Ընկեր
Երեց Պատրիկ Քիրոն
Մայիս 2024


«Ծանոթացեք Պատրիկ Քիրոնի հետ», Ընկեր, մայիս 2024, 7։

Կանչվել է նոր առաքյալ

Երեց Պատրիկ Քիրոն

Վերցված է՝ Թրենթ Թունից, “The ‘beautiful’ and ‘stretching’ life experiences that prepared Elder Kearon to be an Apostle,” Church News, Jan. 23, 2024:

Նկար
Պատրիկ Քիրոն

Երեց Պատրիկ Քիրոնը Տասներկու Առաքյալների Քվորումի նորագույն անդամն է: Նա ծնվել և մեծացել է Անգլիայում։ Նա և իր ընտանիքը նույնպես ապրում էին Սաուդյան Արաբիայում, երբ նրա հայրն այնտեղ աշխատանք ուներ: 2023 թվականի ապրիլի 7-ին նա կանչվեց որպես առաքյալ:

Երիտասարդ տարիքում երեց Քիրոնը Լոնդոնում հանդիպեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մի քանի միսիոներների, բայց չհետաքրքրվեց նրանց ուղերձով: Ավելի ուշ, միսիոներները սկսեցին ուսուցանել նրան ավետարանի մասին, և նա զգաց Սուրբ Հոգին: Մինչ երեց Քիրոնը ավելին էր սովորում Եկեղեցու մասին, նա քահանայության օրհնություն ստացավ: Նա ասաց, որ դա գեղեցիկ փորձառություն էր, որն օգնեց իրեն որոշելու միանալ Եկեղեցուն: Նա մկրտվեց Սուրբ ծնունդի նախօրեին, երբ 26 տարեկան էր։

Երեց Քիրոնը և նրա կինը՝ Ջենիֆերը, ունեն չորս զավակ: Նրանց առաջին երեխան մահացավ մանուկ հասակում: Դա շատ տխուր ժամանակ էր երեց և քույր Քիրոնների համար: Բայց դա օգնեց ամրապնդել նրանց հավատքը հարության և Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ: 2010 թվականին երեց Քիրոնը կանչվեց որպես Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական: Նա սիրում է տեսնել, թե ինչպես են Եկեղեցու անդամներն օգնում կարիքավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

Երեց Քիրոնը երախտապարտ է փրկության ծրագրի համար: Նա գիտի, որ նույնիսկ դժվարին ժամանակներում մենք միշտ կարող ենք զգալ Երկնային Հոր և Փրկչի սերը:

Նկար
Երեց Պատրիկ Քիրոն և քույր Ջենիֆեր Քիրոն

Տպել