«Համաժողովի նշումներ», Ընկեր, մայիս 2024, 5։
Համաժողովի նշումներ
Ուխտի պարտավորություններ
Նախագահ Օուքսը նշում է, որ ուխտը որոշակի պարտականություններ կատարելու պարտավորություն է: Օրինակ՝ բժիշկներն ու հրշեջները ուխտ են կապում ծառայել իրենց համայնքի մարդկանց: Երբ մենք ուխտեր ենք կապում Երկնային Հոր հետ, օրինակ, երբ մկրտվում ենք, մենք խոստանում ենք ծառայել Նրան և հնազանդվել Նրա պատվիրաններին: Նա օրհնում է մեզ, երբ մենք պահում ենք պատվիրանները:
Սա սովորեցնում է ինձ․
Շարունակեք թիավարել
Երեց Ռենլանդը պատմում է կայակով շրջագայության մասին, որտեղ նա թիավարում էր իր ընտանիքից շատ առաջ: Երբ նա կանգ առավ, ալիքը տապալեց նրան և նա հայտնվեց ջրում: Էքսկուրսավարն ասաց նրան, որ շարունակի թիավարել, որպեսզի առաջ գնա և չընկնի: Եթե մենք շարունակենք «թիավարել» դեպի Փրկիչը, մենք կարող ենք ապահով և անվտանգ մնալ:
Սա սովորեցնում է ինձ․
Ինչպես ձեռք բերել վկայություն
Նախագահ Փեյսը պատմում է, որ երբ ինքը 11 տարեկան էր, մայրը հարցրեց իրեն՝ արդյոք նա գիտի, որ ավետարանը ճշմարիտ է: Նա որոշեց կարդալ Մորմոնի Գիրքը և աղոթել՝ դա իմանալու համար: Երբ նա աղոթեց, մխիթարություն և խաղաղություն զգաց Սուրբ Հոգուց: Սա օգնեց նրան ձեռք բերել իր սեփական վկայությունը:
Սա սովորեցնում է ինձ․
Հինգ քարեր
Քույր Սպանաուսը պատմում է Դավիթի և Գողիաթի պատմությունը: Ճիշտ այնպես, ինչպես Դավիթը հինգ քար ուներ Գողիաթի դեմ պայքարելու համար, կան հինգ «քարեր», որոնք կօգնեն ձեզ դիմակայել կյանքի դժվարություններին: Դրանք են՝ սերը Աստծո հանդեպ, հավատքը առ Հիսուս Քրիստոս, իմացությունը, որ դուք Աստծո զավակն եք, ամենօրյա ապաշխարությունը և Աստծո զորության հասանելիությունը:
Սա սովորեցնում է ինձ․