Ընկեր
Կրկին մաքուր
Մայիս 2024


«Կրկին մաքուր», Ընկեր, մայիս 2024, 18-19:

Կրկին մաքուր

Ես չկարողացա նույնիսկ մեկ օրվա ընթացքում ընտրել ճիշտը, - մտածեց Էմիլին:

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Էմիլին կանգնած էր հայրիկի հետ ջրի մեջ և ժպտում էր: Նա սպասում էր այս օրվանը շաբաթներ շարունակ: Նրա սիրտը դողում էր, որովհետև նա երբեք ջրի տակ չէր անցել նախկինում։ Բայց նա այնքան ոգևորված էր`Հիսուս Քրիստոսի նման մկրտվելու համար:

Նա փակեց աչքերը և լսեց, թե ինչպես էր հայրիկն ասում մկրտության աղոթքը։ Այնուհետև նա փակեց քիթը և ծալեց ծնկները, երբ հայրիկը նրան ջրի մեջ սուզեց:

Հայրիկն արագ նրան վեր քաշեց և ջուրը թափվեց նրա վրայից: Էմիլին ստիպված էր սրբել իր աչքերի ջուրը, բայց նա ժպտում էր: Այժմ նրա զգացողությունը տարբեր էր: Նա լցվեց մի նոր, երջանիկ զգացումով։ Նա ուզում էր միշտ պահել այդ զգացումը:

Նկար
Աղջիկը մկրտվում է

Հայրն ամուր գրկեց նրան։ Ես գիտեմ թե ինչպես պահեմ այդ լավ զգացումը, - մտածեց Էմիլին: Այն ամենը ինչ պետք է անեմ ճիշտն ընտրելն է և Հիսուս Քրիստոսի նման լինելը: Նա վստահ էր զգում, որ կկարողանար անել դա։

Երբ նրանք տուն հասան, Էմիլին դուրս նետվեց մեքենայից դեպի մուտքի դուռը: Նույնն արեց նրա չորս տարեկան եղբայրը`Ջոնան: Հենց Էմիլին հասավ դռանը և սկսեց բացել այն, Ջոնան բռնեց նրա կիսաշրջազգեստից և ուժեղ հետ քաշեց այն:

Մի արա,- բղավեց Էմիլին: Նա դուրս քաշեց իր փեշը նրա ձեռքերից: Ապա նա փակեց նրա ճանապարհը, որ չկարողանար առաջինը եղբայրը ներս մտներ: Նա այնքան բարկացած էր:

Նկար
Աղջիկը բղավում է փոքր եղբոր վրա:

Հանկարծ նա քարացավ: Նրան մի սոսկալի զգացում պատեց: Նա դուրս եկավ ճանապարհից և թույլ տվեց, որ Ջոնան ներս վազի:

«Ներիր»,- կանչեց աղջիկը նրա հետևից: Հենց նոր նա սխալ ընտրություն էր կատարել: Փրկիչը չէր բղավի Ջոնայի վրա: Ինչպե՞ս կարող էր արդեն փչացնել ամեն բան: Նրա երջանկաության նոր զգացումն անհետացել էր:

Ես փչացրի այն, - մտածեց նա: Ես չկարողացա նույնիսկ մեկ օրվա ընթացքում ընտրել ճիշտը, -

Հաջորդ օրը կիրակի էր: Երբ Էմիլին պատրաստվում էր եկեղեցի գնալ, նա մտածում էր այն մասին, թե ինչպես էր բղավել Ջոնայի վրա: Նա դեռ վատ էր զգում:

Հաղորդության ժողովի ընթացքում, եպիսկոպոսը խնդրեց Էմիլիին առաջ գալ: Նա պիտի հաստատվեր: Դա նշանակում էր, որ ստանալու էր Սուրբ Հոգու պարգևը։ Նա նստեց աթոռին: Հայրիկը զգուշորեն ձեռքերը դրեց նրա գլխին։

Նկար
Հաստատման օրհնություն ստացող աղջիկ

Էմիլին փակեց աչքերը, երբ հայրիկը սկսեց: Նա լսեց նրա ասած խոսքերը. «Ընդունիր Սուրբ Հոգին»։

Էմիլին շարունակում էր լսել:

«Էմիլի, միշտ հիշիր, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ դու կարող ես ապաշխարել, երբ սխալ ընտրություն ես կատարում»,- ասաց հայրիկը։ «Ամեն անգամ, երբ դու հաղորդություն ես ընդունում, դու կարող ես մտածել այն ուխտի մասին, որը կապեցիր, երբ մկրտվեցիր: Դու կարող ես նորից խոստանալ, որ կհետևես Նրան»։

Երբ հայրիկը վերջացրեց օրհնությունը, Էմիլին երջանիկ և խաղաղված զգաց։ Նա գիտեր, որ Սուրբ Հոգին էր ասում իրեն, որ ամեն ինչ լավ էր լինելու: Նորմալ էր, որ նա կատարյալ չէր: Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ, նա կարող էր ապաշխարել և ներվել: Նա զղջում էր, որ բղավել էր Ջոնայի վրա, և Երկնային Հայրը գիտեր, որ նա շարունակելու էր փորձել:

Էմիլին ժպտում էր, երբ նա և հայրիկը վերադառնում էին իրենց տեղերը: Հաջորդը հաղորոդությունն էր և Էմիլին անհամբեր սպասում էր դրան:

Նկար
Հաղորդության սկուտեղ
Նկար
Պատմություն PDF

Նկարազարդումները՝ Օդրի Դեյի

Տպել