«Հարգելի ծնողներ», Ընկեր, հուլիս 2024, դարձերեսի շապիկ
Հարգելի ծնողներ,
Անկախ նրանից՝ երիտասարդ եք, թե տարեց, հիասթափությունը դժվար բան է։ Բայց կյանքը, և ավետարանը, սովորելու, ձախողելու և կրկին փորձելու մասին է, մինչ մենք ձգտում ենք հետևել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Կարդացեք Ռեյնայի պատմությունը (էջ 36) և պատմեք ձեր երեխաներին այն ժամանակի մասին, երբ դուք պետք է ջանասիրաբար աշխատեիք Երկնային Հոր օգնությամբ հաջողության հասնելու համար։ Այս պատմություններն օգնում են երեխաներին իմանալ, որ իրենք նույնպես կարող են դժվար բաներ անել։ Դուք կարող եք նաև օգտագործել 38-րդ էջի գաղափարները։ Լրացրեք բաց թողնված տեղերը միասին և կախեք այս էջը՝ ողջ ընտանիքին օգնելու համար։
Սիրով՝
Ընկեր ամսագիր