«Տաճարի զորությունը», Ընկեր, մայիս 2024, 2-3:
Համաժողովի ուղերձ Մարգարեից
Տաճարի զորությունը
Վերցված է «Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով» ելույթից, Լիահոնա, մայիս 2024, 119-21։
Մարտ ամսին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին գնեց Կիրթլենդի տաճարը: Այս տաճարը Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման կարևոր մասն էր:
1836թ. ապրիլի 3-ին Հիսուս Քրիստոսը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի Տաճարում: Փրկիչն ընդունեց տաճարը որպես Իր տուն: Ապա Նա խոստացավ. «Ես ողորմությամբ կհայտնվեմ իմ ժողովրդին այս տանը» (Վարդապետություն եվ Ուխտեր 110.7): Այս խոստումն այսօր վերաբերում է յուրաքանչյուր տաճարի։
Տաճարում դուք կարող եք ստանալ աղոթքի պատասխանները: Դուք կարող եք ստանալ նաև հավատք, ուժ, մխիթարություն, գիտելիք և զորություն: Տաճարում անցկացրած ժամանակը կօգնի ձեզ ունենալ սելեստիալ մտածելակերպ և տեսնել, թե ով եք դուք իրականում և ինչ կարող եք դառնալ։ Դա կօգնի ձեզ հասկանալ, թե դուք որքանով եք համապատասխանում Աստծո հոյակապ ծրագրին։ Ես ձեզ դա խոստանում եմ։
Կիրթլենդի տաճարը
Միջոցառում. կտրել և առանձնացնել
Կտրեք Կիրթլենդի տաճարի եզրերը: Ապա ծալեք կետագծված տողերից յուրաքանչյուրը և կողքերն ու տանիքը միմյանց ամրացրեք կպչուն ժապավենով:
Ի՞նչ է Կիրթլենդի տաճարը
Կիրթլենդի տաճարը կառուցվել է 1836 թվականին Կիրթլենդում (ԱՄՆ, Օհայո): Դա վերականգնված եկեղեցու առաջին տաճարն էր:
Ավելի ուշ Եկեղեցու անդամները ստիպված եղան թողնել տաճարն ու հեռանալ՝ արևմուտք շարժվելու համար: Մեկ այլ եկեղեցի երկար տարիներ հոգացել է շենքի մասին: Վերջերս Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին գնել է տաճարը: