Ընկեր
Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ
Մայիս 2024


«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, մայիս 2024, 28-29:

Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ

Ընտանեկան երեկոյի համար, սուրբ գրությունների ուսումնասիրության համար, կամ պարզապես զվարճանալու համար։

Քայլեք Նրա ոտնահետքերով

Նկար
Երեխայի ոտքի հետագիծ

Մոսիա 4–6-ի համար

Մոսիա թագավորը պահում էր պատվիրանները և «քայլում էր Տիրոջ ուղիներով» (Մոսիա 6.6): Թղթի վրա հետագծեք ձեր ոտքը և կտրեք հանեք պատկերը: Գրեք ձեր ոտնահետքի վրա մի ուղի, որով կարող եք հետևել Հիսուսին: Դրեք ձեր ոտնահետքն այնտեղ, որը կհիշեցնի ձեզ` հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին:

Հետևեք մարգարեին

Նկար
Աղջիկը նկարում է գրասեղանի մոտ

Մոսիա 7–10-ի համար:

Ամոնն ուսուցանեց, որ մարգարեները կարող են տեսնել գալիք բաները (տես Մոսիա 8.16–17): Բացեք 2-րդ էջը և կարդացեք գերագույն համաժողովից նախագահ Նելսոնի ուղերձը: Նա մեզ ի՞նչ ուսուցանեց: Այդ մասին մի նկար նկարեք և ուղարկեք մեզ` Ընկեր ամսագրին:

Լույս խավարում

Նկար
Լապտերներով երեխաներ

Մոսիա 11–17-ի համար:

Աբինադին ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսն է «լույսը, որն անվեջ է, որը երբեք չի կարող խավարեցվել» (Մոսիա 16.9տնել այն խավարում»: Թաքցրեք մի իր տան մեջ: Անջատեք լույսերը և հանձնարարեք բոլորին փորձել գտնել այն խավարում: Այնուհետև թաքցրեք իրը և փորձեք գտնել այն միացված լույսերով կամ լապտերներով: Ո՞րն էր ավելի հեշտ ձևը: Ինչպե՞ս է Հիսուսն օգնում մեզ, ինչպես լույսն օգնեց ձեզ:

Միությամբ միավորված սրտեր

Նկար
Երեխաներ` թղթից պատրաստված սրտերով:

Մոսիա 18–24-ի համար

Ալման ուսուցանեց մեզ ունենալ «միությամբ և սիրով միավորված սրտեր»:(Մոսիա 18.21): Դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք միասին և սեր ցույց տանք մյուսների հանդեպ: Սարքեք սրտերի շարան՝ ձեզ հիշեցնելու համար: Կտրեք թղթե սրտիկներ և դրանցից յուրաքանչյուրի վրա գրեք ընտանիքի անդամի մեկ անուն: Կենտրոնում մի անցք բացեք և լարի վրա անցկացրեք դրանք, որպեսզի սրտերը միացած լինեն: Կախեք ձեր սրտիկների շղթան այնտեղ, որտեղ հաճախ կտեսնեք այն:

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Քեթի Դոքրիլի

Տպել