«Կիսվեք նրանով, ինչին հավատում եք», Ընկեր, հուլիս 2024, 2-3։
Առաջին Նախագահությունից
Կիսվեք նրանով, ինչին հավատում եք
Հարմարեցված է «Երեխա և աշակերտ» ելույթից, Լիահոնա, մայիս 2003, 29-32։
Հայրս գիտնական էր։ Մի անգամ կարդացի նրա ելույթը, որ ունեցել էր բազմամարդ դահլիճում։ Ելույթում նա խոսում էր Արարման և Արարիչի մասին, մինչ խոսում էր գիտական թեմայով։ Գիտեի, որ խմբում քչերն էին կիսում էին նրա հավատքը։ Ուստի, ես հիացմունքով ասացի նրան. «Հայրիկ, դու կիսվեցիր քո վկայությամբ»։
Նա նայեց ինձ զարմանք արտահայտող հայացքով և ասաց. «Իսկապե՞ս»։ Նա նույնիսկ չգիտեր, որ համարձակ քայլ էր կատարել։ Նա պարզապես հաղորդում էր մի բան, որ գիտեր՝ ճիշտ է։
Բոլորս մկրտվելիս խոստացել ենք կիսվել ավետարանով։ Մենք կարող ենք հավատքով աղոթել՝ զգալու Փրկչի սերը մեր և բոլորի հանդեպ, ում հանդիպում ենք։ Դուք ոգևորված կլինեք Տիրոջ Եկեղեցով և Նրա աշխատանքով, և դա ակնհայտ կլինի։ Ասել այն, ինչին հավատում եք, կլինի ձեր անհատականության մի մասը։
Կիսվելու պարզ եղանակներ
Դուք կարող եք կիսվել ավետարանով շատ եղանակներով։ Գրեք, թե ինչ կարող եք ասել յուրաքանչյուր մարդու՝ կիսվելով նրանով, ինչին հավատում եք։ Դուք ունեք առաջին օրինակը։
Ինչպե՞ս անցան ձեր հանգստյան օրերը։
Լավ։ Ես գնացի եկեղեցի։
Շատ մարդիկ ունեն տարբեր կրոնական համոզմունքներ։ Ինչի՞ն եք դուք հավատում։
Իմ շնիկը հիվանդ է։ Կաղոթե՞ք նրա համար։