայց Աստված կանչել էր նրան ազատելու բոլոր ազգերի աղքատներին և ազնվասիրտներին իրենց հոգևոր և ֆիզիկական ստրկությունից [գերությունից]: Եվ Աստված խոստացավ նրան, որ ովքեր ընդունեն և հնազանդվեն իր ուղերձին՝ մկրտվեն մեղքերի թողության համար, նպատակի ազնվությամբ, ստանային աստվածային դրսևորումներ, ստանային Սուրբ Հոգին, նույն ավետարանական օրհնությունները, որոնք խոստացվել էին և ձեռք բերվել Ավետարանի միջոցով, երբ քարոզվել էին հնադարյան Առաքյալների կողմից: Եվ այս ուղերձը, այս խոստումը, պետք է ուժի մեջ լիներ որտեղ էլ և ում որ էլ այն տարվեր Երեցների՝ Աստծո լիազորված սուրհանդակների կողմից: Այսպես էր ասում Ջոզեֆ Սմիթը, կրթություն չստացած, պարզամիտ, հասարակ, սովորական, ազնիվ տղան:4
Առաջին անգամ, երբ ես տեսա Մարգարե Ջոզեֆ Սմիթին, ես մոտավորապես տասնութ տարեկան էի: Դա մոտ 1832 թվականին էր, այդ տարվա աշնանը: Լուրեր էին պտտվում, որ Մարգարեն պատրաստվում էր ժողով անցկացնել Հայրամում, Փորթիջի երկրամասում, Օհայո, որը մոտավորապես երկու մղոն հեռավորության վրա էր հորս տնից: Նրա մասին շատ բաներ լսած լինելով, հետքրքրությունս բավականին շարժվեց և ես մտածեցի, որ կօգտվեմ այս առիթից՝ նրան տեսնելու և լսելու համար: Հետևաբար հորս ընտանիքի մի քանի անդամների հետ ես գնացի Հայրամ: Երբ մենք հասանք այնտեղ, մարդիկ արդեն հավաքվել էին մի փոքրիկ ստվերաշատ հավաքատեղում՝ մոտ հարյուրհիսունից, երկու հարյուր մարդ էր ներկա: Ժողովն արդեն սկսվել էր և Ջոզեֆ Սմիթը կանգնած էր [Ջոն] Ջոնսոնի տան դռանը, նայելով դեպի հավաքատեղը և դիմելով ժողովրդին: Ես քննադատական քննության ենթարկեցի ինչ վերաբերում էր նրա արտաքինին, նրա հագուստին և նրա խոսելաձևին, երբ լսում էի նրան խոսելիս: Նրա ելույթը հիմնականում սահմանափակվում էր իր սեփական փորձառություններով, հատկապես հրեշտակի այցելությամբ, տալով ուժեղ և հզոր վկայություն այդ սքանչելի դրսևորումների կապակցությամբ: Սկզբում նա կարծես մի փոքր անվստահ էր [անվճռական] և խոսում էր բավականին ցածր ձայնով, բայց գնալով շատ ուժեղ և հզոր դարձավ և կարծես թե ազդեց ողջ լսարանի վրա, այն զգացումով, որ ինքն ազնիվ էր և անկեղծ: Այն իհարկե ազդեց ինձ վրա այդ ձևով և այնպիսի տպավորություն գործեց ինձ վրա, որը մնաց մինչև օրս:5
Երբ նայեցի նրան [այդ առաջին անգամը] և լսեցի, ես մտածեցի մտքումս, որ մարդը, որն այդպիսի հրաշալի վկայություն է բերում, ինչպես նա արեց և ունենալով այնպիսի դեմքի արտահայտություն ինչպիսին նա ուներ, հազիվ թե կեղծ մարգարե լիներ6 [տես առաջարկ 2, էջ 317]:
Ողջ իր կյանքում Մարգարե Ջոզեֆը պահպանեց իր ազնվությունն ու բարձր բարոյական նկարագիրը:
Ջոզեֆ Սմիթ Մարգարեն, որի հետ ես մտերիմ ծանոթ էի տարիներ շարունակ, այնքան լավ որքան իմ եղբոր հետ, ես գիտեմ, որ նա շիտակ մարդ էր՝ մարդ, որը նվիրված էր մարդկության շահերին և Աստծո պահանջներին բոլոր այն օրերում, որոնք նրան թույլ էր տրվել ապրել: Չի եղել երբևէ մի մարդ, որն ունենար շիտակության ավելի բարձր աստիճան և ավելի մեծ նվիրվածություն մարդկության շահերին, քան Մարգարե Ջոզեֆ Սմիթը:7
«Ես Ջոզեֆ Սմիթին գիտեի որպես ազնիվ մարդու, ճշմարտության, պատվի և հավատարմության մարդ, հոժար զոհաբերելու այն ամենը, ինչ ուներ, նույնիսկ իր կյանքը, որպես վկայություն երկինքներին և աշխարհին, որ նա վկայել էր ճշմարտությունը մարդկության ընտանիքին»:8
Ես գիտեի նրան որպես Աստծո մարդ, իր կոչման ոգով լցված՝ մարդ, որի շիտակությունն անվիճելի էր և որն ազնիվ էր իր բոլոր ջանքերում: Ոչ մեկը, որն այնքան մտերիմ ծանոթ լիներ նրա հետ ինչպես ես էի, չէր կարող որևէ հանցանք գտնել նրանում, այնքանով որքանով նրա բարոյական նկարագրին էր վերաբերվում: … Ես բերում եմ իմ վկայությունը Եղբայր Ջոզեֆ Սմիթի լավ բնավորության, նրա ազնվության, նրա նվիրվածության, նրա հավատարմության, նրա առատաձեռնության և նրա բարեսրտության մասին, որպես մարդ և որպես Աստծո ծառա9 [տես առաջարկ 2, էջ 317]:
Զերծ կեղծավորությունից, Ջոզեֆ Սմիթը կարող էր մասնակցել անմեղ զվարճությունների, ինչպես նաև՝ ուսուցանել Աստծո զորությամբ:
Ես կանոնավորապես հաճախում էի … ժողովներին, որոնք տեղի էին ունենում Տաճարում և լսում էի Մարգարեին, որը քննարկում էր կարևորագույն թեմաներ: Երբեմն նա լցվում էր Սուրբ Հոգով, խոսելով ինչպես հրեշտակապետ և լցված Աստծո զորությամբ, նրա ողջ անձը շողում էր և դեմքը լուսավորվում: …
Երբեմն խոսում էր թեթևորեն, իսկ ուրիշ անգամ բացատրում թագավորության գաղտնիքները: Փոփոխությունն այնքան նկատելի էր, որ թվում էր, թե նա բարձրացած էր երկինք, երբ դիմում էր ժողովրդին, ովքեր երկրի վրա էին, և նորից վերադառնում ավելի ծանոթ թեմաների: …
Ջոզեֆ Սմիթը միշտ բնական էր և չափազանց մեղմ, նա երբեք չէր շփոթվում կամ բորբոքվում մարդկանց կամ իրեն շրջապատող բաներից: Շատ քահանաներ այցելում էին նրան և ջանում նրան բռնել անսպասելիորեն ինչ որ բան անելիս, որով նրան կարողանային մեղադրել, բայց երբ նա մարդկանց հետ չէր, նրա գործողությունները միշտ նույնն էին: Նա երբեք մեղավոր չէր կեղծավորության մեջ:Նա զբաղվում էր բոլոր առողջարար սպորտաձևերով և չէր մտածում, որ դա անսազական է գնդակ խաղալ, մասնակցել մրցավազքի կամ զբաղվել որևէ այլ բացօդյա սպորտաձևերի: Մի քահանա, երբ Մարգարեի տանն էր, պատահաբար դուրս նայելով պատուհանից տեսավ Մարգարեին պարտեզում մի ընկերոջ հետ ըմբշամարտելիս: Սա և անմեղ զվարճության այլ դեպքեր, համոզեցին քահանային, Մարգարեի ազնվության և կեղծավորությունից լիովին զերծ լինելու մասին: …
Մեկ այլ դեպքում Ջոզեֆ Սմիթը զբավել էր գնդակ խաղալով մի քանի պատանիների հետ Նավույում: Երբ նրա եղբայր Հայրումը տեսավ դա, նա կամեցավ ուղղել Մարգարեին և նույնիսկ հանդիմանեց նրան, ասելով որ այդպիսի վարվելաձևը չէր սազում Տիրոջ Մարգարեին: Մարգարեն պատասխանեց մեղմ ձայնով. «Եղբայր Հայրում տղաների հետ իմ այսպես խառնվելը անվնաս այս սպորում ինձ չի վնասում որևէ ձևով, բայց մյուս կողմից, դա նրանց երջանիկ է դարձնում և նրանց սրտերը մոտեցնում ինձ»10 [տես առաջարկ 3, էջ 274]:
Սուրբ Հոգու կողմից զորացվելով Ջոզեֆ Սմիթը աճեց հոգևոր ուժով և ազդեցությամբ:
Ջոզեֆ Սմիթը՝ մեծ մարգարեն, կրթված մարդ չէր, երբ Աստված ընտրեց նրան և հայտնի դարձրեց նրան իր առաքելությունը: Տերը շնորհում է հոգևոր պարգևներ և գիտելիք անուսումների վրա, և թագավորության մեծությունը հայտնի է դարձվում նրանց Սուրբ Հոգու զորությամբ և նրանք աստիճանաբար դառնում են մեծ՝ Աստծո բաների գիտության մեջ:11
Իր կյանքի ավելի ուշ շրջանում Ջոզեֆ Սմիթը դարձավ ուժի և ազդեցության վարպետ իր ընկերների վրա: Այս փաստը շատ ցայտուն ձևով բերվեց իմ ուշադրությանը, երբ ես վերադարձա Եվրոպայի իմ միսիայից: Ես նկատեցի և նույնիսկ նշեցի նրան, որ նա շատ էր փոխվել իմ վերջին անգամ նրան տեսնելուց հետո, որ նա ուժեղացել էր և ավելի հզոր դարձել: Նա ընդունեց այդ և ասաց, որ Տերը նրան օժտել էր Իր Հոգու հավելյալ բաժնով:
Մի օր նա հավաքեց միասին Տասներկու Առաքյալների եղբայրներին և Եկեղեցու մյուս նշանավոր Երեցներին՝ նրանց իրենց մի քանի աշխատանքներին և միսիաներին նշանակելու hամար: Յուրաքանչյուրը նստած էր և սպասում էր մեծ անհանգստությամբ լսելու Մարգարեի խոսքերը ապագա պարտականությունների վերաբերյալ: Նրանք զգում էին, որ իրենք գտնվում էին ավելի բարձր էակի ներկայությամբ: Երբ Կիրթլենդում էին, Մարգարեն կարծես թե չուներ այդ ուժն ու զորությունը, … բայց հետագա տարիներին նա դարձավ այնքան ուժեղ Տիրոջ զորությունում, որ մարդիկ զգում էին դա: Դա այդպես էր այս դեպքում ևս: Երեցները գիտակցում էին նրա վերադաս ուժը: «Եղբայր Բրիգամ, ասաց նա, ես ուզում եմ, որ դու գնաս արևելք և հոգ տանես Եկեղեցու գործերին Արևելյան Նահանգներում, իսկ Եղբայր Քիմբալը կարող է ուղեկցել քեզ»: Դիմելով մեկ ուրիշին նա ասաց. «Ուշադրություն դարձրու թերթի հրատարակությանը» և այսպես նշանակեց յուրաքանչյուրին իր հատուկ միսիային, բոլորն ընդունելով նրա խոսքը, որպես Տիրոջ միտքը: …
Մարգարեն զորություն ուներ նշանակալի տպավորություն գործելու բոլոր նրանց վրա, ովքեր մոտենում էին իրեն: Նրա մեջ կար մի բան, որն ազդում էր նրանց սրտերի վրա: Դա առանձնապես այն դեպքում էր, երբ եղբայրները նրանից ստանում էին իրենց նշանակումները՝ գնալու և քարոզելու Ավետարանը: Այն ոգեշնչումը, որը հորդում էր նրանից, տիրում էր նրանց հոգիներին և նրա խոսքերը ներթափանցում էին նրանց էության ամենախորն անկյունները: Նրանք սիրում էին նրան և հավատում նրան և պատրաստ էին անել, ինչ էլ որ նա հրահանգեր Աստծո աշխատանքի առաջխաղացման համար: Նա լցնում էր նրանց իր ներկայության զորությամբ և սարսուռ առաջացնում իր մարգարեական առաքելության վկայությամբ: Աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր ունեն արտասովոր ընկերասիրության և ջերմության ոգի, որը բոլորն են զգում, ովքեր հանդիպում են նրանց: Ես այդպիսի շատ մարդկանց եմ հանդիպել, բայց դեռ երբևէ չեմ հանդիպել որևէ այլ անձնավորության, որի ներկայությամբ ես զգայի այն առանձնահատուկ և զորավոր ազդեցությունը, որը զգացել եմ ես Մարգարե Ջոզեֆ Սմիթի ներկայությամբ: Դա Աստծո Հոգու մեծ չափի պատճառով էր, որ նա ուներ, պարզապես նրա ձեռքը սեղմելը կարող էր մարդուն լցնել այդ ազդեցությամբ, և զգայուն էությամբ ցանկացած մարդ, կիմանար, որ նա սեղմում էր արտասովոր անձնավորության ձեռքը12 [տես առաջարկ 4, էջ 318]:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է վկայություն ստանալ, որ Ջոզեֆ Սմիթը մարագարե էր և որ ավետարանը վերականգնվել էր նրա միջոցով:
Իմ սրտի շիտակությամբ, ճշմարտությունն իմանալու նպատակի ազնվությամբ, ես ընդունեցի [Ջոզեֆ Սմիթի] ուղերձը, ես հնազանդվեցի վարդապետության այս ձևին և ես ստացա ամենաշոշոփելի և բավարարող ձևով աստվածային դրսևորում՝ խոստացված օրհնությունը, գիտելիք այս աշխատանքի մասին: Արդյոք ես միակ վկան ե՞մ: Իսկ ինչպե՞ս է դա հազարավորների փորձառության հետ կապված, ում այժմ ես դիմում եմ: Արդյոք դուք նույնպես վկանե՞ր եք:13
Ինչպիսի՞ն է մեր վկայության բնույթը: Սա է. այս ժամանակների լրիվության ժամանակ, հրեշտակը, որ Հովհաննես Հայտնողը տեսավ թռչելիս երկնքի միջից՝ ունենալով հավիտենական Ավետարանը քարոզելու նրանց, ովքեր բնակվում են երկրի վրա և ամեն ազգի և ցեղի ու լեզվի և ժողովրդի, որ այդ հրեշտակը հայտնվել է և վերականգնել Ավետարանը երկրի վրա, և Ջոզեֆ Սմիթը եղավ գործիք, որի միջոցով վերականգնումը տեղի ունեցավ [տես Հայտնություն ԺԴ.6]:14
Ջոզեֆ Սմիթը հաստատեց, որ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը այցելեցին նրան և շնորհեցին նրան իշխանություն՝ սպասավորելու Ավետարանի սուրբ արարողությունները, որի միջոցով ամեն ազնվասիրտ տղամարդու և կնոջ խոստացվել է Սուրբ Հոգին և վարդապետության կատարյալ գիտելիքը:15
Ջոզեֆ Սմիթը լիազորված էր բացել ուղի և ծրագիր հիմնադրել, որի միջոցով մարդը կարողանար ստանալ գիտելիք այս բաների մասին, որպեսզի մենք չթողնվեինք կախված Մարգարեների վկայությունից, կամ հնադարյան Առաքյալների վկայությունից կամ ներկա օրերի Առաքյալների վկայությունից, կամ Մորմոնի Գրքից, կամ էլ որևէ այլ բանից, որն արվել է կամ ասվել անցյալում, այլ որպեսզի մենք կարողանանք իմանալ ինքներս: Դա անձնական գիտելիք է:16
Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը կենդանի Աստծո ճշմարիտ Մարգարեն է: Ես վկայում եմ, որ նա տեսավ և խոսեց Աստծո հետ և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ: Տերը տվել է ինձ այս կենդանի վկայությունը և այն վառվում է իմ հոգու մեջ այդ ժամանակից ի վեր, ինչ ես ստացել եմ այն: Այժմ ես տալիս եմ այն ողջ աշխարհին: Ես ոչ միայն վկայում եմ ողջ մարդկությանը, որ Ջոզեֆ Սմիթը ուղարկված էր Աստծո կողմից և որ այն աշխատանքը, որը հաստատվեց նրա միջոցով Աստծո աշխատանքն է, այլ նախազգուշացնում երկրագնդի բոլոր ազգերին Մարգարեի կանխագուշակումների մասին և վկայում ամենահանդիսավոր ձևով, որ գիտեմդրանք ճշմարիտ են17 [տես առաջարկներ 5 և 6, էջ 318]:
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ դուք ուսումնասիրեք այս գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանելու: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:
-
Ձեր մտքում պատկերացրեք 309 էջում նկարագրվող իրադարձությունը: Ի՞նչ է այս պատմությունը հաղորդում Ջոզեֆ Սմիթի մասին:
-
Վերանայեք Նախագահ Սնոուի նկարագրությունները Ջոզեֆ Սմիթի բնավորության մասին (էջեր 310–12): Ի՞նչ ուղիներով, ձեր կարծիքով, Ջոզեֆ Սմիթի բնավորությունն օգնեց նրան գործիք լինել Տիրոջ ձեռքում:
-
Ինչպիսի՞ն են ձեր մտքերն ու զգացումները Մարգարե Ջոզեֆի մասին, որը ժամանակ էր հատկացնում «անմեղ զվարճությունների» համար (էջեր –14): Ինչպե՞ս կարող ենք հետևել, որ մեր զվարճություններն ավելի շուտ նպաստեն և ոչ թե շեղեն մեզ Սուրբ Հոգով լցվելու մեր կարողությունից:
-
Ի՞նչ ուղիներով Ջոզեֆ Սմիթը «աստիճանաբար դարձավ մեծ՝ Աստծո բաների գիտությունում» ( օրինակների համար տես էջեր 314–16): Ի՞նչ կարող եք անել Մարգարեի օրինակին հետևելու համար, երբ ձգտում ենք հոգեպես աճել:
-
Կարդացեք 316 էջի առաջին լրիվ պարբերությունը, կարծես, Նախագահ Սնոուն ուղղակիորեն խոսում է ձեզ հետ: Ինչպե՞ս կպատասխանեիք նրա հարցերին:
-
Ուսումնասիրեք 316 էջում սկսվող բաժինը: Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնցում դուք կարիք եք ունեցել իմանալ ինքներդ ձեզ համար, որ ավետարանը վերականգվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Ի՞նչ խորհուրդ կտայիք ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ, ով ուզում է ձեռք բերել այս վկայությունը:
Առնչվող սուրբ գրություններ. ՎևՈՒ 1.17, 5.9–10, 35.17–18, 135.3, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.1–26