Ընկեր
Կիրակնօրյա ընտրությունը
Հուլիս 2024


«Կիրակնօրյա ընտրությունը», Ընկեր, հուլիս 2024, 4-5։

Կիրակնօրյա ընտրությունը

«Ի՞նչ է հաղորդությունը»,- Հարցրեց Անիտան։

Այս պատմությունը տեղի է ունեցել Իսլանդիայում։

Աղջիկները ցատկում են բատուտի վրա

«Ավելի բարձր»,- ասաց Էվոլետն իր ընկեր Անետային։ Նրանք փորձում էին, թե որքան բարձր կարող են ցատկել Էվոլետի բատուտի վրա։

Հենց այդ պահին Անիտան ցատկեց շատ բարձր։ Երբ նա կրկին ցած իջավ, Էվոլետը վեր հրվեց։ Աղջիկները բախվեցին ու ցած ընկան բատուտի վրա։ Նրանք ծիծաղեցին։

«Սա այնքան զվարճալի է»,- ասաց Անիտան։ «Կարո՞ղ ենք վաղը նույնպես խաղալ»։

Էվոլետը մոտեցավ նրան։ «Այո՛։ Մեծ սիրով»։

Մենք կարող ենք խաղալ տատիկիս տանը»։ Անիտայի տատիկն ապրում էր Էվոլետից մի քանի տուն հեռավորության վրա։

Էվոլետը հիշեց, որ հաջորդ օրը կիրակի էր։ Նա ուզում էր հաճախել Երեխաների միություն։ Անիտայի հետ խաղալը զվարճալի կլիներ, բայց նա ցանկանում էր լավ ընտրություն կատարել։

«Ես հենց նոր հիշեցի, որ չեմ կարող»,- ասաց Էվոլետը։ «Կներես։ Վաղը ես իմ ընտանիքի հետ գնալու եմ եկեղեցի»։

Անիտան վեր կացավ և նորից ցատկեց։ «Ինչո՞ւ»։

Էվոլետը նույնպես սկսեց ցատկել։ «Դե, ես ուզում եմ հետևել Հիսուս Քրիստոսին»։ Իմ ընտանիքն ամեն կիրակի հաճախում է եկեղեցի՝ սովորելու Նրա մասին և ճաշակելու հաղորդությունը»։

«Ի՞նչ է հաղորդությունը»,- հարցրեց Անիտան։

«Դա այն է, երբ մենք ուտում ենք մի փոքր կտոր հաց և խմում ենք մի փոքր բաժակ ջուր, որպեսզի հիշենք Հիսուս Քրիստոսին»,- ասաց Էվոլետը։ «Ապա մարդիկ խոսում են այն մասին, թե Հիսուսն ինչպես է օգնում իրենց։ Իսկ դրանից հետո հատուկ դաս է լինում երեխաների համար»։

«Զվարճալի է թվում»,- ասաց Անիտան։ «Ես կարո՞ղ եմ գալ»։

«Իհարկե»,- Ժպտաց Էվոլետը։

Անիտան վազեց տուն՝ հարցնելու իր տատիկին, թե արդյոք կարող է եկեղեցի գնալ Էվոլետի հետ։ Հաջորդ առավոտյան Էվոլետն ու իր ընտանիքը եկեղեցի գնալու ճանապարհին Անիտային վերցրին իրենց հետ։

Երբ հասան եկեղեցի, Էվոլետը ցույց տվեց Անիտային այնտեղ ամեն բան։ Նա ցույց տվեց Երեխաների միության սենյակը, մարզասրահը և հաղորդության սենյակը։

Շուտով եկավ հաղորդության ժողովի ժամանակը։ Էվոլետն ու Անիտան միասին նստեցին։ Հաղորդության ժամանակ Էվոլետը փորձում էր մտածել Հիսուս Քրիստոսի մասին։ Ապա նրանք լսեցին ելույթները։

Հաղորդության ժողովի խոսնակը և աղջիկների հանդիպումը Երեխաների միության ուսուցչի հետ

Շուտով եկավ Երեխաների միության ժամանակը։ Էվոլետը Անիտային ծանոթացրեց իր ընկերներից մի քանիսի հետ։

«Սա իմ ընկերուհի Անիտան է»,- ասաց Էվոլետը։

«Շատ ուրախ ենք, որ եկել եք այսօր։ Ես քույր Մագնուսոնն եմ»,- ասաց Երեխաների միության ուսուցիչը։

Երբ Էվոլետն ու Անիտան լսում էին Հիսուս Քրիստոսի մասին դասը, Էվոլետը ներքուստ երջանիկ էր զգում։ Նրան դուր էր գալիս եկեղեցում լինել Անիտայի հետ: Նա շրջվեց և ժպտաց Անիտային։ Ընկերուհին ժպտաց նրան՝ ի պատասխան։

«Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար»,- ասաց Անիտան տուն գնալու ճանապարհին։

Էվոլետն ուրախ էր, որ կարող էր հետևել Հիսուս Քրիստոսին։ Եվ նա ուրախ էր, որ Անիտան նույնպես ցանկանում էր իմանալ Նրա մասին։

Զվարճալի էր ցատկել բատուտի վրա և թռչել օդում, բայց Էվոլետի ներսում առկա ջերմ զգացումն ավելի զորեղ էր։

Հաղորդության սկուտեղ ու վեր նայող աղջիկ, որը խաղաղ տեսք ունի
Պատմություն PDF

Նկարները՝ Ֆիոնա Փովերսի