«Ալմայի ժողովուրդը աղոթում է իրենց սրտերում», Ընկեր, մայիս 2024, 26–27:
Սուրբ գրությունների պատմություններ
Ալմայի ժողովուրդը աղոթում է իրենց սրտերում
Ալման մի մարգարե էր, ով սովորեցրեց ժողովրդին: Նրանք, ովքեր հավատացին, մկրտվեցին: Նրանք ուխտ կապեցին հետևելու Աստծուն:
Ամուղոն անունով ամբարիշտ մի մարդ դարձավ Ալմայի ժողովրդի կառավարիչը։ Նա շատ դաժան էր նրանց հանդեպ: Նա ստիպում էր նրանց կրել ծանր բեռներ:
Ալման ու նրա ժողովուրդը աղոթեցին օգնության համար: Բայց Ամուղոնը օրենք սահմանեց, որ ով աղոթեր, կսպանվեր։
Մարդիկ դադարեցին բարձրաձայն աղոթել։ Բայց նրանք շարունակում էին աղոթել իրենց սրտերում և մտքերում։ Աստված պատասխանեց նրանց աղոթքներին։
Աստված գիտեր, որ նրանք ուխտ էին կապել Իր հետ: Նա խոստացավ նրանց դարձնել ուժեղ: Նա մխիթարեց նրանց և թեթևացրեց նրանց բեռները։ Հետագայում Աստված, նույնիսկ, օգնեց փախչել Ամուղոնից և գնալ դեպի ապահով մի վայր: