Ընկեր
Մկրտության խոստում
Մայիս 2024


«Մկրտության խոստում», Ընկեր, մայիս 2024, 8–9:

Մկրտության խոստում

«Ինչո՞ւ ես ուզում մկրտվել»։ հարցրեց հայրիկը։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

«Հայրիկ, կարո՞ղ եմ մկրտվել, երբ դառնամ ութ տարեկան»: Հարցրեց Քիթոնը։

Հայրիկը բարձրացրեց հայացքն այն խաղից, որը խաղում էին։ «Դա կարևոր ընտրություն է: Ավելի լավ չէ՞ր լինի սպասել մինչև դառնաս 18 տարեկան»:

Քիթոնը մտածեց այդ մասին։ «Բայց ես այժմ գրեթե ութ տարեկան եմ։ Իսկ 18-ն այնքա՜ն հեռու է»:

Հայրիկը մի պահ լուռ էր։ Նա տեղաշարժեց իր խաղանիշը: «Ինչո՞ւ ես ուզում մկրտվել»։

«Ես սիրում եմ Հիսուսին», - ասաց Քիթոնը։ «Եվ ես ուզում եմ հետևել Նրան»։

«Դա հրաշալի պատճառ է մկրտվելու համար»,- ասաց հայրիկը: Նա ժպտաց: «Ես կաջակցեմ քեզ, եթե դու այդպես ես որոշել: Անկախ նրանից դու ութ, թե 18 տարեկան ես»:

Քիթոնը գրկեց հայրիկին: «Շնորհակալություն»:

Հայրիկը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէր: Բայց նա դեռ երբեմն եկեղեցի էր գնում Քիթոնի և մայրիկի հետ: Եվ երբ Քիթոնը ելույթ էր ունենում կամ երգում Երեխաների Միության մյուս երեխաների հետ հաղորդության ժողովին, հայրիկը միշտ գալիս էր։

Իրենց խաղն ավարտելուց հետո, Քիթոնը գտավ մայրիկին խոհանոցում

«Հայրիկն ասաց, որ ես կարող եմ մկրտվել, երբ դառնամ ութ տարեկան:

Մայրիկը ժպտաց։ «Դա այնքա՜ն հուզիչ է։ Մտածե՞լ ես այն մասին, թե ով կկամենայիր, որ քեզ մկրտեր:

Քիթոնը ափսեները շարեց սեղանին։ «Ի՞նչ ես կարծում պապիկը կարող է»: Պապիկը և տատիկը ծառայում էին միսիայում մեկ այլ քաղաքում:

«Մենք կարող ենք հարցնել», - ասաց մայրիկը:

Ճաշից հետո Քիթոնը տեսազանգով կապվեց պապիկի և տատիկի հետ: Մի քանի զանգից հետո, էկրանը լցվեց նրանց ժպտացող դեմքերով:

«Ողջո՜ւյն, տատիկ»: «Ողջո՜ւյն պապիկ»,- ասաց Քիթոնը. «Պատկերացնո՞ւմ եք։ Ես պատրաստվում եմ մկրտվել իմ ծննդյան օրը` այս տարի»:

«Հրաշալի է», - ասաց Տատիկը։

«Դու ինձ կմկրտե՞ս, պապիկ»,- Հարցրեց Քիթոնը։

Ապա պապիկի ժպիտն ավելի լայն դարձավ: «Ես շատ կցանկանայի»։

Երբ մկրտության օրը եկավ, Քիթոնը պատրաստ էր: Մայրիկն ու հայրիկը նրան մեքենայով տարան մի փոքրիկ հավաքատուն, որին մոտիկ տատիկն ու պապիկը ծառայում էին իրենց միսիան:

Քիթոնը և պապիկը կրում էին սպիտակ հագուստներ։ Նրանք նստած էին միասին, մինչ բոլորը երգում էին: Ապա մայրիկն ասաց աղոթքը։

Հետո խոսեց հայրիկը: «Երբ դուք մկրտվում եք, դուք խոստանում եք հետևել Հիսուս Քրիստոսին և պահել Նրա պատվիրանները: Նա ուսուցանեց մեզ սիրել միմյանց: Սերը լավագույն ձևն է ապրելու», - ասաց նա:

Քիթոնը նայում էր Հիսուսի նկարին, որը բռնել էր հայրիկը։

«Երբ մենք սիրում ենք ուրիշներին, դա օգնում է նրանց զգալ, որ իրենց մասին հոգ են տանում: Այն նաև օգնում է մեզ լինել երջանիկ և ունենալ խաղաղություն»: Հայրիկն ուղիղ նայեց Քիթոնին: «Ես հպարտ եմ քեզնով այսօր, որ խոստացար հետևել Հիսուս Քրիստոսին: Հուսով եմ, որ քո մկրտությունը միշտ կհիշեցնի քեզ սիրել Աստծուն և սիրել մյուսներին»:

Քիթոնը ամուր գրկեց հայրիկին: Ապա հետևեց պապիկին դեպի փոքրիկ ջրավազանը: Քիթոնը դրեց իր մեկ ձեռքը պապիկի բազկին, իսկ մյուսը պապիկի ձեռքում: Պապիկն ասաց մկրտության աղոթքի խոսքերը: Հետո նա օգնեց Քիթոնին ջրի մեջ իջնել։

Երբ Քիթոնը դուրս եկավ ջրից, նա ժպտում էր։ Նա արեց դա։ Նա հետևել էր Հիսուս Քրիստոսին: Նա շուտով նաև կհաստատվեր և կստանար Սուրբ Հոգու պարգևը։ Այդ ժամանակ նա կլիներ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Քիթոնը ոգևորված էր, որ կարող էր պահել Հիսուսին հիշելու և Նրա պատվիրանները պահելու իր խոստումը:

Նկար
Տարեց տղամարդը մկրտում է մի տղայի:
Նկար
Պատմություն PDF

Նկարը՝ Ալիսա Թալենթի

Տպել