«Ի՞նչ է տաճարի նվիրագործումը» Ընկեր, հուլիս 2024, 22։
Տաճարային քարտեր
Ի՞նչ է տաճարի նվիրագործումը
Երբ նոր տաճարի կառուցումն ավարտվում է, մարգարեն կամ առաքյալը կարևոր աղոթք է ասում տաճարը նվիրագործելու կամ օրհնելու համար։ Այս աղոթքը ի սպաս է դնում տաճարը որպես սուրբ վայր, որտեղ մենք կարող ենք կատարել Աստծո աշխատանքը։ Մարգարեները խոստացել են, որ հարյուրավոր տաճարներ կնվիրագործվեն Տիրոջը։
Մանագուայի (Նիկարագուա) տաճարը
-
Սա կլինի առաջին տաճարը Նիկարագուայում։
-
2012 թվականին երեց Ռասսել Մ. Նելսոնն այցելեց Նիկարագուա և հորդորեց ժողովրդին պատրաստվել տաճարի համար։ Նա ասաց. «Ես խոստանում եմ ձեզ, որ երբ պատրաստ լինեք, Տերը կկատարի Իր բաժինը, որպեսզի դուք տաճար ունենաք» (տես Լիահոնա, հունիս 2012, 77)։
Սինգապուրի տաճարը
-
Սա կլինի առաջին տաճարը Սինգապուրի Հանրապետությունում։
-
2000 թվականին մարգարեն Սինգապուրի Եկեղեցու անդամներին հրավիրեց պատրաստվել տաճարի համար։
-
Մինչ այն ավարտվի, անդամները պետք է մեկնեն Ֆիլիպիններ՝ տաճար հաճախելու համար։