«Լսել Սուրբ Հոգուն», Ընկեր, մայիս 2024, 39։
Գրված ձեր կողմից
Լսել Սուրբ Հոգուն
Մի օր ընտանեկան երեկոյի ժամանակ մայրս խոսում էր Սուրբ Հոգու մասին։ Նա ասաց, որ Սուրբ Հոգին հաճախ խոսում է` միտք տալով ձեր բանականությանը:
Երբ նա ասաց այդ, ես շատ զարմացա: Հենց քիչ առաջ ես աղոթել էի և խնդրել, որ իմ Երկնային Հայրն օգնի ինձ լսել Սուրբ Հոգուն: Բայց ես չգիտեի, որ Սուրբ Հոգին կարող էր այդպես խոսել ինձ հետ իմ մտքում: Ողջ իմ կյանքում ես մտքեր էի ունեցել, որոնք առաջնորդել էին ինձ ընտրել ճիշտը: Այժմ ես իմացա որ այդ մտքերը գալիս էին Սուրբ Հոգուց։
Այդ օրվանից ի վեր ես ավելի շատ եմ նկատել Սուրբ Հոգուն: Հենց անցած կիրակի, մենք նորից ընտանեկան երեկո ունեցանք: Այս անգամ դա վկայությունների մասին էր: Ես իրականում չգիտեի, թե ինչ էր վկայությունը, ուստի, ես հարցրեցի հայրիկիս: Նա ինձ ասաց, որ վկայությունն այն է, ինչ դու գիտես կամ հավատում ես, որ ճշմարիտ է: Նա ասաց, որ մենք ստանում ենք մեր վկայությունները Սուրբ Հոգուց: Հետո ես մտածեցի, թե ինչպես սկսեցի ավելի շատ նկատել Սուրբ Հոգին և «ԲՈՒՄ»: Ես ևս վկայություն ստացա:
Այս գիտելիքն օգնում է ինձ շատ ավելի երջանիկ զգալ։ Ես ուզում եմ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդ լինել և միշտ լսել Սուրբ Հոգուն։