«Ողջույններ Վանուատուից» Ընկեր, մայիս 2024, 12-13:
Ողջույններ Վանուատուից
Իմացեք ամբողջ աշխարհում ապրող Երկնային Հոր զավակների մասին:
Վանուատուն արևադարձային կղզի երկիր է Խաղաղ օվկիանոսում: Այնտեղ բնակվում է ավելի քան 300 հազար մարդ։
Լեզու
Բիսլամերենը, անգլերենը և ֆրանսերենը պաշտոնական լեզուներն են: Գրեթե բոլորը խոսում են բիսլամերեն:
Մորմոնի գիրքը
Մորմոնի Գիրքը թարգմանվել է բիսլամերենով 2004 թվականին: Այդ ժամանակից ի վեր ևս մոտ 8,000 մարդ է միացել Վանուատուի եկեղեցուն:
Արևադարձային կղզի
Վանուատուն հայտնի է իր գեղեցիկ ծովափներով և մաքուր կապույտ ջրով: Որոշ ծովափներ ունեն նույնիսկ սև ավազ:
Գունավոր փող
Վանուատույում վառ գույներով փող կա, որը ցույց է տալիս կղզիների կյանքի տեսարանները և այնտեղ ապրող բույսերն ու կենդանիները