Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 4


Բաժին 4

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, իր հորը՝ Ջոզեֆ Սմիթ ավագին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1829թ. փետրվարին (History of the Church, 1.28):

1–4՝ Անվեհեր ծառայությունը փրկում է Տիրոջ ծառաներին. 5–6՝ Աստվածային հատկանիշները նրանց որակում են ծառայության համար. 7՝ Աստծո բաներն է պետք փնտրել:

1 Արդ ահա, մի զարմանալի գործ է առաջ գալիս մարդկանց զավակների մեջ:

2 Ուստի, ո՜վ դուք, որ մտնում եք Աստծո ծառայության մեջ, տեսեք, որ ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ծառայեք նրան, որ վերջին օրը դուք կարողանաք անարատ կանգնել Աստծո առաջ:

3 Ուստի, եթե դուք ցանկություն ունեք Աստծուն ծառայելու, ապա կանչված եք գործին.

4 Քանզի ահա արտը սպիտակել է՝ արդեն հնձին հասել. և ահա, ով գցում է իր մանգաղն իր զորությամբ, նա հավաքում է ի պահուստ, այնպես որ, նա չի կորչում, այլ փրկություն է բերում իր հոգուն.

5 Եվ հավատքը, հույսը, գթությունը և սերը, պարզ աչքով ուղղված Աստծո փառքին, որակում են նրան գործի համար:

6 Հիշեք, հավատք, առաքինություն, գիտություն, ժուժկալություն, համբերություն, եղբայրասիրություն, աստվածայնություն, գթություն, խոնարհություն, ջանասիրություն:

7 Խնդրեք, և դուք կստանաք. թակեք, և ձեզ կբացվի: Ամեն: