Ընկեր
Սուրբգրային պատմության ժամ
Մայիս 2024


«Սուրբգրային պատմության ժամ» Ընկեր, մայիս 2024, 30–31.

Սուրբգրային պատմության ժամ

«Ինչ-որ մեկն ունի՞ գիրք, որը ցանկանում է, որ ես այսօր կարդամ»,- հարցրեց Պարոն Օտոն։

Այս պատմությունը տեղի է ունեցել Գանայում։

«Ընթերացանության ժամ է», - ասաց Պարոն Օտոն:

Նյամեյն ուղիղ նստեց։ Ընթերցանության ժամը զվարճալի էր։

Ամեն օր դպրոցում նրանց ուսուցիչը մի գիրք էր կարդում բարձրաձայն դասարանի համար: Երբեմն նա կարդում էր կենդանիների մասին: Երբեմն նա կարդում էր այլ երկրներում ապրող մարդկանց մասին: Եվ երբեմն նա դասարանին հարցնում էր, թե արդյոք նրանք ունե՞ն գիրք, որը ցանկանում են, որ նա կարդա:

«Ինչ-որ մեկն ունի՞ գիրք, որը ցանկանում է, որ ես այսօր կարդամ»,- հարցրեց Պարոն Օտոն։

Նյամեյը բարձրացրեց ձեռքը։ «Ես ունեմ»։ Նա վերցրեց իր պայուսակը և հանեց իր սիրելի գիրքը: Դա Մորմոնի Գրքի պատմությունների գիրքն էր։ Նա բերում էր այն` դասերից հետո կարդալու համար, մինչ սպասում էր, որ մայրը վերցնի իրեն: Նկարները նայելն օգնում էր նրան հասկանալ սուրբ գրությունների պատմությունները:

Պարոն Օտոն ժպտաց, երբ տեսավ այդ մեծ գիրքը: «Մենք ժամանակ չենք ունենա կարդալու այդ ամբողջը: Կա՞ որոշակի հատված, որը կուզենայիք, որ ես կարդամ»

«Այո»,- ասաց Նյամեյը: Նա թերթեց էջերը, մինչև գտավ իր սիրելի պատմությունը: «Կարո՞ղ եմ խնդրել կարդալ այս մեկը: Դա կոչվում է «Լեքիի երազը»:

«Ինչի՞ մասին է այս պատմությունը»,- հարցրեց Պարոն Օտոն։

«Դա մի մարգարեի մասին է, ով մի տեսիլք տեսավ։ Նա մի գեղեցիկ ծառ տեսավ, որը համեղ պտուղ ուներ»։ Նյամեյը ցույց տվեց ծառի նկարը: «Նա ցանկանում էր, որ իր ընտանիքը ուտեր այդ պտուղը իր հետ։ Կկարդա՞ք այն»: Նյամեյը իր ուսուցչին տվեց գիրքը:

«Իհարկե»,- ասաց Պարոն Օտոն: Այնուհետև նա սկսեց բարձրաձայն կարդալ։ Նա կարդաց դեպի ծառը տանող նեղ և անձուկ արահետի մասին: Նա կարդաց երկաթե ձողի մասին: Եվ նա կարդաց պատվիրանները պահելու մասին:

Նկար
Երեխաների համար գիրք կարդացող ուսուցիչ:

Նյամեյի ընկեր Սելորմը բարձրացրեց ձեռքը։ «Ինչպիսի՞ ծառ էր դա»,- հարցրեց նա Նյամեյին:

«Չգիտեմ», - ասաց Նյամեյը։ «Բայց պտուղն այնքան լավն էր: Այն պետք է որ ավելի լավը լիներ, քան մանգոյի ծառը»: Ապա Նյամեյը դադարեց մտածել: «Եկեղեցում ես իմացա, որ պտուղը խորհրդանշում է Աստծո սերը: Այնպես որ միանգամայն խելամիտ է, որ այն այնքան համեղ էր և առանձնահատուկ»:

Երբ դասերն ավարտվեցին, Նյամեյը նստեց դրսում՝ սպասելու մորը: Նա հանեց իր Մորմոնի Գրքի պատմությունների գիրքը՝ մի քիչ էլ կարդալու համար:

«Դա հիանալի պատմություն էր»,- ասաց Սելորմը։ Նա նստեց Նյամեյի կողքին։ «Կարո՞ղ եմ քեզ հետ մեկ ուրիշն էլ կարդալ»։

«Այո»։ Նյամեյը բացեց մեկ ուրիշ պատմություն: Նրանք կարդացին Աբինադիի և Նոյ թագավորի մասին:

Իրենց դասընկերներից շատերը եկան լսելու: Երբ նրանք հարցեր էին ունենում, Նյամեյը պատասխանում էր դրանց: Նա նույնիսկ նրանց հարցեր էր տալիս՝ ստուգելու իրենց կարդացած պատմությունների մասին:

Շուտով Նյամեյը տեսավ մայրիկին դեպի իրենց քայլելիս: «Շնորհակալություն ինձ հետ կարդալու համար»,- ասաց նա մյուս երեխաներին: Նա փակեց գիրքը և ժպտաց: Նա ուրախ էր, որ իր ընկերներին նույնքան դուր էին եկել իր սիրելի պատմությունները, որքան իրեն:

Նկար
Պատմություն PDF

Նկարները` Ժեն Լիուի

Տպել