«Հարգելի ծնողներ», Ընկեր, մայիս 2024, դարձերեսի շապիկ:
Հարգելի ծնողներ,
Հաղորդությունը Փրկչի պարգևն է՝ օգնելու մեզ հիշել և հետևել Նրան ամեն շաբաթ: Դուք կարող եք կարդալ «Կրկին մաքուր» (էջ 18)՝ օգնելու ձեր ավագ երեխաներին մտածել այն մասին, թե ինչպես է հաղորդությունն օգնում մեզ պահել մեր ուխտերը: Ավելի փոքր երեխաների հետ կարդացեք «Ես կարող եմ հետևել Հիսուսին` ընդունելով հաղորդությունը» (էջ 44): Խոսեք այն մասին, թե ինչ ենք անում հաղորդության յուրաքանչյուր մասի ընթացքում: Դուք կարող եք նաև կարդալ հաղորդության աղոթքները ձեր երեխաների հետ: Թող նրանք Հիսուս Քրիստոսի նկարը բարձրացնեն ամեն անգամ, երբ լսում են Նրա անունը: Սա կօգնի նրանց մտածել Հիսուսի մասին հաղորդության ժամանակ:
Սիրով՝
Ընկերամսագիր