Ընկեր
Ո՞վ է Բենիամին թագավորը:
Մայիս 2024


«Ո՞վ է Բենիամին թագավորը»: Ընկեր, մայիս 2024, 24-25:

Սովորեք Մորմոնի Գրքի մասին

Ո՞վ է Բենիամին թագավորը:

Նկար
Բենիամին թագավորն աշտարակի վրա

Բենիամին թագավորը Աստծո մի մարգարե էր և մի արդար թագավոր: Նա հավաքեց իր ժողովրդին`նրանց ուսուցանելու համար: Նա կանգնեց աշտարակի վրա, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանային լսել իրեն։ Ժողովուրդը վրաններ կանգնեցրեց աշտարակի շուրջ՝ լսելու համար։ Դա նման էր գերագույն համաժողովի:

Նկար
Հիսուս Քրիստոս

Բենիամին թագավորն ուսուցանեց, որ Երկրի վրա կծնվի Հիսուս Քրիստոսը։ Հիսուսը հրաշքներ կգործի։ Նա կտանջվի և կմահանա բոլոր մարդկանց մեղքերի համար: Այնուհետև Նա հարություն կառնի, որպեսզի մենք բոլորս կրկին ապրենք:

Նկար
Մարդիկ լսում են Բենիամին թագավորին

Բենիամին թագավորը հրավիրեց ժողովրդին իրենց վրա վերցնել Քրիստոսի անունը: Դա նշանակում է Աստծուն հետևելու և Նրա պատվիրանները պահելու ուխտ կամ խոստում կապել։

Նկար
Տղան մկրտվում է

Այսօր մենք ցույց ենք տալիս, որ մենք հոժար ենք մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, երբ մենք մկրտվում ենք:

Սուրբ գրությունների մարտահրավեր

  • Թագավոր Բենիամինին ժողովուրդը լսելուց հետո, ո՞ւմ հետ նրանք ուխտ կապեցին (Մոսիա 5․5

  • Ի՞նչ ասաց Աբինադին Նոյ թագավորին որ պետք է աներ փրկվելու համար (Մոսիա 12.33

  • Երբ Ալման ու Էլամը դուրս եկան ջրից, նրանք ինչո՞վ էին լցված (Մոսիա 18.14

Ես կարողանում եմ կարդալ Մորմոնի Գիրքը

Կարդալուց հետո գունավորեք նկարի մի մասը։ Դուք կարող եք կարդալ այս սուրբ գրությունները, որոնք ուղեկցվում են Եկ, հետևիր ինձ ձեռնարկի յուրաքանչյուր շաբաթվա ընթերցանության հետ։

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Սիմինի Բլոքերի

Տպել