«Ինչպես կիսվել Աստծո սիրով», Ընկեր, մայիս 2023, 32-33:
Ինչպես կիսվել Աստծո սիրով
Տաիսը չգիտեր ինչ ասեր կամ աներ, բայց նա ուզում էր օգնել:
Այս պատմությունը տեղի է ունեցել Բոլիվիայում։
Դա մի շոգ առավոտ էր: Տաիսն ու նրա ընկերուհին` Կլաուդիան խոսում էին ու ծիծաղում, երբ նրանք քայլում էին ֆուտբոլի դաշտով: Նրանք վերջացրել էին մարմնամարզության դասը և այժմ գնում էին մաթեմատիկայի դասին:
Կրտսեր խմբի երեխաների մոտ ընդմիջում էր: Տաիսը նայում էր, թե ինչպես էին նրանք խաղում:
Ապա նա նկատեց մի փոքրիկ աղջկա, ով միայնակ կանգնած էր աստիճանների մոտ։ Երբ նրանք մոտեցան, Տաիսը նկատեց, որ նա լալիս էր:
Տաիսը թափահարեց ձեռքը կանչելով Կլաուդիային գալ փոքրիկ աղջկա մոտ:
Կլաուդիան խոժոռվեց և գլուխը բացասաբար շարժեց․ «Մենք կուշանանք»։
Նախքան Տաիսը կհասցներ մի բան ասել, Կլաուդիան հեռացավ:
Տաիսը նայեց փոքրիկ աղջկան: Նա մոտ հինգ տարեկան էր: Նրա դեմքը թաքցված էր ծնկների միջև և նա ծածկել էր գլուխը իր ձեռքերով:
Տաիսը նստեց նրա կողքին։ Աղջիկը մի քիչ մի կողմ քաշվեց:
«Լա՞վ ես»։ Մեղմորեն հարցրեց Տաիսը:
Աղջիկը չպատասխանեց։ Տաիսը չգիտեր ինչ ասել կամ անել։
«Ինչո՞վ կարող եմ օգնել քեզ»,- հետո հարցրեց նա:
Աղջիկը շարժեց ուսերը։
«Իմ անունը Տաիս է։ Անունդ ի՞նչ է»։
Վերջապես աղջիկը նայեց Տաիսին: «Նիկոլ»:
«Ինչո՞ւ ես լալիս Նիկոլ»:
«Բոլորն ինձ ծաղրում են թմբլիկ լինելու համար»,- հեծկլտալով ասաց նա:
Տաիսը սրբեց Նիկոլի երեսը: «Ցավում եմ, որ նրանք ասել են այդ: Նշանակություն չունի, թե ինչ են ասում մարդիկ»:
«Նրանք ասում են ես սիրուն չեմ»:
«Դե, կարծում եմ նրանք սխալվում են»,- ասաց Տաիսը ժպտալով: «Դու շատ սիրունիկ ես և նաև շատ հատուկ: Դու գիտեի՞ր դա»։
Տաիսը մտածեց Երեխաների խմբի իր սիրելի երգերից մեկի մասին: Նա գիտեր ինչ պիտի ասեր այժմ։
«Դու Աստծո զավակն ես», - ասաց Տաիսը` բռնելով աղջկա ձեռքերը:
Տաիսը մի քիչ զրուցեց Նիկոլի հետ: Նա բացատրեց, թե որքան կարևոր էր Նիկոլը Երկնային Հոր, նրա ընտանիքի և շատ ուրիշների համար, ովքեր այնքան շատ էին սիրում նրան։ Կամաց կամաց Նիկոլը սկսեց ժպտալ:
Մի քանի րոպե անց Նիկոլը կանգնեց և ամուր գրկեց Տաիսին: «Շնորհակալություն», - ասաց նա։
Տաիսը նայում էր թե ինչպես էր իր նոր ընկերուհին լայն ժպիտով վազելով հեռանում: Ես ինձ լավ զգացի, որ կարողացա Նիկոլին օգնել ավելի լավ զգալ և իմանալ, թե Աստված որքան շատ է սիրում նրան:
Ապա Տաիսը նույնպես ոտքի ցատկեց: Ավելի լավ է ես Նիկոլի պես վազեմ, թե չէ կուշանամ մաթեմատիկայից մտածեց նա՝ ժպտալով, երբ շտապում էր դասի: