Ընկեր
Բարություն ճաշի ժամին
Մայիս 2024


«Բարություն ճաշի ժամին», Ընկեր, մայիս 2024, 36-37։

Բարություն ճաշի ժամին

Մի՞թե մյուս տղաները նրան ևս կծաղրեն։

Այս պատմությունը տեղի է ունեցել Ֆիլիպիններում։

Դեյվը լսեց իր ննջարանի դռանը մայրիկի թակոցը։ Արթնանալու ժամանակն էր։ Անկողնուց դուրս սողալուց հեոռ, նա լվաց իր երեսը: Ապա նա միացավ մայրիկին ու հայրիկին և իր քույրերին ու եղբայրներին դիմացի սենյակում:

«Բարի լույս»,- ասաց մայրիկը: Դեյվը քնկոտ ժպտաց: Ընտանիքը ծնկի իջավ և հայրիկն ասաց աղոթքը` սկսելու իրենց օրը:

«Ուզում եմ քեզ հետ կիսվել մի հիանալի սուրբգրային հատվածով այս առավոտ»,- ասաց մայրիկը։ Նա բացեց իր Մորմոնի Գիրքը: «Սա Մորոնի 7.45-ն է. «Եվ գթությունը երկայնամիտ է և բարի»:

Դեյվը մտածում էր սուրբգրային հատվածի մասին, մինչ պատրաստվում էր դպրոց գնալուն։ Մինչև դռնից դուրս գալը, նա աղոթք ասաց: «Խնդրում եմ, օգնիր ինձ լինել բարի այսօր»,- աղոթեց նա:

Դպրոցում Դեյվը երջանիկ էր զգում, երբ կատարում էր դասարանական աշխատանքը: Նա ուշադիր լսում էր, երբ ուսուցիչ Ֆրիդան նրանց մի քանի նոր ուղղագրական բառեր էր տալիս սովորելու:

Շուտով ճաշի ժամն էր: Դեյվը գնեց մի քանի կարամելացված քաղցր կարտոֆիլ և մի քիչ սառը հյութ: Նա նստեց իր ընկերների հետ և սկսեց զրուցել:

Շուտով նա լսեց հաջորդ սեղանի շուրջ նստած երեխաների ձայնը: Երկու տղա ծանակում էին մի նոր տղայի, որի անունը Խոսե էր: Խոսեն իր տարիքի համեմատ փոքր էր երևում, բայց նա լավ էր վերաբերվում մյուսներին և դասարանում ջանասիրաբար էր աշխատում: Մյուս տղաները ճաշել էին, բայց Խոսեն ոչ։

«Ինչո՞ւ ես դու այդքան փոքրամարմին: Դուք տանն ուտելիք չունե՞ք» - հարցրեց Անտոնիոն:

Դեյվը ճիշտ ժամանակին շրջվեց դեպի տղաները` տեսնելով թե ինչպես Հոակինը վերցրեց Խոսեի պայուսակը և նետեց դեպի Անտոնիոն: Խոսեն վազեց Անտոնիոյի ետևից հետ վերցնելու իր պայուսակը:

«Խնդրում եմ տուր պայուսակս»,- ասաց Խոսեն:

Նկար
Դեյվը ետ նայելով տեսավ, թե ինչպես էին մյուս տղաները վերցնում Խոսեի ուսապարկը:

Բայց Անտոնիոն և Հոակինը չէին լսում: «Քո պայուսակն այնքան հին է և տգեղ», - ասաց Հոակինը:

Դեյվը լսեց այդ բոլոր ստոր խոսքերը, բայց նա նյարդայնանում էր Խոսեին օգնելու համար։ Ի՞նչ կմտածեն մյուս երեխաները: Մի՞թե Հոակինն ու Անտոնիոն իրեն էլ կծաղրեն:

Այնուհետև նա մտածեց այն սուրբ գրության մասին, որը մայրիկը կարդացել էր այդ առավոտ: Գթությունը բարի է: Հիսուս Քրիստոսը կուզենար, որ նա բարի լինի: Դա է ճիշտն անելը:

Դեյվը կանգնեց և դիմակայեց մյուս տղաներին։ «Հերիք է ծաղրեք Խոսեին: Խնդրում եմ ետ տվեք նրան իր պայուսակը»:

«Քո ի՞նչ գործն է»,- հարցրեց Հոակինը:

Ինչո՞ւ եք այդքան ստորաբար վարվում Խոսեի հանդեպ: «Նա ոչ մի սխալ բան չի արել»,- ասաց Դեյվը: Հետո նա խորը շունչ քաշեց: «Հիսուսը սիրում է մեզ բոլորիս և Նա ուզում է, որ մենք բարի լինենք: Խնդրում եմ վերջ տվեք Խոսեին ծաղրել: Ծանակելը սխալ է: Եթե դուք շարունակեք դա, ես կկանչեմ ուսուցիչ Ֆրիդային»:

Անտոնիոն գլուխը կախեց: Նա Խոսեին ետ տվեց նրա պայուսակը: «Ներիր»,- մռթմռթաց նա։ Նա և Հոակինը ետ գնացին իրենց տեղերը:

«Շնորհակալություն», - ասաց Խոսեն:

Դեյվը թփթփացրեց Խոսեի ուսին: «Հիմա մենք ընկերներ ենք»:

Խոսեն ժպտաց:

Տանը Դեյվը պատմեց իր ընտանիքին, թե ինչ էր պատահել:

«Դա հեշտ չէր, բայց դու ճիշտ բան ես արել»,- ասաց հայրիկը։

Ես հպարտ եմ քեզնով, որ բարի ես եղել»,- ասաց մայրիկը։

Հաջորդ օրը, երբ մայրիկն օգնում էր փաթեթավորել նրա լանչը, Դեյվը հարցրեց,- «Մամ խնդրում եմ, կարո՞ղ ենք երկու սենդվիչ պատրաստել»:

«Ինչո՞ւ: Դու այդքան սոված ես»,- հարցրեց մայրիկը։

Դեյվը ծիծաղեց։ «Ոչ, բայց երեկ ես նկատեցի, որ Խոսեն ուտելիք չուներ: Ես ուզում եմ իմ ուտելիքից տալ նրան»:

«Հիանալի միտք է»։ Մայրիկը հացը հանեց և Դեյվը պատրաստեց ևս մեկ սանդվիչ:

Ճաշի ժամին Դեյվը և Խոսեն նստեցին միասին և կերան իրենց սենդվիչները: Նրանից քաջություն պահանջվեց զսպելու մյուս երեխաներին Խոսեին ծանակելուց: Բայց Դեյվը սիրում էր իր ընկերոջը և նա գիտեր, որ Երկնային Հայրը երջանիկ էր, որ ինքն ընտրեց բարի լինել:

Նկար
Դեյվն ու Խոսեն միասին ուտելիս
Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Մարկ Ռոբիսոնի

Տպել