«Ի՞նչ կա քո մտքում» Ընկեր, մայիս 2024, 38:
Ի՞նչ կա քո մտքում
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե արդյոք Սուրբ Հոգին է, թե ես:
Հուշում Փարիզում
Սիրելի հուշվող,
Սուրբ Հոգին ձեզ գուցե ավելի շատ է առաջնորդում, քան դուք կարծում եք: Եթե դուք մկրտվել եք ու հաստատվել և անում եք ձեզանից կախված ամեն բան` պահելու պատվիրանները, դուք «Նրա Հոգին միշտ [ձեզ] հետ կունենաք» (Վարդապետություն եվ ուխտեր 20.77): Բայց ինչպե՞ս կարող եք համոզվել։
Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ «բարիք գործել» (Վարդապետություն եվ ուխտեր 11.12) և օգնում է մեզ «իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5): Եթե որևէ լավ բան անելու միտք է ծնվում ձեզ մոտ, կամ՝ Փրկչի հանդեպ սիրո զգացում, դա հավանաբար, Սուրբ Հոգուց է:
Մեծամասամբ Սուրբ Հոգին չի գործում բարձր ձայնով կամ ձեզ չի տալիս ուժեղ զգացողություններ: Այն լուռ է և խաղաղ: Դուք պետք է վարժվեք, որպեսզի կարողանաք սովորել, թե ինչպե հետևել Սուրբ Հոգուն։
Դուք կարող եք անել դա:
Ընկեր ամսագիր
Սուրբ Հոգուց եկող մտքերն ու զգացմունքները լուսավորում են դեպի Երկնային Հայրը վերադառնալու մեր ուղին: Գունավորեք յուրաքանչյուր լամպ, կարդալով այն մասին, թե ինչպես Սուրբ Հոգին կարող է ձեզ օգնել:
Սուրբ Հոգին կարող է ․․․
-
լցնել ինձ սիրով, ուրախությամբ, խաղաղությամբ, հավատքով, և հույսով:
-
տալ ինձ օգնելու և ծառայելու գաղափարներ:
-
օգնել ինձ հիշել լավ բաներ։
-
օգնել ինձ իմանալ, ինչն է ճիշտ:
-
օգնել ինձ հասկանալ, ինչ սովորում եմ: