«Շախմատային ընկերություն», Ընկեր, մայիս2024,14-15:
Շախմատային ընկերություն
Ինչպե՞ս կարող էին նրանք խաղալ, եթե չէին կարողանում հասկանալ միմյանց։
Այս պատմությունը տեղի է ունեցել Գերմանիայում։
«Արև է շողում իմ հոգում այսօր» Երգում էր Մատվեյը: Նրա մայրը և եղբայրը`Տիմոֆեյը երգում էին նրա հետ: Մեքենայի պատոււհանից դուրս մութ էր: Բայց երգն օգնեց, որ ամեն ինչ մի քիչ ավելի պայծառ թվար:
Դա սարսափելի ժամանակ էր Մատվեյի և նրա ընտանիքի համար: Նրանք տեղափոխվում էին Գերմանիա, որովհետև նրանց տունն այլևս ապահով չէր: Նրանք ճանապարհորդել էին երկու օր և այժմ նրանք գրեթե հասել էին: Մի եպիսկոպոս Գերմանիայում մեքենայով նրանց տանում էր բնակատեղի:
Մատվեյը ուրախ էր, որ Երկնային Հայրն օգնեց իրենց ապահով Գերմանիա հասնել: Բայց նա կարոտում էր հայրիկին: Նա ստիպված էր մնալ իրենց երկրում պատերազմի պատճառով: Մատվեյը շատ էր անհանգստանում նրա համար:
Եպիսկոպոսը մեքենան կայանեց տնից դուրս մի տեղ: «Բարի գալուստ իմ տուն»:
Մատվեյը վերցրեց իր պայուսակը և իր ընտանիքի հետ ներս մտավ: Լռություն էր: Եպիսկոպոսի ընտանիքը պետք է որ արդեն քնած լիներ:
«Դուք կարող եք մնալ Մաթսի և Լորեի սենյակներում, քանի դեռ դուք այստեղ եք», - ասաց եպիսկոպոսը:
«Սպասեք»,- ասաց մայրիկը։ «Նրանք պարտավոր չեն իրենց սենյակները մեզ տրամադրել»:
Եպիսկոպոսը ժպտաց։ «Նրանք ուրախ են այդ անելու համար։ Մենք ցանկանում ենք, որ դուք հարմարավետ զգաք»։
Մայրը գլխով արեց։ «Շնորհակալություն»:
Առավոտյան Մատվեյն ու Տիմոֆեյը գնացին խոհանոց նախաճաշելու: Եպիսկոպոսը նստած էր սեղանի մոտ մի տղայի և աղջկա հետ: Նրանք այնքան էլ մեծ չէին երևում Մատվեյից:
«Սրանք իմ երեխաներն են` Մաթսը և Լորեն»,- ասաց եպիսկոպոսը:
«Ուրախ եմ ծանոթության համար», - ասաց Տիմոֆեյը։
Մաթսը և Լորեն մի քիչ շփոթված էին երևում։
«Նրանք չեն խոսում ձեր լեզվով»,- ասաց եպիսկոպոսը: «Բայց ես համոզված եմ, որ դուք լավ ընկերներ կլինեք»:
Մատվեյը խոժոռվեց։ Ինչպե՞ս կարող են իրենք ընկերներ լինել, եթե չեն կարողանում խոսել միմյանց հետ: Նա զգաց, որ արևի շողը, որի մասին երգում էր երեկ երեկոյան, անհետացել էր:
Նախաճաշելուց հետո Մաթսը և Լորեն նրանց ցույց տվեցին խաղասենյակը: Երկու փոքրիկ երեխաներ խաղում էին խաղալիքներով: Մատվեյը ենթադրեց, որ նրանք Մաթսի և Լորեի եղբայրներն էին:
Մաթսն ինչ որ բան ասաց։ Այն հնչեց հարցի ձևով, բայց Մատվեյը չհասկացավ, թե նա ինչ ասաց: Մաթսը նստեց ու քարտերով լի մի արկղ բացեց։ Նա դրանք դասավորեց կույտերով: Հետո նա և Լորեն վերցրեցին իրենց քարտերը: Մատվեյն ուզում էր խաղալ։ Բայց նա չգիտեր ինչպես:
Մաթսը վար դրեց քարտը և նայեց Մատվեյին: Նա նորից ինչ որ բան ասաց:
Մատվեյն ուզում էր լաց լինել: Նա չէր ցանկանում ապրել Գերմանիայում, եթե չէր կարողանալու հասկանալ որևէ մեկին:
Լորեն ինչ-որ բան ասաց Մաթսին, հետո վազեց դեպի հանդերձասենյակը։ Նա վերադարձավ և նոր խաղ դրեց հատակին:
Մատվեյը գիտեր այդ խաղը: Փայտյա խաղաքարերը տանը իր ունեցածի նման էին: Դա շախմատ էր: Նա ժամերով շախմատ էր խաղացել իր հայրիկի հետ։ Մատվեյն ուրախ գլխով արեց։ Նա գիտեր, թե ինչպես խաղար այդ խաղը։
Լորեն լայն ժպտաց և սկսեց շարել խաղաքարեըը:
Մատվեյը շարժեց իր զինվորը երկու քառակուսի և նայեց. թե ինչպես Լորեն շարժեց իր ձին: Այդ ժամանակ Մատվեյը շարժեց իր փիղը դեպի Լորեի ձին: Նա և Տիմոֆեյը ծափահարեցին: Լորեն հիասթափված ձայն արձակեց, բայց նա ժպտում էր։
Նրանք երկար ժամանակ խաղացին: Շուտով նրանք ծիծաղում էին: Նրանք չէին հասկանում միմյանց խոսքերը, բայց այնուամենայնիվ զվարճանում էին:
Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նրանք գտան այլ խաղեր, որոնք նրանք բոլորը գիտեին: Նրանք ֆուտբոլ էին խաղում դրսում ուրիշ գերմանացի երեխաների հետ: Մատվեյը սովորել էր նաև մի քանի բառ գերմաներենով։ Նա երբեմն սխալներ էր անում, բայց շարունակում էր փորձել։
Մատվեյը դեռ կարոտում էր իր հայրիկին և իրենց տունը: Բայց նա երախտապարտ էր, որ Երկնային Հայրն օգնեց իրեն նոր ընկերներ գտնել: