«Հիսուսի հետևորդները Վանուատույում», Ընկեր, մայիս 2024, 10-11:
Հիսուսի հետևորդները Վանուատույում
Ծանոթացեք Էմմայի հետ
Ինչպես է Էմման հետևում Հիսուսին
Էմման հետևում է Հիսուս Քրիստոսին՝ լինելով բարի: Նա ցանկանում է բոլորի համար ընկեր լինել: Նա սիրում է խոսել մարդկանց հետ և խաղեր խաղալ այլ երեխաների հետ: «Ես սիրում եմ խաղալ ընկերներիս հետ և նրանց նվերներ տալ, քանի որ ինձ դուր են գալիս մարդիկ», - ասում է Էմման: Երբեմն նա բացիկներ է պատրաստում իր ընկերների և ընտանիքի համար:
Էմման նաև օգնում է իր մայրիկին` հոգ տանելով իր երկվորյակ մանուկ եղբայրներին: Նա օգնում է ճաշեր պատրաստել իր ընտանիքի համար և կերակրում է իր մանկիկ եղբայրներին իրենց շշերով: «Ես լավ եմ զգում և երջանիկ եմ, երբ օգնում եմ: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը կօրհնի ինձ»,- ասում է Էմման։
Էմմայի մասին
Տարիքը․ 10 տարեկան
Վայրը. Շեֆա, Վանուատու
Լեզուներ. անգլերեն, բիսլամա, ֆիջիերեն
Նպատակներ. 1) Գնալ միսիա։ 2) Լինել օդաչու
Հոբբիներ․ լող և կարաոկե
Ընտանիքը. Էմման, մայրը, հայրը, մեկ քույր և երկու եղբայրներ:
Ի՞նչ է սիրում Էմման
Մորմոնի Գրքի պատմություն. Լեքին և նրա ընտանիքը հեռանում են Երուսաղեմից (տես 1 Նեփի 2)
Տոնական ավանդույթ. Զատիկի համար ընկերներին քաղցրավենիք և բացիկներ նվիրելը
Մրգեր և բանջարեղեն. բանաններ, խնձորներ, նարինջներ, ձմերուկ, հազար և գազար
Գույնը․ վարդագույն
«Երեխաների Միության երգ «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել», (Մանկական երգարան, 188)