Ընկեր
Համաժողովի նորություններ
Մայիս 2024


«Համաժողովի նորություններ», Ընկեր, նոյ. 2023, 4։

Համաժողովի նորություններ

Մեջբերումներ համաժողովից

Համաժողովը դիտում են ողջ աշխարհում

Նկար
Աղջիկը ժպտում է

Համաժողովն ինձ համար առանձնահատուկ է, քանի որ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ: Մենք լսում ենք խոսնակներին և կատարում ձեռագործ աշխատանքներ:

Լյուսի Ա., 10 տարեկան, Ալ-Ահմադի (Քուվեյթ)

Նկար
Տղան ժպտում է

Ինձ դուր եկավ երեց Դե Ֆեոյի ելույթը: Նա ասաց, որ մենք կարող ենք տեսնել Հիսուսին մեր հոգևոր աչքերով, եթե պահպանենք մեր հավատքը: Այդ ժամանակ մենք խաղաղություն կզգանք և Նրա Հոգին մեզ հետ կլինի:

Թոմաս Մ., 7 տարեկան, Կատալոնիա (Իսպանիա)

Նկար
Աղջիկը ժպտում է

Իմ ընտանիքը աղոթում է Երկնային Հորը, որ օգնի մեզ պատրաստվել համաժողովին և ուսուցանվել Հոգու կողմից: Մենք հագնում ենք մեր կիրակնօրյա հագուստը: Մենք միասին դիտում ենք համաժողովը և երգչախմբի հետ երգում ենք բոլոր երգերը:

Հարիեթ Օ., 9 տարեկան, Լագոս նահանգ (Նիգերիա)

Նոր տաճարներ

Նկար
Ռասսել Մ. Նելսոն

Նախագահ Նելսոնը գերագույն համաժողովում հայտարարեց 15 նոր տաճարների մասին: Միացրեք 15 կետերը՝ նկարն ավարտելու համար։

  1. Ուտուրոա (Ֆրանսիական Պոլինեզիա)

  2. Չիուահուա (Մեքսիկա)

  3. Ֆլորիանոպոլիս (Բրազիլիա)

  4. Ռոսարիո (Արգենտինա)

  5. Էդինբուրգ (Շոտլանդիա)

  6. Բրիսբեն (Ավստրալիայի հարավային շրջան)

  7. Վանկուվեր (Բրիտանական Կոլումբիա)

  8. Յումա (Արիզոնա)

  9. Հյուսթոն (Տեխասի հարավային շրջան)

  10. Դես Մոինես (Այովա)

  11. Ցինցինատի (Օհայո)

  12. Հոնոլուլու, (Հավայան կղզիներ)

  13. Վեսթ Ջորդան (Յուտա)

  14. Լիհայ (Յուտա)

  15. Մարակայբո (Վենեսուելա)

Այժմ և այն ժամանակ

Տեսեք, թե որքան է Եկեղեցին աճել Նախագահ Օուքսի ծնվելուց հետո:

1932 թվական

  • 7 տաճարներ

  • 700000 Եկեղեցու անդամներ

2024 թվական

  • 189 նվիրագործված տաճարներ

  • 146 պլանավորման և շինարարական փուլում գտնվող տաճարներ

  • 17000000 Եկեղեցու անդամներ 170 երկրներում

Նկար
Պատմություն PDF

Տպել